Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մասնակցելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերլուծություններին, պատրաստելով այլընտրանքային առաջարկներ և լուծումներ, և մեր ներկայացուցիչներին լիազորելով` մասնակցելու «4+4+4» ձևաչափով քննարկումներին, հրապարակում ենք սույն հայտարարությունը՝ նախքան Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը: Սույն հայտարարությունն անում ենք` ծանոթացած լինելով Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությանը, որում արտահայտված մտահոգությունները նույնն են, ինչ` մեր կողմից ներկայացվածները: Ազգային ժողով ուղարկված նախագծի ներկայիս տարբերակը, որն անցել է առաջին ընթերցումը, մեր կարծիքով խիստ անընդունելի է: Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը համակարծիք է մեր այն գնահատականին, որ Նախագիծը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և նորմերին թե՛ քվեարկության անաչառությունն ապահովելու, թե՛ իսկապես ներկայացուցչական, ժողովրդավարական խորհրդարան…
Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Արցախն անցել է որպես պետություն ճանաչվելու սահմանված բոլոր փուլերը, բայց դեռևս չի ճանաչվել միջազգային կառույցների կամ պետությունների կողմից: Ես զինվորական մարդ եմ, այդ հարցի մեջ չեմ խորանում, մասնագիտական կարծիք չունեմ, թող դրանով իրավասու մարդիկ զբաղվեն, բայց իմ կարծիքը հստակ է` ես գտնում եմ, որ Հայաստանն ու Արցախը մեկ պետություն պետք է լինեն: Մենք բոլորս հայ ենք, կողք կողքի ենք ապրում, մեր միջև սահմաններ չպետք է լինեն. մեզ երկու նախագահ, երկու վարչապետ, չորս կամ չորս հարյուր հատ մեքենա պետք չէ։ Մեր…
Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը`կրկնակի հաղթանակների օր: Այսօր նշվում է մեր պապերի` ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի 69-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որը նշանավորվեց 22 տարի առաջ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով: Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների չխամրող փառքով»: Բարեբախտաբար, Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված և անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր…
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը: Այս տոնը հայ ժողովրդի միասնականության, խաղաղ ապրելու և արարելու, համերաշխության և նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է: Մեծ է հայ ժողովրդի ներդրումն Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում և մենք հպարտությամբ ենք հիշում հարյուր հազարավոր հայորդիներին, ովքեր իրենց անձնազոհությամբ, սխրանքներով, նաև կյանքի գնով կերտեցին այլատյացության, բռնության և նվաճման դեմ հաղթանակը: Հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ 1992 թվականին վերականգնել պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին: Մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և…
Շուշի անվանումն առաջացել է «շոշ» բառից, որն Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբուս ճյուղը, որն ամենաբարձրն է մյուսներից: Այս անվանումը Շուշին ստացել է իր աշխարհագրական բարձրադիր դիրքի համար: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում…
Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը: Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ադրբեջանցիները տարհանում են Եվլախի, Թարթառի, Ախջաբերդի եւ Բարդայի բնակչությանը: Հայկական զինուժը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը կորցրած դիրքերը հետ է վերադարձրել, այս մասին տեղեկությունը ստացվել է մի քանի աղբյուրներից: Մերոնք ազատագրել են ապրիլի սկզբին կորցրած դիրքերի մեծ մասը ներառյալ Թալիշի դիրքերը, հրետակոծել Թարթառից մինչև Ժդանովկա, որի արդյունքում հակառակորդի բնակչությունը խուճապի մատնված լքել է բնակավայրերը, իսկ ամենակարևորը՝ մերոնք շատ լուրջ հարված են հասցրել ոչ միայն դրանց դիրքերին, այլև կարևոր նշանակության ռազմական կայանների, որտեղ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ էր ծախսել ... Փառք ու պատիվ Հայոց Բանակին Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կեսգիշերին հայտարարեց, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է: Հակառակորդը մարդկային և…
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ): Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել…
ՀՀ անկախության տարիներին նշվել են Մեծ եղեռնի 80-րդ, 90-րդ, 100-րդ տարելիցները, իսկ ես հետահայաց որոշ մտահոգություններ ունեմ, որովհետև մեր հիմնախնդիրների լուծման իրավունքը հաճախ մեզ չի վերապահված և, ինչպես ցույց է տալիս փորձը, ամեն անգամ կանգնում ենք կատարված փաստի առաջ... Ահա թե ինչու Մեծ եղեռնի 80 և 90-րդ տարելիցներին նվիրված երևանյան միջազգային միջոցառումները, ավելի ճիշտ` համաժողովները այդ առումով լրջորեն խորհելու տեղիք են տալիս: 1995 թվականի ապրիլին՝ Մեծ եղեռնի 80-րդ տարելիցին նվիրված համաժողովում, ՀՀ առաջին նախագահի մակարդակով Երևանում ցեղասպանության վերաբերյալ մեզ մատուցվում էին համայն հայության համար անընդունելի և, ընդհանրապես, պատմական ճշմարտության տեսանկյունից նույնպես անթույլատրելի դրույթներ՝ իբր թուրք ժողովուրդը մեղսակից չէ այդ ցեղասպանությանը,…
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ։ Սիրելի´ հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են: Արդարության հաղթանակի համար մեր պայքարը շարունակվում է: Ի՞նչ չի փոխվել: Չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի հանդեպ: Սա հանցագործության ուղղակի շարունակությունն է արդեն մեր օրերում: Մասամբ փոխվել է թուրքական հասարակությունը: Այսօր նա…
«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումն ավարտեց աշխատանքները, հաջորդը կկայանա արդեն երկու տարի անց` 2018-ին: Ֆորումն ընդունեց հայտարարություն, որում մասնավորապես, նշվում է. «Գլոբալ ֆորումը հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության, և գործելով արիությամբ ու զոհողությունների գնով, փրկեցին անմեղ կյանքեր: Խորը մտահոգություն է հայտնում վերջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության և ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր` ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձնանց ամենաբարձր թիվը։ Գիտակցում…