1905 թ. օգոստոսի 5-ին Լոռու Սանահին գյուղում ծնվում է ընտանիքի հինգերորդ երեխան, որին կնքում են Անուշավան անունով, որը հետագայում վերածվում է Արտյոմի կամ Արտեմի և պետք է դառնար ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը: Նախնական կրթություն Միկոյանը ստացել է գյուղական դպրոցում։ Ապա՝ հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։ 1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների Красный Аксай գործարանում, իսկ երեկոները հաճախել է պրոֆտեխուսումնարանի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել…
մաս 1 Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ներկայացնում ենք փաստաթուղթն ըստ բաժինների: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1.1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) գլխավոր նպատակը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումն է՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք։ Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի ազգային շահերը և դրանց արդյունավետ պաշտպանության ռազմավարական ուղղությունները: 1.2 2007 թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած…
«Թող մայդաններով մեզ չվախեցնի, Նիկոլ Փաշինյանը խաղաղ թավշյա հեղափոխություն է արել։ Հայ ժողովուրը շատ լավ գիտի, թե ով ինչի է ընդունակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե Ուկրաինայում 3 անգամ Մայդանով իշխանություն է փոխվել։ Վ․Խաչատրյանը նաև հավելեց՝ այն մարդիկ, որոնք հույս ունեն մայդան անել , իրենց հետևից մարդ տանել կամ ուժով փորձել իշխանափոխություն անել, պետք է իմանան, որ դա չի կարող լինել։ «Մայդան իրենք շինեցին 2008թ․ մարտի 1-ին»,- հավելեց նա։ Անդրադառնալով նախկին նախագահի այն մեկնաբանություններին, թե ՀՀ կառավարությունը ճիշտ քայլեր չի անում, որ մեղմի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված տնտեսական ճգնաժամը՝ Վ․Խաչատրյանն…
Ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը հավանության արժանացավ ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 13 տարի առաջ: Ռազմավարության նոր հայեցակարգում նշվում է, որ պաշտպանական ոլորտում նպատակներին հասնելու համար Հայաստանը շարունակելու է արդիականացնել զինված ուժերը, զարգացնել կարողությունները: 1lurer.am-ը ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հիմնական շեշտադրումների շուրջ զրուցեց ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն, անդրադառնալով փաստաթղթի «Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» ենթագլխին, առանձնացրեց շեշտադրումը, որով նշվում է, որ զարկ է տրվելու ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին: ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ «Սրանից բխող այն խնդիրները, որոնք արդեն դրվել են ռազմարդյունաբերության առջև՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք…
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել երեք հեռուստաընկերությունների, որոնց հետ, այսպես ասած, ֆորմալ կամ ոչ ֆորմալ գործակցում է անցնող երկու հետհեղափոխական տարիների ընթացքում: Մի քանի շաբաթ առաջ դուրս գալով իր գրասենյակից և պատասխանելով սպասող լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի իրավիճակը երկրում, Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր, թե չի ցանկանում ոտքի վրա խոսել լուրջ հարցերի մասին և պատրաստվում է առաջիկայում ներկայացնել համապարփակ, խորը գնահատական: Եթե երեք հեռուստաընկերություններին հարցազրույցը այդ գնահատականն էր, ապա, խոշոր հաշվով, զուտ բովանդակության, ասելիքի իմաստով որևէ էական տարբերություն չկար գրասենյակի մուտքի դիմաց մի քանի բառի և երեք լրագրողների դիմաց մոտ մեկուկես ժամ զրույցի միջև, որովհետև Ռոբերտ Քոչարյանը…
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։ – Պարոն Կարախանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների, նաև ռուսաստանյան քարոզչական հարթակներում դրանց մեկնաբանությունների շուրջ։ Հատկապես հետաքրքիր է Մարգարիտա Սիմոնյանի հերթական գրառումն ու դրան հաջորդած արձագանքները։ – Մարգարիտա Սիմոնյանը զբաղված է հստակ քարոզչությամբ։ Այդ հռետորաբանությունը, խոսելաձևը հստակ քարոզչական աշխատանքների արդյունք է, իսկ քարոզչությունը միշտ ունենում է հասցեատեր, պատվիրատու։ Դրան լուրջ վերաբերվելն ու դա վերածելը միջպետական ինչ-որ գործունեության՝ անլրջություն է։ Նույն բանն էլ տեղի է ունենում ՌԴ իշխանությունների հասցեին, ու այդ ամենին պետք է վերաբերվել այնքանով, որքանով դա քարոզչություն է։ Այդ քարոզչությունը չի կարող լինել պետական մակարդակով քաղաքականություն,…
ԳԵՂԱՐԴ, 10 Յուլիս 2020 ՀՅԴ-ի Բիւրոն եւ Հայաստանի Գերագոյն Մարմինը (այդ օրերուն՝ Կեդրոնական Կոմիտէ) դեռ 1990-ականներու առաջին կէսին գործած էին ծանր սխալը հակադրուելու օրուան իշխանութիւններուն, երբ երկիրը կը դիմագրաւէր երկրաշարժի եւ Սովետական Միութեան փլուզման աւերիչ հետեւանքները, մութ եւ ցուրտ տարիները, Արցախեան ճակատներուն վրայ մահուկենաց ազատամարտը: Այս բոլորը՝ մէկ կողմ, ՀՅԴ-ի ղեկավարութիւնը, յանձինս Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի, կը տապկուէր իշխանութեան տիրանալու մարմաջով: Այդ պայմաններուն մէջ, ծնունդ առաւ Հ. Յ. Դ.ի Վերականգնումի Շարժումը՝ նպատակ ունենալով ճիշդ հունին վերադարձնել կուսակցութեան գործունէութիւնը: Այսօր, երբ մեր հայրենական պետութիւնը կը դիմագրաւէ ոչ պակաս ծանրակշիռ սպառնալիքներ՝ պսակաձեւ ժահրը եւ անոր տնտեսական ու այլ հետեւանքները, 20 տարի…
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներին։ Սահակյանը նշում է, որ պետության մեջ ոչ թե անձերն են կարևոր, այլ երևույթները․ ինքը և իր կուսակիցները քննադատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին, այլ երևույթները։ #CivilNet #ՍիվիլՆեթ #Հարցազրույց
Արժանթինահայ Մշակութային Միութիւնը իր մտահոգութիւնը կը յայտնէ ԱՄՆ-ու հսկողութեան տակ Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող կենսաբանական տարրալուծարանների կապակցութեամբ: Իր ստեղծման ժամանակներէն ի վեր՝ մօտ 100 տարի առաջ, մեր կազմակերպութիւնը՝ յառաջադիմական Արժանթինահայ Մշակութային Միութիւնը, միշտ կապուած եղած է Հայաստանի եւ հայ ժողովուրդի հետ, ըլլայ քաղաքական, մշակութային, արուեստական, սոցիալական եւ այլ ասպարէզներու մէջ: Մեր անդամները հիմնած ու մաս կազմած են Հայաստանի Օգնութեան Կոմիտէին եւ ատկէ յետոյ միայն ու միայն զարգացած ու խորացած են մեր կապերը վերածնած Հայաստանի հետ: Մասնակցած ենք Հայրենական Մեծ Պատերազմի տարիներուն Խորհրդային Միութեան հետ համերաշխութեան բոլոր ձեռնարկներուն, հայրեդարձութեան պատմական ընթացքին, մեր պարախումբի ղեկավարներն ու անդամները կատարելագործած են իրենց գիտելիքները ՀԽՍՀ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Այդ համատեքստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Այսօր անվտանգության խորհրդի նիստի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են ընդգրկված, բայց ես ուզում եմ ընդգծել դրանցից մեկը՝ Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը: Իհարկե, կարծում եմ՝ մենք բավականին լավ նախագիծ ենք ստացել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ կարևոր է ոչ միայն բուն տեքստը, այլև կոնտեքստը: Եվ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2019 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթի ժամանակ խոսեց հրատապ հարցերի մասին: Վարչապետը հիշատակեց մեկ ամիս առաջ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի զեկույցը, որում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտներում: «Էսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից: Ցույց տվեք Երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ՝ չորս-հինգ կամ վեց-յոթ հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն է տարածում երկրով մեկ: Եկեք խոսենք, թե Հայաստանում խոսքի ազատության ի՞նչ մակարդակ կա, և խոսքի ազատությունն ինչպե՞ս է օգտագործվում: Մարդկանց էսօր էդ մամուլը, էդ մամուլի ազատությունը մղում են մահվան,…