Ինչպես թալանեցին ԽՍՀՄ-ը․ավազակների խնջույքը

24 Դեկտեմբերի 2015

1987 թ․ Մ․Նահանգների արտաքին պարտքը հասնում էր մինչև 246 մլրդ դոլարի։ 1987 թ․ հոկտեմբերի 19-ին աղետալի կերպով փլուզվեց Ուոլ Սթրիթը։ Ստեղծված իրավիճակում Մ․Նահանգներին կարող էր փրկել միայն հրաշքը։ Եվ այդ հրաշքը հայտնվեց ի դեմս Գորբաչովի։

Գորբաչովը հանձնեց ԽՍՀՄ ռազմական և քաղաքական ասպարեզի բոլոր լծակները՝ սկսած միջուկային պարիտետի ապամոնտաժումից։ Ավելացնեմ, որ Գորբաչովը կործանեց նաև ԽՍՀՄ տնտեսությունը։

1987 թ․ հունվարին փոխվեցին արտաքին առևտրի սահմանափակումները, այն սահմանափակումները, որոնք ԽՍՀՄ ներքին շուկան պաշտպանում էին փլուզումից։ Քանի որ առանց այդ սահմանափակումների ԽՍՀՄ ներքին շուկան չէր կարող նույնիսկ մեկ օր դիմանալ՝ արտաքին շուկայի համեմատ ժողովրդական սպառման ապրանքների և պարենամթերքի համար իր սահմանած գների հսկայական անհամաչափության պայմաններում։ Եվ հանկարծ ձեռնարկություններին ու անհատներին թույլատրվում էր արտասահման արտահանել դեֆիցիտային ապրանքներ՝ պարենամթերք, հումք, էլեկտրոնային սարքեր, էներգիա, քիմիական արդյունաբերության արտադրանք, մի խոսքով՝ ամեն-ամեն ինչ։

1987 թ․ սեպտեմբերի որոշման համաձայն, այդպիսի արտահանումը դարձել էր պարտադիր-հարկադրական։ Կարծես, ԽՍՀՄ հսկայական տարածքի վրայով մի հզոր փոթորիկ էր անցնում, որն ակնթարթորեն երկրից դուրս հանեց ամբողջ նյութական արժեքները։ Արդյունաբերական ապրանքների և մթերային խանութները դատարկվեցին։

Ոսկու պաշարների թալանը

1989 թ․ հուլիսի 21-ին մաքսատների նոր կանոնները վերացնում էին ԽՍՀՄ-ից ոսկու և թանկարժեք քարերի դուրսբերման համար սահմանված բոլոր սահմանափակումները։ Մեկ ակնթարթում ոչնչացվեց խորհրդային մաքսատան յոթանասուն տարվա աշխատանքը։

Ոսկին մինչ օրս անհավանական մասշտաբներով դուրս թափվեց ներքին շուկա, որից հետո ԽՍՀՄ ներքին գներով ձեռք բերելով փոխադրվում էր օվկիանոսից այն կողմ։

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը նկարագրել էր այն օրերի ոսկերչական իրերի առևտուրը․ «Իրարանցման վառ պատկեր է, պետպահպանման հաշվին ոսկերչական իրերի վաճառքի նորմերի բազմակի գերակատարման փոթորկուն աղետ․․․

Հարձակումներ վաճառասեղանների վրա, պետպահպանմանն ուղղված նամակներով ռմբահարումներ, որոնցով պահանջում էին ոսկու և թանկարժեք քարերի նորանոր մատակարարումներ․․․»։

Սրանք ընդամենը մի քանի բառեր են՝ «Ո՞ւր է գնում ցունամին» շատ բնութագրական վերնագրով հոդվածից։

«Իզվեստիա» թերթն այն ժամանակ պահանջում էր պայքարել ոսկու և ադամանդների հերթերի դեմ։ «Սովետսկայա կուլտուրա» թերթը կոչ էր անում ընդհանրապես վերացնել ոսկու արտահանման արգելքները։ Որոշ ժամանակ անց Գ․Յավլինսկին լրատվամիջոցներում մեծ շփոթ առաջացրեց հայտարարելով, որ անհայտացել է ոսկու պաշարը, սակայն շատ շուտ լռեց այդ մասին։

Այն օրերին ԽՍՀՄ-ում ոսկու մեկ գրամն արժեր 50 ռուբլի, իսկ համաշխարհային շուկայում՝ 13 դոլար։ Ինչպիսի՞ շահույթ ստացան ոսկի ու թանկարժեք քարեր դուրս հանողները, կարծում ենք, պարզ է։

Այսօր ոսկու և թանկարժեք քարերիի գները հատել են խելամիտ բոլոր սահմանները։ Արևմուտքը պարարտացել է ԽՍՀՄ-ից կրած ոսկու հաշվին։ Տ․Կարյագինը ԽՍՀՄ տնտեսության մեջ «սև ճեղքեր» նկատեց միայն 1988 թ․ հոկտեմբերին։ Այդ տարի մասնավոր անձինք արտասահման էին տարել 500 000 գունավոր հեռուստացույց, 200 000 լվացքի մեքենա։ Մեկ օտարերկրյա ընտանիք 1988 թ․ԽՍՀՄ-ից տարել էր 392 սառնարան, 72 լվացքի մեքենա, 142 օդորակիչ։ Իսկ արտասահմանյան մեկ կազմակերպության աշխատակիցները երկրից տարել էին 1400 արդուկ, 138 կարի մեքենա, 174 էլեկտրական հովհարիչ, 3500 հատ օճառ և 242 կգ լվացքի փոշի, այն փոշիներից, որը պատգամավորների պնդմամբ, իբր, գնված են եղել արտարժույթով, խորհրդային երկրի ժողովրդի համար։

Բերված փաստերը այն տարիներին պատահաբար հայտնվել են լրատվամիջոցներում։ Միայն ԽՍՀՄ մաքսատան մութ անկյուններից մասնավոր անձինք 1989 թ․ դուրս են հանել դեֆիցիտային ավելի քան 2 մլն տոննա ապրանք։ Սրբել-տարել էին Կրասնոյարսկի բամբակեղենի կոմբինատի արտադրանքը։ Լավ սավաններն այն ժամանակ արժեին 5 ռուբլի, վերմակասավանը՝ 8 ռուբլի։

«Իզվեստիան» 1990 թ․ մայիսի 22-ին գրել էր․ «Մեզ մոտ պետական արտադրանքի գները, որպես կանոն, ավելի ցածր են շուկայականից, սակայն դա չի նշանակում, որ մեզ համար այն էժան է։ Ոչ ոք չգիտի, թե որքան որակյալ և էժան ապրանք է հասնում խանութներին և որքանն է անհայտանում չգիտես, թե ուր։ Իսկ քանի՜-քանի՜ հանցագործներ են միլիոններ դիզում այդ դեֆիցիտի հաշվին»։

Ի՞նչ է «Բալցերովիչի հրաշքը», որի մասին շատ մասնագետներ են խոսում։

Ամերիկացի մասնագետները Բալցերովիչին առաջարկել են փակել արտադրությունը և նորմալ առևտուրը, փոխարենը խրախուսել մանր առևտուրը։ Այսինքն՝ աշխատավոր բնակչությանը վերածել առևտրականների։ Եվ այդ ապադասակարգային առևտրականները մորեխների պես ԽՍՀՄ-ից տարան, ինչ կարողացան՝ արտասահմանյան կահույքից մինչև ատամի մածուկ, այն էլ տոննաներով։

Այդ օրերին պատգամավորների համագումարներից մեկի ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ՝ ատամի մածուկ չլինելու պատճառով։ Իսկ թե ինչու չկար՝ ժողովրդական պատգամավորներից ոչ ոք չէր էլ ուզում մտածել։ Նրանք ընդամենը որոշում ընդունեցին 60 մլն դոլար արժողությամբ արտասահմանյան մածուկ գնելու մասին։ Ո՞ւմ հարստացրեց այդ 60 միլիոնը։

Ատամի մածուկը բերվեց Ֆրանսիայից, որտեղ այն արժեր 15 ֆրանկ, իսկ ԽՍՀՄ-ում վաճառվեց 1 ռուբլով և, բնականաբար, այդ ամբողջ մածուկը՝60 մլն արժողությամբ կրկին հայտնվեց արտասահմանում։ Լեհաստանում դրանք ծանրոցներում էին տեղադրվում 500-ական տուփերով, սակայն այդ ծանրոցների քանակը սահմանափակ չէր։ Այդ ծանրոցները, ի դեպ ֆրանսիական ֆիրմային փաթեթավորմամբ, տեղափոխում էին մեքենաներով, գնացքի վագոնախցիկներով, նավերով։

Ֆրանսիական օծանելիքը արկղերով փոխադրում էին՝ մեկ շիշը 40 ռուբլով սահմանի այս կողմ, իսկ 80-100 դոլարով՝ սահմանի այն կողմ։ Այնուհետև Լեհաստանի միջով փոխադրում էին Գերմանիա և այլուր՝ արդեն եվրոպական գներով։

Մրջյունների պես ամեն ինչ տանում էին «Բալցերովիչի այդ խրախճանասերները», իսկ խորհրդային մարդկանց թողնում էին ընդամենը դատարկ խանութներ։ Չկար այնպիսի մի ապրանք՝ սննդամթերքից մինչև տեխնիկայի սարքերը, որ չարտահանվեր։

Մեր հրաշալի կտորեղենի թալանը

1992 թ․«Լենինգրադյան պրավդա» թերթը գրել է․ «1990-91 թթ․ ԽՍՀՄ-ում ամեն տարի արտադրվում էր 38 մ կտոր՝ մեկ մարդու համար։ Դրանց 75 տոկոսը համաշխարհային արտադրության վուշե կտոր էր, 16 տոկոսը՝ բրդե, 13 տոկոսը՝ բամբակեղենի, 12 տոկոսը՝ մետաքսե։ Միայն պաշտոնապես արտահանվել է 50 տոկոս վուշե և 42 տոկոսը՝ բրդե կտորեղեն»։

Այս թվերում հաշվի չեն առնվել առանձին մասնավոր անձանց թալանած ապրանքը, իսկ նրանք ամեն ինչ են տարել, այսինքն՝ ապրանքների արտահանումը կրում էր համընդհանուր բնույթ։

Կարագի արտահանումը

ԽՍՀՄ-ն արտադրում էր սերուցքային կարագի համաշխարհային արտադրանքի 21,4 տոկոսը։ Կարագի արտադրությունը գնալով ավելանում էր, սակայն արտահանման պատճառով խորհրդային ժողովրդի համար կարագ գնելու կտրոններ ի հայտ եկան։ ԽՍՀՄ մեկ բնակչին հասնում էր 26 տոկոսով ավելի կարագ, քան Մեծ Բրիտանիայում։ Սակայն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի խանութներում միշտ կարագ կար։

Խորհրդային կարագ էր արտահանվում Ադիս Աբեբա և վաճառվում էր չորս անգամ ավելի էժան գնով, քան ԽՍՀՄ-ում։

Մսի արտահանումը

1991 թ․ԽՍՀՄ-ում մսի արտադրությունը կազմում էր համաշխարհային մակարդակի 11,7 տոկոսը, սակայն սպառումը 668 հազ․ տոննայով ավելի քիչ էր արտադրվածից։ Այս թվերը պաշտոնական վիճակագրական թվեր են, որոնք էլ հենց ծուղակի են նմանվում։

Այդ վիճակագրությունը համարում էր, որ բերված տվյալները մսի և կարագի այն քանակն է, որն ուղարկված էր խանութների պահեստներ։ Կարագի և մսի վաճառքի ժամանակ անձնագիր չէին պահանջում, սակայն երկրի սահմաններից տարած արտադրանքը ցույց էր տալիս, իբր խորհրդային ժողովրդի կենսամակարդակը բարձրացել է։ Տոննաներով միս ու կարագ էին արտահանում երկրից դուրս, իսկ պաշտոնական վիճակագրությունը համարում էր, որ այդ ամբողջը խորհրդային ժողովուրդն է սպառել։

Համընդհանուր արտահանումը, բացի այն, որ կործանեց ԽՍՀՄ-ը, այն մեխանիզմներից մեկն էր, որ քաղաքական բախտախնդիրների համար ճանապարհ բացեց։

80-ականների վերջին և 90-ականների սկզբին հսկայածավալ երկրից ամեն ինչ անհայտացավ․ սառնարանները, գուլպաները, կահույքը, արդուկը, հեռուստացույցը, ափսեները, սավանները, լվացքի մեքենաները, երշիկները, ձուկը, շաքարը, ձավարեղենը․ այս ամենը խժռեցին քաղաքական դաշտ մտած մորեխները։

Լև Սիրին

Թարգմանեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ