Այսօր անկախության տոնն է

Խմբագրական 24 տարի առաջ Հայաստանը հռչակվեց անկախ, ազատ պետություն, այս հպարտելի նախադասությունն արդեն 24 տարի կրկնում ենք, ուրախանում ենք, փորձում ենք հպարտանալ մեր իսկապես մեծ հաղթանակով, մեր բզկտված պետության մի հատվածի հերոսական հետ վերադարձով, մեր բանակով, մեր այրերի հերոսական ոգով, մեր․․․ շատ ու շատ լավ ձեռքբերումներով։ Բայց, ավա՜ղ, ուրախանալ չենք կարողանում։ Թվում էր, թե ավելի կարևոր բան չկա ինքնիշխան, ազգային պետություն ունենալուց բացի, և իսկապես այդպես է։ Թվում էր, թե 88-ի մեր ազգային վերազարթոնքի առաջնորդումը, հրամանատարությունը վստահել ենք իսկապես արժանավորներին՝ մեր բարձր մտավորականներին՝ մեկը պատմաբանասեր էր, բազում լեզուների գիտակ, իսկ ամենակարևորը՝ հայոց պատմության ու բանասիրության գիտակ-գիտնական, մյուսը՝ փիլիսոփա, երրորդը՝ ֆիզիկոս՝…

Մուսա լեռան հերոսամարտ

«Ճեպել Մուսա» («Մովսեսի լեռ») արաբերեն նվանումից է ծագել Մուսա լեռը։ Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները: Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով: Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Նախարարը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո ևս Մոհամմադ Ռեյիսին իր ավանդը կունենա երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման հարցում: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Անդրադառնալով…

Ս․Սարգսյանը  հանդիպել է Հանրային խորհրդի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Ս․ Սարգսյանը՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ՝ Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գրիգոր Բադիրյանը, Արշակ Սադոյանը և Կարինե Դանիելյանը:

Սուրուճից սիրիահայերի ժամանումը հետաձգվել է

Թուրքիայի Սուրուճ ավանից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերի ժամանումը Երևան հետաձգվել է։ Նրանք Հայաստան կգան հավանաբար չորեքշաբթի օրը։ Հետաձգումը պայմանավորված է մեր հայրենակիցների այդ խմբի ադամներից մեկի թերի կազմված փաստաթղթերի հետ։ ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատուները շաբաթվա վերջին «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին Սուրուճից ժամանող խմբին՝ պատշաճ դիմավորելու մեր հայրենդարձ հայրենակիցներին։ Սուրուճի սիրիահայերի հետ Երևան է ժամանելու նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղապահ Արամ արք․Աթեշյանը, գրում է «Արևելք» կայքը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած փորձագետների պատվիրակությունը մասնակցում է Նիդեռլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում օգոստոսի 23-ին մեկնարկած «ՀՀ-ում դատական համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ուժեղացման» ԵԽ/ԵՄ համատեղ հնգօրյա ծրագրին: Վիգեն Քոչարյանը կարևորել է օրենսդրական բարեփոխումների գործընթացում Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած սերտ համագործակցությունը և գոհունակությամբ ընդգծել հոլանդացի մասնագետների կատարած ծավալուն խորհրդատվական աշխատանքը: Նախարարի տեղակալը խնդիր է դրել երկկողմանի քննարկումների արդյունքում գտնել այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն ինչպես եվրոպական չափանիշներին, այնպես էլ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ուղղվածությանը և առկա հիմնախնդիրներին։ Հանդիպումների ընթացքում օրենսդրական բարեփոխումներում ներգրավված հայաստանյան փորձագետները Մաստրիխտի համալսարանի Եվրոպական իրավունքի ինստիտուտի գործընկերների հետ քննարկել են ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը օգոստոսի 21-ին հասարակական կազակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Հաշվի առնելով այն, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի» խորհրդի անդրանիկ նիստում քննարկվել էին քաղաքականության մշակմանը քաղաքացիական հասարակության մասնակցության հիմնախնդիրները, հանդիպումը նպատակ ուներ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և վերջնականացնել «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի տեքստը: Հանդիպմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների «Հանրային ցանցը» ներկայացնող և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Արազա» «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միույթուն», «Դալմա», «Հայաստանի ասորիների միություն», «Մոր և մանկան…

25 տարի առաջ հռչակեցինք անկախություն

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման…

Ցավակցական

Օգոստոսի 21-ին հանկարծամահ եղավ Արցախյան ազատամարտի բովով անցած ուղղաթիռի օդաչու Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը։ Գագիկ Հովհաննիսյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 1-ին Երևանում, բանվորի ընտանիքում: Արմատներով Երևանից է: Սովորել է Մայակովսկու անվան դպրոցում: Այնուհետև սովորել է Վիբորգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանում, որն ավարտել է 1971 թ․-ին՝ ստանալով օդաչուի մասնագիտություն: Երբ սկսվեց Արցախի ազատագրական շարժումը, Գագիկ Հովհաննիսյանն աշխատում էր Հայաստանից հեռու՝ «Ավիաէքսպորտում»: 1990 թ․-ին անձնակազմով վերադառնում է Երևան և աշխատում «Էրեբունի» օդանավակայանում՝ որպես ուղղաթիռային էսկադրիլայի բորտմեխանիկ: Հենց հաջորդ օրվանից նա անձնակազմի հետ թռչում է Շահումյան, հետո Հայաստանի սահմանամերձ գոտիներ, Լեռնային Ղարաբաղի շրջաններ՝ թշնամու կրակակետերի վրայով ծանր վիրավորներ, փախստականներ տեղափոխելու, նաև հանրապետությունից դուրս՝…
«Մենք պնդում ենք, որ մեր համբերության բաժակը լցվել է»,- օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքերով՝ ինչքան էլ մարդիկ հանդուրժեն, գալու է մի պահ, երբ պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի փոխեն իրադրությունը. «Կառավարությունը չի ծառայում ժողովրդի շահերին, կառավարությունը հարկադրում է բոլորին ապրել անկախության շեմին կամ դրանից ոչ տարբեր վիճակում: Մենք տեսնում ենք այդ աղքատությունը ամեն տեղ, տարիներ շարունակ, մարդիկ հույսը կորցրել են, ապագան չեն տեսնում, գնում են մեր երկրից: Այդ ելույթները, որ հնչում են արտագաղթի մասին, արդեն բոլորը հոգնել են, որևէ բան չի փոխվում: Մենք գտնում ենք, որ եկել է այն ժամանակը,…
Վերջին երեք օրվա ընթացքում հայ սահմանապահ զինվորները թշնամուն հասցրել են ինչպես նյութական, այնպես էլ մարդկային մեծ կորուստներ: Ակնայի ուղղությամբ, առաջնագծում մեր դիպուկահարները ոչնչացրել են երեք թշնամի, ինչպես նաև այդ նույն ուղղությամբ, մեծ բարձրության վրա խոցել են թշնամու անօդաչու սարքը, որն ընկել է թշնամու տարածքում: Արցախի հյուսիսային սահմանում թշնամին դիվերսիոն փորձ է կիրառել և պայթել հայ զինվորների տեղադրած ականի վրա: Նախնական արդյունքներով, ականի վրա պայթյունից ոչնչացվել է մեկ, վիրավորվել երկու թշնամի ազերի: Չորրորդն անհայտ է: Ամենայն հավանականությամբ, նա ևս ոչնչացվել է: