Թեև չեմ սիրում նույն թեմայից “տրիլիոն” անգամ գրել, բայց այս մեկն էլ գրեմ Ամուլսարի թեմայով:Ես ուզում եմ շեշտեմ, որ ինձ համար այս խնդրում առանցքայինը, կարևորը թիվ մեկը հետևյալն է: Ամուլսարի խնդրի քննարկումը մենք առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի:Մենք ընդհանրապես նորմալ, ճիշտ, ընդունելի համարո՞ւմ ենք, որ որևէ հանք, որևէ բնական պաշար, որը պատկանում է հայ ժողովորդին՝ անկախ բոլոր բնապահպանական, տեխնիկական, և այլ մանրամասներից, շահագործվի անպես, որ դրա եկամտի մեծ մասը հասնի ոչ թե Հայաստանի պետբյուջե, ոչ թե այդ բնական պաշարի սահմանադրական տեր՝ հայ ժողովորդին, այլ գնա մասնավորին, և հատկապես օտարերկրյա մասնավորին: Էս հարցի պատասխանն է առանցքային:Սա եմ ուզում լսել:Սրա մասին բանավեճ…
«Դժոխքը այնտեղ է, որտեղ ես կամ»: Սա Մոֆիստոֆելի (Mophistopheles-Գերմանական գրականության մեջ սատանայական անձնավորություն է) չար հոգու պատասխանն է, որը հանկարծակի ներկայացվեց դոկտ. Ֆաստուսին՝ Քրիստոֆեր Մալրոյի հայտնի վեպի գլխավոր անձնավորությանը: Ֆաստուսը հարցնում է, թէ արդյո՞ք նա միանգամից է ուղարկվել դժոխք, և Մոֆիստոֆելը պատասխանում է. «Որտեղ որ գնամ, նույնպես դժոխքում եմ»: Գիտեմ, որ դեռ այն սև պատմությունը չես կարդացել, թէ ինչպես Ֆաստուսը իր հոգին վաճառեց Մոֆիստոֆելուսին: Այն, թէ ինչո՞ւ մինչ այժմ այս պատմությունը քեզ չեմ ներկայացրել, դրա անհանգստացնող և սարսափելի պատճառը չէ: Ինչ էլ որ լինի, դու կարդացել ես Գրիմ եղբայրների փերի մասին հեքիաթները (Եակուբ և Վիլիհամ Գրիմ-Գերմանացի գրողներ են, որոնք 19-րդ…
Ստամբուլյան կոնվենցիան Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում: Հանրային խորհուրդը քննարկել է նաև երթևեկի անվտանգությունը և Սևանի ճահճացումը:
Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերն արդեն մի քանի շաբաթ է մեծ դժգոհությունների տեղիք են տվել` թե՛ հասարակական, քաղաքական շրջանակներում, եւ թե՛ շարքային քաղաքացիների շրջանում: Բայց ո՞վ է խոչընդոտելու դրա վավերացմանը, եթե իշխող խմբակցության 88 պատգամավորներից միայն մեկ-երկուսն ունեն վերապահումներ դրա վերաբերյալ, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտարարում են, որ դեռ վարանում են դրական արտահայտվել: Եվ միայն ԲՀԿ-ից են հստակ արտահայտվում, որ դեմ են կոնվենցիային: Ըստ «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ` կոնվենցիայի վավերացմանը խանգարելու է այն գործիքը, որով Փաշինյան Նիկոլին բերեցին իշխանության, այսինքն` փողոցը: - Փողոց ասելով` նկատի ունեմ այն, որ ՀՀ քաղաքացիներն իրենց անհամաձայնությամբ …
Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացվող նոր ներկայացուցչական հարցումը ցույց է տալիս, որ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Միջազգային հանրապետական ինստիտուտից, բնակչության մեծամասնությունը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ` չնայած հանրության շրջանում շարունակվող տնտեսական մտահոգություններին։ Ըստ հարցման արդյունքների, կառավարությունը շարունակում է վայելել հասարակական լայն շրջանակների դրական տրամադրվածությունը շարունակելու երկրում իրականացվող արմատական բարեփոխումները։ Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։ «Հայ մարդկանց արտահայտած բարի կամքը և տրամադրվածությունը կառավարությանն ընձեռում են արմատական բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց տնտեսական բարեկեցությունը բարելավելու…
Արդեն ավանդույթ ձեւավորվող կիսամյակային մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ: Նա չխուսափեց պատասխանել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող անգամ ամենասուր հարցադրումներին` սկսած ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի գրառման շուրջ աղմուկից մինչեւ նախկին ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի տնային կալանքի մասին լուրերին: Դեսպանի ուշագրավ պատասխաններն առանձնացրել է «Իրավունքը»: «ՄԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ՆՄԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԵՆ» - Պարոն դեսպան, վերջերս Ոստիկանության, անվտանգության դաշնային ծառայության եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները նախկին հատուկ ջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակում ձերբակալել են երեք հայի: Միեւնույն ժամանակ, Գյումրիում մի քանի ամիս առաջ կին էր սպանվել, որում մեղադրվում էր ռուս զինծառայող: Որքանո՞վ է այսօր մեր …
Գյումրիում «Սաստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները: Ուրախ եմ, որ աշխատողները, չնայած իրենց խոցելի կարգավիճակին, համարձակություն են ունեցել խոսել խնդիրների մասին:Խնդրին ծանոթանալու համար հեռախոսազրույց ունեցա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, Շիրակի փոխմարզպետի, Մարդու իրավունքների պաշտպանի և կարի գործարանի աշխատակցուհիների հետ: Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կուսումնասիրի գործարանի աշխատանքային պայմանները: Հուսամ՝ ստուգումը և վերահսկողությունը կհանգեցնի իրավիճակի փոփոխության: Անպայման՝ կտեղեկանամ: Չլուծված են մնում աշխատավարձի վճարման հետ կապված հարցերը: Անգամ նվազագույն՝ 55.000 դրամով համաձայն աշխատող մարդկանց նշված չափով չեն վճարել: Չասեմ, թե էլ ինչ հեքիաթներ են պատմել մարդկանց՝ գործատուի անսահման հնարավորությունների ու աշխատողների…
Հիմա հասել է վերադառնալ այն դժվար հարցին պատասխանելու ժամանակը, որով սկսեցի իմ գրությունը: Ի՞նչու բրիտանացիները ներխուժեցին Ավստրալիա, դրա փոխարեն բնիկները պետք է հարձակվեին Անգլիայի վրա: Ինչո՞ւ իմպերիալիստական ուժերը առաջացան Ասիայում և Եվրոպայում, նույնիսկ նման մի ուժ չառաջացավ Աֆրիկայում կամ Ավստրալիայում: Արդյո՞ք դա կապ ունի DNA-ի հետ, պարզ է, որ ոչ: Պատասխանը նրանում է, որ նոր քեզ ասացի: Նկատեցինք, որ սկսզբում ավելցուկ կար, որից առաջացան գրավոր գյուղատնտեսություն, պարտք, փող և պետություն և այս տնտեսություններից տեխնոլոգիա և բանակ ծնվեցին: Հասարակ լեզվով, եվրասիայի աշխարհագրական պայմանները, հողը, բնությունը և կլիման նշանակում էր, որ գյուղատնտեսությունը և ավելցուկը և դրանց հետ ամեն ինչ կապված, ուժգին ձևով…
Մարդու ուղեղը կարողացավ նախքան գյուղատնտեսության առաջացմանը, տեխնոլոգիական հեղափոխություններ իրականացնել, օրինակ կրակի ստեղծումը, հանքային քարերից մետաղների արտահանումը և այլն: Սակայն գյուղատնտեսության ավելցուկը, նոր տեխնոլոգիաների պահանջի հետ զուգահեռ, կենդանիների օգտագործումը գյուղատնտեսության մեջ, ոռոգման աշխատանքները և ռեսուրսների կենտրոնացումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում, տեխնոլոգիաների հսկա առաջադիմության պատճառ դարձան: Գյուղատնտսության հեղափոխությունը մարդկային տեխնոլոգիան այնքան զարգացրեց, որ հնարավոր եղավ կառուցել հսկա բուրգեր, Հունաստանի Աթենք քաղաքի պարտեոնը և տաճարներ: Իհարկե սրանք կառուցվեցին հազարավոր ստրուկների օգնությամբ: Սակայն միևնույն ժամանակ, ավելցուկը ստեղծում է մահացու վիրուսներ ու բակտերիաներ: Երբ մի քանի տոննա ցորենը պահվում էր համընդհանուր պահեստներում, որոնք շրջապատված էին փոքր և մեծ կենդանական ու մարդկային բնակչությամբ, որոնք չունեին աղբահանման համակարգ,…