ԼՂՀ ՊՆ այսօր հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ադրբեջանական ուժերը ոչնչացրել են ՀՀ ԶՈՒ անօդաչու DJI Inspire1 (Quadcopter) ինքնաթիռը, երբ այն իբր փորձ է արել թռիչք իրականացնելու ադրբեջանական դիրքերի վրայով։
«Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը խփել են հայկական անօդաչու թռչող սարքը, իրականությանը չի համապատասխանում», ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն անօդաչու թռչող սարքերին հարվածելու մասին հայտարարել էր հուլիսի 4-ին և 7-ին, ընդ որում և՛ Հայաստանը, և՛ ԼՂՀ-ն հերքել էին այդ լուրերը։