Երթևեկության փոփոխություն

31 Հուլիսի 2015

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների` Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի․ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով, հաղորդում է կապի և տրանսպորտի նախարարությունը։


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ