«Համշահրի» օրաթերթ, օն լայն, 25/05/2023 Իրանի առաջին փոխնախագահն ասաց. «Այն երկրներից մեկը, որտեղ մենք պատրաստվում ենք գործնականում վերացնել դոլարը դրա հետ փոխանակման դեպքում, Ռուսաստանն է»։ Համշահրի Online-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Մոխբերը Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարի հետ ունեցած զրույցի մանրամասների մասին ասել է. Ռուսաստանը այն երկրներից է, որտեղ մենք պատրաստվում ենք գործնականում վերացնել դոլարը նրա հետ փոխանակվելիս։ Մենք բանակցություններ ենք վարել նաև այս կապակցությամբ։
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200388 Մեկնաբանություն- Զելենսկիի երկակի մոտեցումը և նրա կողմից խնդիրներն այլոց վերագրելը Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ Իրանից պահանջել է ԱԹՍ չուղարկել Ռուսաստան՝ հենվելով այն պնդումների վրա, որոնց իսկությունը բազմիցս հերքվել է Իրանի կողմից և ոչ մի հիմնավոր փաստաթուղթ չի ներկայացվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր քարոզչական շոուում, հիմնվելով այն մեղադրանքների վրա, որոնց իսկությունը բազմիցս հերքվել է Թեհրանի կողմից, Իրանի ժողովրդից պահանջել է չկողմնորոշվել Ռուսաստանի կողքին և, չկանգնել այսպես կոչված պատմության մութ կողմում: Շարունակելով իր պնդումները՝ Զելենսկին հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ եք ցանկանում մեղսակից լինել Ռուսաստանի ահաբեկչական գործողություններին։ Իր տեսաուղերձում նա Իրանի ողջ ժողովրդից պահանջել է ազդել Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ռուսաստան…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ մոտ ապագայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային փոխադրումների կազմակերպման շուրջ։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր՝ հեռավար կարգով մասնակցելով Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի կնքման արարողությանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնիի հետ: Հոսեյնի խոսքով` Իրանը ուզում է բոլոր պատուհանները բաց թողնել իր համար, Հայաստանի հետ ճանապարհը իր համար շատ կարևոր է: https://youtu.be/ObxUTnGO2SQ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պահանջում է հեռուստաբանավեճ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Այդ հայտարարությունը, որ հրապարակել է Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, հաջորդել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, որը հնչել էր դրանից ժամեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ռուբեն Վարդանյանը, որ հայտարարել է Արցախի պաշտպանության ճակատ ստեղծելու նախաձեռնության մասին, լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ ինքը Սամվել Բաբայանի հետ հանդիպել և ձեռքսեղմում է ունեցել մեկ անգամ, երբ նա քաղաքացիներին էր ներկայացնում իր պատկերացումները իրավիճակից ելքերի վերաբերյալ: «Կար մոտ 35 մարդ», ասել է Ռուբեն Վարդանյանը, նշելով, որ իրեն այնքան էլ պարզ չէ, թե ինչ է այժմ պատկերացնում Սամվել…
Երբ խոսում ենք սոցիալիզմի մասին ինչ նկատի ունեն՞ք: Ահա տասը բան դրա տեսության, պրակտիկայի և ներուժի մասին, որոնց մասին մենք պետք է իմանանք: (Մաս 2) 2. ՍՈՑԻԱԼԻԶՄԸ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ Մարդիկ սոցիալիզմը տարածում են աշխարհով մեկ՝ մեկնաբանելով և իրագործելով այն տարբեր ձևերով՝ հիմնվելով բովանդակության վրա: Սոցիալիստները գտնում էին, որ կապիտալիզմը համակարգ է, որն առաջացնում է անընդհատ խորացող անհավասարություններ, գործազրկության և դեպրեսիայի կրկնվող ցիկլեր և խաթարում է ժողովրդավարական քաղաքականություն և ներառական մշակույթներ կառուցելու մարդկային ջանքերը: Սոցիալիստները մշակեցին և քննարկեցին լուծումներ, որոնք տարբերվում էին կապիտալիստական տնտեսությունների կառավարական կանոնակարգերից մինչև ձեռնարկությունների սեփականատեր և շահագործող կառավարություն, ձեռնարկությունների (և մասնավոր և պետական) վերափոխում…
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնությանը պարտադրած իմպերիալիզմի պատերազմը և այս երկրի կանխարգելիչ պատասխանը և այս երկու երկրների հիմնականում անմեղ մարդկանց կյանքի ողբերգական կորուստը և նյութական վնասները ցավալի է ամբողջ մարդկության համար: Այս երևույթը մի սկզբնակետ է աշխարհի համակարգում մեծ փոփոխությունների առաջացման համար, որը դյուր չի գալիս իմպերիալիստական երկներին, որոնք մինչ այժմ եղել են աշխարհի մենատերն, թելադրողն և դասակարգային շահագործման աղբյուրը: Կապիտալիստական ու իմպերիալիստական համակարգը անցյալ քանի հարյուր տարիների ընթացքում մարդկային շատ զոհերի ու տանջանքների պատճառ են դարձել ու իրենց շահերի պատճառով շատ վնասներ են հասցրել բնությանը և մեր էկոլոգիային: Ինտելեկտուալ և մտավոր շատ ուժեր հայտնվել են նրանց գաղափարախոսության կենտրոնում, նրանք հայտնվել են…
Կապիտալիզմի երկար պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային տնտեսական ծանրության կենտրոնը վճռականորեն տեղափոխվում է դեպի արևելք: Առևտրի հաշվեկշիռն այժմ ձեռնտու է Չինաստանին, և Երրորդ աշխարհի երկրները պատրաստվում են ԱՄՆ-ի հեգեմոնիայի դարաշրջանի ավարտին, համաշխարհային կապիտալիստական համակարգում պարտադրված անհավասարակշռության շրջանին, որն արագացրեց հետգաղութային հասարակությունների թերզարգացումը: Այս գործընթացի արդյունքում սանձազերծված տեկտոնական շարժումները ցնցումներ են առաջացնում ամբողջ աշխարհով մեկ: Այսպես կոչված «արևմտյան աշխարհը», որը ձևավորվել է դարերի ընթացքում կապիտալի գերիշխանությամբ, անզոր է սովի, աղքատության և կլիմայի փոփոխության աղետների առջև: Հին գաղութատիրական տերությունները, որոնք սահմանափակված են իրենց տնտեսական հզորությունը հասարակության բարելավման ուղղությամբ ուղղորդելու համար, մի գործընթաց, որը կվիճարկի մասնավոր սեփականության գերակայությունը, ռեսուրսներ են օգտագործում մասնավոր հարստության…
Հիրադ Մոխիրի, միջազգային հարաբերությունների դոկտորա և համալսարանի դասախոս․ Այս նյութը լույս է տեսել մոտ մեկ տարի առաջ, սակայն իր կարևորության բերումով տպագրում ենք։ Իրանական դիվանագիտության կայք էջում ուղղված գրառման մեջ Հիրադ Մոխիրին գրում է. «Կովկասի ապագան հղի է փոփոխություններով, և անշուշտ այն է, որ Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունու դաշինքն առավել քան երբևէ անհրաժեշտ և կարևոր է դառնում աշխարհի բազմակողմ շահերի համար։ նշված երեք երկրներ. Ամենակարևոր երկիրը, որը կարող է վճռորոշ դեր խաղալ կովկասյան հարաբերությունների ապագայում, Իրանն է։ Իրանը լավ է հասկացել, որ եթե Հարավային Կովկասի տարածաշրջանի առջև կրկնի իր նախկին պասիվ ռազմավարությունը, անդառնալի կորուստներ կունենա, իսկ եթե Հայաստանին չաջակցեն Իրանը և Ռուսաստանը,…
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Մարկոսը: - Հարգարժան պարոն Մարկոս, ապրիլին Ձեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով հուլիսի 1-ին կայանալիք Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշել էիք, որ Ռուսաստանի նման բազմամիլիոն ու բազմազգ երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է կայունությունն ու խաղաղությունը, և համոզմունք էիք հայտնել, որ նշված կայունության ու խաղաղության ամենահուսալի երաշխավորն ու պաշտպանը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը: Դուք նաև կողմնակից էիք ՌԴ Պետդումայի հաստատած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու: Այսօր, երբ արդեն հետևում է մնացել համառուսաստանյան քվեարկությունը, արդարացա՞ն…
Աշնան արևը գունագեղ լուսանկարչությամբ՝ հավերժացնում էր դաշտերի և այգիների ծաղկավոր շրջազգեստները, ձորակների ու բլրակների տաբատի գրպանից թափվող աշնան էջանշան տերևաթափը, արտերի աշնանացանը, հանդերի “բոստանփուզին” :Ողջո՜ւյն հողի աշխատավորին, ողջո՜ւյն…-Բարև, բարև, կարմիր արև,- ասացին գյուղացիները:Արևի շողերը ներթափանցեցին անպատուհան այն սենյակը, որի պատից կախված էր Լենինի ժպտացող դիմանկարը: Նկարն իր ուղեծրի հետևում ուներ յոթանասունամյա սոցիալիզմի վառ ու պայծառ կոմունիզմի աստղը: Հիրավի, երբ փակում ենք սոցիալիզմի աչքերը, ներկան դառնում է աճպարարություն: Մարգարեական գրության մեծ ծրագիր կոչեմ, թե ընկեր Լենին, կամ թե Մարքսիզմ կամ կոմունիզմի փաստերի վերելակային զրույց, համոզված եղեք, որ դա է կյանքի կարմիր գիծը, աշխարհի ու մարդկության բոլոր գույների միությունը: Չի կարող լինել…