Երևանի ակտիվիստների կոչը ոստիկանությանը

30 Հուլիսի 2015

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը դատապարտել է ոստիկանության գործողությունները, որը խոչընդոտում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին նստացույց անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Ակտիվիստները ոստիկանությանը կոչ արեցին աջակցել խաղաղ ցույցին։

Հուլիսի 27-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Հանրապետության հրապարակում ցույց էին սկսել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Ակցիայի մասնակիցները փորձեր էին անում ճեղքել ոստիկանական շղթան և հրապարակի կենտրոնում տեղ գրավել, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց դուրս հանեցին։ Հուլիսի  29-ին ոստիկանության հետ հերթական հակամարտության ժամանակ շարժման ակտիվիստ Դավիթ Սանասարյանը վնասվածք էր ստացել։

Այսօր գիշեր «Ոտքի՛, Հայաստան» շարժումը հայտարարություն է տարածել, կոչ անելով ոստիկանությանը օրենքի համաձայն վերացնել շրջափակումը Հանրապետության հրապարակի կենրոն տանող ճանապարհից և «ըստ օրենքի, համագործակցել խաղաղ ցույցի անցկացմանը»։

«Ոստիկանությունը շարունակում է իր գործողությունները։ Հերթական անգամ, երբ ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց, շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը թիկունքի հատվածում վնասվածք ստացավ և հոսպիտալացվեց», ասվում է շարժման հայտարարության մեջ։  

Ակտիվիստները գտնում են, որ ոստիկանության գործողությունների արդյունքում սահմանափակվել է ազատ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ