Արխիվ Սեպտեմբերի 2023 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023 08:31

Պուտինը դարձյալ փրկեց Փաշինյանին

Ըստ ՌԴ նախագահի` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են մեղավոր 2020թ. պատերազմի բռնկման համար 2020թ. նոյեմբերի 17-ին, եռակողմ հայտարարության ստորագրումից 1 շաբաթ անց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24»-ով Պավել Զարուբինի` «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանն անկյունաքարային հարցազրույց էր տվել, որի թեզերն այսօր շատերն, ըստ երեւույթին, մոռացել են: Ռուսաստանի նախագահը նախ պատմական ակնարկ արեց ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներին, նշելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսել է դեռեւս 1988-ից` Սումգայիթում հայերի ջարդերով. «Ես չեմ ուզում ոչ մեկի կողմը բռնել, բայց պետությունը պետք է պաշտպաներ խաղաղ բնակչությանը։ Դա չի եղել, եւ հայերը ստիպված զենք են վերցրել, որ իրենց պաշտպանեն»։ Ապա նա շեշտեց, որ ԼՂ համաձայնությամբ հասել են ամենակարեւոր քայլին` արյունահեղության դադարեցմանը. «Ամենակարեւորն այն է, որ մենք կարողացանք դադարեցնել արյունահեղությունը: Այս պատերազմում ավելի քան 4 հազար մարդ զոհվեց միայն պաշտոնական տվյալների համաձայն։ Կարծում եմ` իրական թիվն ավելի մեծ է: Լեռնային Ղարաբաղին ժամանակ է պետք, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա, վերքերը դեռ չեն ապաքինվել»:

Ուշագրավ էր, որ եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ շաբաթ անց Պուտինն արդեն հետին թվով Հայաստանին մեղադրեց Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վճռականություն չունենալու մեջ: Լեռնային Ղարաբաղը տարիներ շարունակ հարվածի տակ է եղել, եւ աշխարհում ոչ մի երկրի, այդ թվում Հայաստանի կողմից չճանաչվելը միայն նպաստել է դրան, ասաց նա, շարունակելով. «Եկեք ուղիղ խոսենք` տարիներ առաջ, երբ Վրաստանի նախկին հանցավոր իշխանության կողմից հարվածներ հասցվեցին ռուս խաղաղապահներին Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում, Ռուսաստանը ճանաչեց այդ երկրների անկախությունը։ Մենք նաեւ ընդունել ենք Ղրիմի բնակչության ինքնորոշումը եւ ՌԴ-ին միանալու ցանկությունը։ Այդ քայլերով մենք պաշտպանել ենք տեղի բնակչությանը։ Մենք չենք ամաչում դրա մասին խոսել, չենք մտածել` ով ինչ կասի։ Ղարաբաղի դեպքում նման քայլեր չեն արվել, ինչը խորացրել է այնտեղ կատարվող իրադարձությունները»։ Ավելին, ըստ ՌԴ նախագահի` ԼՂ-ի ճանաչումը Հայաստանի եւ այլ երկրների կողմից կարող էր զսպող հանգամանք լինել եւ պաշտպանել տեղի բնակչությանը։ Հայկական կողմի համար հաջորդ խիստ կարեւոր դրվագը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Այս հարցազրույցում Պուտինը հստակ ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է օդում կախված: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի պարզվել, Մոսկվան այդ հարցում պահպանելու է ստատուս-քվոն եւ նա ընդգծեց, որ այդ մասին պայմանավորվել են փաստաթղթի ստորագրման բանակցությունների ընթացքում։ Այնուհետեւ, նա ակնարկեց, որ ԼՂ-ում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել, ապա հավելեց. «Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ նորմալ հարաբերություններ լինեն, հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: Պուտինն, ըստ էության, նոյեմբերի 9-ի փաստաթղթով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա հստակեցման հարցն, այսպես ասած` թողել էր անորոշ: Պուտինի հարցազրույցի նշյալ դրվագից պաշտոնական Երեւանը կարող էր եւ պետք է կառչեր ու հասներ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների կազմակերպմանը` հենց Մոսկվայի հովանու ներքո, անկախ նրանից, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերն առաջին իսկ օրվանից չէին կիրառվում: 2020թ. նոյեմբերի 17-ի Պուտինի հարցազրույցի մյուս կարեւոր արձանագրումն այսօր շատերը չեն հիշում, այն վերաբերում էր Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին դավաճանության մեղադրանքներն անհիմն են. «Ինձ վարչապետն այն ժամանակ ասաց` «ոչ, մենք չենք կարող դրան գնալ, մենք պայքարելու ենք, մենք պատերազմելու ենք»: Այդ պատճառով նրա հասցեին ինչ-որ դավաճանության մեղադրանքներն անհիմն են»
Եվ, մեկ այլ անկյունաքարային արձանագրում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի վերաբերյալ: Լրագրողը հարցրեց` ի՞նչ կլինի, եթե Հայաստանում քաղաքական գործընթացների հետեւանքով փոխվի ղեկավարությունը եւ նոր ղեկավարությունը չհամաձայնի իրականացնել ԼՂ-ի հարցով եռակողմ հայտարարության կետերը: «Նման քայլը ինքնասպանություն կլինի Հայաստանի համար: Ես նորից կրկնեմ` վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, շատ բարդ է, բայց նա նկարագրել է իրադրության իրական պատկերը», ասաց ՌԴ նախագահը` նկատի ունենալով Փաշինյանի կողմից եռակողմ փաստաթուղթը ստորագրելու իրական պատճառները: Պուտինին ու Փաշինյանին կապում է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը: Պուտինի համար այդ փաստաթուղթն այնքան կարեւոր էր, որ նա անձամբ հրապարակավ ստանձնեց Փաշինյանի պաշտպանությունը` նրան ուղղված դավաճանության մեղադրանքներից մաքրելով: Կարող է բավական տարօրինակ հնչել, մանավանդ վերջին շաբաթների հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին վկայող հրապարակային հայտարարությունների ֆոնին, բայց Պուտինն այսօր էլ դեռ շարունակում է պաշտպանել Փաշինյանին: Սեպտեմբերի 12-ին Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ արցախյան հիմնախնդրին ու պատմեց, որ երկար տարիներ Մոսկվան առաջարկել է հակամարտության կարգավորման իր տարբերակները։ Պուտինի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկար տարիներ չեն համաձայնել պահել Քելբաջարի ու Լաչինի շրջաններն ու Ղարաբաղը, իսկ մնացած տարածքները հանձնել Ադրբեջանին։ «Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ։ Եվ ամբողջ Ղարաբաղը։ Բայց հայկական ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, չնայած մենք շուրջ մեկ տասնամյակ փորձում էինք համոզել նրանց։ 10-15 տարի»,-նշել է Պուտինը։ Նրա խոսքով՝ քննարկվել են տարբեր տարբերակներ, բայց ի վերջո ամեն ինչ հանգեցրել է ներկայիս իրավիճակին։ «Ձեր այն հարցին, թե «ի՞նչ կանեք», մեզ պատասխանում էին՝ կկռվենք։ «Դե, լավ…»,- Հայաստանի իշխանության հետ իր երկխոսությունն այսպես է նկարագրել Պուտինը։ «Ի վերջո, ամեն ինչ եկել է այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- հավելել է նա։ Ի՞նչ է ասում Պուտինը… Մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմի բռնկումը Մոսկվան ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ԼՂ խնդիրը լուծվի: Եթե 2020 թվականից հետ ենք գնում 10-15 տարի, դա 2005-2010 թվականների ժամանակաշրջանն է: 2005-ին Հայաստանում իշխանության ղեկին էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2010-ին արդեն` Սերժ Սարգսյանը: Պուտինը 10-15 տարի համոզել է Քոչարյանին ու Սարգսյանին, որպեսզի Քելբաջարն ու Լաչինը, ինչպես նաեւ ամբողջ Ղարաբաղը` մնան Հայաստանի իրավազորության տակ, իսկ նրանք չե՞ն համաձայնվել: Ի՞նչ է, նրանք երազել են Արցախը պատերազմով հանձնել Ադրբեջանի՞ն` նման հայամետ առաջարկների գոյության պայմաններում… Մոսկվան ղարաբաղյան կարգավորման տարբերակներին ամենախորքային ձեւով տիրապետող միջնորդ-պետությունն է, որովհետեւ հենց ռուսական կողմն է տարիներ շարունակ զբաղված եղել կարգավորման տարբերակների մշակմամբ, հետեւաբար, Մոսկվայում գիտեն, որ «ամբողջ Ղարաբաղը Հայաստանի իրավասության տակ պահելու» որեւէ տարբերակ Հայաստանի որեւէ ղեկավարությանը չի ներկայացվել` 1994-ից ի վեր: Նման առաջարկ երբեք չի եղել: Այդ մասին գիտեն թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը: Հետեւաբար, ինչո՞ւ է Պուտինը նման կեղծ թեզ առաջ քաշում` Մոսկվային հետին թվով փորձում ներկայացնել որպես հայկական կողմի համար բարենպաստ պլաններ մշակող միջնորդ, որի առաջարկները մերժել է ոչ թե Բաքուն, այլ, պարզվում է` Հայաստանը: Իր այս կեղծ պնդումով, որքան էլ զարմանալի հնչի, Պուտինը դարձյալ փրկում է Փաշինյանին` «նախկինների» վրա բարդելով մեղավորության մի մեծ բեռ: Ի դեպ, մեր «նախկիններն» այնքան են տարված Պուտինի քաղաքականության անսխալականության քարոզով, որ հավանաբար, դեռ չեն հասցրել վերլուծել Պուտինի կողմից իրենց ուղղված աբսուրդ մեղադրանքները: Սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Պուտինի կողմից մեկ կարեւոր արձանագրում էլ հնչեց: Պատասխանելով հայտարարություններին, թե Մոսկվան ու ՀԱՊԿ-ն չեն օգնել Երեւանին, իսկ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, Պուտինը նշեց. «Եթե Հայաստանը ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա վերջ: Ինչի մասին է խոսքը։ Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ Դա է ամբողջ խնդիրը»,- նշեց Պուտինը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը փաստացի ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին. «Խնդիրը միայն վերջին հակամարտության արդյունքների մեջ չէ, այլ նաեւ այն է, որ հայկական ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եվ Պրահայի իր հայտարարության մեջ դա ուղղակի թղթի վրա է ֆիքսել»։ Պուտինը հավելել է. «Հիմա նախագահ Ալիեւն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլեւս դրված չէ սեղանին, այն լուծված է։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը` հաշվելով մինչեւ 1991-ը ադրբեջանական ԽՍՀ-ի ողջ տարածքը եւ նշելով այն թիվը, որի մեջ մտնում է նաեւ բուն Ղարաբաղի տարածքը։ Սա մեր որոշումը չէ, այլ Հայաստանի ղեկավարությանը… Եթե այդպես է, ասում են մեզ, ապա բոլոր հարցերը, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է մեզ հետ լուծվեն երկկողմանի հիմունքներով։ Դե, ինչ կարող ենք ասել այստեղ։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա մենք ի՞նչ պետք է անենք»,- ասել է Պուտինը։ Անդրադառնալով Ղարաբաղում հայերի էթնիկ զտման խնդրին, Պուտինը հավելել է, որ խնդիրը լուծված չէ. «Ռուս խաղաղապահների մանդատը դեռ գործում է։ Իսկ հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ ինչ-որ էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, ոչ մի տեղ չեն անհետացել։ Ես լիովին համաձայն եմ դրա հետ: Հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը, ինչպես եւ մեզ ասել են եւ մինչ օրս էլ ասում են, շահագրգռված չէ որեւէ էթնիկ զտմամբ։ Ավելին, ընդհակառակը, շահագրգռված է, որ այդ գործընթացը «մեղմ» տեղի կունենա»: Ռուսաստանի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ ի նկատի ունի` «մեղմ» ասելով։ Այսպես, ըստ Պուտինի` Ղարաբաղի կարգավիճակը որոշել է Հայաստանը` ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց հիմա ցանկացած տեսակի էթնիկ զտումներ կանխելու հարցը չի վերացել: Պուտինն այս դեպքում էլ անկեղծ չէ: Նույնիսկ Հայաստանի կողմից ճանաչումը հիմք չէ` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելն ու այնտեղ բացահայտ էթնիկ զտման քաղաքականություն վարելը: Այսօրվա իրադրության համատեքստում Արցախը կարող է եւ պետք է բարձրացնի ինքնորոշման հարց` վկայակոչելով Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակը, որի ականատեսն են ռուս խաղաղապահները, եւ ինչպես ասում են` առաջին ձեռքից տիրապետում են տեղեկատվության, թե ինչ է տեղի ունենում Արցախում, եւ ամենակարեւորը` ինչպես:


 

Բաժին՝ Հայաստանում

Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Ռուսական խաղաղապահների զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին։ Նշված պայմանավորվածությունների իրականացումը կկատարվի ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համակարգմամբ»,- ասել են գերատեսչությունում։

 

Նշվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում սրացման պայմաններում շարունակում է կատարել իր գործառույթները։

«Ցուցաբերվում է հնարավոր ամեն տեսակի օգնություն Լեռնային Ղարանաղի խաղաղ բնակչությանը։ Ներկայում խաղաղապահների բազային ճամբարում, որտեղ գտնվում է նաեւ բժշկական ջոկատը, գտնվում է 2 261 քաղաքացիական անձ, նրանցից 1 049-ը՝ երեխա։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սերտ կապի մեջ է ադրբեջանական եւ հայկական կողմերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։

Քննարկվում է արյունահեղության անթույլատրելիության, խաղաղ բնակչության հանդեպ հումանիտար իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովման հարցը»։

 

Բաժին՝ Հայաստանում

Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկատվությունը կեղծ է. այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարների տեղեկությունները, թե իբր Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, իրականությանը չեն համապատասխանում:

Մինչ այս ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ դժգոհություն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարությունների կապակցությամբ, որում Հայաստանի վարչապետը հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու հնարավորության մասին։ .

Ռուսաստանի Դաշնությունը նշել է, որ Մոսկվան Երևանի հետ հարաբերությունները տնտեսական և անվտանգության ոլորտներում դիտարկում է որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն, այլ ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ :

 

Բաժին՝ Աշխարհում

Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկատվությունը կեղծ է. այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարների տեղեկությունները, թե իբր Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, իրականությանը չեն համապատասխանում: Մինչ այս ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ դժգոհություն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարությունների կապակցությամբ, որում Հայաստանի վարչապետը հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու հնարավորության մասին։ . Ռուսաստանի Դաշնությունը նշել է, որ Մոսկվան Երևանի հետ հարաբերությունները տնտեսական և անվտանգության ոլորտներում դիտարկում է որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն, այլ ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7f2b5e1ef9d43ece790942d6dab999df © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Բաժին՝ Աշխարհում

ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 3) Երբ ԱՄՆ-ի հեղինակավոր թերթն՝ «Նյու Յորք Թայմս»-ը այսպես է ներկայացնում փաստերը, հիասթափությամբ կարելի է միայն պատկերացնել, թե երկրի մնացած թերթերն իրենց ընթերցողներին ինչպիսի նյութեր են մատակարարել: Այսպիսով, աշխարհում հայտնված նոր սոցիալական երևույթի և Խորհրդային Միության և «կոմունիզմ» կոչվածի մասին ամերիկյան ժողովրդի առաջին փորձառությունը սա էր. Ռազմական միջամտությունն ավարտվեց, բայց քարոզչական հարձակումը երբեք չդադարեց, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի։ 1943-ին Life ամսագիրը «մի ամբողջ համար նվիրեց Խորհրդային Միության նվաճումները տոնելուն և դուրս եկավ պատերազմի ժամանակ անհրաժեշտ համերաշխության համար և գնաց այնքան հեռու, որ Լենինին անվանեց, հավանաբար, նոր դարաշրջանի մեծագույն մարդը»: Բայց երկու տարի անց. Հարի Թրումենի (Harry Truman) Սպիտակ տանը մնալը չփրկեց այս եղբայրական ամուսնությունը: Ի վերջո, Թրումենն Խորհրդային Միության վրա նացիստների հարձակումից հետո ասաց. , մենք պետք է օգնենք Գերմանիային»: Եվ այսպես, թող նրանք սպանեն միմյանց որքան հնարավոր է, չնայած ես չեմ ուզում, որ Հիտլերը ոչ մի դեպքում հաղթի։ 1939-ի Խորհրդա-գերմանական պայմանագիրը հենվում էր մեծ քանակությամբ քարոզչության վրա. նույն դաշնագիրը, որը կնքվեց պարզապես անտեսելով այն փաստը, որ ռուսները ստիպված էին այն կնքել Հիտլերի դեմ Խորհրդային Միության հետ դաշինքի առաջարկի կրկնակի մերժման պատճառով: Այսինքն արևմտյան տերությունների, հատկապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից. Քանի որ նրանք հրաժարվեցին օգնության շտապել Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի ֆաշիստների կողմից շրջապատված Իսպանիայի ձախակողմյան կառավարությանը։ Ստալինը գիտակցում էր, որ եթե Արևմուտքը չցանկանա փրկել Իսպանիան, ապա հաստատ չէր շտապի փրկել նաև Խորհրդային Միությունը. Սկսած 1920-ականների Կարմիր Սարսափից մինչև 1950-ականների Մաքքարթիզմը (McCartism) և 1980-ականներին չարի կայսրության դեմ Ռեյգանի ջիհադը, ամերիկյան ժողովուրդը ենթարկվել է անողոք հակակոմունիստական դոկտրինացիայի: Այս պրոպագանդան խառնվում են մայրական կաթի հետ և պատկերված զվարճալի գրքերում և այն ներառված է դասագրքերում և թերթերում այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ, տպագրվում է մեծ վերնագրի տեսքով. Նման նյութերը կազմում է քահանաների քարոզների թեման, որոնք օգնում էին ընտրել քաղաքական հակակոմունիստական գործիչներին և լրացնում է Reader's Digest-ի թերթի էջերը: Մտքի վրա այս ներքին հարձակումից բխող դոգմատիկ համոզմունքն այն է, որ մեծ անեծք է հայտնվել աշխարհի վրա. Անեծք, որը կարող է պատճառվել հենց սատանայի կողմից, բայց մարդու մարմնում. որ այս մարդկանց պատճառները, ովքեր չունեն այն դրդապատճառները, կարիքները, հույզերն ու տրամադրությունները, որոնք իշխում են մարդկային այլ տեսակների վրա, բայց երազողներ են չափազանց խելացի, ինտեգրված և միջազգային դավադրության մեջ, ովքեր իրենց նվիրել են աշխարհը նվաճելուն և ստրկացնելուն։ Չնայած որ դավադրությունը միշտ չէ, որ պարզ է, բայց չար սատանան իր եսից բացի այլ շարժառիթ չունի։ Բացի այդ, նրանց կողմից ցանկացած հավակնություն կամ պնդում, որը հիմնված է այն բանի վրա, որ նրանք իմաստուն մարդիկ են և փորձում են ավելի լավ աշխարհ կամ հասարակություն կառուցել, թաքցնելու, ուրիշներին խաբելու հնարք չէ և վկայում է բռնաճնշումների և վայրագությունների խելացիության մասին, որ եղավ Խորհրդային Միությունում և առաքինության սնանկացումն ու այս մարդկանց չար մտադրություններն իրենց ապացուցում են, թե որ երկրում էլ որ լինեն և ինչ անուն էլ կոչեն. Եվ ամենակարևորը, ԱՄՆ-ում յուրաքանչյուրի միակ ճանապարհը ընտրություն կատարելն է ամերիկյան ապրելակերպի և սովետական ապրելակերպի միջև, և աշխարհը կառուցելու այս խաչմերուկից բացի այլ միջին ճանապարհ չկա: Ամերիկյան պարզ զանգվածի աչքում պատկերը նույնն է, կրթվածների մակերեսի տակ գտնվող շերտի համառոտ ուսումնասիրությամբ պարզում ենք, որ չնայած իրենց կուլտուրական լեզվին, նրանք ճիշտ նույն վերաբերմունքն ունեն։ Ամերիկայում խնամքով հասունացած մտքի համար հակակոմունիստական ճշմարտությունները նույնքան ակնհայտ են, որքան հարթ երկիրը ժամանակին հին մտքերի համար. Ինչպես կարծում էին խորհրդային ժողովուրդը, Ստալինյան զտումների զոհերը իսկապես մեղավոր դավաճաններ էին: Եթե որևէ մեկը ցանկանում է իմանալ Ամերիկայի արտաքին քաղաքականության մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, բոլորը պետք է իմանան իրականության մասին, հատկապես այս գրքում նշված պատմության և այն աղետների տրամաբանության մասին, որոնք ամերիկյան զինվորականները, ԿՀՎ-ն և Միացյալ Նահանգների կառավարության այլ ճյուղերը աշխարհի տարբեր երկրների ժողովրդների գլխին են բերել: Աշխարհը պետք է հասկանա ու դիտարկի ամերիկյան պատմության վերը նշված շրջանը։ 1918 թվականին Ամերիկայի կապիտալիստներն արտահայտեցին իրենց սպառնալիքը հարստության դեմ բարոյական վրդովմունքի տեսքով։ Նրանց արտոնությունն այն կլիներ, որ կոմունիզմի դեմ պայքարելու այլ պատճառ չունեին. Չնայած նրա հակառակությանը, երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի համաշխարհային դիվանագիտությունը գործում էր Կարիբյան ծովում, որպեսզի այս ամերիկյան լիճն ապահով պահի United Fruit-ի և WR Grace and Partners-ի համար: Եվ միևնույն ժամանակ «բոլշևիկների վտանգը զգուշացնելով նիկարագուացի ապստամբ Ավգուստո Սանդինոյի նման մարդկանց բոլոր հակառակորդներին. Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր ամերիկացի ենթարկվել էր 25 տարվա հակակոմունիստական ուժեղ քարոզարշավի ազդեցությանը: Հակակոմունիզմը իր կապիտալիստ հորից անկախ իր կյանքը ստեղծեց ու զարգացրեց։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Վաշինգտոնի միջին տարիքի քաղաքական գործիչներն ու դիվանագետները գնալով ավելի ու ավելի էին տեսնում արտաքին աշխարհը, ներառյալ ազգերը, շարժումները կամ անհատները, որպես «կոմունիստներ» և հակակոմունիստներ, որոնք ամենուր պայքարում էին կոմունիզմի սատանայի հետ՝ սկսած դիրքերից, պրոֆեսիոնալ ակումբային պրակտիկայում և այլն: ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քարոզչությունը հասցվել էր բարոյական պարտավորության մակարդակի։ Այս պարադիգմում նույնիսկ «ոչ կոմունիստ» հասկացությունը, որը ենթադրում է չեզոքության աստիճան, ընդհանուր առմամբ մեծ լեգիտիմություն չուներ: Ջոն Ֆոսթեր Դալլսը, ամերիկյան հետպատերազմյան արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը, այս իրավիճակը լակոնիկ արտահայտեց. և սովորաբար պարզ բարոյախոսական ձևով. Աշխարհում կան երկու տեսակի մարդիկ՝ նրանք, ովքեր քրիստոնյա են և աջակցում են ազատ ձեռնարկատիրությանը, և մնացած մարդիկ, ինչպես հաստատում են այս գրքի մի քանի դեպքերի ուսումնասիրությունները ըստ Դալլսի կոմունիստներ, Մարքսիստներ են: Ամերիկայի զանգվածային լրատվամիջոցները անտեղի շատ են շռայլում օգտագործել Կոմունիստ և Մարքսիստ բառերը: Շարունակելի...

Բաժին՝ Աշխարհում

Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին: Ճապոնացի և պերուացի հնագետները հայտնաբերել են 3000-ամյա դամբարան, որտեղ պահվում էին քահանայի մնացորդները Կաջամարկայի հանդիսությունների վայրում, որը գտնվում է Լիմայից 900 կմ հյուսիս: Գերեզմանում հայտնաբերված հստակ ընծաները հանգեցրին նրան, որ այս հնավայրը նույնականացվեց որպես «Պուտուտոսների քահանայի» հանգստավայր, հաշվի առնելով, որ պուտուտոները խեցի են, որոնք օգտագործվել են Պերուի հնագույն բնակիչների կողմից՝ շեփորներ ստեղծելու համար: Դամբարանն ունի 1,5 մետր խորություն և պաշտպանված է եղել ավելի քան կես տոննա կշռող քարով, որը փակել է մեկ մետր տրամագծով անցք: Քահանայի տարիքը գնահատվում է 25-ից 35 տարեկան։ Նրան ուղեկցում էին 12 պուտուտոներ, որոնք ստացվել էին Տումբեսի և Գուայաքիլի ափերից։ Թաղման վայրի բնույթը ցույց տվեց, որ նա որոշակի մակարդակի հեղինակություն ուներ, քանի որ գերեզմանը պարունակում է ապրանքներ, որոնք բերվել են Անդյան աշխարհ երկար հեռավորություններից: Բացի այս գտածոներից, հնագետները պատահաբար գտան կենցաղային իրեր, քարե ականջօղեր և վզնոցներ՝ պատրաստված սպիտակ խեցիներից և մալաքիտից։ Դամբարանի հայտնաբերումը վերագրվել է Պոկոպամբայի հնագիտական նախագծի ջանքերին, որը վերահսկվում է ճապոնացի և պերուացի հնագետների թիմի կողմից, որոնց թվում են Յուջի Սեկին, Դանիել Մորալեսը, Էլիո Պերեսը և Խուան Վիլանուևան: Իրենց հետախուզման ընթացքում հետազոտողները նաև հանդիպեցին գավաթների և կնիքների, որոնք լույս են սփռում հնագույն ծիսական տեխնիկայի վրա, որոնք ներառում էին էլիտար կերպարների մարմնի նկարչություն: «Այս հնագիտական նախաձեռնությունն իրականացվում է Սան Մարկոսի ազգային համալսարանի և Ճապոնիայի էթնոլոգիայի ազգային թանգարանի միջև համագործակցության համաձայնագրի շնորհիվ: Այս համագործակցության միջոցով մինչ այժմ վերապատրաստվել են հնագիտության ավելի քան 70 ուսանողներ», - ասաց Ջուդիթ Պադիլանի Կաջամարկայի մշակութային տնօրինությունը:

Բաժին՝ Գիտություն
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 07:48

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ

Հարգելի՛ ընկերներ,հասկանալի պատճառով առայժմ հնարավորություն չունեմ տպագրության հանձնել <<ՀԱՅԱՍՏԱՆ.ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն,ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ>> աշխատությունը։

Ուստի` նկատի ունենալով մեր օրերում ծավալվող իրադարձությունները`անհրաժեշտ եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել այդ աշխատության վերջաբանը։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­նե­լով սույն աշ­խա­տութ­յու­նը՝ անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում եւս մեկ ան­գամ անդ­րա­դառ­նալ ո­րոշ կու­սակ­ցութ­յուն­նե­րի ղեկա­վար­նե­րին ու քա­ղա­քա­գետ­նե­րին, ո­րոնք հա­մառ ա­նո­ղո­քութ­յամբ փոր­ձում են հան­րա­յին գի­տակ­ցութ­յա­նը պար­տադ­րել արեւմտ­յան ար­ժեք­ներ։

Այս ի­րո­ղութ­յու­նը նո­րութ­յուն չէ մեր պատ­մութ­յան մեջ։ Այդ­պես է ե­ղել նաեւ անցյալ դա­րե­րում։

Երբ Հ­ռո­մին չի հա­ջող­վել ի­րեն են­թար­կել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն, դի­մել է խար­դախ մի­ջո­ցի՝ պա­րակ­տել հայ ժո­ղովր­դին՝ կա­թո­լի­կութ­յուն տա­րա­ծե­լու մի­ջո­ցով։

Հա­յաս­տան ե­կած կա­թո­լիկ քա­րո­զիչ­նե­րը սկսել են հա­յե­րի մոտ հա­մա­խոհ­ներ որոնել։ Ն­րանց հա­ջող­վել է հա­վա­քագ­րել ի­րենց հա­մա­խոհ հա­յե­րին։Ն­րանք, վարձատ­րութ­յուն ստա­նա­լով, դար­ձել են Հ­ռո­մի ե­կե­ղե­ցու գոր­ծա­կալ­ներ եւ կաթոլիկութ­յան քա­րո­զիչ­ներ։

Հ­ռո­մի ե­կե­ղե­ցու այս քա­ղա­քա­կա­նութ­յունն ի­րա­գոր­ծե­լու մեջ ա­ռանձ­նա­պես ե­ռանդ էր դրսեւո­րել Ֆ­րան­սիան։

Այդ քա­ղա­քա­կա­նութ­յունն ի­րա­կա­նաց­վում էր խար­դախ մի­ջոց­նե­րով։ Դ­րա­նից օգտ­վում էին շա­հա­կան Պարս­կաս­տա­նը եւ սուլ­թա­նա­կան Թուր­քիան, քա­նի որ այդ մի­ջո­ցով թու­լաց­նում էին եւ ջ­լա­տում Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու շուրջ հա­մախմբ­ված ժո­ղովր­դին։

Այժմ էլ Կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու օ­րի­նա­կով Արեւ­մուտ­քի տե­րութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նում ան­կա­խութ­յու­նը հռչա­կե­լուց հե­տո գոր­ծադ­րում են հնա­րա­վոր ու անհ­նա­րին բո­լոր մի­ջոց­նե­րը՝ ձգտե­լով Հա­յաս­տա­նում տա­րա­ծել ու հաս­տա­տել արեւմտ­յան արժեքներ։

Եվ այդ նպա­տա­կով էլ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նում գտան քաղաքացիա­կան եւ քա­ղա­քա­կան դաս­տիա­րա­կութ­յու­նից ու ինք­նա­սի­րութ­յու­նից զուրկ, ան­կիրթ ու ան­վա­յե­լուչ ար­տա­հայ­տութ­յուն­նե­րով, շու­կա­յա­կան ա­նո­ղո­քութ­յամբ աչ­քի ընկ­նող ի­րենց ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­նե­րին՝<< քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին>> եւ << քա­ղա­քա­գետ­նե­րին>>։

Այդ գոր­ծիչ­ներն ու քա­ղա­քա­գետ­նե­րը ի­րենց քա­րոզ­նե­րով ձգտում են քա­ղա­քա­ցի­նե­րին հա­մո­զել, թե Հա­յաս­տա­նի ա­ռա­ջըն­թա­ցը կա­րե­լի է ա­պա­հո­վել Արեւ­մուտ­քի երկր­նե­րին միա­նա­լու եւ ն­րանց հետ ին­տեգր­վե­լու մի­ջո­ցով։

Վե­րո­հիշ­յալ գոր­ծա­կալ­նե­րը Ռու­սաս­տա­նին հա­մա­րում են Արեւ­մուտ­քի հետ ին­տեգր­վե­լու միակ ու գլխա­վոր խո­չըն­դոտ եւ­ ի­րենց քա­րոզ­նե­րով ձգտում են Հա­յաս­տա­նը հե­ռաց­նել Ռու­սաս­տա­նից՝ սեր­մա­նե­լով նրա նկատ­մամբ ա­տե­լութ­յուն։

Այդ գոր­ծա­կալ­նե­րի նպա­տակն է Հա­յաս­տա­նում ձեւա­վո­րել արեւմտ­յան ար­ժեք­ներ՝ ապ­րե­լա­կերպ, միա­սեռ ըն­տա­նիք ու այլ ա­րա­տա­վոր բար­քեր, եւ դ­րանք ար­մա­տա­վո­րե­լու մի­ջո­ցով վե­րաց­նել հայ­կա­կան ըն­տա­նե­կան ա­վան­դույթ­նե­րը եւ­ ազ­գա­յին ար­ժեք­նե­րը։

Վե­րո­հիշ­յալ քա­րո­զիչ­նե­րին իբրեւ պա­տաս­խան՝ անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում հի­շել ա­մե­րի­կա­ցի նշա­նա­վոր գրող Մարկ Տ­վե­նի՝ դեռեւս 1906թ. Սեպ­տեմ­բե­րի 7-ին իր ինք­նա­կեն­սագ­րա­կա­նում գրա­ծը, թե ա­հա 125 տա­րի շա­րու­նակ ա­մե­րի­կա­ցի­նե­րը սո­վո­րեց­նում Եվ­րո­պա­յին. «­Մեզ ոչ ոք չի հրա­վի­րել, մենք ինք­ներս ենք մեր կար­ծի­քը նրան ա­նե­րե­սա­բար պար­տադ­րու­մ:

«­Մենք,-շա­րու­նա­կում է մեծ գրո­ղը,-անգ­լո­սաքս ենք: Անց­յալ ձմռա­նը՝ «Աշ­խար­հի հե­ռա­վոր ծայ­րե­րու­մե կոչ­վող ա­կում­բի ճաշ­կե­րույ­թի ժա­մա­նակ, նա­խա­գա­հող բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­թող սպան մեծ ոգ­եւո­րութ­յամբ ու բարձ­րա­ձայն հռչա­կեց. «­Մենք անգ­լո­սաքս ենք. Իսկ երբ անգ­լո­սաք­սին ինչ-որ բան հար­կա­վոր է, նա գնում եւ վերց­նում էե:

Նա­խա­գա­հի հայ­տա­րա­րութ­յունն ա­ռաջ բե­րեց բու­ռը ծա­փա­հա­րութ­յուն­ներ…Ե­թե այս հռչա­կա­գի­րը (եւ ն­րա­նում ար­տա­հայտ­ված զգաց­մունք­նե­րը) թարգ­մա­նենք պարզ անգ­լե­րեն, ա­պա դա կհնչի այս­պես. «­Մենք՝ անգ­լիա­ցի­ներս ու ա­մե­րի­կա­ցի­ներս, գող ենք, ա­վա­զակ­ներ ու ծո­վա­հեն­ներ, ին­չով էլ հպար­տա­նում են­քե:

Այ­նու­հետեւ Մարկ Տ­վե­նը շա­րու­նա­կում է. «­Ներ­կա գտնվող ա­մե­րի­կա­ցի­նե­րից ու անգ­լիա­ցի­նե­րից ոչ մեկ քա­ղա­քա­ցիա­կան ա­րիութ­յուն չու­նե­ցավ վեր կե­նալ ու ա­սել, որ իր հա­մար ա­մոթ է լի­նել անգ­լո­սաքս, որ ա­մոթ է քա­ղա­քա­կիրթ հա­սա­րա­կութ­յան հա­մար, քա­նի որ նա իր շար­քե­րում հան­դուր­ժում է անգ­լո­սաք­սե­րին՝ մարդ­կութ­յան այդ խայ­տա­ռա­կութ­յա­նըե:

Մարկ Տ­վե­նի գնա­հա­տա­կա­նից ան­ցել է 100 տա­րուց ա­վե­լի: Եվ այդ ըն­թաց­քում անգ­լո­սաք­սե­րի կող­մից ղե­կա­վար­վող ԱՄՆ-ի,Անգ­լիա­յի եւ Արեւ­մուտ­քի մյուս պե­տութ­յուն­նե­րի զավ­թո­ղա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը դար­ձել է ա­վե­լի սան­ձար­ձակ ու ա­վանտ­յու­րիս­տա­կան:

Ա­հա­բեկ­չա­կան այն քա­ղա­քա­կա­նութ­յունն, որն այն­պես ա­նո­ղո­քութ­յամբ ի­րա­կա­նաց­նում է Արեւ­մուտ­քը, միան­գա­մայն նման է Հ­ռո­մեա­կան կայս­րութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին:

Ան­տիկ աշ­խար­հի նշա­նա­վոր պատ­միչ Տա­ցի­տը մեջ­բե­րում է Բ­րի­տա­նիա­յի ցե­ղա­յին ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Կալ­գա­կի հետեւ­յալ խոս­քե­րը՝ հռո­մեա­ցի­նե­րի մա­սին. «­Հափշ­տա­կե­լը, սպա­նե­լը, թա­լա­նե­լը, նրանց կեղ­ծա­վոր լեզ­վով կոչ­վում է կա­ռա­վա­րել: Իսկ երբ ա­մեն ինչ վե­րածն­վում է ա­նապա­տի, ա­պա դա ան­վա­նում են խա­ղա­ղութ­յու­նե:

Մի՞­թե այս­պի­սին չեն Արեւ­մուտ­քի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք նա կա­տա­րել է Հա­րավս­լա­վիա­յում, Ի­րա­քում, Աֆ­ղանս­տա­նում,­Սի­րիա­յում, Լի­բիա­յում եւ­ այլն:

Այժմ 21-րդ դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րի սկիզբն է։ Արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ո­չինչ չի փոխ­վել։ Մ­նա­ցել է նույ­նը՝ ա­հա­բե­կել,սպա­նել,թա­լա­նել, եւ­ ի­րենց բա­րե­կե­ցութ­յունն ա­պա­հո­վել մյուս ժո­ղո­վուրդ­նե­րին ճնշե­լու մի­ջո­ցով։

Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան հռչա­կու­մից ի վեր արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի զա­նա­զան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ օգ­նութ­յան ու ա­ջակ­ցութ­յան մա­սին խոս­քեր են շռայ­լում եւ­ որ­եւէ գործ­նա­կան քայլ չեն կա­տա­րում՝ դրանք ի­րա­գոր­ծե­լու հա­մար։

Իսկ վե­րո­հիշ­յալ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը ու քա­ղա­քա­գետ­նե­րը, ոգ­եւոր­վե­լով այդ դա­տարկ խոս­քե­րից, քա­րո­զում են,թե Հա­յաս­տա­նի փրկութ­յու­նը ՆԱՏՈ-ի մեջ մտնե­լու, Եվ­րո­միութ­յան ան­դամ դառ­նա­լու մեջ է։ Մինչ­դեռ Արեւ­մուտ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ոչ մեկ չի խո­սում Հա­յաս­տա­նին ՆԱՏՕ-ի եւ Եվ­րո­միութ­յան ան­դամ դառ­նա­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին։

Պետք է ա­սել, որ անց­յա­լում էլ Արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը հա­յե­րին տվել են շատ խոս­տում­ներ, բայց եր­բեք դրանք չեն ի­րա­գոր­ծել։

Աս­վա­ծի կա­պակ­ցութ­յամբ հարկ եմ հա­մա­րում ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­նել հետեւ­յալ փաս­տը։

Արեւ­մուտ­քի տե­րութ­յուն­նե­րը 1918-1920թթ.-ին, երբ ստեղծ­վել ու գոր­ծում էր Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յու­նը, շա­րու­նա­կում էին ի­րենց նույն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը՝ խոս­տում­ներ տա­լով հա­յութ­յա­նը, եւ այդ մի­ջո­ցով նրան հե­ռու պա­հել Ռու­սաս­տա­նից: 1918-1920թթ.-ին Հա­յաս­տա­նում Ան­տան­տի երկր­նե­րի միջեւ ե­ղած հա­կա­սութ­յուն­նե­րը դար­ձան ա­վե­լի բա­ցա­հայտ, եւ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը դրանք կա­մե­նում էր լու­ծել՝ Հա­յաս­տա­նին խոս­տում­ներ տա­լու, իսկ Թուր­քիա­յին՝ գործ­նա­կան ա­ջակ­ցութ­յուն կազ­մա­կեր­պե­լու մի­ջո­ցով:

Այս ա­ռու­մով իր ու­րույն տեղն է զբա­ղեց­նում Սեւ­րի դաշ­նա­գի­րը:

Թ­վում էր, թե հա­սել էր պատ­մա­կան այն պա­հը, երբ Ան­տան­տի տե­րութ­յուն­նե­րը կա­րող էին կա­տա­րել Հա­յաս­տա­նին ու հայ ժո­ղովր­դին տված խոս­տում­նե­րը:

Հի­շենք այդ խոս­տում­նե­րը:

Մինչ այդ խոս­տում­նե­րին անդ­րա­դառ­նա­լը հի­շենք 19-րդ դա­րի երկ­րորդ կե­սին 4 ան­գամ Անգ­լիա­յի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­րած Ո­ւիլ­յամ Գ­լադս­տո­նին,ո­րը սուլ­թան Աբ­դուլ Հա­միդ II-ին ան­վա­նել է << մեծ մար­դաս­պան>>։ Գ­լադս­տո­նը նաեւ ա­սել է․ «­Ծա­ռա­յել Հա­յաս­տա­նին նշա­նա­կում է ծա­ռա­յել քա­ղա­քակր­թութ­յա­նը։

1880-1885 թթ․­-ին,երբ մեծ տե­րութ­յուն­նե­րի դես­պան­նե­րը քննար­կում էին հայ­կա­կան վի­լա­յեթ­նե­րում բա­րե­նո­րո­գում­նե­րի ի­րա­գործ­ման ծրա­գի­րը, Գ­լադս­տո­նի կա­ռա­վա­րութ­յու­նը հան­դես էր գա­լիս Թուր­քիա­յի շա­հե­րի պաշտ­պա­նութ­յամբ։

1916թ.-ի նո­յեմ­բե­րի 7-ին Ֆ­րան­սիա­յի վար­չա­պետ Բ­րիա­նը հայ­տա­րա­րել է. <<Երբ ար­դար հա­տուց­ման ժա­մը հնչի, Ֆ­րան­սիան պի­տի չմո­ռա­նայ հայ ազ­գի կսկծա­լի տան­ջանք­նե­րը եւ, հա­մա­ձայն իր դաշ­նա­կից­նե­րուն հետ, ձեռք պի­տի առ­նէ անհ­րա­ժեշտ բո­լոր մի­ջոց­նե­րը՝ ա­նոր ա­պա­հո­վե­լու հա­մար խա­ղա­ղու­թեան եւ բար­գա­ւաճ­ման կեանք մըե>> (­Կա­րա­պետ Իզ­միր­յան․ Հայ ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան ճա­կա­տա­գի­րը ան­ցեա­լին եւ ներ­կա­յիս (քննա­կան տե­սու­թիւն), Բեյ­րութ, 1964, էջ 185)։

Ս­րա­նից ա­վե­լի ա­ռաջ՝ 1914թ. Հոկ­տեմ­բե­րի 27-ին, Անգ­լիա­յի վար­չա­պետ Ասք­վիթն ա­սել է. <<Հն­չեց Օս­ման­յան կայս­րութ­յան թաղ­ման կան­չը ոչ միայն Եվ­րո­պա­յում, այ­լեւ Ա­սիա­յում, եւ դրա­նում ոչ թե մենք, այլ օս­ման­յան կա­ռա­վա­րութ­յունն է մե­ղա­վոր: Թուր­քա­կան տի­րա­պե­տութ­յան չքա­ցու­մով կվե­րա­նա այն խո­ցը, որն ու­տում է երկ­րագն­դի գե­ղեց­կա­գույն մա­սե­րը>>:

Ասք­վի­թին կրկնե­լով՝ Լ. Ջոր­ջը հայ­տա­րա­րել է. <<­Թուրքն ա­նեծք ու ժան­տախտ է այն վայ­րե­րի հա­մար, որ­տեղ նա փռում է իր վրա­նը: Ի տար­բե­րութ­յուն ա­ռաս­պե­լի գի­շա­տիչ գա­զա­նի՝ թուր­քը չու­նի նույ­նիսկ շնոր­հա­կա­լութ­յան զգա­ցում այն մար­դու նկատ­մամբ, ո­րը բու­ժել է նրա վի­րա­վոր թա­թը>>:

Նույն Լ. Ջոր­ջը 1917թ.-ի դեկ­տեմ­բե­րի 21-ին Հա­մայնք­նե­րի պա­լա­տում հայ­տա­րա­րել է. <<­Հա­յաս­տա­նը նո­րից չպետք է դրվի թուր­քե­րի ա­ղե­տա­բեր տի­րա­պե­տութ­յան տակ>> (Լ.­Ջորջ. Եվ­րո­պա­կան քաոս (ռու­սե­րեն), Մոսկ­վա, 1924, էջ 52):

Ի­տա­լիան նույն­պես ար­տա­հայտ­վում էր նրա օգ­տին, որ Հա­յաս­տա­նը հռչակ­վի ան­կախ ու ելք ու­նե­նա դե­պի ծով( <<­Հայ­րե­նիք>> 1927,հ.2, էջ 52):

1918թ­-ի. Մա­յի­սին ԱՄՆ-ի նա­խա­գահ Վիլ­սո­նը հայ­տա­րա­րել է. <<­Մենք ցած չենք դնի նաեւ զեն­քը, քա­նի դեռ Թուր­քիա­յի ճնշված ժո­ղո­վուրդ­նե­րը չեն ստա­նա ի­րենց ա­զա­տութ­յու­նը: Թուր­քիան իր դա­ժա­նութ­յուն­նե­րով գե­րա­զան­ցեց իր ու­սու­ցիչ­նե­րին եւ դրա­նով ա­պա­ցու­ցեց Եվ­րո­պա­յում գո­յութ­յուն ու­նե­նա­լու իր կաս­կա­ծե­լի ի­րա­վուն­քը: Նա դար­ձել է կայ­զե­րի հա­վա­տա­րիմ ու ար­ժա­նա­վոր ծա­ռան: Հա­յե­րի ընդ­հա­նուր կո­տո­րա­ծը ստի­պում է մեզ Եվ­րո­պա­յի սահ­ման­նե­րից վե­րաց­նել այդ տգետ բան­դան: Հա­յաս­տա­նը պետք է ստա­նա այն, ին­չի հա­մար նա պատ­մա­կան ի­րա­վունք ու­նի: Նա կյան­քի ա­վե­լի շատ ի­րա­վունք ու­նի, քան Թուր­քիան, քա­նի որ նա կա­րող է ա­վե­լի լավ կա­ռա­վա­րել ի­րեն: Վաղ թե ուշ Թուր­քիան կկանգ­նի տրի­բու­նա­լի առ­ջեւ եւ պետք է հաշ­վե­տու լի­նի, եւ այն ժա­մա­նակ նրա­նից կպա­հան­ջեն կո­ղոպ­տա­ծը վե­րա­դարձ­նել իր իս­կա­կան տի­րո­ջը>>(<<­Րե­չե (ռու­սե­րեն), 1918, 5-ը նո­յեմ­բե­րի):

Սա ԱՄՆ-ի պաշ­տո­նա­կան տե­սա­կետն էր: Լուրջ, ար­դա­րա­ցի խոս­տում էր, որ Թուր­քիան պետք է կանգ­նի տրի­բու­նա­լի առ­ջեւ եւ դա­տա­պարտ­վի:

Ա­վարտ­վեց պա­տե­րազ­մը: 1919թ.-ի հուն­վա­րի 30-ին Ան­տան­տի տե­րութ­յուն­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ Օս­ման­յան կայս­րութ­յու­նը պաշ­տո­նա­պես դա­դա­րում է գո­յութ­յուն ու­նե­նա­լուց:

Պա­տե­րազ­մից հե­տո էլ Ան­տան­տի երկր­նե­րը շա­րու­նա­կում էին հա­յե­րին շռայլ խոս­տում­ներ տալ:

Եվ ա­հա 1920թ. Օ­գոս­տո­սի 10-ին ստո­րագր­վեց Սեւ­րի հաշ­տութ­յան պայ­մա­նա­գի­րը, ո­րի 88-93 հոդ­ված­նե­րը վե­րա­բե­րում էին Հա­յաս­տա­նին: Թուր­քիան պետք է ճա­նա­չեր Հա­յաս­տա­նը որ­պես ա­զատ ու ան­կախ պե­տութ­յուն։ Սեւ­րի պայ­մա­նագ­րով Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի ո­րոշ­ման հար­ցը հանձն­վեց ԱՄՆ-ի նա­խա­գահ Վիլ­սո­նին:

Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լուց հե­տո Լ. Ջոր­ջը, նկա­տի ու­նե­նա­լով, որ դրա­նից փաստ­վում է Օս­ման­յան կայս­րութ­յան ան­դա­մա­հա­տու­մը, հայ­տա­րա­րեց. <<­Թուր­քիան վերջ­նա­կա­նա­պես բա­ժան­ված է, եւ մենք ոչ մի հիմք չու­նենք ափ­սո­սա­լու դրա հա­մար. Մեր ա­ռաջ հարց է ծա­գում՝ ու­մով փո­խա­րի­նել Թուր­քիան: Եվ­րո­պա­կան պե­տութ­յուն­նե­րից միայն Մեծ Բ­րի­տա­նիան, Ի­տա­լիան ու Ֆ­րան­սիան են ըն­դու­նակ կա­տա­րել այդ ա­ռա­քե­լութ­յու­նը>>( Սեւ­րը եւ Լո­զա­նը, Սեւ­րի հաշ­տութ­յան պայ­մա­նա­գի­րը եւ Լո­զա­նում ստո­րագր­ված ակ­տե­րը (ռու­սե­րեն), Մոսկ­վա, 1927, էջ 67, «Ազ­գութ­յուն­նե­րի կյան­քըե (ռու­սե­րեն), Մոսկ­վա, 1921, 17 մար­տի):

Սեւ­րի պայ­մա­նագ­րից ա­ռա­ջի­նը հրա­ժար­վեց Ֆ­րան­սիան՝ ար­ժա­նա­նա­լով Մուս­տա­ֆա Քե­մա­լի գո­վես­տին:

Պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րող երկր­նե­րից ոչ մեկ տե­ղից չշարժ­վեց, երբ Քե­մա­լը նոր ար­շա­վանք ձեռ­նար­կեց պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րած Հա­յաս­տա­նի դեմ: Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը Հա­յաս­տա­նին ո­չինչ չտվեց: Այն մնաց թղթի վրա: Այդ պայ­մա­նա­գի­րը չծնված մե­ռավ՝ ա­րեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի մի­ջեւ հա­կա­սութ­յուն­նե­րի սրման պատ­ճա­ռով, ո­րի մեջ Հա­յաս­տա­նին տրված խոս­տում­նե­րի մա­սին ոչ ոք այ­լեւս չէր հի­շում:

Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րած մեծ տե­րութ­յուն­նե­րից յու­րա­քանչ­յու­րը, իր շա­հե­րից ել­նե­լով, շտա­պում էր Մուս­տա­ֆա Քե­մա­լի հռչա­կած թուր­քա­կան հան­րա­պե­տութ­յան հետ կար­գա­վո­րել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը՝ նրա մեջ տես­նե­լով մի ու­ժի, որն ըն­դու­նակ էր պայ­քա­րել Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի դեմ:

Սեւ­րի պայ­մա­նագ­րից հե­տո Արեւ­մուտ­քի երկր­նե­րը մի կողմ քաշ­վե­ցին եւ Հա­յաս­տա­նին թո­ղե­ցին մե­նակ ընդ­դեմ քե­մա­լա­կան Թուր­քիա­յի:

Ան­տան­տի երկր­նե­րը չհաշտ­վե­ցին այն ի­րո­ղութ­յան հետ, որ 1920թ․­-ի օ­գոս­տո­սի 10-ին Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան միջեւ ստո­րագր­վեց ժա­մա­նա­կա­վոր հա­մա­ձայ­նա­գիր, ո­րը նպա­տակ ու­ներ կար­գա­վո­րել հայ-ադր­բե­ջա­նա­կան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Այս հա­մա­ձայ­նագ­րով Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի զո­րա­մա­սե­րը պետք է մտնեին Ղա­րա­բա­ղի, Զան­գե­զու­րի ու Նա­խիջ­եւա­նի գա­վառ­նե­րը եւ կան­խեին ազ­գա­միջ­յան ընդ­հա­րում­նե­րը, ո­րոնք գնա­լով ա­վե­լի էին ծա­վալ­վում: Ըն­դո­րում այդ գա­վառ­նե­րի թուրք-ադր­բե­ջա­նա­կան բնակ­չութ­յու­նը մեծ օգ­նութ­յուն էր ստա­նում Թուր­քիա­յից, ո­րի գոր­ծա­կալ­նե­րը ոչ միայն հա­կա­հայ­կա­կան, այ­լեւ հա­կա­ռու­սա­կան լու­րեր էին տա­րա­ծում՝ բոր­բո­քե­լով մահ­մե­դա­կան­նե­րի կրո­նա­կան մո­լե­ռան­դութ­յու­նը:

Հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը Թիֆ­լի­սում գտնվող Ան­տան­տի երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­մա­րում էին ի­րենց հա­մար վտան­գա­վոր՝ հայ­տա­րա­րե­լով, որ դրա­նով Հա­յաս­տա­նը հրա­ժար­վում է Ան­տան­տից եւ այդ պատ­ճա­ռով էլ նրա­նից օգ­նութ­յուն չի ստա­նա:

Ան­տան­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին չէին բա­վա­րա­րում նույ­նիսկ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան հա­վաս­տիա­ցում­ներն այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նի հետ կնքված հա­մա­ձայ­նա­գի­րը ժա­մա­նա­կա­վոր է եւ թե­լադր­ված է տակ­տի­կա­կան նկա­տա­ռում­նե­րով:

Ան­տան­տի երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այդ հա­մա­ձայ­նագ­րի մեջ տես­նում էին մի վտանգ՝ ազ­գա­միջ­յան թշնա­ման­քի վե­րա­ցում, ո­րը, ի­հար­կե, Անդր­կով­կա­սում խան­գա­րե­լու էր նրանց՝ <<բա­ժա­նիր, որ տի­րես>> քա­ղա­քա­կա­նութ­յա­նը:

Կարճ ժա­մա­նակ անց Ան­տան­տի երկր­նե­րը հրա­ժար­վե­ցին Սեւ­րի պայ­մա­նագ­րից: 1920թ.-ի դեկ­տեմ­բե­րին Ֆ­րան­սիա­յի վար­չա­պետ Լեյ­գը հայ­տա­րա­րեց, որ Սեւ­րի դաշ­նագ­րի մի­ջո­ցով անհ­նա­րին է Թուր­քիա­յի հետ խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տել: Իսկ ԱՄՆ-ի նա­խա­գահ Վիլ­սո­նը, մո­ռա­նա­լով թուր­քա­կան իշ­խա­նութ­յու­նից Հա­յաս­տանն ա­զա­տագ­րե­լու մա­սին 1918թ­-ին տված իր խոս­տում­նե­րը, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում գե­րա­գույն կո­մի­սար նշա­նակ­ված ադ­մի­րալ Բ­րիս­տո­լին հրա­հան­գել էր, որ­պես­զի հա­վաս­տիաց­նի Քե­մա­լին, թե ԱՄՆ-ն­ ե­րաշ­խա­վո­րում է Թուր­քիա­յի սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լիութ­յու­նը, բա­ցի ա­րա­բաբ­նակ հո­ղե­րից (­Մուս­տա­ֆա Քե­մալ. Թուր­քիա­յի ու­ղին (ռու­սե­րեն), Մոսկ­վա, 1929, հ. 3, էջ 395)։

Ա­վե­լաց­նենք,որ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րը Լո­զա­նի կոն­ֆե­րան­սում վերջ­նա­կա­նա­պես մո­ռա­ցան հայ ժո­ղովր­դին տված խոս­տում­նե­րը, վերջ­նա­կա­նա­պես թա­ղե­ցին հայ­կա­կան հար­ցը եւ պաշտ­պա­նե­ցին Թուր­քիա­յի շա­հե­րը։

Ա­հա,թե ինչ­պի­սին են ե­ղել հա­յե­րին փրկե­լու մա­սին Արեւ­մուտ­քի տված խոս­տում­նե­րը։

30 տա­րի է, ինչ հռչակ­վել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խութ­յու­նը։ Այդ ըն­թաց­քում մենք հա­ճա­խա­կի լսել ենք Արեւ­մուտ­քի երկր­նե­րի մեծ ու փոքր գոր­ծիչ­նե­րի հա­յան­պաստ խոս­քե­րը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յութ­յա­նը պաշտ­պա­նե­լու մա­սին։

2020 թ․­-ի սեպ­տեմ­բե­րի վեր­ջից մինչեւ նո­յեմ­բե­րի սկիզ­բը տե­ղի ու­նե­ցած թուրք ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յից հե­տո ԱՄՆ-ի, Ֆ­րան­սիա­յի, Գեր­մա­նիա­յի ղե­կա­վար­նե­րը հան­դես են ե­կել Հա­յաս­տա­նին ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին պաշտ­պա­նե­լու ո­չինչ չա­սող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով։

Բայց 30 տար­վա ըն­թաց­քում Արեւ­մուտ­քի երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րից ոչ մեկ չի ճա­նա­չել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խութ­յու­նը՝ հա­մա­րե­լով այն Ադր­բեր­ջա­նին պատ­կա­նող տա­րածք։

Բախ­տո­րոշ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից հե­տո ան­ցել է 100 տա­րի։ Ինչ­պես այն ժա­մա­նակ, այն­պես էլ այժմ Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ Արեւ­մուտ­քի տե­րութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ո­չինչ չի փոխ­վել։ Խոս­քով պաշտ­պա­նել են հա­յե­րին, իսկ գոր­ծով՝ Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին։

Նույն­պի­սին են այժմ նաեւ Արեւ­մուտ­քի խոս­տում­նե­րը, եւ հի­շե­լով այս ա­մե­նը՝ հար­կա­վոր է եր­բեք չմո­ռա­նալ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րի դա­տարկ եւ­ ե­րես­պաշտ վար­քագ­ծի հետ­եւանք­նե­րը։

Այժմ, երբ գրվում են այս տո­ղե­րը, 250 օ­րից ա­վե­լի է, ինչ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ Հա­յաս­տա­նի միակ կա­պող ու­ղին՝ Լա­չի­նի մի­ջանց­քը, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ա­պօ­րի­նա­բար փա­կել են։

Այս կա­պակ­ցութ­յամբ Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին դեմ­քե­րը՝ Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը, Ազ­գա­յին ժո­ղո­վի խոս­նա­կը, այ­ցե­լել են Արեւ­մուտ­քի բազ­մա­թիվ երկր­ներ եւ ն­րանց ղե­կա­վար­նե­րին ան­ձամբ ներ­կա­յաց­րել են Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լու փաս­տը եւ խնդ­րել են նրանց ա­ջակ­ցութ­յու­նը։ Ն­րանք նույն խնդրան­քով հե­ռա­խո­սազ­րույց են ու­նե­ցել Արեւ­մուտ­քի շատ ղե­կա­վար­նե­րի հետ։ Լա­չի­նի մի­ջանց­քի ա­պօ­րի­նի փակ­ման մա­սին զրու­ցել են նաեւ Հա­յաս­տան այ­ցե­լած արեւմտ­յան երկր­նե­րի ղե­կա­վա­րի ու այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։

Իր հեր­թին Հա­յաս­տա­նի Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը Լա­չի­նի մի­ջանց­քի հար­ցով հան­դի­պել է Արեւ­մուտ­քի բազ­մա­թիվ երկր­նե­րի Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի հետ։

Նույն բո­վան­դա­կութ­յամբ հան­դի­պում­ներ են ու­նե­ցել նաեւ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րը, զա­նա­զան պաշ­տոն­յան­նե­րը,քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը եւ­ այ­լոք։

Լա­չի­նի մի­ջանցքն Ադր­բե­ջա­նը փակ է պա­հում նույ­նիսկ Հաա­գա­յի մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի ո­րո­շու­մից հե­տո։

Արեւ­մուտ­քի երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին, պառ­լա­մենտ­նե­րին ուղղ­ված Հա­յաս­տա­նի վե­րո­հիշ­յալ բո­լոր դի­մում­նե­րը մնա­ցել են ան­պա­տաս­խան, լա­վա­գույն դեպ­քում՝ լսվել են միայն ա­ջակ­ցութ­յան մա­սին խոս­քեր։

Այս ա­մե­նը մեկ ան­գամ եւս­ ա­պա­ցույց է այն բա­նին, որ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րից ոչ մեկ ինչ­պես անց­յա­լում, այն­պես էլ այժմ եր­բեք մտադ­րութ­յուն չու­նի Հա­յաս­տա­նին ցույց տալ գործ­նա­կան օգ­նութ­յուն։

Իսկ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան եւ դի­վա­նա­գի­տա­կան ղե­կա­վա­րութ­յու­նը հաշ­վի չի առ­նում անց­յա­լի դա­ռը փոր­ձը եւ շա­րու­նա­կա­բար դի­մում է Արեւ­մուտ­քի երկր­նե­րին։

Չ­նա­յած այս դա­ռը ճշմար­տութ­յա­նը՝ ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­նե­րը, ի­րենց հեր­թին ան­տե­սե­լով պատ­մութ­յան դա­սե­րը, ա­նո­ղո­քութ­յամբ շա­րու­նա­կում են Արեւ­մուտ­քին ա­պա­վին­վե­լու վնա­սա­կար քա­րո­զը։

Միա­ժա­մա­նակ վե­րո­հիշ­յալ ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­նե­րը զբաղ­վում են Ռու­սաս­տա­նին վար­կա­բե­կե­լով՝ մշտա­պես ար­տա­հայտ­վե­լով Ռու­սաս­տա­նի թու­լա­նա­լու եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սից նրա հե­ռա­նա­լու մա­սին՝ ա­կա­մա դառ­նա­լով Թուր­քիա­յի շա­հե­րի քա­րո­զիչ­ներ։ Եվ հա­մա­ռո­րեն նրանք Ռու­սաս­տա­նի փո­խա­րեն ա­ռաջ են մղում Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի գոր­ծո­նի կար­եւո­րութ­յու­նը։

Թուր­քիա­յի հետ այս­պի­սի հետ հույ­սեր կա­պե­լը մեր ժո­ղովր­դի պատ­մութ­յան մեջ նույն­պես ե­ղել է, ո­րոնց մա­սին հարկ եմ հա­մա­րում մի քա­նի փաստ ներ­կա­յաց­նել։

1․1853-1856 թթ­-ին․՝ Ղ­րի­մի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, Կով­կաս­յան ռազ­մա­ճա­կա­տում ռու­սա­կան զոր­քե­րը հա­յե­րի զին­ված խմբե­րի հետ միա­սին ա­զա­տագ­րել էին Կար­սը եւ Արեւմտ­յան Հա­յաս­տա­նի մի շարք այլ տա­րածք­ներ։

Այս­տեղ անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում ներ­կա­յաց­նել Կարլ Մարք­սի գնա­հա­տա­կա­նը․

Կ. Մարք­սը մշտա­պես քննա­դա­տել է Հայ­կա­կան հար­ցում Անգ­լիա­յի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Այս կա­պակ­ցութ­յամբ նա ու­շադ­րութ­յուն է դարձ­րել Ղ­րի­մի պա­տե­րազ­մի ըն­թաց­քում անգ­լիա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րին, ո­րոն­ցում քա­րոզ­վում էր այն միտ­քը, թե Ռու­սաս­տանն այն միակ եր­կիրն է, ո­րը փոքր ժո­ղո­վուրդ­նե­րին թուր­քա­կան լծից ա­զա­տե­լու քո­ղի տակ նպա­տակ ու­նի նրանց ստրկաց­նել ու ձու­լել, իսկ Թուր­քիա­յում նրանք ա­զատ գո­յութ­յան ու զար­գաց­ման հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն:

Եվ իբրեւ այդ տե­սա­կե­տի ա­պա­ցույց՝ անգ­լիա­կան մա­մու­լը 1853 թ.-ին աս­պա­րեզ է բե­րել իբր Կի­լի­կիա­յի հայ­կա­կան թա­գա­վո­րութ­յան ժա­ռան­գորդ, ա­վանտ­յու­րիստ ոմն Լ­եւոն Լու­սին­յա­նին՝ տա­րա­ծե­լով նրա կո­չը՝ ուղղ­ված արեւմ­տա­հա­յե­րին:

Եվ որ­պես­զի ցույց տա հայ­կա­կան հար­ցում անգ­լիա­կան դի­վա­նա­գի­տութ­յան ամ­բողջ խար­դա­վան­քը, Կ. Մարք­սը հարկ է հա­մա­րել հրա­պա­րա­կել Լ. Լու­սին­յա­նի կո­չը, որն ամ­բող­ջութ­յամբ մեջ­բեր­վում է ստորեւ:

<<Լ­եւո­նը՝ Աստ­ծո ո­ղոր­մա­ծութ­յամբ Հա­յաս­տա­նի եւ­ այլ­նի գե­րա­գույն իշ­խա­նը՝ Թուր­քիա­յի հա­յե­րին.

Սի­րե­լի՛ եղ­բայր­ներ եւ հա­վա­տա­րի՛մ հայ­րե­նա­կից­ներ, մենք ար­տա­հայ­տում ենք մեր կամ­քը եւ բուռն ցան­կութ­յու­նը, որ­պես­զի դուք մինչեւ ար­յան վեր­ջին կա­թի­լը պաշտ­պա­նեք ձեր եր­կի­րը եւ սուլ­թա­նին՝ ընդ­դեմ հյու­սի­սա­յին բռնա­կա­լի:

Հի­շե­ցե’ք, եղ­բայր­նե՛ր, որ Թուր­քիա­յում գո­յութ­յուն չու­նեն մտրակ­ներ, որ թուր­քե­րը չեն ցա­վեց­նում ձեր ռունգ­նե­րը եւ չեն վար­կա­բե­կում ձեր կա­նանց ո՛չ գաղտ­նի, ո՛չ բա­ցա­հայտ:

Սուլ­թա­նի իշ­խա­նութ­յան տակ ծաղ­կում է մարդ­կայ­նութ­յու­նը, հյու­սի­սա­յին բռնա­կա­լի իշ­խա­նութ­յան տակ ո­չինչ չկա, բա­ցի գա­զա­նա­յին բռնութ­յուն­նե­րից: Դ­րա հա­մար էլ հանձ­նե­ցե’ք ձեզ Աստ­ծո ո­ղոր­մա­ծութ­յա­նը եւ­ անձ­նա­զո­հութ­յամբ մարտն­չե­ցե’ք՝ հա­նուն ձեր երկ­րի ա­զա­տութ­յան եւ ձեր այժմ­յան իշ­խա­նի:

Քան­դե­ցե՛ք ձեր տնե­րը՝ բա­րի­կադ­ներ կա­ռու­ցե­լու հա­մար. Ե­թե դուք զենք չու­նեք, ջար­դե­ցե’ք ձեր տնա­յին ի­րե­րը եւ պաշտ­պան­վե­ցե’ք դրան­ցով: Թող Աստ­ված ձեզ ա­ռաջ­նոր­դի փառ­քի ճա­նա­պար­հ:

ՀՀ Պատմական Գիտությունների Դոկտոր-Պրոֆեսոր՝ Վլադիմիր Պետրոսյան

Բաժին՝ Հայաստանում

Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո մարդիկ ավանտյուրայով են զբաղված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Բաբայանի խոսքով` ՖՍԲ-ն է որոշում Արայիկը գնա, մյուսը գա. այստեղ կամակատարներ են. «Արցախում ներդրված խումբ կա, ոչ ոք չի ուզում ընդունի եղածը նրանց մեղքով է: Արցախում ներդրված խմբի առաջարկած թեկնածուն մեծ խնդրի է հանգեցնելու: Գործարքը տանում ենք սառեցման, ոչ թե խնդրի լուծման: Հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Այս մարդկանց համոզել են` լավ գործակալներ եք, պետք է ծառայեք: Ժողովուրդը մեղք է, պիպետկով հաց են տալիս, ասում` յոլա գնացեք: Այս գործիչները հանցագործներ են, գործակալներ, որոնցով պետք է զբաղվել: Արցախում գործակալները և Երևանում իրենց պապաները թող երգեն, որ համաձայնվել են Աղդամով ապրանք բերել»:

Բաժին՝ Հայաստանում

Ուրբաթ օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Շենչժենի Բոան միջազգային օդանավակայան՝ սկսելու պաշտոնական այցը, որը կտևի մինչև սեպտեմբերի 14-ը։ Ասիական երկիր ժամանելուն պես նա հայտարարել է, որ իր այցը կծառայի երկկողմ համագործակցության ամրապնդմանը և նոր համաշխարհային աշխարհաքաղաքականության կառուցմանը։ Մադուրոյի այցը տեղի է ունենում նախագահ Սի Ցզինպինի հրավերով, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունինը՝ չներկայացնելով ասիական երկրում Վենեսուելայի նախագահի օրակարգի մասին մանրամասներ։ Մադուրոյի վերջին այցը Չինաստան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, երբ նա հանդիպել է նաև Սիի հետ՝ երկու երկրների միջև երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով։ Նրա այցը Չինաստան տեղի է ունենում հանդիպումից մեկ օր անց, որտեղ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին քննարկել են երկկողմանի հարցեր և խթանել տնտեսական համաձայնագրերը: Այս հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել են «ամրացնել դիվանագիտական հարաբերությունները ամենաբարձր մակարդակով երկու քույր ազգերի միջև», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռոդրիգեսի երեքշաբթի մեկնարկած այցի վերաբերյալ: Այս համատեքստում Վենեսուելան և Չինաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ կապված Չինաստանի արբանյակային օվկիանոսագրության կենտրոնի, Տիեզերական գործունեության բոլիվարական գործակալության և Վենեսուելայի գիտական հետազոտությունների ինստիտուտի հետ: Չինաստանում գտնվելու ընթացքում Ռոդրիգեսը հանդիպել է նաև BRIC-ի Զարգացման նոր բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ՝ ուսումնասիրելու տնտեսական համագործակցության տարբերակները:

Բաժին՝ Աշխարհում

Մեքսիկայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ի կառավարությանը թմրանյութերի չարաշահման դեմ պայքարելու համար բավականաչափ անգործության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում: Հինգշաբթի օրը Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը (AMLO) ասաց, որ Միացյալ Նահանգները որդեգրել է «շատ սխալ» ռազմավարություն՝ պայքարելու տանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ՝ միաժամանակ թույլ տալով, որ որոշ թմրամիջոցների օգտագործումը դուրս գա վերահսկողությունից: Իր ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ Լոպես Օբրադորը հարցականի տակ դրեց, օրինակ, թե ինչու է ԱՄՆ բասկետբոլի ազգային լիգան թույլատրում մարիխուանա օգտագործել իր խաղացողների շրջանում։ «Ինչո՞ւ է ԱՄՆ-ում այդքան շատ թմրանյութ օգտագործվում... Դա նման է համաճարակի. «Շատ ցավալի է, որ տարեկան 100 000 երիտասարդ է մահանում ֆենտանիլի օգտագործման պատճառով»,- ասաց նա։ Մեքսիկայի նախագահը կրկին կոչ է արել Վաշինգտոնում որոշում կայացնողներին ավելի շատ կենտրոնանալ թմրանյութերի չարաշահման տանող արմատական պատճառների դեմ պայքարի վրա՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու փոխարեն, հատկապես միգրանտների նկատմամբ, որոնց «չպետք է մեղադրել ամեն ինչում»։ Ըստ փորձագետների, Միացյալ Նահանգները տուժել է վերջին մի քանի տարիների ընթացքում օփիոիդներից մահացությունների աճից՝ պատահական չափից մեծ դոզա ստանալու պատճառով: Որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ մեղադրել են Մեքսիկային իր տարածքում ֆենտանիլի անօրինական շրջանառության համար պատասխանատու լինելու մեջ: Մեքսիկայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ի կառավարությանը թմրանյութերի չարաշահման դեմ պայքարելու համար բավականաչափ անգործության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում:

Բաժին՝ Աշխարհում

 Վերցված է Յանիս Վարուֆակիսի «Կոմունիստական մանիֆեստի» ներածությունից, որը հրապարակվել է Vintage Classics-ի կողմից ապրիլի 26-ին։ Կոմունիստական մանիֆեստը կանխատեսում էր 21-րդ դարի գիշատիչ և բևեռացված համաշխարհային կապիտալիզմի առաջացումը։ Բայց Մարքսն ու Էնգելսը նաև մեզ ցույց տվեցին, որ մենք ավելի լավ աշխարհ ստեղծելու ուժ ունենք։ Հեղինակ՝ Յանիս Վարուֆակիս 20 Ապրիլ 2018 թ․ Որպեսզի մանիֆեստը հաջողության հասնի, այն պետք է խոսի մեր սրտերի հետ բանաստեղծության պես՝ միաժամանակ միտքը վարակելով շլացուցիչ նոր պատկերներով և գաղափարներով: Այն պետք է բացի մեր աչքերը մեր շուրջը տեղի ունեցող տարակուսելի, անհանգստացնող, հուզիչ փոփոխությունների իրական պատճառների վրա, որոնք բացահայտում են այն հնարավորությունները, որոնցով հղի է մեր ներկայիս իրականությունը: Դա մեզ պետք է ստիպի անհուսալիորեն անբավարար զգալ, որ մենք ինքներս չենք ճանաչել այդ ճշմարտությունները, և այն պետք է վերացնի անհանգստացնող արգելքը մեր գիտակցության վրա, որ մենք գործել ենք որպես մանր մեղսակիցներ՝ վերարտադրելով փակուղային անցյալը: Ի վերջո, այն պետք է ունենա Բեթհովենի սիմֆոնիայի ուժը, որը կոչ է անում մեզ դառնալ ապագայի գործոններ, որոնք վերջ են դնում անհարկի զանգվածային տառապանքներին և ոգեշնչելու մարդկությանը գիտակցելու իսկական ազատության իմաստը և ներուժը: Ոչ մի մանիֆեստի չի հաջողվել անել այն ամենը, քան այն մանիֆեստը, որը լույս է տեսել 1848 թվականի փետրվարին, Լոնդոնի Լիվերպուլ փողոցի 46 հասցեով հրատարակչությունում: Անգլիացի հեղափոխականների պատվերով «Կոմունիստական մանիֆեստը» (կամ Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, ինչպես առաջին անգամ հրապարակվել է) հեղինակել են երկու երիտասարդ գերմանացիներ՝ Կարլ Մարքսը՝ 29-ամյա փիլիսոփա, ով ունի էպիկուրական հեդոնիզմի և հեգելյան ռացիոնալության ճաշակ և Ֆրիդրիխ Էնգելսը, 28-ամյա մանչեսթերյան գործարանի ժառանգորդը: Որպես քաղաքական գրականության ստեղծագործություն՝ մանիֆեստը մնում է անգերազանցելի։ Նրա ամենատխրահռչակ տողերը, ներառյալ սկզբնականը («Ուրվականը հետապնդում է Եվրոպան. կոմունիզմի ուրվականը»), ունեն շեքսպիրյան որակ: Ինչպես Համլետը, որին բախվում է իր սպանված հոր ուրվականը, ընթերցողը ստիպված է մտածել. Թե՞ ես պետք է միանամ այս ուժերին՝ զենք վերցնելով ստատուս-քվոյի դեմ և, հակադրվելով դրան, բացեմ խիզախ նոր աշխարհ»: Մարքսի և Էնգելսի անմիջական ընթերցողների համար սա ակադեմիական երկընտրանք չէր, որը քննարկվում էր Եվրոպայի սրահներում: Նրանց մանիֆեստը գործողությունների կոչ էր, և այս ուրվականի կոչին ականջ դնելը հաճախ նշանակում էր հետապնդում կամ, որոշ դեպքերում, երկարատև ազատազրկում: Այսօր նման երկընտրանքի առաջ են կանգնած երիտասարդները՝ համապատասխանե՞լ հաստատված կարգին, որը քայքայվում է և ի վիճակի չէ վերարտադրվել իրեն, թե՞ ընդդիմանալ դրան, զգալի անձնական գնով, աշխատելու, խաղալու և միասին ապրելու նոր ուղիներ փնտրելով: Թեև կոմունիստական կուսակցությունները գրեթե ամբողջությամբ անհետացել են քաղաքական ասպարեզից, մանիֆեստը վարող կոմունիզմի ոգին դժվար է լռեցնել: Շարունակելի ․․․

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից