“Վայ հայերին, որ նրանք երբևիցե ներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ, շատ ավելի լավ կլիներ նրանց համար, եթե Հայաստանի անունը երբեք չհիշատակվեր որևէ եվրոպական դիվանագետի կողմից”: Ֆ. Նանսեն Փոխվել է իրավիճակը Հայաստանի քաղաքական կյանքում, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ համագործակցության համաձայնագիրը: Մի կարևոր երևույթ մնաց անբացատրելի, հաշվի չի առնվել հանրության տեսակետը, որն է ստորագրված համաձայնագրի գաղափարական բովանդակությունը: Հայաստանը լրացուցիչ պարտավորություն է վերցնում մեր օրենսդրությունը բացարձակապես համաձայնեցնելու եվրոպական պահանջներին, յուվենալ արդարադատություն և նման շատ օրենքներ, որոնք հարիր չեն մեր կենսակերպին: Եվրոպան պահանջում է, որ կառուցվածքային կերպարանափոխման կենթարկենք ավանդապաշտ հայի կենսաշխարհը: Համաձայնագրում կան տնտեսական և ռազմական առումով շատ խնդիրներ: Կոմունիստները գտնում են, որ…
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը ս/թ նոյեմբերի 29-ին նշեց Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակը, կոմկուսի նախագահ` Վ. Սաֆարյանը և նախագահության մի խումբ անդամներ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկե զամբյուղներ և թարմ ծաղիկներ դրեցին Ալ. Միասնիկյանի, Ս. Շահումյանի և Սովետական իշխանության հաստատման համար զոհվածների հուշարձաններին: Որից հետո Պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական միության դահլիճում անցկացվեց Գիտաժողով` նվիրված Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակին, Խորհրդային Հայաստան. “Պատմություն և Արդիականություն” խորագրով: Գիտաժողովում բացման խոսք ասաց ՀԱՄԿԿ նախագահ` Վ. Սաֆարյանը (բացման խոսքը բերվում է ստորև), այնուհետև զեկուցումներ հանդես եկան` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, Պատմ. գիտ.դոկտ.պրոֆ., Հանրային Խորհրդի անդամ` Էդիկ Մինասյանը “Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները” թեմայով, ԵՊՀ Իջևանի…
«Նոր իրողություններ են ի հայտ եկել, եթե առաջ Եվրամիությունը հստակ հարցադրում էր դնում , որ կամ պետք է ընտրել ԵՏՄ-ն, կամ ԵՄ-ն, հիմա այդ պահանջը վերացվել է: Սակայն պետք է ասեմ, որ թե ԵՄ-ի շրջանակներում, թե ԵՏՄ-ում Հայաստանի առևտրատնտեսական հարաբերույթունները գրեթե հավասար են»: Այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին: Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները կենտրոնանում են մետաղական հումքի վրա . «Դարձել են Եվրամիության հումքային կցորդը: Այս իմաստով մինչև այժմ մեզ համար…
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից Հակոբյան Վասիլը, որը ժամանակին 350 կով է ունեցել և հիմա 30 կով ունի, այս տարի խոտ շատ է կուտակել և ցանկություն ունի ավելացնել կովերի գլխաքանակը։ Հայրենական ապրանք արտադրողների միությունը Հակոբյան Վասիլի հետ համատեղ դիմել է կառավարություն՝ էժան վարկեր տրամադրելու խնդրով, սակայն մինչ այժմ հարցը քննարկման փուլում է. «Կարծումե մ, որ այսօր էլ շատերը կան, որ կցանկանան մսամթերքի ու կաթնամթերքի արտադրություն կազմակերպել»,- ասում է միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ու մի քանի տվյալ բերում։ Ըստ այդմ՝ 1989 թ.-ին Հայաստանում արտադրվել է 76,8 հազար տոննա միս, ներմուծվել է 73,3 հազար տ։ Իսկ այսօր միայն 4800 տ խոզի միս ենք…
Հայաստանում վերջին օրերին կարագի գնի կտրուկ աճ է արձանագրվել: Պետական մարմինները նույնիսկ պարզաբանեցին կարագի թանկացման պատճառները: Past.am-ի տեղեկություններով, սակայն առաջիկա օրերին կարագը կրկին 10%–ով թանկանալու է: Թեմայի շուրջ Past.am-ը զրուցել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ: – Պարոն Սաֆարյան, վերջին օրերին կտրուկ բարձրացել է մսի, կարագի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Ինչո՞վ է դա բացատրվում: – Թանկացումներ նկատվում են նաև Եվրոպական երկրներում, իհարկե, ոչ այս չափերի: Եթե կարագի գնի բարձրացմանն անդրադառնանք, ապա, ըստ մեր վիճակագրական վարչության տվյալների, կարագի գինը Երևանում բարձրացել է 15,6%–ով: Բացատրվում է, որ կարագը բերվում է Նոր Զելանդիայից, այնտեղ նույնպես այդ սննդատեսակի գինը…
Հայտարարություն Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առիթով ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։«Փոխադարձ վստահություն, միասնականություն ևպատասխանատվություն›› խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք Համահայկական 6-րդ համաժողովը արդեն մեկնարկել է: Համաժողովիխորագիրը կամա-ակամա հաստատում է, ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև առկա փոխադարձ անվստահության մասին։ Թե՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները այդ անվստահությունը փոխադարձ են համարում պետք է հստակեցնեն իրենք, որովհետև, եթե ՀՀ իշխանությունների նկատմամբ Սփյուռքի անվստահությունը պայմանավորված է երկու տասնամյակների ընթացքում վերջիններիս վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ՝ ընդորում նաև Սփյուռքի նկատմամբ որդեգրած անսկզբունք մոտեցմամբ, ապա ՀՀ իշխանությունների կողմից միլիոնավոր Սփյուռքահայերի նկատմամբ անվստահությունը, առնվազն, անբարոյականություն է։Համաժողովի…
Մի ուրվական ա շրջում Հայաստանում՝ բոլշևիկների ուրվականը։ Բայց ուրվականները լավ բան չեն։ Ուրվականները վախի հետ են ասոցացվում։ Ու ոմանք հենց տենց էլ ասում են՝ վախեցեք, բոլշևիկները դեռ մեր կողքին են։ Կամ էլ ասում են՝ բոլշևիկները հեսա հետ են գալու, 37 թիվը կարող ա կրկնվել։ Իրականության հետ աղերս չունեցող նման պնդումները մեզ կխանգարեն ճիշտ տեսնել մեր ներկան։ Բոլշևիկները մեր պատմության մի մասն են, ու նաև՝ աշխարհի պատմության մի մասը։ Պետք չի իրանց դուրս քաշել պատմությունից և սարքել արտաժամանակային-հավերժական բոբո՝ պատմության մասին սթափ խոսակցությունը փոխարինելով հուզական աջափ-սանդալով։ Բոլշևիկները հեղափոխականներ էին։ Մարքսիստներ։ Հավատում էին, թե սեփական աչքերով տեսնելու են էն օրը, երբ, ոնց…
«Եթե նա դա ասում է, պետք է նաև գիտակցի, որ երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 միլիոնը դառնա 4 միլիոն: Այդ 4 միլիոն էլ մի սփոփիչ թիվ չէ, պետք է ավելին լինի»,- այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց ամերիկաբնակ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի բնակչությունը պետք է դարձնել 4 միլիոնի:Զարեհ Պալյանի խոսքով՝ Հայաստանում իշխանավորները անսահման ագահ են, իսկ Հայաստանում առկա իրավիճակը պետք է սթափեցնի ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ մյուս պաշտոնյաներին:«Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում: Իհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու, բայց մարդիկ…
<Ուրվագիծ> հաղորդման հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը
Լցված տերերի շառաչյուն կարգին, Հռնդում եք դուք այստեղ վայրահաչ, Ժանգոտած սրեր ձեռքներիդ պահած` Անկում եք կարդում իմ նոր աշխարհին: (Ե. Չարենց) Ինձ ցնցում է ոչ թե այն, որ դու ինձ խաբում ես Այլ այն, որ ես քեզ այլևս չեմ հավատում: (Ֆ. Նիցշե) Ժամանակները առաջ են թռչում աննախադեպ արագությամբ, հողագնդի բնակչոււթյունը հատել է 20-րդ դարի վերջնագիծը և մոտենում է 3-րդ հազարամյակի 2-րդ տասնամյակին: Չնայած էթնիկական ընդհարում, կռիվ, պատերազմների, այնուամենայնիվ` 3-րդ հազարամյակի շունչը համակել է ողջ հողագունդը: Մեր աչքի առչև նոր տեխնոլոգիաների ասպարեզում, մարդկային բանականությունը ձեռք է բերում աներևակայելի նվաճումներ, ամենուրեք տիրում է համընդհանուր զարգացման ոգևորությունը, իսկ Հայաստանը մնացել է փնտրտուքի և…
Այդ երկրի ամբողջ տարածքում միայն 700 ոստիկան գոյություն ունի, որոնք իրավունք չունեն իրենց հետ զենք կրելու: Գոյություն ունի 130 բանդարկյալ, ովքեր ոչ աշխատանքային օրերին արձակուրդի են գնում: