ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել հեռանկարային այնպիսի առաջարկների, ինչպիսիք են՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական կարողությունների զարգացման, նախարարության կազմում նոր ստեղծված գործակալություններին աջակցություն տրամադրելու հնարավորությունները և այլն: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու արդարադատության նախարարությանը՝ ներկայացված առաջարկները կյանքի կոչելու…

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Բրեդլի Բուզետտոյին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու քննարկել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմանը, անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացմանը, ինչպես նաև «Բաց կառավարման գործընկերություն» համակարգի սկզբունքները արդարադատության ոլորտում ներդնելու թեմային: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն գոհունակություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքների իրականացումից ու նախարարի հետ քննարկել խոշտանգումների, կոռուպցիայի դեմ պայքարում գործուն…
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգլի առաջարկությանը, այն է՝ միջոցներ ձեռնարկել, որոնք պետք է օգնեն դադարեցնելու Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտող զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը, հաղորդում է Asbarez.com-ը։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ուորլիքը ասել է․ «Մենք ամբողջովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգլի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահությանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերվող ծրագրերը կնվազեցնեն լարվածությունը և հիմք կդնեն երկարատև խաղաղության հաստատման համար։ Մենք կողմերին բարձրաձայնում ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և պետք է շարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել…

Խորացվում է ԵԽ հետ համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած համագործակցության ներկայիս մակարդակն ու համատեղ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքի հարցում կարևորել Միխայիլ Լոբովի ներդրումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում իրականացվող «Մարդու իրավունքների կրթություն՝ իրավական ոլորտի մասնագետների համար» ծրագրին: Արփինե Հովհաննիսյանը և Միխայիլ Լոբովը քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի իրականացման՝ մասնավորապես քրեակատարողական ծառայողների համար դասընթացներ անցկացնելու հնարավորություններն ու ձևաչափը: Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար…

ԵՀՄՖ-ի կոչը միջազգային կազմակերպություններին

Սահմանային վերջին դեպքերի առնչությամբ ԵՀՄՖ նախագահությունը կոչ է ուղղել միջազգային կազմակերպություններին: Կոչում մասնավորապես ասվում է. «Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը, Ադրբեջանի հանցագործ ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ներկայումս իրականացվող ագրեսիայի խնդրով դիմում է ԵՄ Խորհրդի ղեկավարությանը, ԵԱՀԿ գործող նախագահին, ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch կազմակերպությանը և բազմաթիվ այլ միջազգային իրավունքի հարցերով զբաղվող կառույցներին: Մեծարգո տիկնայք և պարոնայք ԵՀՄՖ նախագահությունը հրավիրում է Ձեր ուշադրությունը այն աղաղակող փաստի վրա, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտելով իր կողմից վավերացված բազմաթիվ կոնվենցիաներ՝ ուղղված խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենք չկիրառելուն և հակառակ…
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար: ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով՝ - 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գին է սահմանվել առավելագույնը՝ 150.000 դրամ, - 10.0 մլն դրամից մինչև 30.0…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և նախանշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի շարունակականությանը, դատաիրավական, ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցերին: Նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ…

Ալիևի պատրանքներն ու նոր պատերազմի սկիզբը

 Խմբագրական Արդեն 24 տարի մեր հայրենիքը լարված ու անհանգիստ կյանքով է ապրում։ Պատերազմի օրերին հասկանալի էր, բայց զինադադարից հետո էլ իր պարտությունից գազազած նենգ թշնամին ամեն օր հիշեցնում է իր տմարդի գոյության մասին։ Իր թվաքանակի գերազանցությունից և Թուրքիայի նույնքան նենգ աջակցությունից գլուխը կորցրած Ալիևյան դինաստիայի թագաժառանգը պատմության մեջ մնալու ամենակարևոր գործոնը համարում է մեկ դար առաջ նվեր ստացած հայկական հողերը հետ վերցնելը։ Ինչի ասես չդիմեց Իլհամ Հեյդարի Ալիևը, որ իր պարտված զինվորի փոխարեն հետ վերցնի այն, ինչ հայ զինվորն իր արդար արյունով ու ոգու ուժով ազատեց նրանց ճիրաններից։ Վերջին երկու տարում 1994 թ․ զինադադարի խախտման դեպքերն ավելի հաճախակի և սանձարձակ…
Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122 մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Հակամարտության…
Հակառակորդը շարունակում է կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր ու հրթիռահրետանային կայանք, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ը։ Սեպտեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահել լիակատար վերահսկողության տակ:

Հայ զինվորները գրավել են թշնամու երկու հենակետ

Այսօր առավոտյան հայկական մամուլում ուրախալի լուրեր են տարածվել այն մասին, որ այս գիշեր ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ մեր զինված ուժերը գրավել են թշնամու երկու բարձրադիր հենակետ: Թեև չի նշվում աղբյուրը, սակայն հավատում ենք, որ իրականությունն է ասվում, քանի որ մենք ճանաչում ենք հայ արիի ոգին, բացի այդ հեղինակը պնդում է տեղի ունեցածի հավաստիությունը։ Մեր պաշտպան-զինվորները գրավել են այն հենեկետերից երկուսը, որոնցից թշնամին պարբերաբար կրակում էր Տավուշի մարզի գյուղերի վրա: Աղբյուրը նշում է թշնամու առնվազն 5 զոհի մասին: Կան նաև վիրավորներ: Նշվում է նաև, որ հակառակորդը թողել է զենք-զինամթերք ու փախել իր տարածքի խորքը: Այնուհետև հեղինակն ավելացնում է․ «Հավաստիությունը կասկածի ենթակա…