ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը կատարված խուզարկության և այլ քննչական գործողությունների մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են…
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների…
2018թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի Վետերանների միավորման 13-րդ համագումարը, այն կայացավ Երևանի "Մոսկվայի տան" դահլիճում: Համագումարի աշխատանքներին հրավիրված էր Հայաստանի Աաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ՝ Վազգեն Սաֆարյանը: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը հայերեն և ռուսերեն լեզուներով: Հարգելի ներկաներ Թույլ տվեք Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության անունից ջերմորեն ողջունել Ձեզ` ՀՀ վետերանների միավորման 13-րդ համագումարի պատգամավորներիդ, հյուրերին և ցանկանալ համագումարին արդյունավետ աշխատանք և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում: Մեր հասարակության ավագ սերնդի ներկայացուցիչներից համալրված աշխատանքի և պատերազմի վետերանների միավորումը հանրապետության ամենամասսայական հասրակական կազմակերպությունն է և լուրջ դերակատարություն ունի մեր հանրային կյանքում: Մենք մեծ ակնածանքով ու հարգանքով ենք վերաբերվում մեր ավագ ընկերների…
Ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ Նովա փողոցից»,- ասաց Ահարոնյանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որը վերագրվում է նրան բերման ենթարկելու ոստիկանության գործողությանը: Այդ և մյուս ձեռբակալությունների մասին դիտեք տեսանյութում:
Նախօրեին ռուսական RT-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,պատասխանելով Հայաստան մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ հարցին, նշել էր, որ Հայաստանը սահմանին էժան ռուսական գազ է ստանում, բայց սահմանից մինչև սպառողին հասնելը գազի սակագինը կրկնակի թանկանում է։ Նա ասել էր, որ գազի սակագինը ներհայաստանյան հարց է և ինքը մտադիր է զբաղվել դրանով։ Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանի հետ -Պարո՛ն Սաֆարյան, համաձա՞յն եք վարչապետի այս հայտարարության հետ և ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը։ -Նախ, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, միասնական տնտեսական տարածք ենք ստեղծել, և այդ տարածքում պետք է էներգոկիրների սակագները լինեն համարժեք ու միանման, որ…
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 16-ի գիշերն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում: Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է մի պարզ պատճառով, որ շատ հայ ընկերներ ունի, և նրանցից մեկը ինքն է: «Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, այլև մեծ մտավորական, ով շատ է կարդում ու լավ գիտի Հայաստանի պատմությունը: Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ մահացավ Գարեգին Առաջին վեհափառը, Էլթոնն ինձ նամակ գրեց, և մենք հանդիպեցինք ու քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը»,- պատմեց նախագահը: Արմեն Սարգսյանը շեշտեց, որ, հանրահայտ երգիչ լինելուց բացի, Էլթոն Ջոնը հսկայական բարեգործական աշխատանք է իրականացնում՝ փորձելով օգնել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց բուժմանը և դրա…

Առաջարկներ կառավարությանը (տեսանյութ)

Յուրաքանչյուր ոլորտի ակնառու եւ փորձառու մասնագետները պետք է կառավարության կողքին լինեն եւ ոչ թե երկիրը լքեն: Տնտեսությունից մինչեվ մշակույթ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչեր հավաքվել են ներկայացնելու իրենց դիտարկումները նոր կառավարությանն աջակցելու համար: Քննարկումներից հետո դրանք կամփոփվեն ու կներկայացվեն վարչապետին

ՀՅԴ-ում «բունտ» է հասունանում

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի եւ ներսի կառույցներում: Արեւելյան եւ Արեւմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժողովը պայմանավորված է կուսակցությունում առկա դժգոհությամբ, իմա՝ ինչու են Հայաստանի դաշնակցականները միշտ իշխանության կողքին կանգնում, ինչու են իրենց վարկանիշը հետեւողականորեն գցում: «Ձեւավորվել է դաշնակցական նոմենկլատուրա, որի շահերը շատ հաճախ չեն համընկնում կուսակցական շարքերի շահերի հետ»,- նշեց մեր աղբյուրը:Դաշնակցությունը, լքելով հեռացող իշխանության նավը, դուրս եկավ կոալիցիայից եւ անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը:Ըստ դաշնակցականների, կուսակցությունը…

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Փաշինյանն առաջադրվել էր պատգամավորների թվի ավելի քան 1/3-ի՝ 41 պատգամավորի ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել էին «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով): Խորհրդարանական մեծամասնություն (58 պատգամավոր) ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի ընտրության առաջին…