Իրազեկման երթ
«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը եռօրյա բողոքի նստացույցի ավարտին կազմակերպեց իրազեկման երթ՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց նախաձեռնությանը եւ պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ։
Շարժման պահանջները երեքն են․ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, վերանայել սակագները՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ի լուսաբացին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։
Ակտիվիստներին է միացել նաեւ Պարույր Հայրիկյանը։