ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 17)
Իտալիա 1947-1948 թթ Ազատ ընտրություններ, հոլիվուդյան ոճով: «Նրանք, ովքեր չեն հավատում Միացյալ Նահանգների գաղափարախոսությանը, չպետք է թույլ տալ մնալ Միացյալ Նահանգներում»,- հայտարարել է ամերիկացի գլխավոր դատախազ Թոմը Քլարկը, 1948 թվականի հունվարին. 1948 թվականի մարտին Արդարադատության նախարարությունը, որի նախագահն էր Քլարկը, որոշում կայացրեց, որ այն իտալացիները, ովքեր չէին հավատում ԱՄՆ-ի գաղափարախոսությանը, չպետք է թույլ տալ ներգաղթեն կամ նույնիսկ մտնել ԱՄՆ: Սա միայն մի տեսակ Ամերիկայի մարտավարություն էր, որպեսի այն իտալացիները, որոնք չէին հավատում և դեմ էին ԱՄՆ-ի գաղափարախոսությանը թույլ չտան կամ հնարավորություն չունենան Իտալիայում 1948 թվականի ընտրություններում կազմեն մի պետություն, որի գաղափարախոսությունը կտարբերվի ԱՄՆ-ի գաղափարախոսությունից: Սրանից երկու տարի առաջ Իտալիայի կոմունիստական կուսակցությունը (PCI), որը համարվում էր աշխարհի ամենամեծ կոմունիստական կուսակցություններից մեկը և Սոցիալիստական կուսակցությունը (PSI) միասին հավաքել էին ավելի շատ ձայներ քան քրիստոնեա-դեմոկրատները և ավելի շատ տեղեր էին զբաղեցնում Հիմնադիր խորհրդարանում: Սակայն երկու ձախ կուսակցությունները վարչակազմի համար առանձին թեկնածուներ էին առաջադրել, որի հետևանքով ստիպված էին բավարարվել որոշ նախարարներով Քրիստոնյա-դեմոկրատ վարչապետի կոալիցիոն կաբինետում: Բոլոր դեպքերում ընտրությունների արդյունքները այնքան խոսուն էին, որ Մարքսի վախը առաջացրին Թրումենի վարչակազմի մեջ: 1948 թվականի ընտրությունների համար, որոնք նախատեսված էին ապրիլի 18-ին, PCI-ն և PSI-ն միավորվեցին և ձևավորվեցին Ժողովրդական դեմոկրատական ճակատը (FDP), և Պեսկարանի քաղաքապետարանի ընտրություններում 1946 թվականի համեմատությամբ 10 տոկոսով ավել ձայն հավաքելով հաղթեցին: Քրիստոնեա-դեմոկրատները շատ քիչ ձայններ ունեցան: Իտալիայի կառավարության նկատմամբ ձախ հաղթանակած վերահսկողության հեռանկարը ավելի մեծ էր, քան երբևէ: Հենց այս պահին էր, որ ԱՄՆ-ը սկսեց տնտեսապես ու քաղաքականապես թիրախավորել Իտալիայի ժողովրդին: Մոբիլիզացվեցին Իտալիայի Յանկիները, Մեդիսոն պողոտայի բոլոր խելամիտները, հանրային կարծիքը փոխող վարպետները և կենտրոնացրին Հոլիվուդյան բոլոր զինանոցը «թիրախային շուկայի» (Հանրային կարծիքի) հանդեպ. Նկատի չէին առնվում Իտալիայում հրատապ ներքին կարիքները, ինչպիսիք են գյուղատնտեսական և տնտեսական բարեփոխումները, որը պատճառ էր դառնում ծայրահեղական հարստության և աղքատության առաջացում, որի լուծումը մեկ օրում հնարավոր չէր լինի: Պայքարը ընդգծվում էր «ժողովրդավարություն»-ը ընդդեմ «կոմունիզմի» (Եվ «կապիտալիզմի» գաղափարը զուսպ մնալով տեղավորվում էր մեկի կողմը): Փաստ էր, որ կոմունիստները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում եղել են միակ ամենաակտիվ հակաֆաշիստական խումբը և անարդար ձևով ենթարկվում էին հալածանքների, մինչդեռ Քրիստոնեա-դեմոկրատների 1948 թվականի կառավարությունը և աջակողմյա ընտրական մրցակիցները համագործակցում էին ֆաշիստների հետ: Այս իրականությունը անտեսվում էր և աշխատում էին հակառակը ապացուցել: Այժմ խոսքը կոմունիստական «բռնապետության» մասին էր ընդդեմ իրենց հակառակորդների՝ «ազատության» սիրահարների մասին։ Օրինակի համար, մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ 1947 թվականի ամռանը այցելեցին Իտալիա և հասան այն եզրակացության, որ «Երկիրը ներսից և դրսից մեծ ճնշման տակ է գտնվում որպեսզի ընդունի ձախակողմյա տոտալիտար-կոլեկտիվ ազգային համակարգ»: Սրանց արժանավորելու համար պետք է ստեղծել այնպիսի պատկերացում, որ «Ամերիկյան կյանքի ուղին» հակառակ է «Սովետական կյանքի ուղի»-ի հետ, սա տարօրինակ էր թվում և ինչ-որ չափով ցնցող լիներ Իտալիայի այն ձախերի համար, ովքեր իրենց համարում էին իտալացի և ոչ ռուս, ոչ ամերիկացի: Շարունակելի...
Միջազգային քրեական դատարանը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետին
Միջազգային քրեական դատարանը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետին և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներին՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքով «Օրվա լուրեր» 20/05/2024 Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազը հայտարարել է, որ հետամուտ է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով ձերբակալելու պահանջին։ Հարցումը ներառում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Նեթանյահուին և Գալանտին մեղադրել են ցեղասպանության մեջ՝ սովամահությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելու, մարդասիրական օգնության մատակարարումը կանխելու և խաղաղ բնակիչներին դիտավորյալ թիրախ դարձնելու մեջ։ «Աշխարհը ցնցված էր հոկտեմբերի 7-ին, երբ տարբեր կիբուցներում մարդկանց դուրս հանեցին իրենց տներից և ննջասենյակներից... մարդիկ սարսափելի տուժեցին»,- ասել է Խանը Սիանանին: Նա ավելացրեց. «Մենք ունենք մի շարք ապացույցներ, որոնք հաստատում են այն խնդրանքները, որոնք ներկայացրել ենք դատավորներին»: «Այդ գործողությունները պահանջում են պատասխանատվություն», - ասվում է Խանի գրասենյակի հայտարարության մեջ: Միջազգային քրեական դատարանը նախկինում կալանքի օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի և Ուգանդայի ռազմական առաջնորդ Ջոզեֆ Քենիի համար, սակայն որևէ երկրի ղեկավար, որը դասվում է արևմտյան ժողովրդավարություններին, դեռևս չի ստացել ձերբակալության օրդեր: Դատարանը գործել է սովորականից զգալիորեն արագ և ութ ամսվա ընթացքում ներկայացրել է կալանքի միջնորդությունը: Ըստ Guardian-ի՝ 2021 թվականին Միջազգային քրեական դատարանը հայտարարեց իր իրավասության մասին՝ հետաքննելու 2014 թվականից սկսած Իսրայելի և պաղեստինյան խմբերի կողմից իրականացված բռնությունները և պատերազմական հանցագործությունները: Իսրայելը այս դատարանի անդամ չէ և չի ճանաչում նրա իրավասությունը։ Իսրայելի կառավարությունը պնդում է, որ ՄԱԿ-ը և նրա հարակից կառույցները խտրականություն են ցուցաբերում հրեական պետության նկատմամբ։ Խանը հոկտեմբերի վերջին այցելեց Գազա Ռաֆահ անցակետի եգիպտական կողմից և դեկտեմբերին մեկնեց Իսրայել և Արևմտյան ափ՝ հայտարարելով, որ իր գրասենյակի հետաքննության շրջանակը կներառի հոկտեմբերի 7-ի իրադարձությունները և դրա հետևանքները: Անցյալ ամիս Նեթանյահուն հրապարակայնորեն մտահոգություն հայտնեց Միջազգային քրեական դատարանի կողմից հնարավոր հետապնդումների վերաբերյալ և կոչ արեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին միջամտել Իսրայելի դեմ ցանկացած հնարավոր իրավական գործողությանը: Երկուշաբթի օրվա հայտարարությունը հատուկ չի ներառում Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) պաշտոնյաների, ինչպիսին է շտաբի պետ Հերզի Հալևին. Այն կենտրոնացած է քաղաքական որոշումների վրա։ Միջազգային քրեական դատարանի բրիտանացի դատախազ Քարիմ Խանը պետք է ՀԱՄԱՍ-ի և իսրայելցի ամբաստանյալների ձերբակալման մասին հայցը ներկայացնի երեք դատավորներից կազմված նախաքննական հանձնաժողովին, որը միջինը երկու ամիս կպահանջի ապացույցները ուսումնասիրելու և պարզելու համար, թե արդյոք գործը կարող է շարունակվել։ Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը Միջազգային քրեական դատարանի գործողություններն անվանել է «աղետ»: Համասը նույնպես քննադատել է այս հայտարարությունը։ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից Սամի Աբու Զոհրին Reuters-ին ասել է.
«Միջազգային քրեական դատարանի դատախազի որոշումը միացրել է զոհին և դահիճին»: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը գլխավոր դատախազի որոշումը անվանել է «պատմական խայտառակություն, որը հավերժ կհիշվի» և հայտարարեց, որ կստեղծվի հատուկ կոմիտե՝ «դիմակայելու» և աշխատելու համաշխարհային առաջնորդների հետ՝ երաշխավորելու, որ այդ հրամաններից ոչ մեկը չհամապատասխանի և չիրականացվի Իսրայելի ղեկավարության դեմ։ Թեև անհապաղ քրեական հետապնդում հնարավոր չէ, ՄՔԴ-ի որոշումները կարող են իսրայելցի պաշտոնյաներին կանգնեցնել այլ երկրներում ձերբակալության վտանգի տակ և խորացնել երկրի աճող միջազգային մեկուսացումը Գազայի պատերազմում նրա վարքագծի պատճառով: Խանը հասկացրեց, որ տեղյակ է իր աննախադեպ որոշման պատմական կշռին և հնարավոր հետևանքներին: «Եթե մենք դրսևորենք օրենքը հավասարապես կիրառելու մեր կամքը, եթե մեզ նկատեն, որ մենք ընտրովի ենք գործում, մենք պայմաններ կստեղծենք դատարանի փլուզման համար», - ասաց նա երկուշաբթի Հաագայում երկարատև հայտարարություններով։ «Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է հավաքականորեն ցույց տանք, որ միջազգային մարդասիրական իրավունքը՝ պատերազմի ժամանակ մարդկային վարքագծի ամենահիմնարար սկզբունքները, ներառում են բոլոր մարդկանց և հավասարապես կիրառվում են բոլոր այն իրավիճակներում, որոնց հետ առնչվում են իմ գրասենյակը և դատարանը»: կարող է լինել Այսպես կապացուցենք, որ բոլոր մարդկանց կյանքը հավասար արժեք ունի։ Իսրայելը բախվում է ևս երկու խոշոր միջազգային իրավական գործի՝ պաղեստինցիների նկատմամբ իր վերաբերմունքի հետ կապված: Դեկտեմբերին Հարավային Աֆրիկան Իսրայելի դեմ գործ հարուցեց Արդարադատության միջազգային դատարանում (ICJ)՝ պնդելով, որ Գազայում նրա գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան, որը հաստատվել է 1948 թվականին Հոլոքոստի հետևանքով։ Իսրայելը հերքում է այս մեղադրանքները։ Արդարադատության միջազգային դատարանը միայն կառավարությունների միջև գործեր է քննում, ուստի ՀԱՄԱՍ-ի նկատմամբ իրավասություն չունի: 2022 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը Արդարադատության միջազգային դատարանից խնդրել է խորհրդատվական կարծիք ստանալ «Իսրայելի քաղաքականության և գործողությունների իրավական հետևանքների մասին օկուպացված պաղեստինյան տարածքում»:
ՀՄՄ «ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԹՀԹ-Ի ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Ստացանք Ձեր խորհրդի 2024 թ. մայիսի 8-ի 188-2024-546 համարակիր նամակը , որը ամբողջությամբ տեղադրել եք առաջնորդարանի կայքէջում ու տպագրել «Ալիք» օրաթերթում՝ 12/05/ 2024 թ., որը և վերածվել է բաց նամակի: Այս բաց նամակով Դուք Ձեր «բողոքն ու դժգոհանքն» եք հայտնել, Ձեր բնութագրմամբ, «անսպասելի երևոյթի» կապակցությամբ, որ տեղի է ունեցել միությանս հարկի տակ և որը «զայրացրել» է խորհրդիդ անդամներին և այն համարել եք «անթոյլատրելի»: Ընդգծենք, որ այդ զարմանքը բխում է Ձեր մենատիրական ձգտումներից ու Ձեզ խամախճիկների պես խաղացնող ՀՅԴ-ի կառքին լծվելու հանգամանքներից: Սակայն ինչ է տեղի ունեցել «Րաֆֆի» համալիրի սրահում Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին նվիրված ձեռնարկի ընթացքում, որտեղ որպես թեմակալ առաջնորդի պատվիրակ մասնակցում էր Տեր Առաքել աբեղա Գատեճյանը: Թեմակալ առաջնորդին հարգելու, աբեղայի ներկայությունը գնահատելու նպատակով միությանս վարչությունը և միջոցառման կազմակերպող հանձնախումբը պատվով ու հարգանքով բեմ են հրավիրում և ամբիոն տրամադրում նրան օրվա կապակցությամբ արտահայտվելու: Ամբիոնը զբաղեցնելով «հարգարժան» աբեղան նախ քաջալերանքի խոսք ասաց հաջող ձեռնարկ կազմակերպելու համար, ապա հոխորտանքով ու բարձրագոչ ձևով սկսեց վարկաբեկիչ խոսքեր ուղղել Հայաստանի Հանրապետության ազգընտիր կառավարության ու վարչապետի հասցեին՝ ստանձնելով ՀՀԴ-ի խոսնակի դերը, կրկնելով նրաց տեսակետները: Աբեղայի ելութը զայրացրեց ավելի քան 500 հոգի մասնակիցներին և արժանացավ նրանց բողոքին ու ցասումին։ Աբեղան, որպես հոգևորական, միասնականություն ու համերաշխություն քարոզելու փոխարեն, սերմանում է թշնամություն ու պառակտում: Հայոց առաքելական եկեղեցուն ծառայող բոլոր հոգևորականները պարտավոր են ձգտեն ու քարոզեն ազգի միասնականությունը և, եթե երբևէ լինեն անախորժություններ ու վեճեր, նրանք պարտավոր են մարել կրակը՝ բարձր պահելով հոգևորականի դիրքն ու հարգանքը։ Սակայն մեր եկեղեցուն ծառայող հոգևորականներից ոմանք, առաջնորդվելով ՀՀԴ-ի քաղաքականությամբ, չեն կարողանում ստեղծել անգամ միասնական հայ առաքելական եկեղեցի: Դուք, որպես Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդ, անտեսելով թեմի կանոնադրությամբ Ձեզ վերապահված իրավունքները, ազդված ՀՀԴ-ի վարած քաղաքականությունից քննարկում եք Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը, տալիս գնահատականներ, ներկայացնում լուծումներ և ըստ այդմ քայլեր ձեռնարկում, որոնք չեն ընդառաջվում համայնքի մեծամասնության կողմից: Դրա վառ ապացույցը, համբարձման տոնը չարաշահելով, Ձեր ձեռնարկած հակահայաստանյան հավաքն էր Սուրբ Սարգիս եկեղեցում, որը ունեցավ սակավաթիվ մասնակիցներ: Դուք մոռանում եք, որ Ձեր հիմնական առաքելությունը համայնքի հարցերով զբաղվելն է, հատկապես, որ համայնքը և՛ նյութապես և՛ մշակութապես գտնվում է ճգնաժամային պայմաններում: խորհուրդ կտայինք, որ թողնել Վերոհիշյալ քաղաքական հարցերով զբաղվի Թեհրանի ՀՀԴ-ն, ու Ձեր ետևում չթաքնվի իր խոսքը ասելու համար: Ձեր խորհրդի, թեմակալ առաջնորդի և Առաքել աբեղայի քաղաքական հայացքները և կուսակցական պատկանելիությունը և դրանցից բխած համոզմունքներն ու դիրքորոշումները հարգելի են Ձեր շրջանակներում, և Դուք իրավասու չեք դրանք հրամցնեք այլոց: Մենք էլ ունենք մեր մոտեցումներն ու գնահատականները, տեսնում ենք և՛ դրական և՛ բացասական կողմերը, և դրանց մոտենում ենք տրամաբանորեն: Մեզ համար անընդունելի է Ձեր վարած քաղաքականությունը, որն համայնքում առաջացնում է հիասթափություն մեր հայրենիքի նկատմամբ: Ըստ Ձեր բաց նամակի՝ Դուք աբեղային իրավունք եք վերապահում հակառակ արտահայտվելու մեր մոտեցումներին ու համոզմունքներին համալիրի մեր բեմից և, մենաշնորհական Ձեր բնույթից ելնելով, արգելում եք, որ մենք մեր մոտեցումների մասին խոսենք ու չդատապարտենք հնչած հակառակ պրոպագանդան՝ ում կողմից էլ , որ հնչած լինի: Ժողովուրդը վրդովվեց աբեղայի մոտեցումներից ու մեր կողմից արված պարզաբանումներից հետո հնչած անդադար ծափահարությունները ցույց տվեցին, որ մեր համայնքի անդամների մեծ մասը Ձեր կուսակցական և Լիբանանից եկած հոգևորականների տեսակետները չի ընդունում: Ձեր կուսակցության օրաթերթ «Ալիք»-ում, նշվել է, թե իբր մենք դուրս ենք հրավիրել Հայր Սուրբին։ Սա Ձեր կողմից արված հերթական սուտն է ու զրպարտանքը։ «Ալիք» օրաթերթի լրագրողը, ՊԺ-ի դիվանի նախագահը և ուրիշ շատ ազգային մարմինների ներկայացուցիչներ ներկա և ականատեսն են եղել, որ Հայր Սուրբը ուրիշ միություն գնալու նպատակով է ցանկացել է թողնլ սրահը։ Հետաքրքիր է, որ Ձեր նամակի վերջում սպառնացել եք մեր համալիրին, ասելով թե՝ «Նմանօրինակ անախորժ երևոյթները չենք հանդուրժելու և կրկնվելու դեպքում կդադարեցվի միութեանդ հետ համագործակցութիւնը»: Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, որ հիմա էլ ցանկանում եք հրաժարվել դրանից: Համայնքին տեղյակ պահելու և Ձեզ կրկին հիշեցնելու համար ստորև ներկայացնում ենք որոշ կետեր մեր համալիրի հետ Թեմական Խորհրդի համագործակցության և մոտեցումների մասին․ 1-Ավելի քան 5 տարի է Թեհրանի հոգևոր առաջնորդը բոլոր մեր հրավերները մերժել է ու չի այցելել «Րաֆֆի» համալիր։ 2-Դավադրաբար՝ մեր վարչության փոխնախագահի թեկնածությունը 17-րդ շրջանի Պատգամավորական Ժողովի ընտրություններում, առանց իրավացի պատճառների ու հակառակ կանոնադրությանը մերժվել է ԹԽ-ի և Սրբազան հոր կողմից։ Դուք անգամ մերժել եք ընդունել վարչությանս պարզաբանումներ ներկայացնելու առաջարկը: 3-2024 թ․ Ապրիլ 24-ի միջոցառումներին Սրբազան հայրը ուղերձ է հղել բոլոր միություններին բացի «Րաֆֆի»միությունից: 4-Երբ «Րաֆֆի» համալիրի տարածքի ու միության գոյության հարցը օրհասական էր, դիմեցինք ազգային իշխանությանը և ԹԽ-ին ու խնդրեցինք օգնություն, սակայն ապարդյուն՝ ձայն բարբառո հանապատի: 5-Կորոնայի համաճարակի ընթացքում համալիրը գտնվում էր նյութական ծանր վիճակում: Դիմեցինք Թեմական Խորհրդին խնդրելով որոշակի գումար որպես պարտք տրամադրի մեզ, սակայն մերժվեց, մինչդեռ « քույր միություններին» աջակցություններ տրամադրվում էր: Թեմական Խորհրդի հարգելի այն անդամներին, որ դրոշակակիրն են ՀՀԴ-ի քաղաքականության, հիշեցնում ենք, որ Դուք, Ձեր մենատիրական բնույթից ելնելով, վաղուց եք ցանկանում և աշխատում, որ բոլոր միություններին ու համայնքի անդամներին ենթարկել Ձեզ, որը համայնքում շատ տեսանելի է: Դուք գրել եք, որ քաղաքակիրթ մոտեցումը պահանջում է ազատ խոսքի իրավունք և հանդուրժողականություն, ուստի, եթե հավատարիմ եք Ձեր գրածներին, խստիվ պահանջում ենք, որ մեր այս նամակը ևս տեղադրել առաջնորդարանի կայքէջում և տպագրել «Ալիք»-ում: Հարգանքներով՝ ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրի վարչություն Նախագահ՝ ՎԻգեն Մանդանի Քարտուղար՝ Արմինե Մովսիսյան 16/05/2024
ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 16)
Բայց նկատի ունենալով այդ դեպքերից հետո մինչև մեր ժամանակները ամերիկացիների ներգրավածությունը քիմիական և կենսաբանական զենքերի շուրջ, չինացիների պնդումները չեն կարող անտեսվել: Օրինակ՝ 1970թ.-ին New York Times-ը գրել է, որ Կորեական պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի ուժերը ճնշվել էին չինական «մարդկային ալիքներով», «բանակը արխիվներից հանել էր նացիստական քիմիական պատերազմի փաստաթղթերը, որոնք նկարագրում էին Սարին նյութը (մի տեսակ ներվերի վրա ազդող մահացու նյարդային գազ է, որի մի քանի ֆունտը կարող է սպանել հազարավոր մարդկանց քանի րոպեների ընթացքում: ... Բանակը հիսունականների կեսերին հազարավոր գալոններ Սարին էր արտադրում»: 1950- և 1960-ականների ընթացքում բանակը և ԿՀՎ-ն բազմաթիվ կենսաբանական նյութերի հետ փորձեր են անց կացրել Միացյալ Նահանգներում: Բավական է նշել երկու օրինակ. 1955թ.-ին հայտնվեցին համոզիչ ապացույցներ, որ ԿՀՎ-ն կապույտ հազի բակտերիաները տարածեց Ֆլորիդայի օդային տարածքում, որի հետևանքով կտրուկ աճեց կապույտ հազի հիվանդության դեպքերը նույն տարվա ընթացքում: Հաջորդ տարի տարածվեց ևս մեկ թունավոր նյութ Նյու Յորքի փողոցներում և թունելներում: Կուբայի մասին գլխում մենք նաև կտեսնենք, թե ինչպես է ԿՀՎ-ն քիմիական և կենսաբանական պատերազմ սկսել Ֆիդել Կաստրոյի իշխանության դեմ։ 1966 թվականի մարտին պետքարտուղար Դին Ռասկը ելույթ ունեցավ Կոնգրեսի առջև և խոսեց Չինաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հարցի շուրջ: Պարոն Ռասկը, կարծես, տարակուսած էր, որ «երբեմն Չինաստանի կոմունիստ առաջնորդները կարծես տարված են այն մտքով, որ իրենց սպառնում են և շրջապատում են»: Նա խոսեց Չինաստանի «երևակայական, գրեթե պաթոլոգիական պատկերացման մասին, որ Միացյալ Նահանգները և նրա սահմանների շուրջ գտնվող այլ երկրներ հնարավորություն են փնտրում ներխուժելու Չինաստանի տարածք և ոչնչացնել Պեկինի ռեժիմը»: Այնուհետև քարտուղարը հավելեց. Թե որքանով է իրական Փեյփինգի «վախը» ԱՄՆ-ից և որքանով է այն արհեստականորեն արծածված ներքաղաքական նպատակներով, միայն իրենք՝ Չինաստանի կոմունիստ առաջնորդները գիտեն։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ խաղաղօվկիանոսյան արևմտյան և Հարավարևելյան Ասիայից մեր ազդեցությունն ու գործունեությունը չեզոքացնելու չինացի կոմունիստների դրդապատճառը պայմանավորված չէ այն մտավախությամբ, որ ԱՄՆ-ը սպառնում է նրանց: Շարունակելի․․․
Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա
ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻ ՊՂԾԵՔ ՀԱՏՎԱԾԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը տուրք տալով համայքի որոշակի հատվածի, օգտագործելով Համբարձման տոնի առիթով մատուցվող Սուրբ Պատարագի «հարմարագույն առիթը», մայիսի 9-ին, Ս. Սարգիս եկեղեցում, կազմակերպել է հակահայաստանյան համահավաք: Այսպիսով, փաստորեն, ԹՀԹ Թեմական խորհուրդը բացահայտ կերպով ապականում է եկեղեցին, քանի որ համաքրիստոնեական տոնի առիթով եկեղեցի այցելող պետականամետ հանրությունը պետք է օգտագործվի չար նպատակների համար և ներկայացվի որպես հակապետական զանգված: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, որպես համահայկական կառույցի, նվիրական պարտքն է համերաշխություն և միասնություն քարոզել և իր բոլոր զավակներին վերաբերվել հավասարապես ու չենթարկվել որևէ հատվածի քմահաճույքի: Իսկ Թեհրանի Թեմական խորհրդի լիազորությունը սահմանափակվում է հայ համայնքով, այնպես որ նա անելիք չունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում: Ուստի. ԹՀԹ Թեմական խորհրդին հորդորում ենք մնալ թեմի կանոնադրությամբ գծված իր առաքելության սահմաններում, համայնքի անունը չարատավորել նման քայլերով՝ չենթարկվել ՀՅԴ կուսակցության արկածախնդրական և անպատասխանատու հրամաններին, որոնք իրենց տաքուկ տներում նստած Հայաստանին պատերազմի մեջ մտնելու կոչ են անում, խաթարելով նրա այսօրն ու ապագան: ՀՄՄ «Րաֆֆի» համալիր Իրանահայ ազգային և մշակութային միություն Աշխարհատեսների հայկական կենտրոն, Մաջիդիե քաղաքամաս Միասնության Դաշինք «Արաքս» շաբաթաթերթ
ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum)
ՆԱԽԱԲԱՆ (Մաս 15) Կոլորադոյում գործողությունը շարունակվեց մինչև 1960-ական թվականները: Երբեք հնարավոր չեղավ իմանալ թե քանի հազար տիբեթցիներ ուսուցման կուրսեր անցկացրին այնտեղ: Նույնիսկ ուսուցման կուրսերի ավարտից հետո, ԿՀՎ-ն շարունակեց ֆինանսավորել և մատակարարել իրենց էկզոտիկ հաճախորդներին այն երզանքով, որ իրենք կրկին կը գրավեն իրենց հայրենյաց հողը: 1961թ.-ին, երբ New York Times-ը որոշ լուրեր ստացավ Կոլորադոյի օպերացիայի մասին, Պենտագոնը նրա վրա ճնշում գործադրեց ու պահանջեց, որ այդ կապակցությամբ հետաքրքրություն չցուցաբերի և նրանք ընդունեցին: Այս հարցը շատ զգայուն էր, քանի որ ԿՀՎ-ի 1947 թվականի կանոնադրության և Կոնգրեսի մեկնաբանության ավանդաբար սահմանափակվել էր ԿՀՎ-ի ներքին տեղեկատվության հավաքագրումը: Չինաստանը բացի որ բռնկված էր իր ներքին դժվարություններով, կանգնած էր նաև այն վտանգի առջև, որ Կորեական պատերազմը ներքաշվի իր տարածքներում: Հաճախակի ռմբակոծություններ և ամերիկյան ինքնաթիռների խանգարումները, որոնք հաճախակի են զեկուցվել չինացիների կողմից, խլում էին քաղաքացիական կյանքեր և ավերում տներ: Գոյություն ուներ նաև միկրոբային պատերազմի վտանգ: Չինացիները մեծ ջանք գործադրեցին՝ հանրայնացնելու իրենց պնդումը, թե Միացյալ Նահանգները, հատկապես 1952 թվականի հունվար-մարտ ամիսներին, մեծ քանակությամբ բակտերիաներ և բակտերիաներով հագեցած միջատներ էին նետել Կորեայի և հյուսիսարևելյան Չինաստանի վրա և հենվում էին մոտ 38 գերի ընկած ամերիկացի օդաչուների ցուցմունքների վրա, որոնք, իբր, վարել էին մահացու բեռով ինքնաթիռները: Ամերիկացի գերի ընկած օդաչուներից շատերը լայնածավալ մանրամասներ էին ներկայացրել ողջ գործողության մասին. նետված ռումբերի և այլ տարաների տեսակների, միջատների տեսակների, նրանց կրած հիվանդությունների և այլի մասին: Միևնույն ժամանակ հրապարակվել են ենթադրյալ մանրէային ռումբերի և միջատների լուսանկարները: Այնուհետև օգոստոսին նշանակվեց «Միջազգային գիտական կոմիտե», որը կազմված էր Շվեդիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բրազիլիայից և Խորհրդային Միության գիտնականներից։ Չինաստանում ավելի քան երկու ամիս տևած հետաքննությունից հետո հանձնաժողովը պատրաստեց մոտ 600 էջանոց զեկույց, բազմաթիվ լուսանկարներ և եզրակացություն, որ. Կորեայի և Չինաստանի ժողովուրդներն իսկապես ենթարկվել են հարձակման բակտերիական զենքերով. Դրանք օգտագործվել են ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, որոնք իրականացրել են տարբեր մեթոդների մեծ բազմազանություն, թվում է թե որոշ այդ զենքերից կիրառվել են ճապոնացիների կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Վերջին եզրակացությունը այն էր, որ նույն բակտերիաները օգտագործվել են պատերազմի ժամանակ 1940-ից 1942 թվականներին Ճապոնացիների կողմից Չինաստանի դեմ: Միացյալ Նահանգների կողմից 1945 թվականին այս ծրագրի պատասխանատու ճապոնացի գիտնականներին ձերբակալել էին և համաձանության էին եկել նրանց անձեռնմխելիություն քրեական հետապնդումից ազատեն եթե նրանք այդ բակտերիաների մասին տեխնիկական տեղեկատվություն տրամադրեն ԱՄՆ-ի բանակի կենսաբանական հետազոտությունների կենտրոնի գիտնականներին Ֆորտ Դետրիկ և Մերիլենդ քաղաքներում: Այդ մասին չինացիները տեղյակ են եղել Միջազգային գիտական կոմիտեի հետաքննության ժամանակ: Նշենք, որ ամերիկացի օդաչուների որոշ հայտարարություններում այնպիսի շատ տեխնիկական կենսաբանական և այնքան լի կոմունիստական հռետորաբանությամբ, «իմպերիալիստ, պատերազմ ցանկացող Ուոլ Սթրիթի կապիտալիստ» տեղեկություններ էին փոխանցում, որ իրենց անձնական հայտարարությունների հեղինակությունը պետք է լրջորեն կասկածի տակ դրվեր։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդաչուներից շատերը խոստովանել են միայն ֆիզիկական բռնության ենթարկվելուց հետո։ Շարունակելի․․․
ՀԱՅԱՍՏԱՆ 1918 (Մաս 3) ԿՈՎԿԱՍՅԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ՄԵՐԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Այժմ անդրադառնանք Կովկասյան ռազմաճակատը մերկացնելու, այնտեղից ռուսական զորքերի հեռանալու հարցին: Այս հարցի շուրջ կան իրարամերժ կարծիքներ, նշվում են տարբեր պատճառներ, որոնք ավելի են դժվարացնում ճշմարտության բացահայ- տումը: Նպատակ չունենալով անդրադառնալ դրանց, փորձեմ ռազմաճա- կատը մերկացնելու, այնտեղից ռուսական զորքերը հեռացնելու խնդրին անդրադառնալ մինչեւ այժմ ուշադրությունից դուրս մնացած մի շարք փաստերի եւ իրողությունների վերլուծությամբ, եզրակացությունը թող- նելով ընթերցողին: Արեւմտյան ռազմաճակատում գտնվող ռուսական բանակում ընդ- հանուր կարգապահության անկումը եւ մյուս երեւույթները, որոնց մասին արդեն հիշատակվել է, լուրջ հետեւանքներ են ունեցել նաեւ Կովկասյան ռազմաճակատում գտնվող կես միլիոնանոց հսկայական բանակի վրա, այն էլ ավելի ծանր ու առանձնահատուկ պայմաններում։ Հարկ է նշել, որ Կովկասյան բանակը ձեռք բերած լուրջ հաղթանակ- ների շնորհիվ Թուրքիային պատկանող տարածքում խորացել էր մինչեւ 600 կմ եւ իր հսկողության տակ էր պահում 1200 կմ ձգվող ճակատը։ Իսկ Արեւմտյան ռազմաճակատում կրած անհաջողությունների հետեւանքով ռուսական բանակը նահանջելով հասել էր պետական սահմանին։ Ստեղծված պայմաններում հնարավո՞ր էր Թուրքիայի ու Պարսկաս- տանի տարածքներում մխրճված ռուսական բանակը պահել: Իհարկե, ոչ։ ՕԶԱԿՕՄ-ն ու Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը, արդեն 1917թ. հոկտեմբերի վերջին, երբ Պետրոգրադում հռչակվել էր Սովետական իշխանություն, ձեռնամուխ եղան բանակի զորացրմանը, իհարկե, ձգտելով դրան կազմակերպված բնույթ տալ: Այդ նպատակով էլ ձեւավորված հատուկ կոմիտեն էական հաջողութ- յան չի հասնում։ Քայքայված պետական կարգերի, ընդհանուր կարգա- պահության անկման պայմաններում հնարավոր չեղավ զորացրումը կազ- մակերպված իրականացնել: Իրադրության տերը տարերայնությունն էր։ Այնուամենայնիվ, զորացրումը եւ զորքերի տեղափոխումը ինչ-որ կերպ կանոնավոր հունի մեջ դնելու նպատակով 1917թ. դեկտեմբերի 1-ին Կովկասյան ռազմաճակատի հրամանատար գեներալ-լեյտենանտ Պրժեւալսկին հատուկ հրամանով, սահմանած զորացրման կարգի հա- մաձայն, առաջինը Ռուսաստան էին ուղարկվում 1901-1905 թթ. զորա- կոչված զինվորները։ Սակայն այս միջոցառումն էլ օգուտ չի տվել։ Երկաթուղային կա- յարաններում կուտակված մեծ քանակությամբ զորքի փոխադրումը կատարվում էր խափանումներով, սննդամթերքի պակասությունը ավե- լի սրությամբ էր զգացվում։ Գերակշռում էր ինքնակամ նահանջը, որը ձմեռային պայմաններում զինվորներին մղում էր կամայական գոր- ծողությունների: Զինվորները մասսայաբար հեռանում էին, չսպասե- լով զորացրման հերթին։ Աստիճանաբար ծավալվում ու անկասելի էր դառնում դասալքությունը։ Այս ամենի հետեւանքով անպաշտպան էին մնացել խոշոր բնակավայրերը, ամրացված շրջանները, ամրոցները, երկաթուղային կայարանները եւ այլ կարեւոր օբյեկտներ: Զինվորը հոգնել էր պատերազմից, եւ նա տուն էր ուզում վերադառ- նալ: Ռազմաճակատից գրված նամակներում զինվորները դժգոհում էին, որ իրենք անելիք չունեն Կովկասի լեռներում, հարկավոր է շուտ հաշտություն կնքել եւ տուն վերադառնալ: Կովկասյան ռազմաճակատում այլեւս արձագանք չէր գտնում Կե- րենսկու պարտադրած՝ «Պատերազմ մինչեւ հաղթական վախճան» կար- 1917թ.
փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո Կով- կասյան ռազմաճակատում հաստատվել էր մի տեսակ անպաշտոնական զինադադար, որը շարունակվել է ամբողջ 9 ամիս։ Զինվորներն ու սպա- ները զանգվածաբար արձակուրդ էին ստանում: Վերը թվարկածը, իհարկե, մեծապես ազդում էր ռազմաճակատը մերկացնելու վրա: Բայց ստեղծվել էր մեկ այլ պատճառ, որը նույնպես նպաստում էր ռազմաճակատի մերկացմանը։ Խոսքն ազգային զորամասեր կազմա- կերպելու մասին է, որին հանգամանալից անդրադարձ կլինի հաջորդ էջերում: Առայժմ միայն նշեմ, որ ազգային զորամասերի կազմավորելն Անդր- կովկասյան կոմիսարիատը դիտում էր որպես Սովետական Ռուսաս- տանից անջատվելու կարեւորագույն միջոց: Այս քայլը ոչ միայն նպաստելու էր ռազմաճակատից ռուսական զորքերի հեռացմանը, այլեւ ամենից շատ վնաս էր հասցնելու հայ ժողովրդին՝ կանգնեցնելով նրան նոր, ավելի դաժան արհավիրքի առջեւ։ Կա՞յին ուժեր, որոնք զգում էին այդ վտանգը։ Իհարկե, կային: Այդ ուժերը հստակորեն մատնացույց էին անում, որ Անդրկովկասյան կոմիսարիատում տեղ գրաված կուսակցությունները «չէին ուզում տեսնել այն աղաղակող փաստը, որ զորքերի ազգայնա- ցումը կազմալուծում է բանակը եւ քայքայում ու ոչնչացնում է ճակատի պաշտպանության գործը։ Ազգային գնդերի կազմակերպումը թիկուն- քում, հայ եւ վրացի զինվորների փոխադրումը ռազմաճակատից թի- կունք, ստեղծում էր այնպիսի կացություն, որ ռուս զինվորը իրեն զգում էր մեկուսացված եւ հոգեբանորեն տրամադրվում էր անմիջապես թողնել ռազմաճակատը եւ գնալ տուն» («Կոմունիստ», 22 հունիսի, 1918): Դատապարտելով կոմիսարիատի որոշումը, Ստ. Շահումյանն ընդգ- ծում էր.«Գեներալ Պրժեւալսկու հրամանը, որը գրված էր Անդրկովկաս- յան կոմիսարիատի թելադրանքով, նացիոնալ-անջատվողականների թելադրանքով, ոչ միայն մերկացնում է ճակատը արտաքին թշնամու առջեւ, այլեւ աննախադեպ անարխիա է ստեղծում երկրի ներսում։ Ռու- սական միասնական զորքի ցրումը եւ ազգային կորպուսների ստեղծումը հարվածում է ոչ միայն ռուսական հեղափոխությանը, այլեւ թղթախաղի վրա է դնում Կովկասյան ժողովուրդների գոյությունն իսկ»: Այս խոսքերն ասվել են 1917թ. դեկտեմբերի 24-ին: Իսկ արդեն 1918թ. հունվարի 5-ին Ստ. Շահումյանն ասում էր հետեւյալը. «Զորքերի կամա- յական լուծարումով, զորացրումով ու գնդերի ազգայնացումով նրանք լիակատար անկազմակերպվածություն մտցրին բանակի շարքերում»: Ռազմաճակատում սկսվում է անկառավարելի իրարանցում։ Ազգա- յին զորամասեր կազմակերպելու նպատակով ռազմաճակատից ետ էին կանչվում ոչ միայն ռուսները, ուկրաինացիները, լեհերը եւ այլոք, այլ նաեւ հայերն ու վրացիները։ Առաջիների գնալը, եթե կարելի է հասկանալ, ապա ոչ մի կերպ չէ կարելի արդարացնել, որ հայ զինվորները Կովկասյան ռազմաճակատից բերվում էին Թիֆլիս՝ ազգային գունդ կազմելու համար: Բայց որ դրանով ռազմաճակատում թշնամու առջեւ ճանապարհը բացվում էր, ոչ ոքի չէր հետաքրքրում: Այս վտանգը, որը չէին զգում Անդրկովկասյան կոմիսարիատի ղեկա- վարությունը ստանձնած կուսակցությունները, հասկանում էին շարքա- յին զինվորները, որոնք էլ բողոքում էին այդ անմիտ հրամանների դեմ։ Ահա մի փաստ։ 1917թ. դեկտեմբերի 8-ին Համադանի կայազորի մի- տինգի որոշման մեջ ասվում էր. «Մենք` վրացիներս, հայերս, օսերս եւ իմերեթցիներս, Համադանի կայազորի զինվորներս, երեք հարյուր հոգով հավաքվելով ցույցի եւ քննարկելով ազգային գնդեր ստեղծելու վերա- բերյալ գեներալ Պրժեւալսկու հեռագիրը, միաձայն որոշեցինք բողոքել ազգային գնդեր կազմակերպելու եւ մարդկանց ըստ ազգությունների բաժանելու դեմ։ Մենք ցանկանում ենք միասին լինել ռուսների հետ, ինչ- պես դա առաջներում էր, ուստի եւ չենք ենթարկվում գեներալ Պրժեւալս- կու հրամաններին եւ չենք ճանաչում բուրժուական Անդրկովկասյան կո- միսարիատը, որը մեզ բաժանում է ազատ Ռուսաստանից։ Մենք ճանա- չում ենք միայն ժողովրդական կոմիսարների խորհրդի եւ բանվորական, զինվորական ու գյուղացիական խորհրդների իշխանությանը։ Խնդրում ենք բոլոր վրացի, իմերեթցի, օս ընկերներին միանալ մեր կոչին» («KaB- Ka3cK pa6o», 02.01.1918): Վերն արդեն նշվել է զանգվածաբար արձակուրդ գնալու, սկսված զանգվածային դասալքության մասին: Իսկ 1917 թ. նոյեմբերի 24-ից հե- կան Ռուսաստանից, արդեն ոչ մի ուժ չէր կարող պահել ռազմաճակա- տո, երբ Անդրկովկասյան կոմիսարիատը որոշում է անջատվել Սովետա- տից հեռացող ռուս զինվորներին: բերի 9-ին. «Կովկասում կանգնած է ռուս զինվորների կեսմիլիոնանոց Ահա, թե ինչ էր գրում այդ մասին Ստ. Շահումյանը 1917 թ.
դեկտեմ- բանակ, զինվորներ, որոնք երեք տարի արյուն են թափել, պաշտպանե- մնալ ռազմաճակատում, երբ դուք դավաճանում եք ռուսաստանյան հանրապետությանը, երբ դուք Կալեդինին գերադասում եք Լենինից Ռուս զինվորը ոչինչ չպետք է ունենա Վրաստանի, Հայաստանի, Ադրբե- ջանի ինքնավարության դեմ։ Բայց նա իրավունք ունի վճռականապես բողոքելու Ռուսաստանի բանվորա-գյուղացիական հեղափոխության նկատմամբ թույլ տված ձեր դավաճանության դեմ։ Ռուս զինվորը կարող է իրեն հարց տալ, թե ես ինչու պիտի պաշտպանեմ ճակատը թուրքերից, եթե ես Կովկասում «եկվոր» տարր եմ, որի շահերը կովկասցիք չեն կա- մենում հաշվի առնել»: Ռուսական բանակը ռազմաճակատից հեռացնելու մեջ ամենից շատ շահագրգռված էին վրաց մենշեւիկներն ու ադրբեջանցի մուսավաթա- կանները։ Իսկ հայերը պետք է ամուր պահեին իրենց սահմանները պաշտպանող ռուս զորքին: Բայց դրա փոխարեն դաշնակցությունն աջակցում էր մենշեւիկներին ու մուսավաթականներին` որքան կարելի է շուտ Կովկասից հեռացնել ռուսական բանակը։ Շարունակելի․․․