Հայ մտավորական, բանասիրական գիտությունների դոկտոր, հայագիտական բազում գրքերի հեղինակ Արթուր Արմին․ «ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ Արդյո՞ք գերտերություններն իսկապես շահագրգիռ են Արցախյան ճակատում խաղաղություն հաստատելու առումով: 1․ ԱՄՆ-ի պետ դեպարտամենտի քարտուղարի մակարդակով միայն մեկ բանավոր զգուշացումը՝ նախադասությունը Ալիևին․ «Դադարեցրեք, այլապես ԱՄՆ-ն կճանաչի Արցախի անկախությունը», լիովին բավարար կլիներ Ալիև կոչված համբակին անմիջապես հետ քաշվելու համար: 2․ Ռուսաստանի Կրեմլից մեկ հեռախոսազանգը Ալիևին հետևյալ նախադասությամբ․ «24 ժամ ձեզ մտորելու համար, այլապես գործ կունենաք ռուսական ուժի հետ», նույնպես հերիք էր Կիլդիմ Ալիևին խելքի գալու համար: Սակայն, հավանաբար, գերտերությունների ադմինիստրացիաների կողմից նման մոտեցումներ չեն եղել: Ավելին, վերջին մեկ տարվա ընթացքում գերտերությունների կողմից եթե նման տրամադրություններ-դիրքորոշում լիներ, ապա…
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են»: Փաստորեն, այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ինչպես տեղեկացնում է ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ: Առավոտյան շուտ Ա․ Հովհաննիսյանը ի լուր բոլորիս հայտնել էր․ «Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»։
Ադրբեջանական կողմը որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով դադարեցնել ռազմական գործողությունները: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Վահիֆ Դյարգահլի հայտարարության համաձայն, Ադրբեջանը, հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների խաղաղասիրական կոչերը, որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները։ Ժամեր առաջ այս մասին գրել էր ria.ru գործակալությունը։ Սակայն ինչպես միշտ, նույնիսկ այսօրվա ճակատագրական իրավիճակում ազերիները ստում և կեղծում են։ Ադրբեջանական կողմի հայտարարությանը որոշ ժամանակ անց հետևեց ԼՂՀ ՊՆ հայտարարությունը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե…
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան՝ ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի գրաված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին, զգալի կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող: Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին՝ հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին, ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողություններ վարել: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»,-հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Մի՞թե այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, քան կողմերին միևնույն նժարի վրա դնելը: Որքան էլ արդարացի է միջազգային հանրությանն ուղղված մեր պահանջն ու ակնկալիքը, այդուհանդերձ պետք է ապավինենք մեր ուժին: Խոր երախտագիտությամբ, հույսով ու հավատով ենք լցված թշնամուն դիմագրավող մեր…
Ժամը 13-00-ի տվյալներով, Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 2 անօդաչու թռչող սարք, 2 ռազմական ուղղաթիռ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Նշենք, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ է արձակում, թե՛ գյուղերի եւ թե՛ մարտական դիրքերի ուղղությամբ:…
«Երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները և լրատվամիջոցները, անձնական տվյալները պետք է հրապարակայնացնեն միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով»,- այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մարտի 21-ին հրապարակած խորհրդատվական որոշման մեջ (http://moj.am/storage/uploads/Save-the-Children-FINAL-1.pdf ): Վերջինի համար հիմք է հանդիսացել Save the Children միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից գործակալությանն ուղղված գրությունը՝ վերջերս մամուլում հայտնված հրապարակումներից մեկի՝ Երևանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքի լուսաբանման հետևանքով երեխաների անձնական տվյալների հանրայնացման վերաբերյալ: ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին և լրատվամիջոցներին երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերել…
Այսօր՝ մարտի 22-ին, Փաստաբանական դպրոցի շրջանավարտները որակավորման քննություն են հանձնել փաստաբանի վարքագծի կանոնագրքի (դեոնթոլոգիա) մոդուլից: Քննությունն անց է կացրել ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը: Դեոնթոլոգիա մոդուլի գրավոր առաջադրանքը կատարելու համար ունկնդիրներին տրամադրվել է 3 (երեք) ժամ: Քննության մասնակիցները պատահականության սկզբունքով ընտրել են իրենց աշխատասեղանները, որից հետո պատահականության սկզբունքով մի շարք խնդիրներից ընտրվել է 4-ական խնդիր։ Խնդիրների միջոցով հավակնորդներին հանձնարարվել է որոշել վարքագծի կանոնագրքի խախտումների առկայությունը կամ բացակայությունը՝ յուրաքանչյուր դեպքում հիմնավորելով պատասխանը։ Քննության մասնակիցների աշխատանքները նրանց հետ նույնացնելը բացառելու նպատակով աշխատանքն ավարտելուց հետո հավակնորդն այն տպել է երկու օրինակից, որոնց վրա փակցվել են շտրիխ կոդերը։ Երկու աշխատանքներից մեկի վրա հավակնորդը ստորագրել…
2016 թվականի մարտի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, ՔԿԱԳ տարածքային մարմինների և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: ՔԿԱԳ գործակալությունը և ՔԿԱԳ տարածքային բաժիններն Ազգային վիճակագրական ծառայությանը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում գրանցված ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ: Հաշվետվությունը ներառում է նաև վերը նշված քաղաքացիական կացության ակտերի մեկ ամբողջական օրինակը: Այսուհետև քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված տեղեկությունները իրական ռեժիմով կտրամադրվեն Ազգային վիճակագրական ծառայությանը՝ վիճակագրության մշակման աշխատանքներն էլեկտրոնային եղանակով և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկու կառույցների միջև տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի ինչպես քաղաքացիական կացության ոլորտի գրանցումների…