Միջուկային զենքի վերաբերյալ Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնագրի մերժումն ԱՄՆ-ի լրատվամիջոցների գլխավոր լուրերից են: ԱՄՆ-ի նախորդ ընտրություններին նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնը 2008 թվականի ընտրությունների ժամանակ ծաղրի էր ենթարկում Օբամայի այն հայտարարությունը, թե «առանց որևէ նախապայմանների բանակցելու ենք Իրանի հետ»: Նա համաձայնագրի հակառակորդների առաջին շարքերում է։ «Այս համաձայնագրի բարդությունն այն է, որ չափից ավելի է հույսեր փափայում ապագա մի քանի տարիների ընթացքում Իրանի պետությունը փոփոխելու հետ», ասել է նա: Մակքեյնն ուզում էր, որ նախքան որևէ համաձայնություն ձեռք բերելը Իրանը փոխվի: Սա համաձայնագրի հակառակորդների առանցքային հիմնախնդիրն էր: ԱՄՆ-ի ըմբոստ հանրապետականները, Բենիամին Նաթանյահուն և անվստահ դեմոկրատներն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի…

Հարուստներ, հարստություն և ուժ

Գերմանիայի Բեռլին քաղաքի «Համբուրգ» և «Մոնստեր» համալսարանների սոցիոլոգ Հանս Յուրգեն Քրիսմանսկին «Քեն Էֆ Էմ» համացանցային իր հարցազրույցի ընթացքում արտահայտել է որոշակի մտքեր ու մոտեցումներ հարուստների, հարստության և ուժի մասին, որը համառոտ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Սոցիոլոգներիս համար հետաքրքիր է, թե վերին խավը ի՞նչ է անում, ինչպե՞ս է ուժ ձեռք բերում և ինչպե՞ս է այդ ուժն օգտագործում։ Այս դեպքում առնչվում ենք նաև փողի, հարստության հետ, որն ուժի հետ փախկապակցված է: Փողի և ուժի հարաբերությունը միշտ հասարակագիտության ուշադրության կենտրոնում է եղել: Հարստությունն ուսումնասիրելիս, ինքնըստինքյան ուսումնասիրում ես ուժի և իշխանության ծագումն ու դրսևորումները, դրանք շաղկապվում են: Վերնախավի մասին մեծ մասամբ լռություն է տիրում…

23 բան, որ չեն ասում կապիտալիզմի մասին

Այս գիրքը հրատարակվել է 2008 թվականի աշխարհում ընթացող տնտեսական ընդհանուր ճգնաժամից հետո: Հեղինակը ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի բարօրության տնտեսագիտություն ու տնտեսագիտության պատմություն ֆակուլտետի կորեացի դասախոս, պրոֆեսոր Հան Ջուն Չանգն է: Քննադատելով ֆինանսական կապիտալիզմի քաղաքականությունը, հետաքրքիր ու գրավիչ օրինակներ է բերում, ընդ որում 23 հարցի շուրջ բացատրություններ է տալիս, որոնք ծածուկ են պահում այդ քաղաքականությունը գործադրողները: Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում ազատ շուկայի գաղափարն իր մեծամեծ հավակնություններով ու պրոպագանդայով, դատարկ ու անհիմն դուրս եկավ: 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի բացահայտումով այլևս հնարավոր չէր որևէ կերպ ծածուկ պահել այդ գաղափարախոսության անկատարությունը, ինչը տասնյակ տարիներ շարունակվում էր գործի դրվել: Նոր ազատական տնտեսական քաղաքականության…
Էջ 6, 6-ից