Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է «... ես ուզում եմ ընդգծել. Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ․ թուրքը կկորցնի, ուրեմն՝ իրենք, Հայը կկորցնի՝ ուրեմն Հայը։ Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ», Լեոնիդ Ազգալդյան Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։…
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ծանուցումները կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից գործակալությանը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ գործակալությունը հայտարարում է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո այն անձնական տվյալներ մշակողները, ովքեր կշարունակեն օրենքով սահմանված ծանուցումները չտրամադրել, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ծանուցումները պետք է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, Հալաբյան 41ա: Հիշեցնենք, որ 2015թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Մշակողը մինչև կենսաչափական…
Երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Արդարադատության նախարարության խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ, բանտերի, պրոբացիայի և վերականգնողական արդարադատության նախարար Անդրյու Սելուսի հետ: Արփինե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնահարցերը և այն քայլերը, որոնք կատարվել են՝ պիլոտային ծրագրեր, թրեյնինգներ, կամավորներ և այլն: Նախարարը նշել է, որ առաջիկայում կներկայացվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կտա լիարժեք ներդնել այդ համակարգը: Արփինե Հովհաննիսյանը նշել է նաև էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի անհրաժեշտության մասին և կարևորել այդ բնագավառում Միացյալ Թագավորության հարուստ փորձը: Անդրյու Սելուսը ներկայացրել է ՄԹ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ընթացքը,…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս բարձրացրած խնդիրները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը: Կազմարկերպված ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն հայտնեց հացադուլը դադարեցնելու՝ հանդիպման ավարտին այդ մասին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին: Այս պահի դրությամբ հացադուլը շարունակող դատապարտյալների առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո. ներկայում ևս տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դատապարտյալներին հացադուլից դուրս բերելու ուղղությամբ: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կունգը հոկտեմբերի 22-ին ստորագրել են արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն քրեական օրենսդրության, քաղաքացիական օրենսդրության, դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ: Արդարադատության նախարարը ողջունել է գործընկերոջ՝ Հայաստան կատարած այցը և իրավունքի, արդարադատության բնագավառի տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել: «Վստահ եմ, որ իրավական ոլորտում Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև արդյունավետ համագործակցությունը կնպաստի նաև երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ փոխըմբռնման հուշագիրը նոր լիցք կհաղորդի արդարադատության ոլորտում երկկողմ…
Ըստ պաշտօնական տուեալներու՝ Հայաստանի բնակչութեան աւելի քան 32 տոկոսը աղքատ է։ Սա կը նշանակէ, որ Հայաստանի 3 միլիոն բնակիչներէն շուրջ 1 միլիոնը իր ապրուստի նուազագոյն կարիքները հոգալու շատ մեծ դժուարութիւն ունի։ ՄԱԿի բնորոշումով՝ աղքատ կամ չքաւոր կը համարուին այն ընտանիքները, որոնց անդամները օրական 2 տոլարէն նուազ եկամուտ ունին։ Եթէ Հայաստանի մէջ 4 անդամներէ բաղկացած ընտանիքի մը եկամուտը օրական 4 հազար դրամէն պակաս է, ապա այդ ընտանիքը կը դասուի աղքատներու շարքին։ Այստեղ, բնականաբար, հարց կը ծագի, թէ ի՞նչ է տարբերութիւնը օրական 5 կամ 6 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքներուն եւ 4 հազար դրամ կամ պակաս գումար վաստակող ընտանիքներուն միջեւ։ Կենցաղային, ապրուստի…
2015 թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015 թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն): Օրենքով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ` հետևյալ հիմնական ուղղություններով. ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը, հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում, սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը, փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը, համապարփակ…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցել են քսանից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարարը ողջունել է հանրային խորհրդի անդամներին և նշել, որ պատրաստակամ է բաց և թափանցիկ կառավարմանն ուղղված համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդել՝ հաշվի առնելով նմանօրինակ ձևաչափերով ունեցած հաջող փորձը: Արփինե Հովհաննիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդգծել, որ նրանց ունեցած դերով է պայմանավորված նաև տարբեր ծրագրերի հաջող ընթացքը: Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նախարարը նշել է, որ լրամշակումներից հետո առաջիկա օրերին այն արդեն կուղարկվի ՀՀ կառավարություն: Նիստի…
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել հեռանկարային այնպիսի առաջարկների, ինչպիսիք են՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական կարողությունների զարգացման, նախարարության կազմում նոր ստեղծված գործակալություններին աջակցություն տրամադրելու հնարավորությունները և այլն: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու արդարադատության նախարարությանը՝ ներկայացված առաջարկները կյանքի կոչելու…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու քննարկել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմանը, անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացմանը, ինչպես նաև «Բաց կառավարման գործընկերություն» համակարգի սկզբունքները արդարադատության ոլորտում ներդնելու թեմային: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն գոհունակություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքների իրականացումից ու նախարարի հետ քննարկել խոշտանգումների, կոռուպցիայի դեմ պայքարում գործուն…
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգլի առաջարկությանը, այն է՝ միջոցներ ձեռնարկել, որոնք պետք է օգնեն դադարեցնելու Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտող զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը, հաղորդում է Asbarez.com-ը։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ուորլիքը ասել է․ «Մենք ամբողջովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգլի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահությանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերվող ծրագրերը կնվազեցնեն լարվածությունը և հիմք կդնեն երկարատև խաղաղության հաստատման համար։ Մենք կողմերին բարձրաձայնում ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և պետք է շարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել…