ՀՀ կառավարությունը քննարկում է իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով մինչև 2016 թ․ դեկտեմբերի 31-ը հնարավորություն է տրվելու Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր։ Նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։ Նախորդ որոշման համաձայն, նշված երկրների քաղաքացիները օտար պետության մեջ ՀՀ անձնագիր կարող էին ստանալ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։ Այս որոշումն ընդունվել է, հաշվի առնելով այդ երկրներում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Արմենպրեսը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 4-ին, գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին թվով 22 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 14-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական: Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ հանրաքվեի կենտրոնական…
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի ևս ութ գլուխներ: Դրանք տեղադրված է ՀՀ արդարադատության պաշտոնական www.moj.am կայքում։ Հրապարակված բաժինները վերաբերում են Դատախազությանն ու քննչական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Վերահսկիչ պալատին և այլն: Ներկայացված փաստաթղթով ամբողջությամբ փոխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգը. առաջարկվում է, որ հանձնաժողովի բոլոր յոթ անդամներին՝ այդ թվում նախագահին, ընտրի Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ։ Մինչդեռ այժմ յոթ անդամներին էլ նշանակում է նախագահը՝ երեքին Մարդու իրավունքների պաշտպանի, երկուսին՝ Վճռաբեկ դատարանի նախագահի, մյուս երկուսին էլ Փաստաբանների պալատի նախագահի առաջարկով: Այսօր հրապարակված նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը…
Ճանապարհային ոստիկանության պետը բարի հանձնարարական է տվել, որպեսզի իրավախախտում չորակեն այն արարքները, որոնց դեպքում լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վարորդը հնարավորություն չունի իր նախընտրած ուղղությամբ ազատել խաչմերուկը: Ստորև ներկայացնում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունն այդ մասին. «ՀՀ վարչապետի 2015 թ. հուլիսի 3-ի հանձնարարականի պահանջները կատարելու նպատակով 08.07.2015թ. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետին, ՃՊԾ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների և ուղեկցող սպայական վաշտի հրամանատարներին առ այն, որ մինչև Վիեննայի 1968 թ. «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի…
Առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է Երևանի Տերյան և Լալայանց փողոցների վթարային ճանաչված բնակարաններից մեկի բնակչին ազատել իր բնակարանը։ Բնակիչը հայտարարել է, որ վիճարկելու է այդ որոշումը ընդհուպ Մարդու իրավունքների Եվրադատարան։ Երևանի կենտրոնում շինարարական Local Developers ընկերության ինը տարի շարունակվող պայքարի կիզակետում երեք շենք է։ Դրանք գտնվում են Երևանի կենտրոնում՝ Տերյան և Լալայանց փողոցներում։ Սեփական բնակարաններից վտարման վտանգի տակ են հայտնվել ավելի քան քսան ընտանիք, որոնք գտնում են, որ իրենց շենքերը վթարային և պետական կարիքների համար գերակա շահ ճանաչելու գործընթացում մի շարք խախտումներ են թույլ տրվել։ Հունիսի 12-ից Երևանի Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էր սկսվել՝ ընդդեմ այդ շենքերի քանդման և այնտեղ բնակվող…
Գերմանիայի գործող վարչապետ Անգելա Մերկելն ուզում է իր թեկնածությունն առաջադրել 2017 թ․ կայանալիք համընդհանուր ընտրություններին։ Իր ծրագրերը Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Մերկելն արդեն քննարկել է կուսակցության գլխավոր քարտուղար Պետեր Տաուբերի և կուսակցության կառավարման տնօրեն Կլաուս Շյուլերոյի հետ։ Spiegel հանդեսի տվյալների համաձայն, Մերկելն իր մտադրությունների մասին կհայտարարի եկող տարվա սկզբին։
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Համահայկական ամառային վեցերորդ խաղերը։ Այն շարունակվելու է մինչև օգոստոսի 13-ը։Խաղերը բացառիկ են իրենց աշխարհագրությամբ, մասնակիցների թվով, ընդգրկված մարզաձևերի քանակով: Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու են մարզիկներ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցելու է 6215 մարզիկ: Դա աննախադեպ թիվ է: Սպասվում են հազարավոր հյուրեր, որ ժամանելու են մարզիկների հետ, պատվիրակությունների կազմում, որպես երկրպագուներ: 6-րդ խաղերում ընդգրկված են 17 անհատական և խաղային մարզաձևեր: Խաղերը տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում և Ստեփանակերտում: Խաղերի մասնակիցների բոլոր ծախսերը հոգում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն: Կոմիտեի ղեկավարները հայտարարել են, որ այդ ծախսը հոգում են…
«Էթնիկական և մշակութային համագործակցության կենտրոնի» ՀԿ ղեկավար Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական կազմակերպության ղեկավար Ռուստամ Բակոյանը եռօրյա հացադուլ են իրականացնում ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև։ Իրաքի եզդիները մշտապես ենթարկվում են արմատական խմբավորումների հարձակումներին։ Հայաստանում, ԼՂՀ-ում և Վրաստանում բողոքի բազմաթիվ ակցիաներ են անցկացվել, պահանջելով օգնել Իրաքի եզդիներին։ Սաշիկ Սուլթանյանն ու Ռուստամ Բակոյանը ասել են, որ հացադուլի նպատակն է․ «ՄԱԿ-ից պահանջել, որպեսզի այդ կառույցը բոլոր ուժերը ներդնի Հյուսիսային Իրաքում եզդիների կոտորածը դադարեցնելու համար, նաև պահանջում ենք, որ ՄԱԿ-ը համագործակցի գերության մեջ գտնվող մոտ ինը հազար եզդու գերությունից ազատելու գործում»։ Ռուստամ Բակոյանը պատմում է, որ գերված եզդի կանանց վաճառում են արաբական շուկաներում։ «Այս ամենը…
Արցախի հյուսիս արևելյան սահմանին մեր ստորաբաժանումները հերթական պատժիչ պատասխան գործողությունների ընթացքում ուղիղ կրակով ոչնչացրել են ադրբեջանական մարտական դիրքերը, ուր ադրբեջանական զինվորները կրկին խուճապահար դիմել են փախուստի` թողնելով անօգնական իրենց վիրավոր և զոհված ծառայակիցներին (քանակը ճշտվում է): Միևնույն ժամանակ հարավ-արևելյան ուղղությամբ մեր ստորաբաժանումներն ադրբեջանական մարտական հրամանատարական հենակետում ոչնչացրել են մեկ ռազմական մեքենա, հակառակորդին պատճառելով ռազմական տեխնիկայի և մարդկային կորուստներ, մեկ զոհ, մեկ ծանր վիրավոր...
1.Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել` թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից․ ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք․ կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների…
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների` Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի․ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով, հաղորդում է կապի և տրանսպորտի նախարարությունը։