Անկարան չի ճանաչում Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը Ռուսաստանին. Թուրքիայի ԱԳՆ
«Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը չճանաչելու և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է»,- ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմում իրադարձությունների զարգացմանը, և գլխավորապես Ղրիմի թաթար թուրքերի վիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում Ղրիմի միացումը Ռուսաստանին որակել են «բռնակցում, հավելել՝ դա միջազգային իրավունքի խախտում է:
Yanis Varoufakis and the Green New Deal for Europe | DeepDive
ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 12)
Որքան էլ տարօրինակ է, Միացյալ Նահանգները փորձեց միջնորդ դառնալ քաղաքացիական պատերազմի մեջ, այն դեպքում, որ ինքը միաժամանակ պատերազմի մի կողմում հանդես էր գալիս որպես ակտիվ և հզոր մասնակից։ 1946 թվականի հունվարին Նախագահ Թրումենը, ըստ երևույթին, գիտակցելով և տեսնելով, որ կամ փոխզիջման պետք է գնա կոմունիստների հետ, կամ էլ ամբողջ Չինաստանը ընկնելու է նրանց տիրապետության տակ, գեներալ Ջորջ Մարշալին ուղարկեց, որպեսզի փորձի կազմակերպել կրակի դադարեցումը և ինչ-որ չճշտված կոալիցիոն կառավարություն ձևակերպի: Թեև որոշ ժամանակավոր հաջողություններ ձեռք բերվեցին հրադադարի կապակցությամբ, սակայն կոալիցիոն կառավարության գաղափարը դատապարտված էր ձախողման, նույնքան անհավանական, որքան ցարի և բոլշևիկների միջև ամուսնություն կարող էր տեղի ունենար: Ինչպես պատմաբան Դ.Ֆ. Ֆլեմինգը նշել է. «Չի կարելի միավորել մեռնող օլիգարխիային աճող հեղափոխության հետ»: Միայն 1947 թվականի սկզբին Միացյալ Նահանգները սկսեց դուրս բերել իր ռազմական ուժերի մի մասը, թեև Չիանգի կառավարությանն այս կամ այն ձևով շարունակվեց օգնությունն ու աջակցությունը պատերազմից երկար ժամանակ անց: Մոտավորապես այս նույն ժամանակահատվածում «Թռչող վագրերը» (Flying Tigers) սկսեցին իրենց գործողությունը: Գեներալ Քլեր Չեննոյի գլխավորությամբ ամերիկյան լեգենդար ավիացիոն ջոկատը համաշխարհային պատերազմից առաջ և ընթացքում չինացիների համար կռվել էր ճապոնացիների դեմ։ Այժմ Չեննոն, որպես Չիանգի ռազմաօդային ուժերի նախկին խորհրդական, վերագործարկեց էսկադրիլիան (CAT անունով) և նրա վարձակալած օդաչուները շուտով հայտնվեցին կռվի մեջ՝ թռչելով անվերջ մատակարարման առաքելություններով դեպի կոմունիստների կողմից պաշարված ազգայնական քաղաքներ՝ խուսափելով կոմունիստական արկերի պայթյուններից։ «Թռչող վագրերը» ամեն կերպ աշխատում էին սննդամթերք, զինամթերք և բոլոր տեսակի պաշարներ հասցնել Չանգի զորքերին, որոնք կռվում էին կոմունիստների դեմ։ Տեղափոխում էին նաև նրանց վիրավորներին։ Տեխնիկապես CAT-ը մասնավոր ավիաընկերություն էր, որը վարձել էր Չիանգի կառավարությունը, սակայն՝ մինչ քաղաքացիական պատերազմի ավարտը, պաշտոնապես փոխկապակցված էր ԿՀՎ-ին և դարձավ առաջին ստորաբաժանումը գործակալության լայնածավալ օդային կայսրությունում, որն առավել հայտնի է որպես Air America գծով: 1949 թ.-ին ԱՄՆ-ի օգնությունը Չիանգի ազգայնականներին պատերազմից ի վեր կազմում էր գրեթե 2 միլիարդ դոլար կանխիկ և 1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա. Ազգայնական բանակի 39 դիվիզիան կրթվել և զինվել էր: Այնուամենայնիվ, Չիանգի տոհմը փլուզվում էր բոլոր շրջաններում: Դա տեղի ունեցավ ոչ միայն Չիանգի դեմ կոմունիստների հարձակումով, այլև չինացի ժողովրդի՝ նրա բռնակալության դեմ ունեցած թշնամանքով, նրա անհագ դաժանության, ողջ բյուրոկրատական և սոցիալական համակարգի արտասովոր կոռուպցիայի պատճառով: Ի հակադրություն նրանց կոմունիստական վարչակարգի տակ գտնվող մեծ տարածքները՝ ազնվության, առաջընթացի և արդարության մոդելներ էին. Գեներալիսիմոսի զորքերի ողջ ստորաբաժանումները փախչում և միանում էին կոմունիստներին։ Ամերիկացի քաղաքական և ռազմական առաջնորդները պատրանքներ չունեին Չիանգի կառավարման բնույթի և որակի վերաբերյալ: Չինաստանում ԱՄՆ ռազմական առաքելության ղեկավար գեներալ Դեյվիդ Բարը ասում էր, որ Չինաստանի նացիոնալիստական ուժերը «գտնվում են աշխարհի ամենավատ ղեկավարության ներքո»: Գեներալիսիմոսը, նրա համախոհները և զինվորները փախան Թայվանի ծովային կղզի (Ֆորմոզա): Նրանք նախապատրաստել էին իրենց մուտքը դեպի կղզի երկու տարի առաջ՝ ահաբեկելով կղզու բնակիչներին, որ հնազանդվեն իրենց: Նրանք ջարդի ենթարկեցին կղզո՝ մոտ 28․000 մարդ։ Նախքան նացիոնալիստների փախուստը դեպի կղզի , Միացյալ Նահանգների իշխանությունը որևէ կասկած չուներ, որ Թայվանը Չինաստանի մի մասն է: Դրանից հետո այս կապակցությամբ կասկածներ առաջացավ Վաշինգտոնի պաշտոնյաների մտքերում: Այս Ճգնաժամը լուծվեց շատ պարզ ձևով. ԱՄՆ-ը համաձայնեց Չիանգի հետ, որ իրավիճակը դիտարկելու ճիշտ ձևն այն է, որ ոչ թե Թայվանը պատկանում է Չինաստանին, այլ այն, որ Թայվանը Չինաստան է: Եվ այսպես կոչվեց: Շարունակելի․․․
Հայեր, մենք ձեզ «գցելու» ենք, զգույշ եղեք. Զրույց 3՝ Լիբերալիզմ
ՄԱԿ-Ը ՀԱՅՏՆԵԼ Է ԳԱԶԱՅՈՒՄ ՍՈՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ասում է, որ ՄԱԿ-ի այս կազմակերպության պաշտոնյաների վերջին երկու օրերի այցելությունները հյուսիսային Գազայի Ալ-Աուդա և Քամալ Ադվան հիվանդանոցներ ցույց են տալիս սննդի խիստ պակասը և մահացու թերսնուցումը երեխաների մոտ։ Ըստ BBC-ի, պարոն Գիբերսիուսը այս հիվանդանոցներ կատարած իր այցի արդյունքները սոցիալական ցանցերում անվանել է «սարսափելի և չարագուշակ բացահայտումներ» և գրել, որ սննդի պակասը հանգեցրել է 10 երեխայի մահվան և դրանցում «թերսնման շատ բարձր մակարդակի»: Երկու հիվանդանոցի շենքերն ու հաստատությունները նույնպես ավերվել են իսրայելական բանակի հարձակումների ժամանակ։ Գազայի հյուսիսում այժմ ապրում է մոտ 300 հազար մարդ: Գազայի հյուսիսում սննդի և խմելու ջրի բացակայությունը վերջին օրերին օգնության կազմակերպությունների լուրջ մտահոգություններից մեկն է: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ այս կազմակերպության դիտորդների դիտարկումների և զեկույցների համաձայն՝ «Գազայում սովն անխուսափելի է»։
ՄԱԿ-Ը ՀԱՅՏՆԵԼ Է ԳԱԶԱՅՈՒՄ ՍՈՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ասում է, որ ՄԱԿ-ի այս կազմակերպության պաշտոնյաների վերջին երկու օրերի այցելությունները հյուսիսային Գազայի Ալ-Աուդա և Քամալ Ադվան հիվանդանոցներ ցույց են տալիս սննդի խիստ պակասը և մահացու թերսնուցումը երեխաների մոտ։
Ըստ BBC-ի, պարոն Գիբերսիուսը այս հիվանդանոցներ կատարած իր այցի արդյունքները սոցիալական ցանցերում անվանել է «սարսափելի և չարագուշակ բացահայտումներ» և գրել, որ սննդի պակասը հանգեցրել է 10 երեխայի մահվան և դրանցում «թերսնման շատ բարձր մակարդակի»:
Երկու հիվանդանոցի շենքերն ու հաստատությունները նույնպես ավերվել են իսրայելական բանակի հարձակումների ժամանակ։
Գազայի հյուսիսում այժմ ապրում է մոտ 300 հազար մարդ: Գազայի հյուսիսում սննդի և խմելու ջրի բացակայությունը վերջին օրերին օգնության կազմակերպությունների լուրջ մտահոգություններից մեկն է: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ այս կազմակերպության դիտորդների դիտարկումների և զեկույցների համաձայն՝ «Գազայում սովն անխուսափելի է»։
Դժգոհություններ Ֆրանսիայում 17 ամյա երիտասարդի ոստիկանի կողմից սպանության պատճառով։
ՍՊԱՆԵԼ ՀՈՒՅՍԸ CIA-Ի ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ Հեղինակ՝ Վիլիամ Բլում (William Blum) ՆԱԽԱԲԱՆ (Մաս 11)
Կոմունիստներից առաջ առանցքային կենտրոններ և նավահանգիստներ հասնելու համար ԱՄՆ-ը նավերով և ինքնաթիռներով տեղափոխեց 400,000-ից 500,000 ազգայնական զորքեր Չինաստանի և Մանջուրիայի անծայրածիր տարածքներ, վայրեր, որտեղ այլ կերպ չէին կարող հասնել: Քանի որ քաղաքացիական պատերազմը թեժացավ, Թրումենի ուղարկած 50000 ծովայինները օգտագործվեցին երկաթուղային գծերի, ածխի հանքերի, նավահանգիստների, կամուրջների և այլ ռազմավարական վայրերի պահպանության համար: Անխուսափելիորեն նրանք ներգրավվեցին մարտերի մեջ՝ տալով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, զոհեր։ Կոմունիստները ամերիկացի զորքերին մեղադրում էին, որ նրանք հարձակվում են կարմիրների կողմից վերահսկվող տարածքների վրա և իրենք ստիպված ուղղակիորեն կրակ բացեցին նրանց վրա, ձերբակալեցին զինվորական սպաներին և զինաթափեցին զինվորներին: Ամերիկացի մի ծովային հետևակ իր քաղաքի կոնգրեսականին այսպես էր գրում․ որ «Ամերիկացիները ամոթալի ձևով ռմբակոծել են մի փոքրիկ գյուղ և հայտնի չէ քանի անմեղ մարդ են մորթել»։ Միացյալ Նահանգների ինքնաթիռները պարբերաբար հետախուզական թռիչքներ էին կատարում կոմունիստական հսկողության տակ գտնվող տարածքների վրա՝ իրենց ուժերի դիրքերը ճշտելու համար։ Կոմունիստները պնդում էին, որ ամերիկյան ինքնաթիռները հաճախակի ռմբակոծել են և հարվածներ են հասցրել և իրենց զորքերին, մի այլ դեպքում՝ գնդացիրով հարվածել Կոմունիստների կողմից վերահսկվող քաղաքին: Հայտնի չէ, թե որքանով են այդ հարձակումներն իրականացվել ԱՄՆ օդուժի կողմից: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի բազմաթիվ ինքնաթիռներ վթարման ենթարկվեցին, իսկ օդաչուներից մի քանիսը կենդանի մնացին: Զարմանալիորեն, Կարմիրները շարունակեցին փրկել նրանց, բուժել վերքերը և վերադարձնել ԱՄՆ բազաներ: Միգուցե հիմա դժվար է գնահատել, բայց այս պահին «Ամերիկայի» առեղծվածն ու առասպելը դեռևս գրավել են ամբողջ աշխարհի մարդկանց երևակայությունը, և չինացի գյուղացիները, անկախ նրանից, պիտակավորված էին «կոմունիստ» բառով, թե՝ ոչ, բացառություն չէին կազմում և նույն ձևով էին մտածում: Պատերազմի ընթացքում Կարմիրներն օգնել են փրկել բազմաթիվ ամերիկյան օդաչուների և նրանց՝ ճապոնացիների վտանգավոր շարքերից անցկացնելով տեղափոխել են անվտանգ վայր: New York Times-ը այսպես էր գրում ․ «Կոմունիստները չկորցրեցին իրենց պաշտպանության տակ վերցրած նույնիսկ մեկ օդաչու և որևէ պարգևատրման սպասելիք էլ չունեին ամերիկացիներից այդ օդաչուներին փրկելու համար: 1946 թվականին, մոտ 100,000 ամերիկացի զինվորականներ դեռևս գտնվում էին Չինաստանում և դեռ աջակցում էին Չիանգին: Միացյալ Նահանգների պաշտոնական բացատրությունն իր զինվորականների այնտեղ գտնվելու համար այն էր, որ իբրև թե զինաթափելու էին ճապոնացիներին և իրենց երկիրը վերադարձնեն: Չնայած այս առաջադրանքը, իրոք, ի վերջո կատարվեց, սակայն ըստ ամերիկացի զինվորականների, քաղաքական գործառույթի և Թրումենի մեջբերված հայտարարությունների հիման վրա, այն երկրորդական բնույթ էր կրում։ Ամերիկացի զինվորները Չինաստանում սկսեցին բողոքել, որ իրենց տուն չեն ուղարկում։ Նույն բողոքը արձագանքվեց ամբողջ աշխարհում այլ զինվորականների կողմից, որոնք պահվում էին արտերկրում քաղաքական նպատակով (սովորաբար հակակոմունիստական նպատակներով): 1945 թվականին Սուրբ Ծննդյան տոների առթիվ Չինաստանում ամերիկացի ծովային մի լեյտենանտ այսպես էր ասում ․- «Ինձնից ամերիկացի զինվորները հարցնում են, թե ինչու ենք մենք այստեղ»: Ես չեմ կարող մեկին ասել այստեղ ենք, որպեսզի զինաթափենք ճապոնացիներին, մինչդեռ զինված ճապոնացիների հետ միասին հսկում ենք նույն երկաթուղին։ Շարունակելի․․․