(սկզբնավորման պահից մինչև մեր օրերը) Նվիրված է Թուրքմենչայի պայմանագրի 187-ամյակին Այս հոդվածի խնդիրն է համառոտ ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ամբողջ պատմությունը։ Ես փորձել եմ կանգ առնել ամենակարևոր և վճռորոշ փաստերի վրա, որոնք կօգնեն ամբողջական պատկերը ստեղծելու։ Կարելի է ասել, որ մինչև 20-րդ դարը հայոց պատմության մեջ Ռուսաստանի դերը միակողմանիորեն ընկալվում է դրականորեն, սակայն դրանից հետո տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց ընթացքում մենք՝ հայես կորցրինք մեր պատմական տարածքի հսկայական հատվածը։ Որոշ կեղծ պատմաբաններ և քաղաքացիներ, ովքեր արևմտյան ազատական գաղափարների համակիրներ են, փորձում են այդ ամենում մեղադրել հենց Ռուսաստանին։ Կարծում եմ, այդ իրադարձությունների նկարագրությունը պետք է տրվի առավելագույն անաչառությամբ, իսկ հետևությունները…
Սոյն շաբաթավերջին միօրեայ այցելութիւնով ճամբորդեցի Պէլկիոյ մայրաքաղաք Պրուսէլ։ Հրաւիրուած էի այս քաղաքէն հաղորդումներ սփռող «Մէտ-Նուչէ» հեռուստակայանի կողմէ, Հրանդ Տինքի մասին պատրաստուած հաղորդումի մը մասնակցելու։ «Շաբթուայ Օրակարգը» խորագրեալ հեղինակային հաղորդումի վարիչը, լրագրող Ֆիւսուն Էրտողան կ՚ուզէր Տինքի օրինակին մեկնելով Թուրքիոյ մամուլին դերակատարութիւնը տեսնել քաղաքական ոճիրներու շրջագծով։ Աշխարհի երեսին 40 միլիոն համարուած քիւրտերը չունին ՄԱԿ-ի ցանկին մէջ տեղ գտած անկախ պետութիւն։ Հետեւաբար չունին պետական հեռուստակայան։ Տարբեր երկիրներէ հաղորդումներ կատարող եւ արբանեակի դրութեամբ այդ հաղորդումները համայն աշխարհին սփռող քրտական հեռուստակայաններու թիւը կը հասնի 20-ի։ Թուրքիոյ քիւրտերուն եւ թրքախօս քիւրտ սփիւռքին ուղղեալ հաղորդումներ կատարող «Մէտ-Նուչէ» մաս կը կազմէ մէտիայի խմբակի մը, ուր կը գործեն քրտերէն…

Հայաստանը մեծ երկիր է

Ճիշտ ինքնագնահատումը, սեփական տեղն ու դերը համաշխարհային թատերաբեմում, աշխարհի համար կշիռը և նշանակությունն ընկալելը չափազանց կարևոր է յուրաքանչյուր ժողովրդի և պետության հաջողության համար: Իհարկե, գերագնահատումը վտանգավոր է։ Օրինակ, Հայաստանին դեռ ԽՍՀՄ-ից մնացել են բաներ, որոնք ավելի շատ իրենց մեջ կայսրության քան հանրապետության բովանդակություն ու կշիռ են պահպանում, սակայն մենք դրանք ընկալում ենք իբրև մեր երկրի անբաժանելի մասը, չցանկանալով ազատվել դրանցից։ Կամ մինչև այսօր հիանում ենք մեր նախնիների ստեղծած ֆանտաստիկ մշակույթով, այդ ճանապարհին «մոռանալով», որ այսօրվա աշխարհում մրցունակ լինելու համար, հնարավոր չէ անվերջ նախնիների ստեղծած ռեսուրսը օգտագործել, չստեղծելով նոր արժեքներ։ Սակայն, ոչ պակաս մտահոգիչ է, եթե չասեմ վտանգավոր, հակառակ մտայնությունը։ Շատ…

Ինչպես ստեղծվեց «Իսլամական պետությունը»

Տարբեր պատմություններ են հորինում Դաեշի առաջացման մասին, սակայն վերլուծաբանների մեծ մասն այն կապում է Իրաքի պատերազմի հետ: Դաեշն «Ալ Քաիդայի» հետնորդն է Իրաքում: Դրա արմատները պետք է փնտրել Սաուդիան Արաբիայի թագավորությունում: Մ․Նահանգների երկու երկնաքերները խոցած 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդիան Արաբիայի քաղաքացիներ էին: Սկսենք նախապատմությունից։ Բեն Լադենը Սաուդիան Արաբիայի հարուստ և ազդեցիկ ընտանիքից էր։ Նա դեռ երեխա էր, երբ ԽՍՀՄ-ը զորքերը մտցրեց Աֆղանստան։ Արդեն պատանի հասակից սկսեց մասնակցել խորհրդային բանակի դեմ մղվող ազատագրական պայքարին, անդամագրվեց նորաստեղծ «Ալ Քաիդա» կազմակերպությանը, որին հովանավորում էին Սաուդիան Արաբիայի իշխանության, ԱՄՆ-ի գաղտնի կազմակերպության՝ CIA և Պակիստանի գաղտնի կազմակերպության ներկայացուցիչները: 1990 թ․ ԱՄՆ հարձակվեց Իրաքի վրա։ Սաուդիան…
Որոշ լիբերալներ կարծում են, թե կապիտալիստական զարգացած երկրներում նեոլիբերալիստական իշխանություններն ունակ են որոշակի ճգնաժամեր հաղթահարելու, և օրինակ են բերում 2008 թվականի ճգնաժամը։ Գիտենք, որ ճգնաժամերին իշխանությունը միջամտում է և ֆինանսավորում, որպեսզի տնտեսության փլուզման դեմն առնի, մինչդեռ, ըստ լիբերալիզմի հիմունքների, պետությունը չպետք է միջամտի լիբերալ կապիտալիստների գործերին: Սակայն իշխանությունն իր գոյատևման մասին է մտահոգվում: Այսպիսով «ֆինանսավորումը» (Finantialization) լիբերալների վերջին զենքն է՝ պահպանելու շահագործող կապիտալիստական համակարգը: Այդ մասին լավ տեղեկություն ունենալու համար, հարկ համարեցինք անդրադառնալ Մ․Նահանգներում հրատարակվող «Monthly Review» ամսագրի նախկին խմբագիր Ջոն Բելամի Ֆոսթերի տեսակետներին: Ֆոսթերը երկար տարիներ Մ․Նահանգներում հայտնի «Monthly Review» ամսագրի խմբագիրն է եղել, բազմաթիվ հոդվածներ է գրել: Նրա…
Գերմանացի գրող և հրատարակիչ Վոլֆգանգ Բիթները 2014 թվականի հոկտեմբեր ամսին Ուկրաինայի դեպքերի առիթով մի գիրք է հրատարակել՝ «Եվրոպայի գրավումը Ամերիկայի կողմից» վերնագրով: Որոշ ժամանակ անց հեղինակը ևս 45 էջ ավելացնելով՝ վերջերս այդ գիրքը վերահրատարակել է, այն մեծ հաջողություն է ունեցել: Գրքում լավ ներկայացված են վարագույրի հետևում Ուկրաինայի դեպքերի զարգացումները, տհաճ հետևանքները և արևմտյան դաշինքների հարձակողական քաղաքականությունն ու տնտեսական պատժամիջոցները: Հեղինակն անդրադառնում է Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի նկատմամբ ՆԱՏՕ-ի և Ամերիկայի ռազմավարությանը: Անդրադարձ կա նաև Ուկրաինայի 2014 թվականի փետրվարյան հեղաշրջումից հետո երկրի անկայուն և տատանվող իրավիճակին: Նա մեջբերումներ է կատարում հայտնի քաղաքագետների ու գիտնականների ասույթներից, նաև Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի, Ջոն…
Սուրիական տագնապի շուրջ ընթացող խմորումներու ծիրին մէջ երէկ կարեւոր համարուած ժողով մը գոյացաւ Նիւ Եորքի մէջ: Ժողովին ունեցած արդիւնքներէն բացի պէտք է շեշտադրել երկու հիմնական կէտեր: ա. Մոսկուայի մասնակցութիւնը սոյն ժողովին: բ. Ամերիկեան կողմին Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատի ճակատագիրը ներկայիս մէկ կողմ դնելու եւ տագնապին միւս երեսները քննարկելու նոր ձեւաչափ մը: Անցնող շաբթուան ընթացքին կատարուած խմորումներուն արդիւնքով, Ռուսիոյ ԱԳ նախարար Սէրկէյ Լավրով մասնակցեցաւ Նիւ Եորքի նիստին: Ու երեւելի է նաեւ, որ Ուաշինկթըն եւ Մոսկուա առնուազն այս հանգրուանին կը փորձեն նոյն լեզուով խօսիլ: Այսինքն տագնապը փոխադրել նոր հանգրուան մը եւ միջազգային ու շրջանային ԻՇԻՊ-ի դէմ ստեղծուած դաշինքի ուժերը լարել եւ «մահացու»…

Իմպերիալիզմը 21-րդ դարում

Արտադրության համաշխարհայնացումը և տեղափոխումը էժան աշխատուժ ունեցող երկրներ՝ ժամանակակից նեոլիբերալիզմի ամենակարևոր և դինամիկ փոփոխությունն է: Սա հիմնականում կատարվում է արտադրությանն անհրաժեշտ ծախսերի կրճատման և շահույթի ավելացման նպատակով, ինչին նպաստում է նաև տեղի աշխատուժը այլ երկրներից տեղափոխած մարդկանց էժան աշխատուժով փոխարինումը: Սակագների իջեցումը և կապիտալի աշխուժացման ճանապարհին հանդիպող արգելքների վերացումը նույնպես խրախուսում է արտադրության փոխադրումը էժան աշխատուժով երկրներ: Սակայն սահմանների ռազմականացումը և օտարերկրացիների նկատմամբ բացասաբար տրամադրվածությունը նվազեցրել են բանվորների տեղափոխումը, չնայած վերջին ժամանակներում աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանքով ողջ աշխարհում ապաստան փնտրողների մեծ բանակը նպաստում է էժան աշխատուժ գտնելու և շահագործելու նեոլիբերալական քաղաքականությանը: Գործարանները հեշտորեն մարզերը հատում են ու գործարանատերերի հետ հանգիստ տեղափոխվում…
Վերջին օրերին մեր՝ հայերիս և Հայաստանի մասին շատ են խոսում, որի պատճառը Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն է, այնուամենայնիվ մինչ օրս բոլորը լռում են կամ հազվադեպ են հիշում այն մասին, որ այդ նույն Թուրքիան 1993 թ․-ից ի վեր Ադրբեջանի հետ Հայաստանը շրջափակման մեջ է պահում։ Մինչ օրս շարունակում են շրջափակման քաղաքականությունը, ինչը հարկ է որակել որպես ռազմական նվաճողական գործողություն Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Իսկ այն, որ մեր մասին սկսել են հաճախ «հիշել», զարմանալի չէ։ Միշտ է այդպես եղել, երբ Ռուսաստանը և Թուրքիան հակասություններ են ունեցել կամ միմյանց դեմ պատերազմի են պատրաստվել։ Այսօր իսկապես մի շարք ռուս քաղաքագետներ, քաղաքական վերլուծաբաններ բացահայտ խոսում են հայերին…

Քիւրտերը եւ մենք

Թուրքիոյ մէջ ընթացող գործընթացները կրնան ծանր ազդեցութիւն ունենալ երկրի բնակչութեան կարեւոր մէկ բաղկացուցիչը համարուող քիւրտ ազգաբնակչութեան համար: Երկրի արեւելեան հատուածներուն մէջ սկիզբ առած եւ ցարդ շարունակուող զինուորական գործողութիւնները, սպաննութիւնները, ճնշումները եւ ձերբակալութիւնները կը յուշեն այն մասին, որ թրքական պետութեան համար այսօր թիւ մէկ խնդիրը քրտական հարցն է: Չնայած անոր, որ քաղաքական գետնի վրայ քիւրտերու անունով խօսող HDP-ն մեծ ճիգեր կ’իրականացնէ իրադրութիւնը քաղաքական դաշտին մէջ պահելու, երկրի իշխանութիւնները ամէն գնով կը փորձեն զինուորական բախումներուն շրջանագիծը պահել բաց եւ նոյնիսկ քաղաքական միաւորներ քաղել այդ բախումներուն եւ դէպքերուն ընդմէջէն: Պոլսահայ մտաւորական Էթյէն Մահչուպեան, երբ առիթով մը ըսաւ, թէ Թուրքիոյ մէջ հայկական հարց գոյութիւն…

Էրդողանը և Թուրքիայի քաղաքականությունը

Ռեջեբ Թայիփ Էրդողան. հասկանալու համար, թե ինչ է կատարվում հիմա Թուրքիայում, պետք է անդրադառնալ Էրդողանի քաղաքական ուղուն՝ հենց ամենասկզբից: Ինչպես նա մտավ քաղաքական դաշտ, ինչպիսի ներքաղաքական գաղափարախոսության է հետևել, ովքեր են կանգնած Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության հետևում, որոնք օգնել են նրան գալ իշխանության և մնալ այսքան երկար: Էրդողանի հաջողության գաղտնիքը՝ ամենասկզբից մինչև մեր օրեր: Էրդողանը դեռ երիտասարդ տարիներին քաղաքականության մեջ մտած անձնավորություն է, և մոտավորապես 20-22 տարեկանում նա արդեն դարձել էր Թուրքիայում իսլամական ուղղվածություն ունեցող կուսակցության երիտասարդական թևի առաջնորդը: Հետո նա աճեց Նեջմեթին Էրբաքանի թևերի տակ, նրա, այսպես ասած, ուսանողներից, աշակերտներից մեկն էր: Նեջմեթին Էրբաքանը, կարելի է ասել,…
Էջ 4, 6-ից