Ամբողջ պատմության ընթացքում և մի գուցե ավելի վաղ, հնադարյան ժամանակներից գոյություն են ունեցել երեք տեսակի կամ կարգի մարդիկ՝ 1-Բարձր, 2-Միջին և 3-Ցածր դասի մարդիկ: Այդ երեք կարգի մարդկանց նպատակները անհաշտ են: Բարձր դասակարգի խավի նպատակն այն է, որ իր տեղում մնա և իր դիրքը պահի, Միջին դասակարգի նպատակն այն է, որ իր տեղը բարձր դասակարգի հետ փոխի, իսկ ցածր դասակարգը, երբ նպատակ ունենա, այն կլինի, որ մարդկանց միջև տարբերությունները վերացնի և այնպիսի հասարակարգ ստեղծի, որտեղ բոլոր մարդիկ հավասար կլինեն: Ցածր դասակարգի ժողովրդի վատ հատկություններից մեկն այն է, որ այնքան են ծանրաբեռնված, ճնշված ու առօրյա հարցերով զբաղված, որ նրանք բացի առօրյա հարցերից ուրիշ հարցերից տեղյակ չեն լինում ու դժբախտաբար քաղաքական ու հասարակական գիտակցությունը կամ տեղեկությունը չի զարգանում:
Ջորջ Ուրոլի գրքից, 1984 թվական