Արդյո՞ք սոցիալ դեմոկրատիան կարող է լուծել այսօրվա հարցերը: Սոցիալ դեմոկրատիայի ճակատագիրը...

16 Հոկտեմբերի 2017

   Ընդհանուր «Բարեկեցության» պետության համար պայքարը,  հանրության մեծամասնության համար  անհրաժեշտ պայքար է: Սա մի ծրագիր է, որտեղ հնարավոր է բոլոր ձախ ուժերին համախմբել դրա շուրջը, սակայն չի կարելի դրա թերություններն ու սահմանափակումները անտեսել: Սա մի ծրագիր է, որի նպատակը «Կապիտալիզմ մարդկային դիմակով» ստեղծելն է, սակայն ձախ ուժերի մեծ մասը ցանկանում է ստեղծել «Սոցիալիզմ մարդկային դեմքով»-ը: Արդյո՞ք երկրորդի ընդունումը նշանակում է առաջինի մերժում:

   Սոցիալ Դեմոկրատիայի ձևավորման ու էության ուսումնասիրությունից հետո, արդեն ժամանակն է կարճ հայացք նետել դրա վերջին փորձառությունների վրա: Անդրադառնանք վերջին շրջանի երկու կարևոր փորձերին Եվրոպայում, Շվեդիայում և Ֆրանսիայում: Շվեդիայի հայտնի տնտեսագետ ու սոցիալ դեմոկրատ Ռուդոլֆ Միդները (Rudolf Meidner) և մյուս տնտեսգետները (Օրինակ Ջան Ստուարտ Միլը և Դեյվիդ Ռիկարդոն) աշխատավորների աշխատավարձի մասին մի «Մոդել» են ստեղծել, որը կոչվում է «Գոստա Ռեհն» մոդել (Gösta Rehn), որտեղ նրանք համոզմունք են հայտնում, որ աշխատավարձերի բարձրացումը կարելի է միայն ու միայն կապիտալի շահի բարձրացման դեպքում: Նրանք գտնում են, որ աշխատավորների աշխատավարձի բարձրացման հարցում բանվորական արհմիությունների միջամտությունը միայն վնասի պատճառ կարող է դառնալ ու արգելք կհանդիսանա բանվորի ու գործատերի բնական հարաբերություններում: Սակայն ձախակոմյանները և շատերը այս տեսությունը չեն ընդունում:    

   Սնանկության դեպքում բնականաբար աշխատավորները քիչ շահավետ բաժիններից տեղափոխվում էին ավելի բարձր շահավետ ստացող բաժիններ: Պետական սեկցիայի բանվորներին ու գրասենյակային աշխատողներին սնանկացումը չէր սպառնում և նրանց աշխատավարձը ճշտվում էր բարձր շահավետ բաժինների աշխատավարձի հետ համաչափ: Երբեք նպատակը աշխատավարձերի միևնույն դարձնելը չի եղել, օրինակ հասարակ մի ուսուցչի աշխատավարձը մեծ տարբերություն ունի մասնագետ մի բժշկի աշխատավարձի հետ:

  Բանվորների աշխատավարձը քիչ շահավետ մի արտադրամասում, որևէ գյուղում, հավասար չէր նույն գյուղում մի ուրիշ շահավետ ունեցող արտադրամասի բանվորների աշխատավարձի հետ: Ուրեմն մի աշխատավոր ստիպված էր հարմար գործ գտնելու համար կիլոմետրեր հեռու աշխատանք փնտրել: Այս կարգավիճակը տնտեսական ճնշման պատճառ էր դառնում և աշխատավորների ընտանիքների և պետության վրա: Շվեդիայի պետությունը դժգոհությունները նվազեցնելու և աճն ու անգործության ցածր մակարդակը  պահպանելու նպատակով տարբեր ապահովագրություններ էր ստեղծում: 1971 թվականին Շվեդիայում մի նախագիծ հաստատվեց, ըստ որի «Բանվորական արհմիության կենտրոնական ֆեդերացիայի համագումարը» (LO)-ն  հանձն առավ ուսումնասիրելու կոլեկտիվ կապիտալի  հիմնադրամ ստեղծելու համար: Ռուդոլֆ Միդները և մի քանի ուրիշ մասնագետներ այս հանձնարարությունը հանձն առեցին: 1975 թվականին նրանց առաջարկած ծրագիրն այն էր, որ բարձր շահավետ ընկերությունների «Հավելյալ Շահերը» կուտակվեն հիմնադրամում` արհմիությունների հսկողության ներքո և դրանցից օգտվել կոլեկտիվ սեփականությունների տարածման նպատակով: Ըստ այս առաջարկված ծրագրի` որոշված էր տվյալ ընկերությունները իրենց օգուտի 20 տոկոսը  տրամադրեն այդ հիմնադրամին: Արդյունքում աստիճանաբար տասնյակ տարիների ընթացքում կապիտալիստական սեկցիան կոլեկտիվի սեփականությունը պետք է դառնար: Այս ծրագիրը հաստատվեց «Բանվորների Արհիմութենական Կոնֆեդերացիայի Համագումար»-ում: Սակայն անմիջապես մեծ ռեակցիաներ առաջացրեց: Ժամանակի սոցիալ դեմոկրատների ղեկավար «Oլաֆ Փալմե»-ն հայտարարեց, որ այս առաջարկը այնպիսի քայլ է, որ ես երազում էլ չէի պատկերացնում: Այդ նախագծի կողմնակիցները հայտարարեցին, որ մենք ուզում ենք մեր ապագայի համար որոշում կայացնել և կուտակված գումարների մի մասը օգտագործել արդյունաբերության վերակառուցման համար: «Կենտրոն Կուսակցության» ղեկավարը պնդեց, որ նման  հիմնադրամի ստեղծումը նշանակում է պետական սոցիալիզմի հաստատում, արևելյան սոցիալիզմի տեսակից:    

   Շվեդիայի բուրժուազիան իր ամբողջ ուժերը հավաքեց ու 1983 թվականին կարողացավ 75 հազարանոց ցույց կազմակերպել Ստոկհոլմում: Սոցիալ դեմոկրատները առաջարկած ծրագրից դժգոհ էին, սակայն դա իրականացրեցին շատ նոսրացված ձևով: Օրինակ ընկերությունները պարտավորվեցին իրենց օգուտների համար հարկ վճարել: Աստիճանաբար սոցիալ դեմոկրատները հետ նահանջեցին իրենց ծրագրերից ու ժամանակի վարչապետ Ինգուար Կարլսոնը խոշոր արդյունաբերողներին խոստացավ, որ իրավունք չի տալու նման ծրագրեր իրականանան և որոշ մեծ գործարանատերեր, որ երկիրը թողել էին, կրկին վերադարձան Շվեդիա: Այդ հիմնադրամը հենց սկզբնական շրջանում, որ կիսատ-պռատ ձևով իրականացվել էր 1991 թվականի բուրժուական պետության կողմից` լուծարվեց: Ինչո՞ւ Շվեդիայի սոցիալ դեմոկրատիայի շարժումը, որը ենթադրվում էր, որ շատ իրատես է, այդ վիճակին  հասավ:  

       Ֆրանսիայում, 1981 թվականին Ֆրանսուա Միտերանը իշխանության հասավ ձախակողմյա շատ ուժերի աջակցության ներքո (հատկապես կոմունիստական կուսակցության ու ռադիկալ ձախ կուսակցության): Նա կարողացավ 110 կետանոց մի ծրագրով ժողովրդի վստահությունը շահել ու դառնալ երկրի նախագահ: Միտերանը այն մարդն էր, որ անցյալի իր կենսագրությունում ծառայություն էր ցուցաբերել «Վիշի» հետադիմական համակարգին, մասնակցել էր դիմադրողական շարժմանը, մասնակցել էր Ալժիրի ազատագրման շարժման ճնշմանը, չնայած, որ հետագայում  հայտարարեց, որ իր արածից փոշմանել է: Ալժիրի պատերազմի ժամանակ անգամներ կախաղան բարձրացնելու դատերը հաստատել էր, մինչև, որ 80-ական թվականներին ինքը կախաղան հանելու արգելքի օրենքը ստորագրեց: Պատերազմից հետո դարձավ հակակոմունիստական պրոպագանդայի լիդեր, մինչև որ 80-ական թվականներին կոմկուսին հրավիրեց մաս կազմել իշխանությանը: Նա տասնյակ տարիների ընթացքում հանրապետական սոցիալիստից վերածվեց ռադիկալ մի անձնավորության: Նա ասում էր` մի անձնավորություն, որ չկարողանա կտրվել կապիտալիստական հասրակությունից ու համակարգից չի կարող սոցիալիստական կուսակցության անդամ լինել:  

   Միտերանի լոզունգներում և ծրագրերում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ աշխատավարձի բարձրացում, շաբաթական 39 ժամ աշխատանք, տարեկան հինգ շաբաթ արձակուրդ, որոշ արդյունաբերական օբեյկտների ու բանկերի ազգայնացում, թոշակառուների թոշակի բարձրացում, բժշկական ապահովագրության պայմանանների բարելավում, քիչ եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանների պայմանների բարելավում, գործազուրկների պայմանների բարելավում, նոր տեխնոլոգիաների օգտագործում, ապակենտրոնացման օրենքների հաստատում, արհմիությունների իրավունքների տարածում, հարստության վրա հարկերի նշանակում, կրթական համակարգի բարելավում և այլ բաներ այս շրջանի ձեռքբերումներից էր: Երբ Միտերանը իշխանության հասավ, հայտարարեց, որ «նրա միասնական ճակատի ծրագիրը հեղափոխական  ծրագիր չէ: Ֆրանսիայի ժողովուրդը մի համընդհանուր ծրագրի են քվեարկել, որ կիրականացվի: Սա դասակարգային պայքարին վերջ դնելու եղանակներից մեկն է: Մենք ուզում ենք համախառն տնտեսությունը տարածել: Մենք Մարքսիստ-լենինիստ հեղափոխականներ չենք»: Այդուհանդերձ, Ֆրանսիայում կապիտալիզմը շատ չբարձրացավ, կապիտալիստները խիստ դժգոհ էին վարձակալության ծախսերի բարձրացումից, կաթոլիկները բողոքում էին կրթական համակարգի փոփոխություններից ու սեկուլարացումից, հողագործները մտահոգված էին հողագործական նյութերի գներից: Ճգնաժամը ուժեղացավ և ֆրանկի արժեքը ընկավ: Երկու տարվա ընթացքում միասնական ճակատը կարողացավ առաջադիմական շատ քայլեր վերցնել, սակայն հիմնականում կապիտալիստների ցույցերի հետևանքով պարտվեց: Արդյո՞ք սա հայտնի ճակատագիր էր:

   Վերոհիշյալ օրինակներից կարելի է եզրակացնել, որ դժբախտաբար այսօրվա սոցիալ- դեմոկրատիան մի կողմ է դրել անցյալի ռադիկալ շատ գաղափարներ: Հարցը այն չէ, որ հնարավոր չէ ռեֆորմիստական տակտիկաներով հասնել որոշ հաջողությունների: Սոցիալ դեմոկրատիան ցույց է տվել, որ հնարավոր է որոշ հաջողություններ ունենալ: Ձախակողմյան ուժերի դժվարությունը այդ հաջողությունների պահպանումն ու ձեռքբերումների շարունակումն է: Սոցիալ դեմոկրատիան ցույց է տվել, որ որոշ հաջողությունների հասնելու համար հնարավոր է դասակարգային հաշտեցում, սակայն մյուս կողմից սոցիալ դեմոկրատիայի անցյալից մենք սովորում ենք, որ արտադրության ու կապիտալի հսկողությունը դասակարգային հաշտեցման միջոցով հնարավոր չէ: Սոցիալ դեմոկրատիան մեզ սովորեցնում է քաղաքական պրագմատիզմի կարևորությունը, սակայն միևնույն ժամանակ սովորեցնում է, որ մենք կարիք ունենք  սոցիալիստական տեսության ընկալման:

 

                                                                                                                                                                       Վարդան Ղազարյան

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ