«Նոր կառավարությունը պետք է անցյալի բացթողումների և չկայացած գործառույթները հաշվի առնելով նոր աշխատանքային ոճ որդեգրի, որովհետև երկրի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները վերացնելու անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտություն կա ամրապնդելու մեր տնտեսությունը, բանակի մարտունակությունը, ռազմական արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքաշինությունը։ Այս ոլորտներում կառավարությունը պետք է կարողանա բեկումնային և շատ լուրջ տնտեսական քաղաքականություն իրականացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը։ Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատանքին, ներկայումս ԱԺ-ում տիրող մթնոլորտին Սաֆարյանը ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունները պետք է կարողանան կառուցողական մոտեցումներ դրսևորել, որովհետև այսօր շարունակ քննադատել, մյուսների սխալները մատնացույց անելով…
2021 Թվականի, հուլիսի 1-ին, հինգշաբթի օրը, ավելի քան 70000 հոգու մասնակցությամբ, պատմական «Թիան Անմեն» հրապարակում, Չինստանը տոնեց Չինաստանի Կոմունիստական Կուսակցության հիմնադրման 100 ամյակը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ցզինպինգը իր ելույթում անդրադարձավ Կոմունիստական Կուսակցության ձեռքբերումներին: Նա շեշտեց, որ Չինաստանը մուտք է գործել պատմական մի անվերադարձելի առաջխաղացման ընթացքի մեջ: Ժողովրդի ձեռքերում տատանվում էին կուսակցության կարմիր գույն դրոշակները: Առաջին քարտուղարը անդրադարձավ «Նոր Աշխարհին», որը ձևավորվում է Չինաստանի ժողովրդի միջոցով: Հայ Ձախ Ֆորումը ջերմորեն շնորհավորում և ողջունում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը և ցանկանում է Չինաստանի կոմունիստներին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ Չինաստանի ժողովրդի կենսամակարդակը էլ…
Հայ Ձախ Ֆորումը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին իր գիտակից քվեարկության համար, որը մեկ անգամ ևս հեղափոխությունը շարունակելու հնարավորություն տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմակիցներին: Հույս ենք հայտնում, որ, ժողովրդի տված պողպատե մանդատը ի գործ կդրվի, արդար հայաստանի կառուցման և ողջ հայ ժողովրդի ներուժի կիրառմամբ ու միասնական ջանքերով կունենանք արդար, հզոր, զարգացած և երջանիկ հայրենիք:Հայ Ձախ Ֆորում, Երևան, 23/06/2021
Հայրենակիցներ՝ Հայաստանի Հանրապետությունը, իր երեսնամյա անկախության ընթացքում, երբեք չի գտնվել այնպիսի ծանր ու հալածված վիճակում, որում հիմա է։ Սույն թվականի հունիսի 20ին տեղի կունենան ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցի, ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից՝ գաղափարական պայքարի բացակայություն, հասարակության ծայրաստիճան բևեռացում, արհեստականորեն ստեղծված և ձայն գողացող քաղաքական ուժեր, ատելության գեներացում և այլն։ Քաղաքական ուժերից և ոչ մեկը չեն առաջարկում երկրի սոցիալ-տնտեսական կառուցվածքի արմատական վերափոխում սոցիալիզմի միջոցով, որի գաղափարի շուրջ հնարավոր կլիներ համախմբել ժողովրդին։ Հետևաբար երկրում գլուխ են բարձրացրել ռեակցիոն ուժերը, որոնք իրենց սին և մերկապարանոց, արհեստածին գաղափարները՝ ազգայինի շղարշի տակ փորձում են փաթաթել մարդկանց…
Մասնակցելով ընտրություններին՝ ոչ ասենք նախկին թալանչիներին և սատարենք հեղափոխության շարունակությանը: Հայ ժողովուրդը ներկա ճգնաժամից դուրս գալու համար ընտրեց Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն մտահոգություն կա, որ ընտրություններից հետո չբավարարված կուսակցությունները, հատկապես նախկին և օլիգարխ իշխանավորները սկսելու են տարբեր միջոցներով՝ ցույցերով, փողոցներ փակելով և այլ գործողություններով, անկայուն վիճակ ստեղծել երկրում և ձգտելու են այլ միջոցներով հասնել իրենց նպատակներին: Դրանով նրանք ստեղծելու են այնպիսի անկայուն իրավիճակ, որը հարմար առիթ է լինելու Ադրբեջանի զիվորականների համար՝ էլ ավելի շատ ներխուժելու Հայաստանի սուվերեն տարածք:Վերոհիշյալ իրողությունը նկատի առնելով՝ Հայ ձախ Ֆորումը կոչ է անում հայաստանի քաղաքացիներին, ակտիվ մասնակցելով ընտրություններին, ոչ ասել նախկին թալանչիներին և հնարավորություն…
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը (ՀԱՄԿԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայ կոմունիստների չմասնակցության հիմնավորումները և առկա նախընտրական-ներքաղաքական իրողությունների վերաբերյալ ՀԱՄԿԿ-ի գնահատականները:
https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
Իրանի «Շարղ» օրաթերթ, 26/05/2021 թ․ Դոկտ․ Միր Մեհրդադ Միրսանջարի՝ Գեոպոլոտիկական ու մշակութային գիտահետազոտող և համալսարանի դասախոս։Ղարաբաղի 44 օրյա պատերազմից դեռ հինգ ամիս չանցած և վերջին օրերս ականատես ենք լինում, թե ինչպես Հայաստանի միջազգային ճանաչված սահմանները ոտնձգության են ենթարկվում Բաքվի ռազմական ուժերի կողմից, որոնք երեք ու կես կիլոմետր ներխուժել են Սյունիքի մարզ։ Այս գործողությունը, որը հակասում է ճանաչված օրենքներին ու միջազգային իրավունքներին, գնահատվում է ոչ միայն ագրեսիա ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկի նկատմամբ, այլ լուրջ ահազանգ է Իրանի համար, որն ուղղակի սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականությանն ու ազգային անվտանգությանը։ Իրանը 15 երկրների հետ ընդհանուր սահման ունենալով՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո, համարվում է…
Էջ 1, 59-ից