«Անկախի» խնդրանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրն ու Երևանը գրավելու մասին հայտարարությունները մեկնաբանում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: - Պատմական տեսանկյունից Ալիևի ասածները, իհարկե, անհեթեթություն են, սակայն պետք է հիշել, որ տարբեր ժողովուրդներ իրենց պատմաբանների միջոցով նմանատիպ կարծիքներ են հայտնում այլ երկրների մասին, բայց դա պետական մակարդակի չի հասնում: Այս դեպքում գործ ունենք պետական մակարդակի բարձրացված հռետորաբանության հետ: Պատմության տեսակետը հասկանալի է, բայց պետք է գնահատել, թե քաղաքական տեսանկյունից դա ինչ է նշանակում: Փաստորեն այդ գաղափարախոսությունը, թե իբր ադրբեջանցիները բացառիկ ազգ են, թե տերն են եղել ամբողջ այս տարածաշրջանի և այլն, տարածվում է իրենց երիտասարդության մեջ, այդպիսի դասագրքերով են…
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը խորհրդի թերևս ամենաակտիվ հանձնաժողովն է, որն ունի 18 ոլորտային ենթահանձնաժողով և ակտիվ քննարկումներ է ծավալում ամենատարբեր հարցերի շուրջ, բարձրացնում կոնկրետ խնդիրներ, առաջարկում լուծումներ: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, որն այսօր ամփոփել է հանձնաժողովի 2017 թ. գործունեությունը՝ ներկայացնելով տարվա ընթացքում հանձնաժողովում բարձրացված հանրային առավել մեծ նշանակության հարցերը: Ամփոփիչ ասուլիսին մասնակցել են նաև հանձնաժողովում ընդգրկված ենթահանձնաժողովների նախագահները: Հարկային քաղաքականություն և հարկային նոր օրենսգիրք Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում դեռևս 2016 թվականից ուշադրության կենտրոնում է եղել hարկային նոր օրենսգրքի նախագիծը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը (ՖՏԲ) բազմիցս քննարկել է…
Տնտեսագետները գնաճի կառավարման կարեվոր գործոն են համարում հայրենական արտադրության զարգացումը: Իսկ տեղական արտադրանքի զարգացում, նշանակում է նաեվ որակյալ մնասնագետների ներգրավում: Ինչ վերաբերում է արդյունաբերական քաղաքականությանը, այս ոլորտը խիստ ուշադրության կարիք ունի, նույնիսկ առանձին նախարարության կարիք կա:
2017-ի աշխատանքն է ամփոփել Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եվ բյուջետային հանձնաժողովը: Առաջնային խնդիրը եղել է հարկային նոր օրենսգրքի նախագիծը: 2017-ին քննարկված հարցերի ցանկում են եղել Նաիրիտի վերագործարկման հարցը, նաեվ քաղաքային տրանսպորտի արդյունավետության բարձրացումը:
Սպառողական շուկայում զբաղված մարդիկ փորձում են օգտվել նոր տարվա աժիոտաժից և, իմ կարծիքով, հանիրավի թանկացնում են ապրանքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։Նրա համոզմամբ՝ նախորդ տարվա նախատոնական շրջանի համեմատ այս տարվա գները շատ ավելի բարձր են՝ թե՛ կարագի, թե՛ խոզի մսի մասով։ Վազգեն Սաֆարյանը նշում է, որ խոզի բուդը, եթե նախորդ տարի հնարավոր էր գնել 3000-3200 դրամով, այս տարի նվազագույն գինը 3500 դրամ է։«Օրինակ`Կրասնոդարից ներկրված խոզի միսը 2800 դրամ է, իսկ տեղականը 3500 դրամ։ Հիմա հարց է առաջանում՝ այդքան ծախս անելով բերում են և նա ավելի էժան է, քան տեղական խոզի միսը։…
“Վայ հայերին, որ նրանք երբևիցե ներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ, շատ ավելի լավ կլիներ նրանց համար, եթե Հայաստանի անունը երբեք չհիշատակվեր որևէ եվրոպական դիվանագետի կողմից”: Ֆ. Նանսեն Փոխվել է իրավիճակը Հայաստանի քաղաքական կյանքում, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ համագործակցության համաձայնագիրը: Մի կարևոր երևույթ մնաց անբացատրելի, հաշվի չի առնվել հանրության տեսակետը, որն է ստորագրված համաձայնագրի գաղափարական բովանդակությունը: Հայաստանը լրացուցիչ պարտավորություն է վերցնում մեր օրենսդրությունը բացարձակապես համաձայնեցնելու եվրոպական պահանջներին, յուվենալ արդարադատություն և նման շատ օրենքներ, որոնք հարիր չեն մեր կենսակերպին: Եվրոպան պահանջում է, որ կառուցվածքային կերպարանափոխման կենթարկենք ավանդապաշտ հայի կենսաշխարհը: Համաձայնագրում կան տնտեսական և ռազմական առումով շատ խնդիրներ: Կոմունիստները գտնում են, որ…
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը ս/թ նոյեմբերի 29-ին նշեց Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակը, կոմկուսի նախագահ` Վ. Սաֆարյանը և նախագահության մի խումբ անդամներ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկե զամբյուղներ և թարմ ծաղիկներ դրեցին Ալ. Միասնիկյանի, Ս. Շահումյանի և Սովետական իշխանության հաստատման համար զոհվածների հուշարձաններին: Որից հետո Պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական միության դահլիճում անցկացվեց Գիտաժողով` նվիրված Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակին, Խորհրդային Հայաստան. “Պատմություն և Արդիականություն” խորագրով: Գիտաժողովում բացման խոսք ասաց ՀԱՄԿԿ նախագահ` Վ. Սաֆարյանը (բացման խոսքը բերվում է ստորև), այնուհետև զեկուցումներ հանդես եկան` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, Պատմ. գիտ.դոկտ.պրոֆ., Հանրային Խորհրդի անդամ` Էդիկ Մինասյանը “Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները” թեմայով, ԵՊՀ Իջևանի…
«Նոր իրողություններ են ի հայտ եկել, եթե առաջ Եվրամիությունը հստակ հարցադրում էր դնում , որ կամ պետք է ընտրել ԵՏՄ-ն, կամ ԵՄ-ն, հիմա այդ պահանջը վերացվել է: Սակայն պետք է ասեմ, որ թե ԵՄ-ի շրջանակներում, թե ԵՏՄ-ում Հայաստանի առևտրատնտեսական հարաբերույթունները գրեթե հավասար են»: Այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին: Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները կենտրոնանում են մետաղական հումքի վրա . «Դարձել են Եվրամիության հումքային կցորդը: Այս իմաստով մինչև այժմ մեզ համար…