«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։ – Պարոն Կարախանյան, նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրից հետո Հայաստանում լարված մթնոլորտ է ստեղծվել, և իրավիճակի հանգուցալուծումը շատերը տեսնում են վարչապետ Փաշինյանի հրաժարականի մեջ։ Ի՞նչ տրամադրություններ կան այս իմաստով Ռուսաստանում։ – Սպասելի էր, որ ցանկացած իրավիճակում տարբեր քաղաքական ուժեր՝ մանավանդ արմատական ընդդիմադիր, նախկին իշխանություններին հարող ուժերը, կփորձեն ձգտել իշխանության։ Բայց դժբախտությունն այն է, որ այդ մարդիկ թեպետ գալիս են Մոսկվա, զրույցներ ունենում, կոնկրետ ինչ-որ բան փոխելու ճանապարհային քարտեզ չեն առաջադրում։ Այդ մարդկանց արտահայտած հիմնական միտքը հետևյալն է. «Մոսկվա ջան, դուք մեզ ինչ-որ կասեք, մենք ավելի լավ կանենք, քան այսօրվա գործող իշխանությունը»։…
ՍԴ Հնչակեան կուսակցութեան Կեդրոնական վարչութիւնը իր խոր մտահոգութիւնը կ'արձանագրէ Հայաստանի մէջ ստեղծուած ներքաղաքական իրավիճակի կապակցութեամբ: Եռակողմ համաձայնութեան ստորագրումէն աւելի քան երեք շաբաթ անց, չեն դադրիր երկիրը ապակայունացնող եւ հասարակութեան մօտ ատելութիւն, խուճապ ու յուսահատութիւն սերմանող կոչերն ու յայտարարութիւնները: Աւելին, ընդդիմադիր ուժերը, լուծումներ առաջարկելու փոխարէն՝ դիտաւորեալ ու շեշտուած կերպով կ'օգտագործեն նախկին իշխանութեան ծառայող մամուլն ու խորհրդարանի ամպիոնը՝ երկրին մէջ անիշխանութեան ու քաոսի թիւր երեւոյթ ստեղծելու նպատակով: Ճակատագրական այս պահուն, երբ բառացիօրէն կը գծուին Հայաստանի եւ Արցախի սահմանները, երբ ունինք ռազմագերիներու եւ անհետ կորածներու անյետաձգելի հարց, գաղթականներու հարց եւ երբ երկրին մէջ կը մոլեգնի «Քորոնա» ժահրը՝ խլելով օրական տասնեակ կեանքեր, կը թուիր,…
Նոյեմբերի 29-ը, Հայաստանի երկրորդ հանրապետության և Սովետական Հայաստանի հիմնադրման 100 ամյակի տարեդարձի օրը մի այնպիսի ցավալի պայմաններում ենք նշում, որտեղ անհարժեշտ է շատ ուսանելի դասեր քաղել տեղի ունեցած երևույթներից:Կապիտալիստական համակարգը տնտեսաքաղաքական և կառուցվածքային ճգնաժամից իրեն փրկելու և Անդրկովկասում իր շահերը պահպանելու նպատակով իրենց դաշնակից՝ ՆԱՏՈ-ի անդամ՝ Թուրքիայի միջոցով և նրան ենթարկված Ադերբեջանի և ահաբեկչական ջիհադիստ խմբավորումների վարձակալությամբ սկսեցին ահռելի և անհավասար պատերազմը Հայայստանի դեմ: Այդ պատերազմը հայկական և ադերբեջանական ժողովուրդներից տասնյակ հազարավոր զոհեր խլեց ու վիրավորների առաջացման պատճառ դարձավ:Պատերազմի բուն պատճառներն դեռ ուսումնասիրության կարիք ունեն, սակայն Թուրքիայի պանթուրքիստական ու Ադրբեջանի ռեվանժի ու Ալիևի կլանի իշխանության երկարաձգման գործոնները մեծ դերակատարություն ունեցան…
Ռուս-Թուրքական պայմանագիր , Մարտ 1921 թ Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ:
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին» գրքույկը ներկայացվեց հանրության դատին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն ասաց, որ գրքույկում տեղ են գտել հայկական ԽՍՀ 71 տարվա պատմությունը և այն կարևորագույն դասերը, որտեղից մարդկիկ կհասկանան որոշ խնդիրների իսկությունն ու խորությունը: «Եվրասիական փորձագիտական ակումբը և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն վերջին մի քանի ամսվա ընթացքում այս թեմայով իրականացրել են մի գիտահետազոտական հետազոտություն՝ փորձելով գնահատել Խորհրդային Հայաստանի տեղն ու դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում: Մենք ընդգրկել ենք ոչ միայն եվրասիական փոձագիտական ակումբի անդամներին, այլև իրենց ոլորտներում հեղինակավոր…
Մեր զինվորը չպարտվեց, մինչև վերջ զինվորը մնաց դիրքերում: Մինչև նոյեմբերի 14-ը մենք Օմարի դիրքերում էինք: Օմարի լեռնաշղթան մնաց անառիկ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը՝ հավաստիացնելով, որ ռազմամթերքի, սննդի և դեղորայքի խնդիր չեն ունեցել և ոչ էլ համալրման: Անդրադառնալով դիտարկմանը, որ առաջնագծից դիրքերը բարելավելու մասին տեղեկություններ էին հասնում՝ Գագիկ Մելքոնյանը նշեց. «Շուշիից դեռ 5կմ հեռու էին, օպերացիա կար՝ նախապատրաստվում էինք, մեզ պետք էր 1500 մարդ: Սամվել Բաբայանի հետ ծրագրված էր, իրենք ծրագրել էին Բերձորի կողմից, Շոշի կողմից և Քարին տակի կողմից պետք է փակվեր և Շուշիի տակ հավաքվածներին շրջափակման մեջ պետք է առնեինք…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է ունենում ԱԺ պատգամավորների հետ: Facebook
Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը դրական է վերաբերվում Հայաստանում հարցվածների 81.5 տոկոսը: Այսօր այսպիսի ցուցանիշ է հրապարակել «Գելլափ» կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը: Սոցհարցումը հեռախոսով իրականացրել են երկու անգամ. առաջինը՝ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդը՝ նոյեմբերի 13-ին: Համաձայն ստացված արդյունքների՝ բանակի և ռազմական գործողությունների ընթացքի մասին տրվող պաշտոնական տեղեկատվությանը սկզբում հավատացել է բնակչության գրեթե 94 տոկոսը: Մոտ 49 տոկոսն ասել է, որ ամբողջությամբ ծանոթ է ստորագրված փաստաթղթի բովանդակությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում պատերազմի դադարեցմանն ուղղված համաձայնագրի ստորագրմանը հարցին՝ «ընդհանրապես բացասական» գնահատական է տվել մոտ 28, «լիովին դրական» 23.5 տոկոսը: Տարբերակների ընտրությամբ՝ քաղաքացիները պատասխանել են նաև «ի՞նչ եք կարծում, որոնք են այս…
Չկա հարցի պատասխանը, թե վարչապետի հրաժարականից հետո ինչ է լինելու: «Լուրերը» զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ ՀՀ ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր կողմերին հորդորելով ցուցաբերել ողջախոհություն: «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ողջ Հայրենիքի ճրագ:Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Այս օրերին ես ինքս մեծ ժամանակ եմ տրամադրում զոհերի ու անհայտ կորածների հարազատներին՝ նրանց…
«Որևէ կասկած և տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար: Ես հասկանում եմ նաև և ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնեմ, սուր ձևակերպումով, մեր ժողովրդի դատի առաջ: Բայց որպեսզի դատավորը՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ, ինքը պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին»,- առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուստի նա կարևորեց արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել. «Մեզանից առաջ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ»: