Թուրքական գործոնը փոխեց աշխարհաքաղաքականությունը։ Եթե հիմա խնդիրը հիմնովին չլուծվի, ուրեմն ապագայում արդեն ամբողջ Կովկասի խնդիրը լուծելու առաջ ենք կանգնելու։ Տարածաշրջանն ապակայունացնելու պատասխանատուները պիտի պատժվեն՝ ասում է Ստանիսլավ Տարասովը: Ստանիսլավ Տարասով (Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ) - «Թուրքիան դժվար իրավիճակում է հայտնվել: Մեր հաշվարկներով՝ Թուրքիան հույս է դնում բլից-կրիգի վրա։ Ադրբեջանցիները սցենարով, այսպես ասած, «հակահարձակում» էին նախապատրաստել, իրենց հաշվարկներով՝ պետք է բեկում անեին 200-300 կմ՝ վերցնելով գոնե 1-2 շրջան։ Նրանց չհաջողվեց ճեղքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության սահմանը, նրանք մխրճվել են լեռներում ու մնացել, մեծ կորուստներ են կրում: Իրենց առջև դրված խնդիրը նույնիսկ միջին պլանով չեն կատարել»։ Այն, որ Ադրբեջանը պատերազմ…
ԱՀ նախագահը կոչ է անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել։ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որևէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ…
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի հակամարդկային գործունեությունը և ահաբեկիչների հետ այդ երկու երկրների համագործակցությունը: Ահաբեկչական գործոնի և հենց Ադրբեջանի վրա դրա հետագա հետևանքների մասին Նաիրի Հոխիկյանը զրուցել է եգիպտոսցի քաղաքագետ Ամր Էլդեբի հետ: - Պարոն Էլդեբ, Դուք գիտեք, որ Սիրիայից Թուրքիան մի քանի հազար վարձկան, ավելի շուտ՝ ահաբեկիչ է տեղափոխել Ադրբեջան: Ի՞նչ կարող եք ասել դրա մասին: - Ահաբեկիչների հարցում, պարզ է, որ Թուրքիան այստեղ կրկնում է Լիբիայի իր փորձը: Նրանք Լիբիա ևս ուղարկեցին վարձկաններ Սիրիայից: Այս դեպքում էլ նրանք այսպիսի մեթոդներ են կիրառում, որ կարողանան ճնշում գործադրել Հայաստանի վրա: Սիրիայից, ավելի ճիշտ՝ Սիրիայի հյուսիսից վարձկանների տեղափոխումը…
Finian Cunningham Thousands of Turkish-backed militants from Syria’s Idlib province have been recruited as mercenaries to support Azerbaijan in its conflict with Armenia. Several reports indicate that the Syrian fighters were already dispatched to Azerbaijan before the latest flare-up in hostilities with Armenia over the disputed territory of Nagorno-Karabakh. Azerbaijan and Armenia are each blaming the other for the eruption of violence which unconfirmed reports suggest has caused hundreds of casualties in only a matter of days – marking the worst outbreak of deadly clashes since both countries ended a border war in 1994. However, the apparent deployment of Turkish-backed…
Գյումրիում ռուսական ռազմաբազան կարևորագույն զսպող գործոն է տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ գրում է Интерфакс գործակալությունը: «Այն կարևորագույն զսպող գործոն է Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում: Այն միշտ կայունացնող դեր է խաղացել և հետագայում էլ կխաղա ռազմաբազայի կարգավիճակից ելնող իրավական, միջպետական ու միջազգային նորմերին համապատասխան»,- հայտնել է Վարդան Տողանյանը: Հիշեցնենք, որ Գյումրիում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: 2010-ի օգոստոսի 20-ին Հայաստանն ու Ռուսաստանը զորամիավորումների տեղակայման պայմանագիրը երկարացրել էին մինչև 2044 թվականը: 1lure.am
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ հայտարարությունը 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ…
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքին: Ալ Արաբիա. Ինչո՞ւ է այս հին հակամարտությունն այս երկու երկրների միջև կրկին իր մասին հիշեցրել։ Զոհրաբ Մնացականյան. Այս ամենը նոր չէ, սա պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում ձգտելու, ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական և հետևողական մտադրության գործնական ցուցադրումն է: Այս տարիների ընթացքում և, հատկապես, վերջին ամիսներին նրանք բավական հետևողական կերպով սպառնում էին ուժի կիրառմամբ: Հուլիսից հետո շատ ագրեսիվ հռետորաբանությունը զուգակցվում էր ագրեսիվ գործողություններով, որոնք վկայում էին ռազմական էսկալացիայի մասին, և այսօր նրանք համարձակվեցին գնալ այդ ուղղությամբ, ուժ կիրառել և հետամուտ լինել ռազմական լուծմանը, որը Հայաստանը և Արցախը կտրականապես մերժում…
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը մեր երկրի ու ժողովրդի համար այս վճռորոշ պահին հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի հերթական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և իր զորակցությունն է հայտնում Արցախի հերոսական ժողովրդին ու մարտունակ պաշտպանական բանակին՝ իր ազատության ու անկախության համար մղվող պայքարում։Միաժամանակ դիմում ենք մեր գաղափարակից միջազգային ուժերին՝ իրենց ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի արդարացի պայքարին։Ադրբեջանի ռազմական հերթական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը։Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական իշխանությունները << մոռացել են>> , որ աշխարհի ավելի քան 90 երկրներ վաղուց են թոթափել իրենց պարտադրված գաղութային լուծը և տնօրինում են սեփական ճակատագիրը՝ ամրագրված միջազգային իրավունքի…
Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը Date: 27 Սեպտեմբերի, 2020 Խստերեն դատապարտում ենք թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված հերթական ագրեսիան, որի թիրախում են հայտնվել արցախահայությունն ու Հայաստանը։ Թշնամին թիրախավորել է ոչ միայն պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակում հարկավոր է դրսևորել ծայրաստիճան կազմակերպվածություն, վերջ դնել ներքաղաքական գզվռտոցին, դադարեցնել ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հետապնդումները և սատար կանգնել հայոց բանակին ու պետականությանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, գնահատելով Ռուսաստանի գործադրած ջանքերը, կոչով դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, օգտագործելով իր հեղինակությունն ու կշիռը ևս, վերջ դնել այս արյունահեղությանը՝ հավատարիմ մնալով Ռուսաստանի կողմից որդեգրած, հայ ժողովրդին սատարելու, դարերի խորքից եկող քաղաքականությանը, դրանով իսկ…
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿOFFICE OF THE HIGH COMMISSIONERFOR DIASPORA AFFAIRS, REPUBLIC OF ARMENIAАППАРАТ ГЛАВНОГО УПОЛНОМОЧЕННОГОПО ДЕЛАМ ДИАСПОРЫ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ 27.09.2020English and Russian Below Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ Ադրբեջանական զորքերը հայաստանյան ժամանակով առավոտյան 07:10-ին օդային և հրթիռային հարձակման են անցել Արցախի ուղղությամբ՝ շփման գծի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ, երկու ուղղաթիռ և մի քանի ԱԹՍ։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ…