Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ օրենքի 2 նախագիծ, որոնցով ամբողջացվում է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և կատարելագործվում է անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների ապահովման մեխանիզմը: 1․ Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման ինստիտուտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել քաղաքացիների հնարավորությունները պահանջելու վնասների նյութական կամ գումարային հատուցում բոլոր այն դեպքերում, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նրանց իրավունքների խախտմամբ պատճառվել է ոչ նյութական կամ, այլ կերպ ասած, բարոյական վնաս: Նախագծի կարևորությունը պայմանավորված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների՝ որդեգրումների, դատապարտյալների փոխանցման ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակն ու նշել, որ այն խորացնելու և զարգացնելու մեծ ներուժ կա նաև այլ ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և թվարկված ոլորտներում փոխգործակցությունը համարել արդյունավետ: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հավաստիացրել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը կշարունակի օժանդակել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ դատաիրավական համակարգում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, արբիտրաժի և հաշտարարի ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի: ՀՀ…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան-քննարկում: Արդարադատության նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է կարգավորել նաև դատափորձագիտական գործունեության ոլորտը: «Հայաստանում այս ոլորտը մեծ կարևորություն է ձեռք բերել, ինչը պայմանավորված է երկրում միջազգային առաջադեմ փորձի կիրառմամբ: Դատական փորձաքննությունների պատշաճ և ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանջներին համապատասխանող եզրակացությունը` քրեական, վարչական, քաղաքացիական գործերով, պատշաճ արդարադատության կարևորագույն գրավականներից մեկն է»,- ասել…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ․ միջոցառումների ծրագրին, քաղաքացիական հասարակություն-պետական մարմին համագործակցության խորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակը և այն խորացնելու ու զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Քարեն Հիլիարդը գոհունակություն է հայտնել հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում դոնոր կազմակերպությունների հետ արդարադատության նախարարության՝ վերջերս կազմակերպած քննարկման վերաբերյալ և համոզմունքով նշել, որ այն կտա ցանկալի արդյունքը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են…
Մոնթե․ «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը» Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր էր, 12 տարեկանում իմացել է իր հայ լինելու մասին, ծնողների հետ 15 տարեկանում ճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքում։ Եղել է Արևմտյան Հայաստանում, իր պապերի տանը... Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։ 1973 թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավար Տանյա Ռակուշիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը, ինչպես նաև «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել վերոնշյալ ոլորտներում երկու կառույցների միջև առկա համագործակցությունը, կարևորել Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նշել, որ դրանց շնորհիվ հնարավոր կլինի լուծել ՀՀ քրեակատարողական համակարգում առկա հիմնախնդիրները: Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով նաև…
Լեոնիդ Ազգալդյան հայորդին հայության կյանքում լուսատու աստղի դեր է կատարել ու այսօր էլ արժանապատիվ ապրելու վառ օրինակ է: Նրա մասին խոսելիս ակամայից հիշում ես Մեծն Նժդեհի իմաստուն խոսքերը. «Ապրել ու գործել միայն ա՛յն բանի համար, որի համար արժի մեռնել, և մեռնել ա՛յն բանի համար, որի համար արժի ապրել»: Հիրավի, նա պատահական երևույթ չէր մեր կյանքում: Ազգալդյան մեծությունը ապրել ու գործել է ցեղասպանություն վերապրած ժողովրդի` 20-րդ դարի վերջին իր բնօրրանում մղած ազատամարտի պահանջով, հայության ապրելու իրավունքի անձնուրաց պահապանն ու առաջնորդը լինելու անխուսափելի պահանջով: Լեոնիդ Ազգալդյանին ճանաչողները որոշակի օրինաչափություն են տեսնում նույնիսկ նրա անվան ու ազգանվան բովանդակության մեջ, և, կարծում եմ, չեն…
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է «... ես ուզում եմ ընդգծել. Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ․ թուրքը կկորցնի, ուրեմն՝ իրենք, Հայը կկորցնի՝ ուրեմն Հայը։ Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ», Լեոնիդ Ազգալդյան Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։…
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ծանուցումները կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից գործակալությանը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ գործակալությունը հայտարարում է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո այն անձնական տվյալներ մշակողները, ովքեր կշարունակեն օրենքով սահմանված ծանուցումները չտրամադրել, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ծանուցումները պետք է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, Հալաբյան 41ա: Հիշեցնենք, որ 2015թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Մշակողը մինչև կենսաչափական…
Երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Արդարադատության նախարարության խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ, բանտերի, պրոբացիայի և վերականգնողական արդարադատության նախարար Անդրյու Սելուսի հետ: Արփինե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնահարցերը և այն քայլերը, որոնք կատարվել են՝ պիլոտային ծրագրեր, թրեյնինգներ, կամավորներ և այլն: Նախարարը նշել է, որ առաջիկայում կներկայացվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կտա լիարժեք ներդնել այդ համակարգը: Արփինե Հովհաննիսյանը նշել է նաև էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի անհրաժեշտության մասին և կարևորել այդ բնագավառում Միացյալ Թագավորության հարուստ փորձը: Անդրյու Սելուսը ներկայացրել է ՄԹ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ընթացքը,…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս բարձրացրած խնդիրները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը: Կազմարկերպված ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն հայտնեց հացադուլը դադարեցնելու՝ հանդիպման ավարտին այդ մասին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին: Այս պահի դրությամբ հացադուլը շարունակող դատապարտյալների առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո. ներկայում ևս տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դատապարտյալներին հացադուլից դուրս բերելու ուղղությամբ: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության…