ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները: Երդման արարողությունից հետո նա հանդես եկավ ելույթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն ամբողջությամբ: «Վեհափառ Տեր, Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան, Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ և հարգելի պատգամավորներ, Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, Ձերդ Գերազանցություններ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Թանկագին հայրենակիցներ և հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև: Այն ինձ մղում է լարել իմ…
 2018թ. մարտի 27-ին տեղի ունեցած Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 2-րդ համագումարում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ,ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ` Վ. Սաֆարյանը: Նա հաջողություն մաղթելով համագումարի աշխատանքներին կարևորեց արհմիությունների դերը աշխատավորության սոցիալ-տնտեսական խնդիրերի լուծման գործում: Նա նշեց, որ արդյունաբերությունը Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների մեջ 2017թ. ապահովել է 12,6% աճ` նախորդ տարվա համեմատ: Արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 1,661 տրլն դրամ: Արտահանման ծավալները գերազանցել են 2,242 մլրդ դոլարը, որը նախորդ տարվա համեմատ ավել է 25,2%-ով և զիջում է ներմուծմանը 1,8 անգամ: Սա դրական դինամիկա է, եթե հաշվի ենք առնում,…
Սույն թվի մարտի 23-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ: Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին նաև ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարևորել…
«Հայրենական ապրանք արտադրողների միության» և Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադառնալով երկրում տեղի ունեցած և սպասվող քաղաքական գործընթացներին նշեց, որ իր դիտարկմամբ այս ընթացքում ամեն ինչ տեղի է ունենում սահմանված գրաֆիկով: Անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի հետ հանդիպմանը նշեց, որ այն արդյունավետ է եղել, ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա ժամանակը ցույց կտա որքանով էին հանդիպումներն օգտակար երկրում առկա խնդիրները լուծելու համար:«Մեր կողմից բարձրացված բոլոր հարցերը Արմեն Սարգսյանը գրում էր, մտապահելու է և հուսով եմ, որ քայլեր է ձեռնարկելու դրանց լուծման համար: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Հանրային խորհրդում կազմակերպված հանդիպման ժամանակ ես նրան հարցրել եմ, որ եթե Մեծ Բրիտանիան,…

«Երկիր Ծիրանի» Վարք ցոգոլաց տնկարանոյ

Հավանաբար Նուբարաշեն «ուխտագնացության» մեկնած «Երկիր Ծիրանին», այնտեղից իրենց հետ վերցրել էին դիտահորերի «օրհնված» ջրից։ Անսեռ զուգարանների այս «կենաց ջրի» մակարդակով էլ (քուքուրթաց ծիրանենիները) իրենց հայտնության ավազանը բխեցրին քաղաքապետարանի ավագանու ժողովում։ Ավա¢ղ նուբարաշենցիների խնդիրները բարձրաձայնելու համար «Երկիր Ծիրանին» սեղմեց ոչ թե «Ելքի» կոճակը, այլ կոյուղու մուտքի կափարիչը։ Խելքից պատուհասների (ելք ու ճարի հանճարով օծուն) դահլիճը վերածեցին լքված մշակույթով միզացայտի։ Բնականաբար այդ միջադեպից հետո «Երկիր Ծիրանին»՝ ծիրանի չհագավ, այլ մի կերպ ծածկվելով թզենու տերևեներով, դուրս եկան էտիչների «Եդեմապետարանից»։ Քանզի Սովետաշենում Նուբարի բոյը չինար էր՝ այս աննախադեպ բոստանփոզու համեմատ։ Զարթուցիչ լարողների զառիվերում և զառիթափում, ժողովրդի բոստանջրողները միայն ջուր ծեծեցին, այն էլ պղտոր ալաֆռանգի...…
Ինչպես է վարվելու ՀՀ վարչապետը` անտարբերությո՞ւն, հանցավոր անգործությո՞ւն, թե սրտացավ ու ճիշտ քայլեր` Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու համար: ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր քննարկում Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Այդ մասին զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը: Վերջինիս տեղեկացմամբ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը Հանրային խորհրդին առաջարկություն է ներկայացրել, որպեսզի նշված գործարանը վերագործարկվի: «Մենք այդ առաջարկությունը ստանալուց հետո փորձեցինք, ընդհանրապես, այսպիսի առաջարկությունների քննարկման ձևը փոխել, առաջինը մենք գնացինք գործարան, որպեսզի տեղում տեսնենք,- ասաց փորձագետը:- Բոլոր տեսակի տեղեկանքները, փաստաթղթերն իրենց հերթին, բայց պետք էր գնալ, տեղում տեսնել: Գնացինք, տեսանք:…
«Անկախի» խնդրանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրն ու Երևանը գրավելու մասին հայտարարությունները մեկնաբանում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: - Պատմական տեսանկյունից Ալիևի ասածները, իհարկե, անհեթեթություն են, սակայն պետք է հիշել, որ տարբեր ժողովուրդներ իրենց պատմաբանների միջոցով նմանատիպ կարծիքներ են հայտնում այլ երկրների մասին, բայց դա պետական մակարդակի չի հասնում: Այս դեպքում գործ ունենք պետական մակարդակի բարձրացված հռետորաբանության հետ: Պատմության տեսակետը հասկանալի է, բայց պետք է գնահատել, թե քաղաքական տեսանկյունից դա ինչ է նշանակում: Փաստորեն այդ գաղափարախոսությունը, թե իբր ադրբեջանցիները բացառիկ ազգ են, թե տերն են եղել ամբողջ այս տարածաշրջանի և այլն, տարածվում է իրենց երիտասարդության մեջ, այդպիսի դասագրքերով են…
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը խորհրդի թերևս ամենաակտիվ հանձնաժողովն է, որն ունի 18 ոլորտային ենթահանձնաժողով և ակտիվ քննարկումներ է ծավալում ամենատարբեր հարցերի շուրջ, բարձրացնում կոնկրետ խնդիրներ, առաջարկում լուծումներ: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, որն այսօր ամփոփել է հանձնաժողովի 2017 թ. գործունեությունը՝ ներկայացնելով տարվա ընթացքում հանձնաժողովում բարձրացված հանրային առավել մեծ նշանակության հարցերը: Ամփոփիչ ասուլիսին մասնակցել են նաև հանձնաժողովում ընդգրկված ենթահանձնաժողովների նախագահները: Հարկային քաղաքականություն և հարկային նոր օրենսգիրք Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում դեռևս 2016 թվականից ուշադրության կենտրոնում է եղել hարկային նոր օրենսգրքի նախագիծը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը (ՖՏԲ) բազմիցս քննարկել է…