ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՌՄԲԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երկրորդ աշխարհամարտից հետո Իսրայել երկրի ստեղծումն առաջադեմ ճամբարն ուրախությամբ ողջունեց այն ակնկալիքով, որ մարդկային համակարգին ձգտում ունեցող մի նոր երկիր է կառուցվում, որի ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի ընթացքում Ֆաշիստական Գերմանիայի իշխանության կողմից ենթարկվել էր ցեղասպանության: Իսրայելի իշխանությունները գնալով ճնշման ենթարկեցին պաղեստինյան ժողովուրդին իրենց տներից և քաղաքներից բռնի ուժով դուրս վռնդեցին, որոնք հազար ամյակներով բնակվում էին իրենց բնօրանում: Հարյուր հազարների հասնող պաղեստացի փախստականների թիվն տարի առ տարի ավելացան և Իսրայելի իշխանությունների վարած զավտողական քաղաքականությունը արյունալի պատերազմների պատճառը դարձան: ՄԱԿ-ում բազմաթիվ դատապարտող բանաձևեր վավերացվեցին Իսրայելի դեմ, որոնք առհամարվեցին Իսրայելի ազգամոլական իշխանությունների կողմից: Նրանք հետապնդեցին ավելի մեծ Իսրայել ստեղծելու գաղափարը: Աշխատեցին էլ ավելի քաղաքներ զավթելով ու պաղեստինցիներին բռնի արտագաղթի ենթարկելով իրականանցնեն մեծ Իսրայելի ստեղծումը: Նրանք աշխատում էին արհեստական հակասություններ ստեղծել արաբական աշխարհում և օգտվել այդ հակասություններից ի շահ իրենց երկրի: Ստեղծեցին հզոր զանգավածային լրատվամիջոցներ, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում հանրային կարծիք ձևավորման գործում: Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածը իր հայրենիքից զրկված և մի բացօդյա բանտում տարիներ բանդարկզած ժողովուրդի պոռտկումն էր և ապստամբություն էր տարածաշրջանի համար վաղոց չարիք դարձած Իսրայելի դեմ: Ամերիկան և Եվրոպական երկրները առավոտից գիշեր խոսում են մարդու իրավունքներից, տեսնելով որ օրական ավելի քան 1000 հոգի զոհվում են կազայում, անտարբեր են այդ մարդկանց իրավունքների ու պատերազմի հանցագործությունների մասին: Նրանք Իսրայելին զինում են վերջին տեսակի զենքերով, չգիտակցելով, որ մարդականց հնարավոր չէ իրենց հայրենիքից դուրս հանել ու չսպասել նման ապստամբությունների: Հայ ձախ Ֆորումը խստիվ դատապարդում է Իսրայելի բանակի անմարդկային ռմբակոծությունը Ղազայի քաղաքի ամնեղ ժողովուրդների նկատմամբ և մեր համերաշխությունն ենք հայտնում պաղեստիցի ժողովրդին իրենց ազատագրական պայքարում, հույս ունենալով, որ առաջադեմ մարդկության ճնշման ներքո ինչքան շուտ հրադադար կհաստատվի: Հայ Ձախ Ֆորումը խորին համոզված է, որ միայն երկու պետությունների համաձայնության և ստեղծման դեպքում տարածաշրջանը խաղաղության է հասնելու: Հայ Ձախ Ֆորում, 30/10/2023
Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան. ԱՄՆ-ը պետք է միջամտի.
«Պատմությունը մեզ սովորեցրել է, որ երբ ահաբեկիչները և բռնապետերը գին չեն վճարում, նրանք ավելի շատ մահեր և ավերածություններ են առաջացնում», - հոկտեմբերի 20-ին ասել է նախագահ Ջո Բայդենը՝ բացատրելով Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և Ուկրաինային:
Այս հայտարարություններից ուղիղ մեկ ամիս առաջ նավթով հարուստ բռնապետությունը կանխատեսելի և կանխարգելելի գործողություն իրականացրեց վիճելի դեմոկրատական տարածաշրջանի դեմ՝ կատարելով վայրագություններ, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ, և հրահրելով ողջ բնակչության զանգվածային արտագաղթը։ Սակայն Բայդենի վարչակազմը դեռևս պետք է պատասխանատվության ենթարկի անցած ամսվա ագրեսոր Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում հարձակման և էթնիկ զտումների համար, Time-ի համար գրում է Թաֆթս համալսարանի գիտաշխատող և Քրենֆիլդի համալսարանի քրեական ժառանգության ասպիրանտ Սիմոն Մաղաքյանը։
«Ավելի քան 100.000 բնիկ հայեր Լեռնային Ղարաբաղում ավելի քան ինն ամիս դիմացել են Ադրբեջանի միջնադարյան սովի պաշարմանը: Սեպտեմբերի 19-ին հացի համար երկար հերթեր կանգնած սովահար հայերը ռումբի պայթյունների ձայներ լսեցին։ Ադրբեջանը 24 ժամ անընդմեջ գնդակոծում էր Լեռնային Ղարաբաղն իսրայելական և թուրքական արտադրության զենքերով, մինչև հայ բնակչությունը կապիտուլյացիա արեց՝ ջարդերը դադարեցնելու համար։ Մի քանի օրերի ընթացքում յուրաքանչյուր ողջ մնացած ընտանիք լքեց իր տունն ու կյանքը, և նախնիների մշակույթը, որը թվագրվում է երկուսուկես հազարամյակից առաջ, փախչելու հենց այն միջանցքով, որը փակել էր Ադրբեջանը՝ վերջնական միակողմանի ելքի համար:
Այժմ, երբ ամբողջ աշխարհը նայում է Գազային, փորձագետները կարծում են, որ ինքնիշխան Հայաստանն է թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախը, և ԱՄՆ-ն տեղյակ է այդ իրադարձությունների մասին»,- ընդգծում է Մաղաքյանը։
Ըստ հոդվածագրի՝ մոտալուտ ներխուժման ամենաակնառու նշաններն են հոկտեմբերի 23-25-ը Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի արևելքում և նախկինում հայաբնակ մեկ այլ շրջանում՝ Նախիջևանում՝ Հայաստանի արևմուքում, տեղի ունեցող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են՝ թուրքական F-16 կործանիչների` Ադրբեջան զգալի ժամանումով:
Փորձագետը հիշեցնում է, որ վերջին անգամ նման լայնածավալ զորավարժություններ անցկացվել են 2020 թվականին, դրանք նախորդել են Հայաստանի կողմից հովանավորվող Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմին՝ ճանապարհ հարթելով անցյալ ամսվա «վերջնական լուծման» համար։
«Մոտակա ներխուժման մեկ այլ նշան է Հայաստան ուղևորվող ադրբեջանական ռազմական բեռնատարների վրա «!» գրառման հայտնվելը։ Խորհրդանիշը մոտավորապես նման է մասնատված Հայաստանին և ենթադրաբար ծառայում է որպես «Ղարաբաղը Ադրբեջանն է» 2020-2023 թվականների ռազմական կարգախոսի ավարտ։
Թեև ԱՄՆ-ը գովաբանում է Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր, սակայն, իր նավթային ագրեսորին հանդիմանելիս, զգուշավոր է։ Անգամ անցած ամիս Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո Բայդենի վարչակազմը պարզապես երկարաձգեց օրենսդրական պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ, այլ ոչ թե նպատակաուղղված ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց: Առաջիկա շաբաթները կարող են հաջորդ փորձությունը դառնալ»,- գրում է Մաղաքյանը։
Ըստ փորձագետի՝ Հայաստանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, ով ուժի ցուցադրության կարիք ունի, «ամենացածր կախված պտուղն» է։
«Հոկտեմբերի 29-ը կարևոր իրադարձություն է երկրի համար՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, առանց որևէ նշանակալի ծրագրված տոնակատարությունների: Էրդողանը, ով վերջերս երկարաձգեց իր քսանամյա իշխանությունը, հուսահատորեն ցանկանում է տարեդարձը նվիրել բացառապես իրեն. հարյուրամյակի ինը պաշտոնական պաստառներից հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը պատկերված է միայն մեկում։ Սա զարմանալի չէ. Էրդողանը որոշել էր պատմության մեջ մտնել որպես ավելի խոշոր գործիչ, քան հարգարժան Աթաթուրքը, բայց նա չկատարեց նման ուռճացված խոստումները։ Հաջողակ ներխուժումը Հայաստան հնարավոր կդարձներ իրականացնել Հայոց ցեղասպանության ժամանակ դրված նպատակը՝ Ադրբեջանի և Թուրքիայի մշտական միավորումը, ինչին նույնիսկ Աթաթուրքը չկարողացավ հասնել»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։
Փորձագետի կարծիքով՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը թղթի վրա Հայաստանի դաշնակիցն է, ներխուժումից կշահի նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պուտինը հստակ հասկացրել է, որ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունն իր արևմտամետ չարաճճիությունների համար պետք է պատժվի, ներառյալ Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը դադարեցնելու վերջին քայլը. ընդամենը անցյալ շաբաթ ռուս բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանն անվանեց հաջորդ Ուկրաինա: Բայց սա ավելի շատ բիզնես է, քան անձնական. բաժանված Հայաստանի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առաջարկվող ցամաքային կապը հսկելու է Ռուսաստանը՝ դրանով իսկ վերջինիս տալով տնտեսական և աշխարհաքաղաքական հսկայական լծակներ։ Եվ վերջապես, Հայաստանին հավատարմության դաս տալով, Պուտինը կարող է ակնթարթորեն գոհունակություն ստանալ՝ Ուկրաինայում իր անհաջող գործողության ֆոնին»,- գրում է Մաղաքյանը։
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ԱՄՆ-ն ուներ գործիքներ՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում, և կան ավելի շատ գործիքներ՝ կանխելու ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստան ներխուժումը։
«Հատկանշական է, որ 2020 թվականին Ադրբեջանի հարձակումը ոչ միայն պատեհ ժամանակ էր՝ դա տեղի ունեցավ ԱՄՆ ընտրությունների ժամանակ, չխոսելով համաշխարհային համաճարակի մասին, այն նաև համընկավ Հայաստան Թուրքիայի ներխուժման 100-ամյակի հետ։ Ահա, թե ինչու մենք չպետք է անտեսենք Թուրքիայի գալիք անկախության հարյուրամյակը: Թուրքիան չի թաքցնում բռնությամբ տարելիցը նշելու՝ իր մտադրությունը։ Այս շաբաթ հայկական սահմանի երկու կողմերում անցկացված զորավարժությունները կոչվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» անվանումը՝ հասկացնելով, որ ենթադրյալ ազդեցությունն, առնվազն, պատմությունը անվանումով կապում է անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկական զտումների հետ:
Այն, որ ԱՄՆ-ը մասնավոր կերպով տեղյակ է, բայց հրապարակայնորեն նսեմացնում է ինքնիշխան Հայաստան ներխուժման ավելի վտանգավոր սցենարը, հատկապես Ուկրաինայի և Իսրայելի աջակցության վրա կենտրոնանալու պատճառով, մատնանշում է մեկ եզրակացության. պատմությունը մեզ սովորեցնում է, որ որոշ ժողովրդավարություններ, ինչպես նաև որոշ մարդկանց կյանքեր ավելին արժեն, քան մյուսները»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։
Ֆրանսիան ու Հայաստանը վաղը կստորագրեն սպառազինության ձեռքբերման մասին պայմանագիր. Սեբաստիան Լըքորնյու
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները: Այս մասին նա հայտարարել է Le Parisien-ին տված հարցազրույցում:
Նախարարը նշել է, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր բնակչությանը և ապահովի սահմանների անվտանգությունը:
«Կիրակի օրը մենք պաշտոնապես կձևակերպենք ՀՀ կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակով սպառազինության ձեռքբերումը»,- ասել է նա:
Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, պայմանագրի ստորագրման մասին է, որը թույլ կտա պաշտպանել ՀՀ օդային տարածքը:
Բաքուն Մոսադին թույլ է տվել իր տարածքում ստեղծել կայան Իրանի ներսում գործողությունների անցկացման համար
Ադրբեջանա-հայկական հակամարտության ամենասկզբից Իսրայելն արդյունավետ դաշինք է կնքել Ադրբեջանի հետ՝ երկրին վաճառելով միլիարդավոր դոլարների սպառազինություն, նշվել է Միջազգային հարաբերությունների վերլուծության իտալական ինստիտուտի (IARI) հոդվածում։
«Ինստիտուտի խաղաղության եւ պատերազմի լուսաբանման վերաբերյալ տվյալների համաձայն՝ 2015-2019թթ. Իսրայելը եղել է Ադրբեջանի կողմից զենքի միջին տարեկան գնումների 60 տոկոսի աղբյուրը։ Սպառազինությունների մեջ հատուկ շեշտադրվել են դրոնները, հիմնականում՝ հետախուզական եւ տակտիկական։
Ի հավելումն՝ Elta Systems իսրայելական ընկերությունն ունեցել է իր ավանդը՝ Բաքվին տրամադրելով Արցախի համալիր թվային քարտեզը, ինչն ադրբեջանական ուժերին զգալի գերազանցություն է հաղորդել գործողությունների ժամանակ։
2020թ. հակամարտության ժամանակ օդային փոխադրումները Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով թույլ են տվել ադրբեջանական ուժերին կայուն մատակարարել զինամթերքներ եւ սարքավորումներ մոտ հարյուր բեռնատար ինքնաթիռների օգնությամբ։
Անխուսափելի հարց. ի՞նչ կստանա Իսրայելն այս դաշինքից։
Նախ՝ դա հնարավորություն է ստեղծում՝ ստանալ ռազմական հետախուզության հակաիրանական ուղղվածության ենթակառուցվածքը, որը ռազմավարական առումով գտնվում է Ադրբեջանի տարածքում, Իրանի հետ սահմանին։
Ադրբեջանի իշխանությունները զգուշանում են, որ Իրանը կարող է օգտագործել կրոնական գործոնը Բաքվի վրա ազդեցության համար։ Իրանի խորհրդարանի որոշ անդամներ կասկած են հայտնել երկու երկրների միջեւ սահմանների հիմնավորվածության հարցում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի շատ քաղաքացիներ, մանավանդ Նախիջեւանում ապրողները, մտադիր են միավորվել իրանական հայրենիքին եւ ազատվել Կովկասում թուրքական եւ իսրայելական ազդեցությունից։
Իսլամական հանրապետությունը հակասությունների մեջ է Ադրբեջանի հետ տարբեր պատճառներով, ներառյալ «Զանգեզուրի միջանցքը», որը, ինչպես հավաստիացնում է Թեհրանը, ենթադրում է սահմանների փոփոխություն՝ խանգարելով Հայաստանի հասանելիությունն Իրանին։
Այսպիսով, Բաքվի եւ Թել Ավիվի համագործակցությունը ներառել է էլեկտրոնային լրտեսության ստեղծումը Ադրբեջանի հարավային սահմաններին՝ հետեւելու համար Իրանի գործողություններին։
Բաքուն նաեւ Մոսադին թույլ է տվել իր տարածքում ստեղծել առաջավոր օպերատիվ կայան Իրանի ներսում գործողությունների անցկացման համար՝ միաժամանակ Իսրայելին տրամադրելով իր օդանավակայանները, եթե Թել Ավիվը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու անհրաժեշտություն ունենա։
Սակայն Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը չի սահմանափակվում ռազմական ոլորտով, այլ տարածվում է նաեւ տնտեսական նախագծերի վրա։
Իսրայելական ընկերությունները մասնակցում են Արցախի «ազատագրված տարածքների» վերականգնման նախագծերին։
Վերջապես, հարկ է նշել, որ Իսրայելը խիստ կախված է Բաքվի նավթից. ՏՀԿ տվյալներով՝ 2021թ. նրա հում նավթի 65 տոկոսը ստացվել է Ադրբեջանից։
Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարդ դինամիկայի վերլուծությունը ղարաբաղյան հակամարտության համատեքստում բացում է ռազմավարական, ռազմական եւ տնտեսական շահերի բարդ ցանց, որը ձեւավորել է հարաբերություններն այդ տարածաշրջանային խաղացողների միջեւ։
Դաշինքը, չնայած այն հաճախ անտեսում են ավելի լայն բանակռիվներում՝ հակամարտության հետ կապված, վճռական հանդիսացավ երկու կողմերի համար՝ փոխադարձ օգուտներ ապահովելով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական ոլորտներում։
Իսրայելի դերը՝ որպես սպառազինությունների խոշոր մատակարարի (հատկապես անօդաչուների), Ադրբեջանին զգալի առավելություններ տվեց ռազմական գործողություններում եւ օգնեց Բաքվին հաջող հարձակում իրականացնել ընդամենը 24 ժամում՝ ստիպելով Արցախին հանձնվել։
Այսպիսով, Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը դառնում է վճռական տարր ուժերի հավասարակշռության ձեւավորման եւ աշխարհաքաղաքական դինամիկայի համար Կովկասի տարածաշրջանում։
Այդ համագործակցությունը ընդգծում է տարածաշրջանների գլոբալ միահյուսումն ու տարածաշրջանային շահերի ընդլայնումը դրանց սահմաններից դուրս»։
ԱՄՆ-Ի ՁԱԽՈՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ.
Պուտին TeleSure 15 հոկտեմբերի 2023 թ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները փորձել են մենաշնորհել մերձավորարևելյան կարգավորումը, ասել է ՌԴ նախագահը։ Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության աննախադեպ սրումը «լայնածավալ ողբերգություն է» և ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքում նրանց ուղղակի քաղքականության ձախողման հետևանքն է։ «Ամերիկացիներն իրենց եվրոպական արբանյակների աջակցությամբ փորձեցին մենաշնորհել մերձավորարևելյան կարգավորումը, և նրանք մտահոգված չէին փոխզիջումներ գտնելով, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- ասել է Պուտինը Անկախ Պետությունների ղեկավարների համագործակցության խորհրդի նիստում, որը տեղի ունեցավ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները արգելափակել է մերձավորարևելյան միջնորդների միջազգային քառյակը և փորձել է հակամարտությունը լուծել տնտեսական միջոցներով, դրանով իսկ անտեսելով հիմքում ընկած խնդիրը, այն է՝ «անկախ պաղեստինյան պետության ստեղծումը»: «Հիմա գլխավորը արյունահեղությունը դադարեցնելն է»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ շտապ անհրաժեշտ են հավաքական ջանքեր՝ շուտափույթ հրադադարի հասնելու և իրավիճակը կայունացնելու համար։ «Ռուսաստանը պատրաստ է համակարգել ջանքերը կառուցողական մտածողություն ունեցող բոլոր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ «պաղեստինա-իսրայելական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելն այլընտրանք չունի»: «Բանակցությունների նպատակը պետք է լինի ՄԱԿ-ի «Երկու պետություն» բանաձևի իրականացումը, որը նախատեսում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով, Իսրայելի հետ խաղաղ և անվտանգ գոյակցությամբ։ Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ, հատկապես, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ է զարգացրել երկու կողմերի հետ։
Թուրքիան շարունակում է իր ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է, որ Թուրքիան «շարունակելու է ակտիվացնել իր գործողությունները Սիրիայում և Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։ Հոկտեմբերի 1-ից Թուրքիան սկսել է մի շարք ավիահարվածներ և ռմբակոծություններ՝ ի պատասխան Անկարայում հարձակման ենթարկված և վիրավորված երկու ոստիկանների, որի պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Էրդողանը հավելել է. «Մենք կուժեղացնենք և կշարունակենք մեր օդային գործողությունները և ցույց կտանք ահաբեկիչներին, որ ի վիճակի ենք ոչնչացնել նրանց ցանկացած վայրում և ցանկացած պահի»: Էրդողանը երկուշաբթի երեկոյան ասել է, որ Թուրքիան հաջողությամբ ավարտել է PKK-ի գրոհայինների դեմ ռմբակոծության «առաջին փուլը» և կիրականացնի գործողության հաջորդ փուլերը՝ Սիրիայի և Իրաքի հյուսիսում նրանց դեմ պայքարելու համար։ Ինչպես հայտնում է al-Arabiya-ն, երկուշաբթի և երեքշաբթի օրը, հոկտեմբերի 9-ի երեկոյան, նա կրկնել է իր հայտարարությունները «192 թիրախ» թիրախավորելու և Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների և նրանց դաշնակիցների՝ քրդական Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների «162 ահաբեկիչների» սպանության մասին։ Հարկ է նշել, որ անցյալ շաբաթ Թուրքիան թիրախավորել է տասնյակ վայրեր Սիրիայի հյուսիս-արևելքում Քրդական ինքնավար վարչակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ներառյալ ռազմական շտաբները, ենթակառուցվածքները և վերնաշենքերը և Քրդստանի աշխատավորական կուսակցության էներգիայի աղբյուրները: Այս ռմբակոծությունն իրականացվել է Սիրիայում և Իրաքում քրդական թիրախների դեմ Թուրքիայի գլխավորած լարվածության նոր սրման լույսի ներքո և ի պատասխան Անկարայում մահապարտների հարձակման։ Անկարայում մահապարտ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցության մասնաճյուղը, որը Թուրքիան և նրա արևմտյան դաշնակիցները ճանաչում են որպես «ահաբեկչական կազմակերպություն»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները Մեղրիում քննարկել են Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցերը
Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Մեղրիում կայացել է ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավարի հանդիպումը Մեղրիի քաղաքապետի հետ՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցով:
«Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական հիմնարկի բացման հեռանկարները, ինչը մեծապես կհեշտացնի հյուպատոսական ծառայություններից օգտվելու հնարավորությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար»,- նշված է հաղորդագրությունում։
Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Ռուսաստանը կշարունակի համապարփակ օգնություն ցույց տալ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը շարունակելու է հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսեց մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների հարցումից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է։ Երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ սեզոնն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի։
Չնայած սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի կառավարությունը որոշում էր ընդունել ժամանակավորապես արգելել մեր երկրից ապրանքային բենզինի և դիզվառելիքի արտահանումը, ռուսական կողմն ընդառաջել է դաշնակիցներին՝ 2013 թ. դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով ցուցաբերվող օգնությունից բացի, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ի ճեպազրույցը, ՌԴ ԱԻՆ-ը ուշադրության է արժանացրել իր գործընկերների խնդրանքը՝ Ղարաբաղի հայերին առաջիկա, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Росрезерв-ի հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցուցակը, որոնք հնարավոր կլինի հանրապետություն ուղարկել առաջիկա օրերին։
Վերջնական փուլում մարդասիրական օգնություն կտրամադրեն հայրենական այնպիսի մարդասիրական կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, Ելիզավետա Գլինկայի «Բժիշկ Լիզա» և «Շտապե՛ք բարիք գործել» հիմնադրամները: Բեռները հանրապետություն կհասցնեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերը:
Հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները դեսպան Կոպիրկինի գլխավորությամբ, կայցելեն Սյունիքի մարզ՝ մարզային իշխանությունների հետ պարզելու անհետաձգելի կարիքները: Այդ աշխատանքները կշարունակվեն նաև այլ շրջաններում, որտեղ տեղահանվածներ կան»,- նշված է հաղորդագրությունում։
«Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»: Այդ մասին, ի պատասխան Արմենպրեսի, հայտարարել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք»,- նշել են նախարարությունում:
Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ եղբայրական կապերի զարգացմամբ. Լավրով
Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին:
«Այն, ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, հիմնականում արհեստականորեն է արվում։ Մենք գիտենք այն հասարակական կազմակերպությունների քանակը, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, թեև նախկինում ևս դրանք քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղմանը հարմար հող նախապատրաստելուն։ Այդ փորձերը մենք տեսնում ենք, դրանք որոշ արդյունքների են հասնում։
Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավանդաբար, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ։ Եվ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում հստակ նշել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները։ Հուսանք, որ այդ դիրքորոշումը կգերակշռի՝ չնայած Երևանն այլ ուղղությամբ տանելու փորձերին»,- ասել է Լավրովը