Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի չորս ամենավտանգավոր որոշումները կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան առաջիկա տասնամյակներում: Այս մասին գրում է եգիպտական Sasapost պարբերականը՝ անդրադառնալով Սպիտակ տան ղեկավարի աշխարհացունց ճակատագրական քայլերին, որոնք սադրել են երրորդ աշխարհամարտի հավանականության մասին խոսակցություններն ու ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Չորս ամենավտանգավոր որոշումների շարքում առաջինը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն էր, որն Իրանում ամենաազդեցիկն էր հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից հետո: Երկրորդ առավել վտանգավոր քայլն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից հրաժարումն էր: Երրորդ ռազմավարական սխալը Սիրիայում Միացյալ Նահանգների ամենալավ բարեկամից՝ քրդերից հրաժարվելն էր: Չորրորդ վտանգավոր որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր, ինչը պարբերականը համարում է վտանգավոր որոշում…
Ծանոթ. – Այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի վերջին գումարման (1990-1995 թթ.) պատգամավոր, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը այս ելույթը ունեցել է որպես խորհրդարանի նախագահի թեկնածու: Նրա հիմնական մրցակիցը Հայոց համազգային շարժման առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Օգոստոսի 3-ին, փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, Իսկ Տեր-Պետրոսյանը` 110 ձայն: Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը` 124: Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ` Տեր-Պետրոսյան, Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը:Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը` 81, Տեր-Պետրոսյանը` 123: Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը` 140 և ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում`…
Օրերս ՀՅԴ շարքերից վտարվեց հայոց նորագույն զինյալ պայքարի հերոսներից մեկը՝ Անդրանիկ Պողոսյանը:Ստորև ներկայացնում ենք նրա բաց նամակը այդ առիթով: Սիրելի Դաշնակց...ական Ընկեր-Ընկերուհիներուս.Ինծի համար աներեւակայելին այսօր արդէն իրականութիւն դարձաւ, և 45 տարուան Դաշնակցականի ծառայութիւնս պսակադրուեցաւ շարքերէն հեռացումով:Անշուշտ որ դաշնակցական շարքայինի կարգավիճակը ինծմէ զաւթելով, ոչ ոք կրնայ մէջէս խլել Դաշնակցութիւնը` որուն նպատակներուն իրականացման համար, և որուն ճամբով՝ կեանքիս իսկ գնով ժողովուրդիս ծառայելու երդում տուած եմ: Այսօր հոգիս խաղաղ է և խիղճս հանգիստ, որ մինչև այս օրս ես խղճամտօրէն ծառայեցի այնպէս ինչպէս թելադրած և դաստիարակած են մեր Մեծերը, որոնք երբէ՛ք չթոյլատրեցին անձնական շահերու և իշխանութեան գերակայումը իտէալներու վրայ: Մենք սորվեցանք որ Դաշնակցութեան գործը…
July 28, 2017 AAE Karabakh Լեռնային Ղարաբաղում $350․000 են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք շռայլություն չեն պատերազմող երկրի համար թանկարժեք ծառայողական մեքենաները, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Կոնֆուցիոսից մեջբերում արեց. «Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում»,- ասաց նա:Արցախի հերոսի խոսքերով՝ ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Արցախում նման շռայլություն չպետք է թույլ տալ. «Ժողովուրդը էստեղից թողնում գնում է ուրիշ երկիր, աշխատանք չունի, իսկ տեսնում է նման մեքենաներ, ինչը պատիվ չի բերում մեզ, և ես իմ կարծիքը Կոնֆուցիոսի ասածի վրա եմ հիմնում»,- հավելեց Արկադի Տեր-Թադևոսյանը:Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ ռուսական C-400 համակարգերի մատակարարման փաստաթղթեր են ստորագրվել,…
Ամբողջ պատմության ընթացքում և մի գուցե ավելի վաղ, հնադարյան ժամանակներից գոյություն են ունեցել երեք տեսակի կամ կարգի մարդիկ՝ 1-Բարձր, 2-Միջին և 3-Ցածր դասի մարդիկ: Այդ երեք կարգի մարդկանց նպատակները անհաշտ են: Բարձր դասակարգի խավի նպատակն այն է, որ իր տեղում մնա և իր դիրքը պահի, Միջին դասակարգի նպատակն այն է, որ իր տեղը բարձր դասակարգի հետ փոխի, իսկ ցածր դասակարգը, երբ նպատակ ունենա, այն կլինի, որ մարդկանց միջև տարբերությունները վերացնի և այնպիսի հասարակարգ ստեղծի, որտեղ բոլոր մարդիկ հավասար կլինեն: Ցածր դասակարգի ժողովրդի վատ հատկություններից մեկն այն է, որ այնքան են ծանրաբեռնված, ճնշված ու առօրյա հարցերով զբաղված, որ նրանք բացի առօրյա…
«Կարծիքը» կարող է իմ կարծիքը լինել, սակայն «Իրականությունը» չի կարող իմը լինել: «Իրականությունը» ոչ մեկին չի պատկանում, այդ իսկ պատճառով՝ միշտ պատերազմ է գնում կարծիքի և ոչ թէ իրականության համար:
Բարձրագույն իշխանության վարքը գնահատելիս, անհրաժեշտ է հաշվի առնել իշխանության պարտքը բնակչության վերաբերյալ: Այդ պարտքը կայանում է ձևավորված կարգի պահպանման և ամրապնդման, պետության տարածքային ամբողջականության պահպանման, երկրի ինքնիաշխանության ամրապնդման և պաշտպանման՝ իր բոլոր սոցիալ կազմակերպչական ասպարեզներով (իշխանություն, իրավունք, տնտեսություն, մշակույթ և գաղափարախոսություն), քաղաքացիների անձնական անվտանգության ապահովման, դաստիարակության և կրթության համակարգի, քաղաքացիական և սոցիալական իրավունքների պաշտպանման մեջ՝ այն ամենը, ինչը բնակչության սովորական ապրելաձևն է: Բնակչությունը պետք է վստահի իշխանությանը և համոզված լինի, որ այն կկատարի իր պարտքը: Արդյո՞ք իշխանությունը կատարում է այդ պարտքը, և եթե ոչ՝ ապա ինչու: Կենսամակարդակի և կյանքի ցածր որակի հիմնական պատճառն է բարոյական արժեզրկումը՝ կոռուպցիոն և քրեական կապիտալի…
Ես զզվում եմ այն մարդկանցից, ովքեր նկատելով ուրիշների տառապանքները եւ վատ վիճակը, Աստծուն փառք են տալիս իրենց վիճակի համար: Ֆեոդոր Դաստայեւսկի
Երէկ իրիկուն մինչ կը պատրաստուէի այսօր մեկնելու համար Երեւան՝ մասնակցութիւնս բերելու մեր պատկանած կազմակերպութեան համաժողովին, որոշ միտքեր պատեցին զիս, ինչ կը վերաբերի մեր եւ ընդհանրապէս Հայ ժողովուրդը յուզող հարցերուն: Միտքերս տարին զիս դէպի այն գիրքը, որ ատենին կարդացած էի ու հիմա իր կարգին տղաս կը կարդայ միւս սենեակը նստած… Գիրքին անունը «The Lexus and the Olive Tree»: Հեղինակը «Foreign Affairs» պարբերականի ծանօթ վերլուծաբան Թոմաս Ֆրիտմըն: Անոր բովանդակութիւնը ընդհանրապէս կը վերաբերի համաշխարհայնացման (Globalization) երեւոյթին, սակայն անոր մէջ գլուխ մը կայ, որուն մօտ կանգ պիտի առնեմ՝ զայն քեզի հետ բաժնելու համար սիրելի ընթերցող: Վերոյիշեալ գլուխին մէջ լրագրողը կը պատմէ իր Թոքիօ այցելութեան…
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այս վիրավորանքին արձագանքելու Մոսկվան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի ելույթից հետո, որը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն ոչ մի պարտավորություն իր վրա չի վերցրել և թույլ չի տա ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունները, զառանցանքով հանդես եկավ նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն... Հիշեցնեմ, որ Ն.Մամեդովը նաև ասել էր. «Այնտեղ արված հայտարարությունը՝ Մինսկի խմբի դիրքորոշումն է... Մենք ոչ մի պարտավորություններ մեզ վրա չենք վերցրել...»։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևն էլ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ նախարար Է.Նալբանդյանի Սոֆիայում արած հայտարարությանը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի մի քանի նախաձեռնություններին, ասել է, որ Հայաստանը…
Քաղաքագետ Գագիկ Համաբարյանը մեկնաբանում է ՀՀ Նախագահի՝ Վիեննա կատարած այցը և լրագրողների հետ հարցազրույցի որոշ հատվածներ։ ՀՀ նախագահի հայտարարությունը` Վիեննայում կայացած հանդիպումը խոստումնալից համարելու մասին, ավելի շատ կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, ովքեր, կարելի է ասել, որ պաշտպանեցին նախագահի առաջադրած երեք նախապայմաններից երկուսը` դա զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մոնիտորինգի պահն է և այսօր հասցեական մեղադրանքներով հանդես գալը, որը բխում է առաջին նախապայմանից: Սակայն պետք է նշեմ, որ մենք չպետք է ուրախանանք այս հանդիպման արդյունքներից, որովհետև մենք գործ ունենք թուրքի հետ, իսկ թե ինչ է ներկայացնում իրենից թուրքը, երևաց երեկոյան բանակցությունների ավարտից հետո, երբ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով…