Հետևյալ հարցը ուղղվեց Ռոբերտ Էլբրիթոնին.
- Որևէ կասկած չկա սոցիալիզմի գաղափարախոսության դրական ազդեցությունների մասին կապիտալիզմի կամ ընդհանուր մարդու զարգացման վրա: Դուք նշեցիք այն երկրները, որոնք շարժվել են դեպի սոցիալիստական հեղափոխություններ, զարգացած երկրների շարքում չեն եղել: Ճիշտ է, սակայն մենք Գերմանիայի հեղափոխության փորձը ունենք, որտեղ սոցիալ դեմոկրատները հզոր էին ու հայտնի մարքսիստներն ու սոցիալիստները ղեկավարում էին շարժումը: Գերմանիան արդյունաբերական զարգացած երկրների շարքում էր, սակայն սոցիալիստական հեղափոխությունը նույնիսկ Գերմանիայում պարտվեց: Կարծում եմ այս հարցը վերադառնում է ձեր այն «Հեղափոխություն և Բարեփություն» խոսքին:
Ռոբերտ Էլբրիթոն - Մենք պետք է սովորենք անցյալի պարտություններից, սակայն հնարավոր է անցյալը փնտրելու համար, մի տեսակ հասարակ պատասխան գտնելու գործը ծայրահեղություն լինի, օրինակ մտածել երանի թէ հետևեինք Տրոտեսկիին, Մաոին կամ ուրիշ որևէ մեկին, կարծես թէ դեպի սոցիալիզմ մի ուղիղ ճանապարհ կա, որը մեկը Աստվածային ձևով պատկերացրել է և պետք է այդ ճանապարհով գնալ: Այս տեսակ մտածելակերպը կրոնական է և կրոնական ոչ մի արմատականություն չի հանգեցնում սոցիալիզմին: Սեկտորիստական կամ անջատողական տեսակետները և ձախակողմյա խմբերի բախումները կարող են դանդաղեցնել ձախակողմյա ուժերի զարգացումը: Մարդիկ աշխատում են ամեն ձևի պիտակներ միմյանց հասցեին ասել ու խուսափում են կանոնավոր ձևով բանավեճերի միջոցով գտնել փոփոխությունների ամենահարմար ճանապարհները: Խոսքս այն է, որ անցյալից դաս վերցնելը մի բան է, իսկ չափից ավել ինքնադիտողությունը և խճճված քննադատությունները պատճառ են դառնում, որ ձախակողմյա ուժերի համար հասարակ լուծումներ գտնելը շատ վտանգավոր դառնան: