ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրել է երկրում հաստատված քաղաքական իրավիճակը: «1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ, օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս: Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները: Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն…
Կառավարության Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել այսօր տեղի ունեցած հիշատակի սգո երթից: Երթի մասնակիցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին: Facebook
«Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ»,- տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ,Խորհրդարանական խմբակցությունների հարգելի ներկայացուցիչներ,Հարգելի գործընկերներ,Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ՝ Արցախի Խծաբերդ,…
Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Այդ մասին պարզ է դառնում ՌԴ ՊՆ կայքում հրապարակված քարտեզից։ Ըստ քարտեզի նոր տարբերակի՝ խաղաղապահների վերահսկողության տակ են անցել նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքները։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: 1lurer.am
Դեկտեմբեր 12 –ին, հանրային լրատվամիջոցները լուր տարածեցին, որ«Արժույթի Միջազգային Հիմնադրամ»-ը հաստատել է Հայաստանին 36.9 մլն. դոլար վարկի հատկացումը:Հայ Ձախ Ֆորումը խիստ մտահոգ է և անտրամաբանական է համարում ներկա պայմաններում օտարներից վարկ վերցնելը, որը մեր երկիրն էլ ավելի է մխրճում անհեռանկար պարտքերի մեջ: Չմոռանանք, որ ՀՀ պետական պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 947.4 մլն դոլար և չպետք է ավելի շատացնենք դա: Հարկավոր է զերծ մնալ Համաշխարհային Բանկից ու Արժութի Միջազգային Հիմնադրամից վարկեր վերցնելուց:Քաղաքական հեղափոխությունից հետո, իշխանությունների թավշյա քաղաքականության պատճառով, ցավոք նախկինների կողմից թալանված գումարները չվերադարձվեց պետության գանձարան:Մենք վստահ ենք, որ, եթե ներկա իշխանությունը զերծ չմնա իր ժառանգած և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե իր հրաժարականն են պահանջում ՀՀ նախկին նախագահները, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, Հայոց Եկեղեցու Հայրերը, մտավորականներ, հակադարձեց. «Իսկ ինչո՞ւ դուք և խորհրդարանական ուժերը չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչները անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մեկ նպատակ. ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ»: Ըստ Փաշինյանի՝ Մարուքյանի թվարկած ուժերն առաջարոկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն: «Առաջադրում են վարչապետւի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, որը չունի հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ…
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ Կարեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյա հոբելյանին։ ՌԱԴԻՈ 71/99 Խաչատրյան. «Հայաստանի խորհրդայնացմամբ վերականգնվեց հայ–ռուսական դարավոր զինակցությունը» Թողարկման մասին Կարեն Խաչատրյանի դիտարկմամբ` ուղիղ հարյուր տարի առաջ հայությունն ապրում էր մի ճակատագրական ժամանակաշրջան, երբ քեմալական Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմում մենք տանուլ տվեցինք, ինչի հետևանքները շատ ծանր էին Հայաստանի ազգաբնակչության համար, և շատ ավելի ծանր կլինեին, եթե Հայաստանը չխորհրդայնացվեր։ «Դա, իհարկե, իրականացվեց դրսից, նաև ուժի միջոցով, բայց ի պատիվ Հայաստանի Առաջին հանրապետության իշխանությունների` նրանք գնացին խորհրդայնացման համաձայնագրի ստորագրմանը և խաղաղ պայմաններում իշխանությունը…