Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերևս հետևյալն է. ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձևակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար: Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին (՞) 2011 թվականի հունիսի…
2020 թվականը հայ ժողովուրդի համար եղավ ողբերգության տարի, հայ ժողովուրդի դարավոր թշնամու՝ Թուրքիայի և համաշխարհային իմպերիալիզմի ծրագրումով և Ադրբեջանի միջոցով հարձակման ենթարկվեց Արցախը: Արցախին պարտադրված պատերազմում նահատակվեցին և վիրավորվեցին հազարավոր հայորդիներ: Պատերազմի արդյունքում հայ ժողովուրդը ունեցավ տարածքային ու տնտեսական հսկայական կորուստներ:Հայ Ձախ Ֆորումը համբերություն է ցանկանում նահատակների ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում պատերազմում վիրավորներին:Մենք հավատացած ենք, որ ապագայում միայն համայն հայության միասնական պայքարով հնարավոր կդառնա Հայաստանի տնտեսության զարգացումը, արդարաության հաստատումը և Հայոց բանակի հզորացումը:Սիրելի հայ ժողովուրդ՝Հայ Ձախ ֆորումը կոչ է անում համայն հայությանը միասնաբար պայքարել հանուն հզոր Հայաստանի: Ապագան սկսում է նոր տարուց: Հուսանք նոր տարին լինի հաջողության…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրելով խորհրդակցությունների՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով:«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։ Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրել է երկրում հաստատված քաղաքական իրավիճակը: «1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ, օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս: Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները: Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն…

Լուսանկարներ հիշատակի սգո երթից

Կառավարության Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել այսօր տեղի ունեցած հիշատակի սգո երթից: Երթի մասնակիցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին: Facebook
«Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ»,- տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն…