ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

ՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԱԽԱԲԱՆ Հայ Ձախ Ֆորումը ցանկանում է Հայաստանը տեսնել արդար մի երկիր, որտեղ, բացի քաղաքական դեմոկրատիայից, կլինի նաև «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ» ընդ որում՝ ժողովրդի նյութական կենսամակարդակի տարբերությունները մեծ չեն լինի, կվերանան աղքատությունն ու սոցիալ-տնտեսական անապահովությունը Հայաստանի հասարակությունում: Մենք համոզված ենք, որ տնտեսապես արդար հասարակություն հնարավոր է կերտել, որը և հիմքն է երկրի մյուս բնագավառների զարգացման: «Արդարություն» վիդիոֆիլմերը նպատակ ունեն ցույց տալու, թե ինչպես է հնարավոր այն իրագործել, և այդ կապակցությամբ մեր ժողովուրդը պետք է իրազեկվի ու պահանջատեր լինի: https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
««Դոսյե»-ի հետաքննությունը մեկ նպատակ է հետապնդում՝ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Այդ ուսումնասիրության մեջ ոչ մի նոր բան չկար։ Հայաստանյան մամուլում տարիների ընթացքում այդ բոլոր տեղեկությունները մեծամասամբ հրապարակված են եղել։ Բացի դրանից, որպեսզի հասկանալի լինի դրա իրական նպատակը, հարկավոր է հասկանալ նաև, թե ինչու Խոդորկովսկին և ինչու հիմա։ Ինչպես նաև, թե որտեղ է կազմվել այդ «դոսյեն»»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։Նրա կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում և միտումնավոր փորձ է արվել այն կապել ՌԴ աշխատակազմի կամ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալի քարտուղարության հետ։ Հիշեցնենք, որ ըստ «Դոսյե»…

Փետրվարյան Խռովությունը 1921 թվական:

Փետրվարյան Խռովությունը 1921 թվական: Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ: https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
Նախկին օլիգարխները չեն հրաժարվել իշխանությունը ետ բերելու ծրագրից և այդ կապակցությամբ մշակել են ստրատեգիա ու տակտիկա: Նրանք իրենց նպատակին հասնելու համար հող են պատրաստում: Այս փուլում նրանց համար առաջնային խնդիրներից մեկը Նիկոլ Փաշինյանի թիկունքը դատարկելն է՝ ժողովրդից ու նրան հովանավորողներից: Այս կատարվում է տարբեր միջոցներով՝ տնտեսական դժվարությունները մեծացնելով ու դժգոհությունները զարգացնելով ու ինտենիսիվացնելով, հակասություններ ստեղծելով հասարակական ու քաղաքական տարբեր ուժերի, անհատների և Փաշինյանի միջև: Նախկին ռեժիմի ղեկավարները փաշինյանի իշխանությանը ներկայացնում են որպես հակառուսական, իսկ իրենց որպես Ռուսամերտ, որը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Նրանք գիտակցում են, որ հայ ժողովրդի մեծ մասը Ռուսական կողմնորոշում ունի Հայաստանի կարգավիճակին ու պատմական դասերը նկատի ունենալով:…

Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ազգագրագետներ Արսեն Հակոբյանի, Լուսինե Խառատյանի և Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից։
«Բանակ 2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում տեխնիկայի համեստ ցուցադրություն է կազմակերպվել նաև Երևանում: Բաց դռների օրն էլ հայտարարվել է հանրության անսահման հետաքրքրությունը որոշ չափով բավարարելու համար: Տիգրան Փարվանյան, Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար - Թող մարդիկ գան, մտնեն, տեսնեն, ուրախանան, երեխաները տեսնեն: Սա նաև ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու, ոմանց համար դաստիարակելու միջոցառում է, ու ինձ թվում է՝ ոչ միայն տարին մեկ անգամ, այլև մի քանի անգամ տարբեր զորամասերում արժե շարունակել: «Էրեբունի» ավիացիոն բազային հրամանատարի տեղակալ Դմիտրի Շարշովը կարևոր է համարում նման միջոցառումները: Ոչ միշտ է առիթ լինում կործանիչիների հետ դեմ դիմաց կանգնել: Դմիտրի Շարշով, «Էրեբունի» ավիացիոն բազայի հրամանատարի տեղակալ - Մեզ մոտ…
«Սևրի դաշնագրի և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի վճռի խաբկանքը» Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հրատարակչությունում լույս է տեսել պտմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի «Սևրի դաշնագրի և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի վճռի խաբկանքը» մենագրությունը:Գիրքը կարելի է ստանալ Գեղամ Խաչատուրի Գալստյանի մոտից: Հ, 58 45 22, 58 45 23:Ստորև ներկայացվում է մենագրության «Երկու Խոսքը» և «Վերջաբանի Փոխարենը»:Երկու խոսք1920 թվականի օգոստոսի 10:Այդ օրը ստորագրվել է Սևրի դաշնագիրը:1920 թվականի նոյեմբերի 22:Այդ օրն ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է իր վճիռը:2020 թվականին լրանում է վերոհիշյալ դաշնագրի և վճռի 100-ամյակը:Անցել է 1 դար։ Սևրի դաշնագիրը ստորագրած պետություններից ոչ մեկը չի վավերացրել։ Նույնիսկ Հայաստանի Առաջին հանրապետության կառավարությունը Ս.Վրացյանի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC-ի HARDtalk հաղորդաշարին հնարավոր է դիտել նաև հայերեն ենթագրերով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է BBC-ի HardTalk հաղորդմանը:

Սևրի հաշտության պայմանագիրը

Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ: Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվե է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն: Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի…