Վազգեն Սաֆարյան. «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ : Կառավարության ծրագիր, կենա՞ց թե իրական պատկեր, ԱԱԾ բացահայտումներ Նախ ընդհանուր առմամբ ձեր կարծիքը որպես մասնագետ Կենաց է, հայտարարություն է, չկա ոչ մի հստակ թիվ և այլն, ոմանք էլ՝ լավ է որ խոստումներ չկան, որոնք հետո իրականություն չեն դառնա, ի վերջո ինչպիսի՞ն պետք է լինի կառվարության ծրագիրը Կառավարության ծրագրի գերնպատակը ո՞րն է, հարցեր բարձրացնելը, թե լուծումներ առաջարկելը Ծրագրի տնտեսական բլոկի մեջ ի՞նչ լուծումներ եք դուք տեսնում, և որքանով են դրանք իրատեսական պայքար կոռուպցիայի եվ կաշառակերության դեմ այս պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների եւ հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները…
2018թ. մայիսին լրանում է “Սարդարապատի” հերոսամարտի և այդ ժամանակահատվածի հայ –թուրքական ճակատարտերի` Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի և այլ մարտերի 100-ամյակը: Հանրության մոտ չի թուլանում հետաքրքրությունը 1918 թվականին կատարված իրադարձությունների նկատմամբ: Եվ դա հասկանալի է, քանի որ բնական է նաև մարդու ձգտումը` իմաստավորել իր անցած պատմությունը, այնտեղ գտնել այօրվա շատ կնճռոտ հարցերի պատասխանը: Ստորև ներկայացվում է տեսանյութ` այդ ճակատամարտերի ականատես և մասնակից, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի խոսքը :
Խոսքը վերաբերում է 20-րդ դարի առաջին կեսին հայ ռազմական ու պետական ասպարեզում գործած ամենահակասական կերպարներից մեկինՙ Դրաստամատ Կանայանին: Նրա հախուռն եւ արկածախնդիր բնավորությունը, առճակատումների սիրահար եւ հրահրող լինելը, փողասիրությունն ու հակառակորդներին եւ մրցակիցներին ամեն գնով ոչնչացնելու հատկությունը չեն վրիպել նրա կյանքին ու գործունեությանը անդրադարձած շատ պատմաբանների ու գրողներիՙ անգամ Չարենցի եւ Անդրանիկ Ծառուկյանի ուշադրությունից: Նրա կասկածելի կապերի մասին թափանցիկ կամ կիսաթափանց ակնարկություններ արել են նույնիսկ նրա կուսակիցները: Սակայն առաջին անգամն է, որ ամերիկյան CIA-ի հետ նրա առնչությունների, վերջինիս գործակալը լինելու մասին է վկայվում, հիմք ընդունելով ամերիկյան ապադասակարգված փաստաթղթերը, որոնց ծանոթացել է կանադահայ քաղաքական գործիչ Վիգեն Աթթարյանը (Viken L. Attarian), որի…
ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏ Սոցիալիզմի արագամտության ոգին, որակով հուզմունք էր փնտրում նորագույնում: Մուրճը պատերի միջով անցնելով, որպես հիշողություն, չգտավ իր ազնիվ շինարարին, ավելին` շեները դարձել էին հայելուկ ծխնելույզներ, որի վառարանի փայտի ճրթճրթոցի մեջ վանկեր էին մոռացված էսթետիկ անցիալի: Մանգաղը նույնպես տարակուսած էր, հնձելու բան չէր մնացել: Հեռվում երևացող ասպարեզի դերանուններն իրենց հեքիաթի ապարանքից, արևը մեկ մատով փակած, լուսինը կրում են իբրև գլխարկ: Մայր Հայաստան կոթողի անդող հայացքը Հաղթանակի բարձունքից փնտրում էր “ՀԵ~Յ ՁԵԶ ՄԱՏԱՂ ԲԱՆՎՈՐ ՏՂԵՐՔ “–ի բանվորի արձան հետագծի աճուրդի գործիքները, որոնք պրոլետարից պրոֆեսորներ ձուլելով, հայտնվեցին չուգունե ժամանականորմում: Ստեփան Շահումյանի կոթողը կարծես թե սովորել է լռությամբ խոսել, տեսնելով փոփոխված խաղերի քամու գույնը…
Ընդհանուր «Բարեկեցության» պետության համար պայքարը, հանրության մեծամասնության համար անհրաժեշտ պայքար է: Սա մի ծրագիր է, որտեղ հնարավոր է բոլոր ձախ ուժերին համախմբել դրա շուրջը, սակայն չի կարելի դրա թերություններն ու սահմանափակումները անտեսել: Սա մի ծրագիր է, որի նպատակը «Կապիտալիզմ մարդկային դիմակով» ստեղծելն է, սակայն ձախ ուժերի մեծ մասը ցանկանում է ստեղծել «Սոցիալիզմ մարդկային դեմքով»-ը: Արդյո՞ք երկրորդի ընդունումը նշանակում է առաջինի մերժում: Սոցիալ Դեմոկրատիայի ձևավորման ու էության ուսումնասիրությունից հետո, արդեն ժամանակն է կարճ հայացք նետել դրա վերջին փորձառությունների վրա: Անդրադառնանք վերջին շրջանի երկու կարևոր փորձերին Եվրոպայում, Շվեդիայում և Ֆրանսիայում: Շվեդիայի հայտնի տնտեսագետ ու սոցիալ դեմոկրատ Ռուդոլֆ Միդները (Rudolf Meidner) և մյուս…
Հետևյալ հարցը ուղղվեց Ռոբերտ Էլբրիթոնին. - Որևէ կասկած չկա սոցիալիզմի գաղափարախոսության դրական ազդեցությունների մասին կապիտալիզմի կամ ընդհանուր մարդու զարգացման վրա: Դուք նշեցիք այն երկրները, որոնք շարժվել են դեպի սոցիալիստական հեղափոխություններ, զարգացած երկրների շարքում չեն եղել: Ճիշտ է, սակայն մենք Գերմանիայի հեղափոխության փորձը ունենք, որտեղ սոցիալ դեմոկրատները հզոր էին ու հայտնի մարքսիստներն ու սոցիալիստները ղեկավարում էին շարժումը: Գերմանիան արդյունաբերական զարգացած երկրների շարքում էր, սակայն սոցիալիստական հեղափոխությունը նույնիսկ Գերմանիայում պարտվեց: Կարծում եմ այս հարցը վերադառնում է ձեր այն «Հեղափոխություն և Բարեփություն» խոսքին: Ռոբերտ Էլբրիթոն - Մենք պետք է սովորենք անցյալի պարտություններից, սակայն հնարավոր է անցյալը փնտրելու համար, մի տեսակ հասարակ պատասխան գտնելու…
Լծված տերերի շառաչյուն կարգին, Հռնդում եք դուք այստեղ վայրահաչ, Ժանգոտած սրեր ձեռքներիդ պահած, Անկում եք կարդում իմ նոր աշխարին: /Ե. Չարենց/ Փոխվել են ժամանակները և գործունեության ձևը, Արևմտյան դիվանագիտական գործիչները Հայաստանում քաղաքական դասընթացներ են կազմակերպում, տնային առաջադրանքներ են տալիս, ժամանակացույց են հաստատում: Քաղաքական դաշտը մնացել է ավտոտնակների վրա թռվռացող, գրանտակեր ԵԼՔ-ականներին, որոնք ընդամենը վերջերս են սերտել թղթախաղի տերմինները և իրենց տկարամտությամբ քաղաքական ընդիմադիր դաշտը վերաձևել են “խոպանի”: Այդ անորոշ քաղաքական վակուումը լայն հնարավորություն է ստեղծել Հայաստանում բուն դրած Արևմտյան դիվանագիտական կառույցներին իրենց ծրագրերը իրականացնելուն, որոնց գերագույն նպատակն է առողջական խնդիրներ ունեցող, տեղական դիլիդենտներին օգտագործել Հայաստանում նարնջագույն հեղափոխություն անելու համար, և…
Իրանի դեմ հերթական քայլերի շրջանակում ԱՄՆ-ի կառավարությունը Իրանին դասել է թրաֆիքինգի դեմ պայքարի հարցով չհամագործակցող երկրների շարքում: ԱՄՆ-ի պետքարտուղարության տարեկան զեկույցում ասված է, որ Իրանը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցով չի համագործակցում միջազգային կառույցների հետ: 2000 թ.-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հաստատված «Մարդու թրաֆիքինգի զոհերին պաշտպանելու» անվան վավերացված օրենքի համաձայն Վաշինգտոնին արգելվում է օգնություն ցուցաբերել այն երկրներին որոնք չեն համագործակցում մարդու թրաֆիքինգի դեմ պայքարում: Մարդու թրաֆիքինգը ցավալի երևույթ է միջազգային ասպարեզում: Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարույունը պետք է նախքան այդ զեկույցը հրապարակելը հետդարձ հայացք նետի ԱՄՆ-ի անցյալին: Այնպես որ իր վատ անցյալով չփորձի այլ երկրներին մեղադրել թրաֆիքին մեջ: Միացյալ Նահանգները պատմական այն պայմաններում իր…
Իմ նպատակը չէ դիմել նրանց խղճին, ովքեր ջանք չեն խնայում վարկաբեկելու սովետական քաղաքակրթությունը, սոցիալիզմը, քանի որ դա նրանք երբեք չեն ունեցել։ Չեմ ուզում ընդարձակորեն պատասխանել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում սովետական քաղաքակրթությունը, ինչպիսի՞ն է այսօր նրա նշանակությունը, սովետական քաղաքակրթությունը ընդմիշտ մնացե՞լ է անցյալում, թե՞ նրան է պատկանում ապագան: Գիտեմ, որ այս հարցերը շատերին է հուզում, ինչպես նրա կողմնակիցներին, այնպես էլ նրա հակառակորդներին: Մեր կյանքում տեղի է ունեցել ոչ միայն հասարակական-քաղաքական կացութաձևի փոփոխություն, այլ կատարվել է հասարակության նոր, մեծ պառակտում: Սկսած 1990-ական թվականներից մեր իրականության մեջ խառնվել է ամեն ինչ: Ստորն ու բարձրը փոխել են իրենց տեղերը: Երկրի ճակատագրի համար խոր,…
Մեզ համար ոչ պարզ և վիճակահարույց հարցերից մեկը աշխատավորների, աշխատավարձ ստացողների ու բանվորների գիտակցության վիճակն է: Սոցիալիզմի ու մարքսիզմի կողմնակիցների մեծ մասսայի համար, այս իրականությունը, թէ ինչո՞ւ սոցիալիզմի փլուզումը և կապիտալիզմին վերադառնալը չի բողոքարկվում ու դիմադրվում բանվորների կողմից և այն հարցը, որ ինչո՞ւ նրանց մեծ մասը քվեարկում են աջակողմյան կուսակցությունների օգտին, արտացոլում է այն իրականությունը, որ բանվորների գիտակցությունը մեծ մասամբ տպավորված է իշխող կուսակցությունների գաղափարախոսությունից: Այս իրականությունը շոկային է: Կոմունիստների մի մասը դրա հիմնական պատճառը մարքսիզմ Լենինիզմի անբավարար պրոպագանդան են տեսնում: Լենինը «Ի՞նչ անել» իր տեսությունում ցույց է տալիս, որ բանվոր կամ աշխատավոր դասակարգի գիտակցությունը ինքնուրույն չի ձևավորվում, այլ ձեռք…