Մայիսի 12-ց ի վեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ճգնաժամային է: Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահի պնդմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը գրեթե ամբողջությամբ իրագործվել են:Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ակնհայտ է ՌԴ նախագահի անձնական և Ռուսաստանի Դաշնության դերը նախորդ տարվա պատերազմը կանգնեցնելու գործում: Նոյեմբերի 9-ից հետո ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքի երկայնքով: Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները, Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, բայց ցանկանում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակը ոչ այնքան…
Հոկտեմբերի 27-ի սպանություններից հետո իշխանությունը գրաված ուժերը տասնյակ տարիների ընթացքում թալանեցին հայ ժողովրդին, Հայաստանի պետական գանձարանը և հայոց բանակը, որի հետևանքվ Հայաստանը տկարացավ շատ առումներով։ Թալանչիները իրենց ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով երկիրը թուլացրին այնպես, որ վերջին 44 օրյա պատերազմի ընթացքում չկարողացավ համապատասխան դիմադրություն ցուցաբերել ու պարտության մատնվեց մեր երկիրը ունենալով իր բոլոր բացասական հետևանքները։ Իհարկե պետք է ընդունել, որ շատ դժվար էր դիմադրելը Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի բոլոր ռազմական ու ոչ ռազմական օժանդակությամբ կռվող Ադրբեջանական ուժերի դեմ, հատկապես լավ չնախատեսված մեծաքանակ անօդաչու սարքերի դեմ։Նախկին թալանչի իշխանավորները և ռիակցիոն ուժերը 2019 թվականի քաղաքական հեղափոխությունից անմիջապես հետո մինչ օրս իրենց բոլոր ջանքներն…
Էնվեր Փաշայի ոչնչացման գործում, բացի Հակոբ Մելքումովից, մյուս հայ քաղաքական գործիչների դերակատարությունը Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ: https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
«Նոր կառավարությունը պետք է անցյալի բացթողումների և չկայացած գործառույթները հաշվի առնելով նոր աշխատանքային ոճ որդեգրի, որովհետև երկրի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները վերացնելու անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտություն կա ամրապնդելու մեր տնտեսությունը, բանակի մարտունակությունը, ռազմական արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքաշինությունը։ Այս ոլորտներում կառավարությունը պետք է կարողանա բեկումնային և շատ լուրջ տնտեսական քաղաքականություն իրականացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը։ Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատանքին, ներկայումս ԱԺ-ում տիրող մթնոլորտին Սաֆարյանը ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունները պետք է կարողանան կառուցողական մոտեցումներ դրսևորել, որովհետև այսօր շարունակ քննադատել, մյուսների սխալները մատնացույց անելով…
Հայ Ձախ Ֆորումը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին իր գիտակից քվեարկության համար, որը մեկ անգամ ևս հեղափոխությունը շարունակելու հնարավորություն տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմակիցներին: Հույս ենք հայտնում, որ, ժողովրդի տված պողպատե մանդատը ի գործ կդրվի, արդար հայաստանի կառուցման և ողջ հայ ժողովրդի ներուժի կիրառմամբ ու միասնական ջանքերով կունենանք արդար, հզոր, զարգացած և երջանիկ հայրենիք:Հայ Ձախ Ֆորում, Երևան, 23/06/2021
Հայրենակիցներ՝ Հայաստանի Հանրապետությունը, իր երեսնամյա անկախության ընթացքում, երբեք չի գտնվել այնպիսի ծանր ու հալածված վիճակում, որում հիմա է։ Սույն թվականի հունիսի 20ին տեղի կունենան ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի, ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից՝ գաղափարական պայքարի բացակայություն, հասարակության ծայրաստիճան բևեռացում, արհեստականորեն ստեղծված և ձայն գողացող քաղաքական ուժեր, ատելության գեներացում և այլն։ Քաղաքական ուժերից և ոչ մեկը չեն առաջարկում երկրի սոցիալ-տնտեսական կառուցվածքի արմատական վերափոխում սոցիալիզմի միջոցով, որի գաղափարի շուրջ հնարավոր կլիներ համախմբել ժողովրդին։ Հետևաբար երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը, որոնք իրենց սին և մերկապարանոց, արհեստածին գաղափարները՝ ազգայինի շղարշի տակ փորձում են փաթաթել մարդկանց…