Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ մոտ ապագայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային փոխադրումների կազմակերպման շուրջ։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր՝ հեռավար կարգով մասնակցելով Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի կնքման արարողությանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնիի հետ:
Հոսեյնի խոսքով` Իրանը ուզում է բոլոր պատուհանները բաց թողնել իր համար, Հայաստանի հետ ճանապարհը իր համար շատ կարևոր է: