100 տարի առաջ Թուրքիան ցանկանում էր ջնջել Հայաստանը. ինչպես տեղի ունեցավ խորհրդայնացումը Read more: https://armeniasputnik.am/radio/20201129/25547683/100-tari-araj-turkian-tsankanumer-jnjnel-hayastany.html

09 Դեկտեմբերի 2020

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ Կարեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյա հոբելյանին։

 
Խաչատրյան. «Հայաստանի խորհրդայնացմամբ վերականգնվեց հայ–ռուսական դարավոր զինակցությունը»
 
 
 
 
 
Թողարկման մասին

Կարեն Խաչատրյանի դիտարկմամբ` ուղիղ հարյուր տարի առաջ հայությունն ապրում էր մի ճակատագրական ժամանակաշրջան, երբ քեմալական Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմում մենք տանուլ տվեցինք, ինչի հետևանքները շատ ծանր էին Հայաստանի ազգաբնակչության համար, և շատ ավելի ծանր կլինեին, եթե Հայաստանը չխորհրդայնացվեր։ 

«Դա, իհարկե, իրականացվեց դրսից, նաև ուժի միջոցով, բայց ի պատիվ Հայաստանի Առաջին հանրապետության իշխանությունների` նրանք գնացին խորհրդայնացման համաձայնագրի ստորագրմանը և խաղաղ պայմաններում իշխանությունը փոխանցեցին նոր ուժերին, որոնք ապահովեցին ռազմաքաղաքական դաշինքը Խորհրդային Ռուսաստանի հետ»,– նշեց պատմաբանը։ 



«Խորհրդային Հայաստանը եղել է պետություն մեծ պետության կազմում, ուներ վարչաքաղաքական տարածք, իշխանության մարմիններ և վիթխարի հաջողությունների հասավ այդ ժամանակաշրջանում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում։ Այդ գործում անշուշտ մեծ դերակատարում են ունեցել Խորհրդային Հայաստանի ղեկավարները, ովքեր կուսակցականից զատ`  եղել են ազգային գործիչներ, հատկապես Ալեքսանդր Միասնիկյանը, որ դրեց Հայկական ԽՍՀ–ի ամուր հիմքերը և մեծ ներդրում ունեցավ ԼՂԻՄ–ի ձևավորման գործում»,– նշեց պատմաբանը։   

 

Պատմաբանի գնահատմամբ` Խորհրդային Հայաստանի 70-ամյա ժամանակաշրջանը հայ ժողովրդի պատմության ամբողջ տարեգրության մեջ անվտանգության, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ժամանակաշրջան էր։ Ըստ նրա` հայերը խորհրդային եղբայրական մյուս ժողովուրդների հետ ուս ուսի տված հաղթանակ տարան նաև Հայրենական Մեծ պատերազմում, ինչն անխոս նաև հայ ժողովրդի մեծ հաղթանակն էր, իսկ պարտության դեպքում թուրքական վտանգը մնում էր արդիական` սպառնալով հերթական ցեղասպանությամբ։ 

 



 https://armeniasputnik.am/radio/20201129/25547683/100-tari-araj-turkian-tsankanumer-jnjnel-hayastany.html

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ