«Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում». Արցախի իշխանության որոշումը «պատվաբեր չէ». Կոմանդոս

07 Օգոստոսի 2017

July 28, 2017 AAE Karabakh 

Լեռնային Ղարաբաղում $350․000 են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք շռայլություն չեն պատերազմող երկրի համար թանկարժեք ծառայողական մեքենաները, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Կոնֆուցիոսից մեջբերում արեց. «Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում»,- ասաց նա:
Արցախի հերոսի խոսքերով՝ ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Արցախում նման շռայլություն չպետք է թույլ տալ. «Ժողովուրդը էստեղից թողնում գնում է ուրիշ երկիր, աշխատանք չունի, իսկ տեսնում է նման մեքենաներ, ինչը պատիվ չի բերում մեզ, և ես իմ կարծիքը Կոնֆուցիոսի ասածի վրա եմ հիմնում»,- հավելեց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ ռուսական C-400 համակարգերի մատակարարման փաստաթղթեր են ստորագրվել, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց. «Եվրոպան կամաց-կամաց Թուրքիայից հետ է քաշվում, դրա համար Ռուսաստանը մտերմանում է Թուրքիայի հետ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանում, ավելին՝ Ռուսաստանի վարկանիշը գնալով ավելի է իջնում»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ