Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքը Վիեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպման մասին Վիեննայի հանդիպումը հետաքրքիր էր որպես հանդիպման փաստ, որովհետև այն առաջինն էր ապրիլյան բախումներից հետո և որովհետև հանդիպումից առաջ պարզ չէր՝ այսքանից հետո Հայաստանի ղեկավարությունը կգնա՞ նման քայլի, թե ոչ: Բայց գնաց: Ընդհանուր առմամբ՝ հանդիպման քաղաքական ակնկալիքները դեռ չեն արդարացել, որովհետև չկա միասնական ակնկալիք: Ադրբեջանը ապրիլյան դեպքերից հետո հույս ունի, որ մեկնարկելու է տարածքները փուլային տարբերակով վերադարձնելու գործընթաց, իսկ Հայաստանը հույս ունի ստանալ անվտանգության հուսալի երաշխիքներ: Ինչ վերաբերում է գլխավոր դիտորդներին՝ ՌԴ-ին և ԱՄՆ-ին, ապա նրանք էլ հակամարտության կարգավորման տարբեր նպատակներ ունեն, ավելի ճիշտ՝…
Մայիսի 12-ին, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը և պատմաբան Գևորգ Յազըճյանը: Հացպանյանը ցույց տալով ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության քարտեզը, որը տպագրվել է մեր երկրում, հարց բարձրացրեց այն մասին, որ Հայաստանի վարչական քարտեզում Արծվաշենը բացակայում է: «Մենք ունենք մի հողատարածք՝ Արծվաշենը, որը ՀՀ անբաժանելի մասն է, և Ադրբեջանը 1992թ. ամռանից այն բռնազավթել է: Ադրբեջանը, որը իբր թե երկիր է և սիրում է խոսել տարածքային ամբողջականության մասին, իսկ մենք ինչու չենք խոսում մեր Արծվաշենի մասին: Այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Թալիշ գյուղի վրա, առաջին իսկ ժամում մեր զինված ուժերը պետք է ազատագրեին…
Վերջին օրերին ամենաշրջանառվող լուրն այն է, որ Իլհամ Ալիևը նախապատրաստում է լայնամասշտաբ հարձակում ԼՂՀ-ի վրա: Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները Ղարաբաղում և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետությունը, լիովին հասկանում են, որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն Ադրբեջանն այսօր տեսնում է միայն ռազմական ուժի միջոցով: Այդ իսկ պատճառով, որպեսզի աշխարհը հասկանա, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանել ԼՂՀ-ի սահմանները ցանկացած միջոցով, Երևանը գնաց ճիշտ դիվանագիտական ուղիով. Հայաստանի Կառավարությունը հաստատեց ԼՂՀ-ի ճանաչման օրինագծի վերաբերյալ ԱԳՆ եզրակացությունն ու օրինագիծն ուղարկեց Ազգային Ժողով քննարկման: Այս քայլով Հայաստանը փակուղու մեջ դրեց Ալիևին և հասկացրեց բոլորին, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը կճանաչի Արցախը: Երբ…
Հայաստանը պետք է իր ռազմաքաղաքական արժեքը՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ միջազգային համայնքի առաջ բարձրացնի: Մենք գիտենք, որ Հայաստանն աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի, բայց մենք 25 տարվա ընթացքում կամաց-կամաց Ռուսաստանի առաջ կորցրեցինք այդ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական արժեքը: Այսինքն՝ միայն Ռուսաստանի առաջ մենք կորցրեցինք մեր ռազմաքաղաքական արժեքը, բայց նույն ձևով, եթե վերցնենք Հայաստանը միջազգային բեմի վրա, ապա բարձրացրեց իր ռազմաքաղաքական արժեքը: Այդ հակասության մեջ ենք այսօր: Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա քանի որ Լավրովը մոտ է հայերին, լավ է որ ինքը գա, ոչ թե Մեդվեդևը, Ռոգոզինը կամ ուրիշ մեկը: Տեսնենք, թե ինչ պետք է առաջարկի, ես դա չեմ կարող կանխատեսել: Ասում են՝ «Պուտինի…
Ինչո՞ւ է Պուտինի վարչակարգը վերջին շաբաթվա ընթացքում ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ընդգծում իր ադրբեջանամետությունը: Մի՞թե Լոնդոնի ֆինանսական կլանի մարիոնետ Պուտինը փորձում է կիրառել 1920-ական թվականների բոլշևիկների քաղաքականությունը, մտածելով նորից սկսել ռուս-թուրքական սիրախաղը՝ բոլշևիկների նախկին ռազմավարությունը՝ ռուս-թուրքական պակտը ընդդեմ արևմուտքի: Այս դեպքում Կրեմլի լոնդոնյան (հանրությանը հայտնի է՝ Ռոտշիլդյան կամ Վինձորյան անունով) մարիոնետն ընդդեմ ԱՄՆ ֆինանսական կլանի (հանրությանը հայտնի է՝ Ռոկֆելերյան անունով): Նախ՝ մեր ժամանակներում արևմտյան աշխարհը կառավարվում է տրանս-կոնտինենտալ ֆինանսական կայսրությունների կողմից, որոնք խմբավորված են ամերիկյան IMF - International Monetary Fund և լոնդոնյան WBG - World Bank Group կորպորացիաների շուրջ, և այս կամ այն երկրի շահերն ու այդ երկրների ժողովուրդներն իրականում սուբյեկտ չեն, և…
Ապրիլի մեկից աշխարհի ուշադրությունը կենտրոնացավ Արցախում բռնկված չորսօրյա պատերազմին, բոլորը մեկնաբանում ու վերլուծում են վերսկսվող պատերազմի վտանգը և դրա ծավալման ահուսարսափը։ Արցախյան իրադարձությունները վերլուծել է նաև Իրանի տարածաշրջանային մասնագետ Բորհան Հեշմաթին: Առանձնացրել ենք նրա մի քանի նկատառումները, զերծ մնալով մեր մեկնաբանություններից։ Բաքվի լրատվամիջոցներում այս չորսօրյա պատերազմը ճանաչվեց որպես «Ապրիլի արյունոտ պատերազմ», որը պարունակում է կարևոր դասեր Բաքվի և Երևանի համար: Չնայած Բաքուն սկսեց պատերազմը և նախաձեռնությունը իր ձեռքում էր, սակայն կարողացավ գրավել ընդամենը երկու բլուր: Առաջին դասը, որ պետք է քաղել այս պատերազմից այն է, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի: Այս հարցի լուծումը պահանջում է երկարատև և խելացի մոտեցում,…
Հարգելի պ-ն նախագահ, մեր երկրում տեղի ունեցող ապրիլյան իրադարձությունները բոլորիս այնքան մերձեցրին, որ մոռացա անգամ, որ Ձեզ ատում եմ: Հիմա շտապում եմ անկեղծանալ, քանի դեռ արթմնի քնի մեջ եմ, թեկուզ հակված եմ մտածելու, որ քունը մինչ ապրիլի մեկն էր, իսկ արթունը ներկայիս վիճակն է: Պ-ն Սարգսյան, ասում են՝ նախագահ լինելը դժվար է: Ի՞նչ ասեմ, չգիտեմ, դեռ նախագահ լինելու առիթ չեմ ունեցել, բայց սեփական փորձով համոզվել եմ, որ կյանքիս ամեն ժամանակահատվածում այնպիսին եմ եղել, ինչպիսի մարդկանցով շրջապատել եմ ինձ: Նրանցով էլ որոշվել է իմ առաջ ծառացած խնդիրների լուծման հաջողությունը: Ոչ վաղ անցյալում, երբ հայ ժողովուրդը Զորի Բալայանին քարկոծում էր ԼՂՀ փրկությունը…
Երեկ «ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» վերնագրով գրեցի՝ «Մեր սահմանապահ 18-20 տարեկան զինվորը խառնեց ու լուծարեց ինչ-որ տեղում, ինչ-որ «մեծ» հորջորջվող ստահակների ողջ ծրագրերը՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում»: Այո՛, 18-20 տաերկան մեր զինվոր սահմանապահ երեխեքը, ազդանշանային կանսերվի բանկեքով հագեցված փշալարային սահմանը պահեցին ու կարողացան խափանել թշնամու գերեազանցող ուժերը ու ադրբեջանական «բլից-կրիգ» ծրագիրը: Իսկ տարիներով մեր բանակի պետական փողերը լափող կոստյումավորները, որոնք նույնիսկ ժամանակակից տեխնիկայով չէին ապահովել սահմանի ազդանշանային անվտանգությունը, առաջիկայում դիվանագիտական հաղթանակ պետք է ապահովեն, որը կասկածելի է... (սա իմիջիայլոց, իսկ հիմա անցնեմ հիմնականին): Դեռևս 1920-1921 թթ. Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագրային հարաբերություններում կատարեց շատ խելացի քայլ, որը կարելի է համարել ժամանակի մեծ…
Վերջին օրերին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առաջացած լրջագույն վիճակը՝ այսուհետև պատերազմը հասել է իր գագթնակետին: Այս օրերին միջազգային մամուլը, գերտերությունները, ինչպես նաև տեղական մամուլը անդրադառնում են բախմանը: Ուշադիր հետևելով այս ամենին միանշնակ պարզ է դառնում, որ սա ադրբեջանական հերթական պոռթկումն է Թուրքիայի հրահանգով և այստեղ ստուգվում է հայերի պատրաստավածությունն իրենց հետագա քայլերի համար: Հայկական կողմը երկրի նախագահի մակարդակով ցույց տվեց, որ պատրաստ է ցանկացած ոտնձգության դիմակայելու և անցնելու ջախջախիչ հարձակման: ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների պատվիրակությունը կարելի է ասել, որ չափից ավելի լուռ է և չգիտի ինչ անել: Այսօր Վիեննայում տեղի կունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ և պետք է լուծում…
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին գրել է․ Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող: Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ որում ճակատի շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում: Կրկին ընդգծեմ, սակայն, որ ճակատի որոշ հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են, քանի որ հակառակորդը այդտեղ կուտակել է խոշոր ուժեր: Հարկ եմ համարում անել մի քանի դիտարկումներ. - ադրբեջանական այսպես կոչված «ճակատային թողարկումները» ուշադիր դիտեք և ուշադրություն դարձրեք մի հստակ առանձնահատկության՝…
Դեռ էն թվերին, նույնիսկ հազարավոր տարիներ առաջ հայերը գնում էին դուրս: Ասում էին՝ դրսում լավ է, բայց մինչև վերջ էլ ոչ ոքի համար էդ լավի բնույթն ու էությունը միանշանակ չդարձավ, քանի որ դրսի վերաբերյալ բողոքներն ու դժգոհություններն ավելի զարհուրելի էին ու գարշելի, քան ներսի մասին երբևէ հնարավոր էր լսել: Հայտնի բան է նաև, որ զարգացած երկրներում ավելի լայն հեռանկարներ են լինում: Բնականաբար, յուրաքանչյուր ոք առաջին հերթին իր ու իր ընտանիքի մասին է մտածում, հետո նոր հանրության ու հանրային շահի, ըստ այդմ՝ խնդիրների սրացման դեպքում շատերը թողնում են երկիրն ու հեռանում: Կասեն՝ հայ հասարակությունը անհատների հասարակություն է, հայերն անհատապես են զարգանում,…