Արխիվ Մայիսի 2023 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Մինչև այժմ գոյություն ունեցող բոլոր հասարակությունների պատմությունը եղել է դասակարգերի պայքարի պատմություն։ Ազատն ու ստրուկը, պատրիկն ու պլեբեյը, կալվածատերն ու ճորտը, վարպետն ու ենթավարպետը-կարճ՝ ճնշողն ու ճնշվողը հավիտենական հակամարտության մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայքար են մղել՝ մերթ գաղտնի, մերթ բացահայտ, պայքար, որ միշտ վերջացել է ամբողջ հասարակական շենքի ռևոլուցիոն վերակառուցմամբ կամ պայքարող դասակարգերի ընդհանուր կործանումով։

Կոմունիստական Կուսակցության Մանիֆեստը 1848թ

Բաժին՝ Աշխարհում

 https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200388

Մեկնաբանություն- Զելենսկիի երկակի մոտեցումը և նրա կողմից խնդիրներն այլոց վերագրելը Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ Իրանից պահանջել է ԱԹՍ չուղարկել Ռուսաստան՝ հենվելով այն պնդումների վրա, որոնց իսկությունը բազմիցս հերքվել է Իրանի կողմից և ոչ մի հիմնավոր փաստաթուղթ չի ներկայացվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր քարոզչական շոուում, հիմնվելով այն մեղադրանքների վրա, որոնց իսկությունը բազմիցս հերքվել է Թեհրանի կողմից, Իրանի ժողովրդից պահանջել է չկողմնորոշվել Ռուսաստանի կողքին և, չկանգնել այսպես կոչված պատմության մութ կողմում: Շարունակելով իր պնդումները՝ Զելենսկին հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ եք ցանկանում մեղսակից լինել Ռուսաստանի ահաբեկչական գործողություններին։ Իր տեսաուղերձում նա Իրանի ողջ ժողովրդից պահանջել է ազդել Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու որոշման վրա, որպեսզի չհայտնվեն պատմության մութ կողմում և մեղսակից չլինեն այսպես կոչված Ռուսաստանի դեմ ուղղված ահաբեկչությանը: Ի պատասխան Զելենսկիի հայտարարություններին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի կեղծ պնդումներն ուղղված են Արևմուտքի սպառազինության օգնությանը ներգրավելուն։ Նասեր Քանանի Չաֆին այս խոսքերը որակեց որպես հասարակական կարծիքը շեղելու քայլ և քաղաքական դրամա՝ զուգորդված անհիմն պնդումներով և այն համարեց անարժեք և ընդգծեց.«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ուկրաինայի նախագահի կեղծ պնդումների կրկնությունը համահունչ է Իրանի կառավարության և ժողովրդի դեմ հակաիրանական առանցքի քարոզչական և լրատվական պատերազմին և արվում է Արևմտյան երկրներից զենք և ֆինանսական օգնություն ստանալու նպատակով: Ուկրաինան և որոշ արևմտյան երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, վերջին ամիսներին պնդում էին, որ Իրանը Ռուսաստանին է տրամադրել «Շահեդ 131» և «Շահեդ 136» անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս մերժել է այդ պնդումները: Թեհրանը հայտարարել է, որ այս պատերազմում չեզոք դիրքորոշում ունի, դեմ է պատերազմին և պահանջում է Ուկրաինայում հրադադար և խաղաղություն հաստատել։ 2023 թվականի ապրիլի 25-ին Թեհրանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ հանդիպման ժամանակ Ամիր Աբդոլլահյանն ասաց.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական օգնություն չի ցուցաբերում ուկրաինական պատերազմի որևէ կողմին և պատերազմը չի համարում լուծում և պաշտպանում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Կարևոր հարցը, որը պետք է նշել Զելենսկու նոր մեղադրանքի համատեքստում, այն է, թե, երբ Միացյալ Նահանգները լայնածավալ և աննախադեպ պատժամիջոցներ էր սահմանում Իրանի դեմ, հատկապես այն բանից հետո, երբ 2018թ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ՀԳՀԾ-ի համաձայնագրից և դեռ շարունակվում է ամերիկացիների կողմից, ինչու նա չի բողոքել Վաշինգտոնի այս անօրինական և անմարդկային գործողությունների դեմ։ Փաստորեն, Ուկրաինայի նախագահը միշտ պաշտպանել է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունն ու գործողությունները՝ Վաշինգտոնի սիրաշահելու համար։ #քաղաքական #Մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ մոտ ապագայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային փոխադրումների կազմակերպման շուրջ։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր՝ հեռավար կարգով մասնակցելով Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի կնքման արարողությանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնիի հետ:

Հոսեյնի խոսքով` Իրանը ուզում է բոլոր պատուհանները բաց թողնել իր համար, Հայաստանի հետ ճանապարհը իր համար շատ կարևոր է:

https://youtu.be/ObxUTnGO2SQ

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պահանջում է հեռուստաբանավեճ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Այդ հայտարարությունը, որ հրապարակել է Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, հաջորդել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, որը հնչել էր դրանից ժամեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ռուբեն Վարդանյանը, որ հայտարարել է Արցախի պաշտպանության ճակատ ստեղծելու նախաձեռնության մասին, լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ ինքը Սամվել Բաբայանի հետ հանդիպել և ձեռքսեղմում է ունեցել մեկ անգամ, երբ նա քաղաքացիներին էր ներկայացնում իր պատկերացումները իրավիճակից ելքերի վերաբերյալ: «Կար մոտ 35 մարդ», ասել է Ռուբեն Վարդանյանը, նշելով, որ իրեն այնքան էլ պարզ չէ, թե ինչ է այժմ պատկերացնում Սամվել Բաբայանը: Իսկ Բաբայանը օրեր առաջ Ստեփանակերտում հանրահավաք էր արել, որի մասնակիցները պահանջում էին նրան նշանակել պետնախարար: Բաբայանը ասում է, որ 100 օրում կփոխի իրավիճակը, թեև այդքան էլ պարզ չէ, թե ինչպես և հատկապես ինչ առումով:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրահավաքից հետո հայտարարել է քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին: Եվ ահա, Ռուբեն Վարդանյանի ասուլիսից հետո Սամվել Բաբայանի քաղաքական ուժը հայտարարում է հեռուստաբանավեճի պահանջի մասին, ասելով նաև, որ Վարդանյանի պետնախարար եղած շրջանում իրենք հանգամանալից ներկայացրել են ծրագիր ու պատկերացում անելիքների վերաբերյալ, սակայն Վարդանյանը ոչ թե բարդագույն վիճակի կառավարիչ էր, այլ մեդիադեմք: Ռուբեն Վարդանյանը կգնա՞ Սամվել Բաբայանի հետ բանավեճի: Սակայն, գլխավորն իհարկե դա չէ, այլ այն, թե ինչ կտա այդ բանավեճը Արցախին ու արցախցիներին, կբացի՞ Լաչինի արգելափակված ճանապարհը, կապահովի՞ Արցախը սննդամթերքով և առաջին անհրաժեշտության ու լայն սպառման մյուս ապրանքներով, շատ, թե քիչ կվերականգնի՞ Արցախի բնականոն կյանքը, կլցնի՞ դատարկվող Սարսանգը, կապահովի՞ Արցախը գազով ու էլեկտրաէներգիայով, թե՞ այդ ամենի փոխարեն կապահովի ընդամենը տեսարանով՝ հանրությունը կդիտի հեռուստաբանավեճը, մի մասը կարտահայտի իր համակրանքը մեկի, մյուս մասը՝ մյուսի հանդեպ, կարտահայտվեն նաև հակակրանքներ, կլինեն երկուսին էլ մերժողներ, բայց ի՞նչ կլինի առարկայորեն, որը կփոխի հանրային կյանքը Արցախում ոչ թե բանավեճի տեսարանային ժամանակահատվածում, այլ բանավեճի արդյունքում: Սա գլխավորն է:

Արցախի հասարակական-քաղաքական կյանքում ծավալվող ցանկացած զարգացում պետք է չափվի այսօր դրանով՝ որևէ մեկի որևէ մի քայլը ի՞նչ է փոխելու Արցախի համար, ի՞նչ խնդիր է լուծելու՝ անձնական հավակնություններ բավարարելուց զատ: Ընդ որում, թող չստեղծվի տպավորություն, թե բանավեճը մերժելի է միարժեք: Ամենևին, բանավեճը քաղաքական կյանքի էական բաղադրիչներից է և այն կարող է լինել իսկապես հասարակական-քաղաքական առողջ քննարկումների միջավայրի ձևավորմանը միտված քայլ: Իսկ այդպիսի քննարկումներ, որտեղ կշոշափվեն Արցախի համար առարկայական, օրակարգային, օրախնդիր ու նաև ռազմավարական հարցեր, Արցախին թերևս պետք է: Ի վերջո, նաև դրա միջոցով պետք է փորձ արվի վերականգնել Արցախի քաղաքական սուբյեկտությունը: Բայց, եթե ներքաղաքական սուբյեկտները կարող են ապահովել այդ որակի բանավեճ, այլ ոչ ինչպես միշտ, այդ թվում ինչպես Հայաստանում՝ ես եմ լավը, ոչ՝ լավը ես եմ, դու վատն ես ու անպետք: Ըստ այդմ, եթե Սամվել Բաբայանն ու Ռուբեն Վարդանյանը կարող են բարձրացնել այդ ծանրաձող-նշաձողը, ապա բանավեճը կարող է լինել նույնիսկ օգտակար, եթե ոչ, ապա թերևս պետք է փակել թեման՝ այդ թվում ոչ միայն դեմ-դիմաց, այլ նաև սկսված հեռակա բանավեճի մասով, և մտածել Արցախին բառի բուն և պատկերավոր իմաստով հաց, ոչ թե տեսարաններ հասցնելու գործնական ուղիների մասին:

 Այս ընկերության գրասենյակների գրավումը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 27-ին Պլանալտինոյի մունիցիպալիտետում գտնվող FERBASA-ի գույքից հարյուրավոր գյուղական ընտանիքների վտարումից օրեր անց: Մարտի վերջին, հողազուրկ գյուղական աշխատողները ճամբարեցին այդ սեփականությունում՝ փորձելով երրորդ անգամ մշտական բնակության վայր ունենալ այն տարածքում, որը գործատուները լքել էին։ Աբրաաո Բրիտոն՝ MST-ի խոսնակը Չապադա Դիամանտինա շրջանում, բացատրեց, որ հողազուրկ աշխատողները գրավել են FERBASA-ի կենտրոնակայանը՝ պահանջելու իրենց բնակարանային խնդիրների մշտական լուծումը նահանգային և դաշնային իշխանությունների հետ հանդիպման միջոցով: 2017 թվականին FERBASA-ն համաձայնել է աշխատող ընտանիքներին տրամադրել մի քանի հեկտար հող, որպեսզի նրանք կարողանան տուն ունենալ և սնունդ աճեցնել: Այդ պարտավորությունը, սակայն, այդպես էլ չկատարվեց։ Ըստ Brasil de Fato թերթի, FERBASA-ն մերժել է իր գլխավոր գրասենյակի գրավումը և հողազուրկ աշխատողների գործողությունները որակել որպես «միակողմանի»՝ պնդելով, որ ընկերությունը երկխոսության մեջ է եղել MST-ի հետ՝ խնդիրը վերջնականապես լուծելու համար։ Ավելի վաղ՝ Աշխատավորների միջազգային օրվան նախորդող հանգստյան օրերին, MST-ի ակտիվիստները գրավել էին նաև երեք խոշոր ֆերմա Ռիո Գրանդե դու Նորտեում և մեկ ֆերմա Բաիայում: Ապրիլի 29-ին մոտ 130 հողազուրկ ընտանիքներ գրավեցին Boa Esperanca ագարակը, որը գտնվում է Չապադա Դիամանտինա շրջանի Բոա Վիստա դու Թուպիմ քաղաքում: FERBASA-ի դեպքի նման, այս 1300 հեկտար ֆերման 18 տարի շարունակ լքված է մնացել՝ առանց արդյունավետ օգտագործման: Աղբյուր՝ TeleSure Լրատվամիջոց

Բաժին՝ Աշխարհում

Ինչպես ֆաշիստական նախագիծը, ՆԱՏՕ-ն էլ մխրճվեց հակակոմունիզմի մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրը դեռ չէր հանգչվել Եվրոպայում, Միացյալ Նահանգները սկսեց զբաղվաել ֆաշիստ դիկտատորների ռեաբիլիտացիայով՝ Իսպանիայում Ֆրանցիսկո Ֆրանկոյից մինչև Պորտուգալիայի Անտոնիո դե Օլիվեյրա Սալազարը։ (Վերջինս դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադիր անդամը): Միացյալ Նահանգները և Արևմտյան Եվրոպան համաներման միջոցով կլանեցին հազարավոր ֆաշիստների իշխանության իրենց ինստիտուտների մեջ, որոնք խախտում էին դաշնակիցների պայմանավորվածությունները պատերազմական հանցագործների վերադարձի վերաբերյալ: Սա ներառում էր այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ադոլֆ Հոյզինգերը՝ նացիստական ավագ սպա և Հիտլերի համախոհը: Հոյզինգերը Խորհրդային Միության կողմից հետախուզվում էր պատերազմական հանցագործությունների համար, սակայն Արևմուտքը տարբեր նախագծումներ ուներ: Հոյզինգերը դարձել է Արևմտյան Գերմանիայի զինված ուժերի ղեկավարը 1957 թվականին, իսկ ավելի ուշ զբաղեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Ողջ Եվրոպայում, գաղտնի և թաքնված գործողությունները զարգացրեցին գրոհայինների նոր սերունդ՝ ձախակողմյան քաղաքական նախագծերը խափանելու համար. սկսած առնվազն 1948 թվականից, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը տարեկան միլիոնավոր ֆինանսա էր տրամադրում միայն Իտալիայի աջակողմյան խմբերին, և հասկացնել է տվել, որ «պատրաստ է ռազմական միջամտության», եթե Կոմունիստական կուսակցությունը գրավի իշխանությունը երկրում: Հարյուրավոր մարդիկ կոտորվեցին այս խմբերի կողմից իրականացված հարձակումների ժամանակ, որոնցից շատերը որդեգրված էին ձախ ճակատում՝ «Լարվածության ռազմավարության» մի մաս, որը սարսափեցնում էր մարդկանց՝ թողնելով իրենց հավատարմությունը աճող կոմունիստական և սոցիալիստական շարժումներին: ՆԱՏՕ-ի մանդատը բացահայտորեն բխում էր «Խորհրդային Միության կողմից բխող սպառնալիքից», և ԽՍՀՄ-ից դուրս կոմունիզմի աճող ժողովրդականություն և հեղինակություն ձեռք բերելու մեջ: Այդպիսով ՆԱՏՕ-ն սահմանափակեց ժողովրդավարական ընտրությունները և խաթարեց իր անդամ երկրների անվտանգությունը՝ լուծելով քաղաքական հակասությունները հօգուտ կապիտալիստական կարգերի և նրա աջակողմյան ծառաների։ ՆԱՏՕ-ի մութ մանդատը դրանով չի սահմանափակվել. Եթե Տրոցկին Առաջին համաշխարհային պատերազմում տեսավ գաղութացված աշխարհին սեփական հնազանդության նախագծում ներգրավելու ցինիկ հնարք, Վալտեր Ռոդնին ճանաչեց նույն ուժերը, որոնք աշխատում էին աֆրիկյան մայրցամաքում ՆԱՏՕ-ի բռնի ձեռնարկությունում. «Փաստորեն ամբողջ Հյուսիսային Աֆրիկան շրջվեց ՆԱՏՕ-ի գործողությունների ոլորտ, որտեղ բազաները ուղղված են դեպի Խորհրդային Միությունը… Ժամանակ առ ժամանակ ապացույցները ցույց են տալիս Աֆրիկայի այս ցինիկ օգտագործումը կապիտալիզմին տնտեսապես և ռազմական առումով աջակցելու համար և, հետևաբար, ստիպելով Աֆրիկային նպաստել սեփական շահագործմանը: »: Եվրամիության նման նախագծերի հետ մեկտեղ ՆԱՏՕ-ն պարտադրոմ էր իմպերիալիստական կարգը: Եթե քսաներորդ դարի առաջին հատվածը, թվում էր, վիճակված էր գաղութատիրության ավարտի շուրջ միջկայսերական անվերջ բախման, ապա 1950-ականներին նոր, հավաքական իմպերիալիզմ էր ձևավորվում: Համաշխարհային առևտրի համաձայնագրերը և հին գաղութատիրական տերությունների կողմից մշակված վարկային ենթակառուցվածքները ավելի ու ավելի շատ կտեսնեն կայսերական արդյունահանման ավարը նրանց միջև: Նրանք նաև միավորեցին բռնության իրենց գործիքները: 1965 թվականին Գվինեացի հեղափոխական Ամիլկար Կաբրալը նկարագրեց, թե ինչպես է Արևմուտքի համախառն դաժանությունը ՆԱՏՕ-ի միջոցով հոսում Աֆրիկա՝ աջակցելով Սալազարի ռեժիմի պատերազմներին Անգոլայում, Մոզամբիկում, Գվինեայում և Կաբո Վերդեում Պորտուգալիայի գաղութների դեմ. ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն է. Մենք մեր երկրում գրավել ենք ԱՄՆ-ի բազմաթիվ զենքեր։ ՆԱՏՕ-ն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է։ Մենք ունենք պորտուգալացի զինվորներից վերցված Mauser հրացաններ։ ՆԱՏՕ-ն, առնվազն, առայժմ Ֆրանսիան է։ Մեր երկրում կան Alouette ուղղաթիռներ։ ՆԱՏՕ-ն նույնպես որոշ չափով այդ հերոս ժողովրդի իշխանությունն է, որը տվել է ազատության սիրո շատ օրինակներ՝ իտալացի ժողովրդին: Այո, մենք պորտուգալական գնդացիրներից և իտալական արտադրության նռնակներից գրավել ենք։ Այսօր «ազատ աշխարհի» լիակատար բազմազանությունն արտացոլող պատերազմի զենքերը տեղադրում են իմպերիալիզմի բոլոր ճակատային գծերում՝ Ուկրաինայից և Մարոկկոյից մինչև Իսրայել և Թայվան: Այդ բռնությունն իր շարժիչ ուժը կգտնի իմպերիալիզմի կենտրոնական հանգույցում՝ Միացյալ Նահանգներում, որը երկար ժամանակ իր հայացքն էր գցում լիակատար հեգեմոնի վրա, որը Խորհրդային Միության փլուզումն անդիմադրելի դարձրեց: 1992 թվականի մարտի 7-ին New York Times-ը հրապարակեց մի փաստաթուղթ, որը պարունակում էր հետխորհրդային դարաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիայի նախագիծը: «Մեր առաջին նպատակը, - ասվում է Պաշտպանության պլանավորման ուղեցույցում, - կանխել նոր մրցակցի վերագտնումը նախկին Խորհրդային Միության տարածքում կամ այլուր»: Փաստաթուղթը, որը հայտնի դարձավ որպես Վոլֆովիցի դոկտրին՝ այն համահեղինակած ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքականության գծով, հաստատում էր ԱՄՆ-ի գերակայությունը համաշխարհային համակարգում: Այն կոչ էր անում «առաջնորդություն, որն անհրաժեշտ է նոր կարգեր հաստատելու և պաշտպանելու համար», որը կկանխի «պոտենցիալ մրցակիցներին» ավելի մեծ դեր փնտրել աշխարհում: Արտահոսքի հետևանքով Վոլֆովիցի դոկտրինը վերանայվեց Դիք Չեյնիի և Քոլին Փաուելի կողմից և դարձավ Ջորջ W. Բուշի վարդապետությունը՝ թողնելով մահվան և վշտի հետքեր Մերձավոր Արևելքում: Այն ժամանակ ԱՄՆ-ի կայսերական ռազմավարության ուրվագծերը ամենաուժեղ կերպով ձևակերպել է Զբիգնև Բժեզինսկին՝ 20-րդ դարի ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջատար ճարտարապետներից մեկը: 1997 թվականին նա հրատարակել է «Մեծ շախմատային տախտակ. ամերիկյան առաջնորդությունը և դրա աշխարհառազմավարական հրամայականները»: Խորհրդային Միության փլուզումից հետո նա այսպես է գրել, որ Միացյալ Նահանգները հայտնվեց «ոչ միայն որպես Եվրասիական ուժային հարաբերությունների առանցքային դերակատար, այլև որպես աշխարհի գերագույն ուժ… միակ և, իսկապես, առաջին իսկապես գլոբալ ուժը»: 1991 թվականից սկսած ԱՄՆ ռազմավարությունը կձգտի ամրապնդել այդ դիրքը՝ կասեցնելով եվրասիական ինտեգրման պատմական գործընթացը: Բժեզինսկու համար Ուկրաինան «կարևոր տարածք էր եվրասիական շախմատի տախտակի վրա», որը կարևոր նշանակություն ունեցավ Ռուսաստանի «խորապես արմատացած ցանկությունը եվրասիական հատուկ դերակատարության համար»: Միացյալ Նահանգները, գրում է Բժեզինսկին, ոչ միայն կհետապնդի իր աշխարհառազմավարական նպատակները նախկին Խորհրդային Միությունում, այլև կներկայացնի «իր աճող տնտեսական շահը… այս մինչ այժմ փակ տարածք անսահմանափակ մուտք ունենալու համար»: Այդ նախագիծը մասամբ կիրականացվի ՆԱՏՕ-ի միջոցով։ Դաշինքի ընդլայնումը համընկավ նեոլիբերալիզմի սողացող տարածման հետ՝ օգնելով ապահովել ԱՄՆ ֆինանսական կապիտալի գերակայությունը և պահպանել հափշտակող ռազմարդյունաբերական համալիրը, որը հիմնված է նրա տնտեսության և հասարակության մեծ մասի հիմքում: ՆԱՏՕ-ին անդամակցության և նեոլիբերալիզմի միջև կապը հստակ արտահայտվեց առաջատար ատլանտիստների կողմից դաշինքի արևելյան երթի ողջ ընթացքում: 1997 թվականի մարտի 25-ին Վարշավայի համալսարանում կայացած Եվրատլանտյան ասոցիացիայի համաժողովում Ջո Բայդենը, որն այն ժամանակ սենատոր էր, նախանշեց Լեհաստանի ՆԱՏՕ-ին միանալու պայմանները: «ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն ունեն ազատ շուկայական տնտեսություններ, որտեղ առաջատար դեր է խաղում մասնավոր հատվածը», - ասաց նա: Ավելին, զանգվածային սեփականաշնորհման ծրագիրը լուրջ քայլ է դեպի լեհ ժողովրդին իր երկրի տնտեսական ապագայի անմիջական մասնակցությունը տալուն: Բայց սա կանգ առնելու ժամանակը չէ։ Կարծում եմ, որ խոշոր, պետական ձեռնարկությունները նույնպես պետք է հանձնվեն մասնավոր սեփականատերերի ձեռքում, որպեսզի դրանք կարողանան շահագործել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շահերով: Բիզնեսները, ինչպիսիք են բանկերը, էներգետիկ ոլորտը, պետական ավիաընկերությունը, պետական պղնձի արտադրող, իսկ հեռահաղորդակցության մենաշնորհը պետք է սեփականաշնորհվի։ Իմպերիալիստական դաշինքին անդամակցությունը կոչ է անում պետություններին զիջել իրենց ինքնիշխանության նյութական հիմքերը, մի գործընթաց, որը մենք տեսնում ենք, որ ճշգրտորեն կրկնվում է իր բռնության ճանապարհին: Օրինակ, Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման վերաբերյալ վերջերս արված առաջարկության մեջ RAND Corporation-ը ներկայացնում է այն, ինչը կարելի է պատշաճ կերպով բնութագրել որպես նեոգաղութային օրակարգ: «Մասնավոր հողերի արդյունավետ շուկա ստեղծելուց» մինչև «3300 պետական ձեռնարկություններում սեփականաշնորհման արագացում», նրա առաջարկները ավելացնում են ազատականացման քաղաքականության լայն շրջանակ, որն իրականացվում է արտաքին ազդեցության տակ և պատերազմի քողի տակ, ներառյալ օրենսդրությունը, որը զրկում է մեծամասնությանը: կոլեկտիվ բանակցությունների իրավունքների ուկրաինացի աշխատողների. Այսպիսով, ՆԱՏՕ-ի ընդլայնման առաքելությունն անբաժանելի է գլոբալիզացիայի նեոլիբերալ մոդելի քաղցկեղային առաջընթացից, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրներում վերածվում է հավերժական շահագործման: Դաշինքի անդամ պետություններից պահանջվում է իրենց սոցիալական ավելցուկի զգալի մասը հեռացնել բնակարաններից, աշխատատեղերից և հանրային ենթակառուցվածքներից դեպի ագահ ռազմական մենաշնորհներ, որոնցից ամենամեծը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ընթացքում նրանք ամրապնդում են ներքին իշխող դասակարգը, որը, ինչպես Շվեդիայում և Ֆինլանդիայում, ՆԱՏՕ-ին անդամակցելու հիմնական խթանն է և հանդիսանում է դրա հիմնական շահառուն: Այս գործոնները աստիճանաբար բացառում են հակակապիտալիստական և հակառազմական քաղաքական այլընտրանքները. ՆԱՏՕ-ում սոցիալիզմ չի կարող լինել: Տնտեսական ավերածություններից դուրս՝ ՆԱՏՕ-ին անդամակցելն իր հետ կրում է Արևմուտքի հավաքական բռնության բարոյական բիծը: Երբ իմ հայրենի Լեհաստանը ձեռք բերեց իր կրտսեր տեղը իմպերիալիստական սեղանի շուրջ, նա դարձավ վասալ և համագործակից՝ հետևելով Վիշի Ֆրանսիայի մոդելին: Մենք մի ազգ էինք, որը սոցիալիզմի օրոք օգնել էր հետպատերազմյան վերակառուցման մեր փորձառությունները փոխանցել Երրորդ աշխարհ: Մեր ճարտարապետները, քաղաքաշինարարները և շինարարները օգնել են պատկերացնել և կառուցել զանգվածային բնակարանային նախագծեր և հիվանդանոցներ Իրաքում: Տասնամյակներ անց մենք զորքեր ուղարկեցինք՝ պաշարելու այն քաղաքները, որոնք մենք օգնել ենք կառուցել: Լեհաստանի հյուսիս-արևելքում գտնվող Stare Kiejkuty հետախուզական բազայում մենք հյուրընկալել ենք ԱՄՆ-ի գաղտնի բանտ, որտեղ կալանավորներին դաժանորեն խոշտանգում էին, ինչը մեր ազգային սահմանադրության ակնհայտ խախտում է: Budimex ընկերությունը, որը ժամանակին Բաղդադի զարգացման ծրագիր էր մշակել, այժմ ավարտել է պատի կառուցումը Բելառուսի հետ Լեհաստանի սահմանի երկայնքով՝ բուֆեր մերձավորարևելյան փախստականների դեմ, որոնք, ըստ Լեհաստանի իշխող դասի, վարակում են մեր ազգը «մակաբույծներով և նախակենդանիներ»։ Եթե ֆաշիզմը կապիտալիզմը ժողովրդավարությունից պաշտպանելու գործիք է, ապա ՆԱՏՕ-ն նրա ինկուբատորն է։ Շարունակելի․․․

Բաժին՝ Աշխարհում

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնիի պատերազմը խրախուսելուց և խոսի խաղաղության մասին»,- ապրիլի 14-ին Պեկինում պետական ​​այցի ժամանակ հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Այն ժամանակ, երբ Լատինական Ամերիկայի շատ երկրներ ձգտում են ձերբազատվել Վաշինգտոնի հեգեմոնիայից, ուկրաինական հակամարտության վերաբերյալ նման դիրքորոշումը խորհրդանշական արժեք ունի։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպես Արգենտինան կարող է դառնալ Ռուսաստանի դարպասը դեպի Լատինական Ամերիկա և ավելի կայուն գործել այդ տարածաշրջանում»: 2022 թվականի փետրվարի 2-ին հայտարարել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, որը պատկանում է ձախ կենտրոնամետ խմբակցությանը և Պերոնիստը (Պերոնի գաղափարների կողմնակից), այս խոսքերն ասաց, Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ։ 1997 թվականից ի վեր, երբ ՄԱԿ-ում ներկայացվեց Չինաստանի և Ռուսաստանի առաջին համատեղ հռչակագիրը՝ ի պաշտպանություն այդ դրույթների, Մոսկվան պնդում է, որ աշխատում է այդ սկզբունքները խթանելու և «նոր բազմաբևեռ միջազգային կարգ» ստեղծելու ուղղությամբ։ Տեսլական, որին Արգենտինան լիովին հավատարիմ է:Լատինական Ամերիկյան տարածաշրջանում, որը ավանդաբար գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության տակ 19-րդ դարի վերջից, Վաշինգտոնի և նրա եվրոպացի դաշնակիցների լծի տակ չգտնվող միջազգային համակարգ ստեղծելու ցանկությունը հիմնականում շատ տարածված է։ Այս ցանկությունը 2000 թվականի սկզբից տարածաշրջանի առաջադեմ կառավարությունների մեծ մասի ճանապարհային քարտեզն է։

Բաժին՝ Աշխարհում

 Երբ խոսում ենք սոցիալիզմի մասին ինչ նկատի ունեն՞ք: Ահա տասը բան դրա տեսության, պրակտիկայի և ներուժի մասին, որոնց մասին մենք պետք է իմանանք: (Մաս 2) 2. ՍՈՑԻԱԼԻԶՄԸ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ Մարդիկ սոցիալիզմը տարածում են աշխարհով մեկ՝ մեկնաբանելով և իրագործելով այն տարբեր ձևերով՝ հիմնվելով բովանդակության վրա: Սոցիալիստները գտնում էին, որ կապիտալիզմը համակարգ է, որն առաջացնում է անընդհատ խորացող անհավասարություններ, գործազրկության և դեպրեսիայի կրկնվող ցիկլեր և խաթարում է ժողովրդավարական քաղաքականություն և ներառական մշակույթներ կառուցելու մարդկային ջանքերը: Սոցիալիստները մշակեցին և քննարկեցին լուծումներ, որոնք տարբերվում էին կապիտալիստական տնտեսությունների կառավարական կանոնակարգերից մինչև ձեռնարկությունների սեփականատեր և շահագործող կառավարություն, ձեռնարկությունների (և մասնավոր և պետական) վերափոխում վերևից վար հիերարխիայից դեպի ժողովրդավարական կոոպերատիվներ: Երբեմն այդ բանավեճերը պառակտումներ էին առաջացնում սոցիալիստների միջև: 1917-ի ռուսական հեղափոխությունից հետո սոցիալիստները, ովքեր աջակցում էին հետհեղափոխական Խորհրդային Միությանը, ընդգծեցին իրենց հավատարմությունը սոցիալիզմին, ինչը ենթադրում էր, որ կառավարությունը տիրապետում և շահագործում է արդյունաբերությունը՝ ընդունելով «կոմունիստ» նոր անվանումը: Խորհրդային ոճի սոցիալիզմին թերահավատները գնալով ավելի հակված էին մասնավոր կապիտալիստների պետական կարգավորմանը: Նրանք պահպանում էին «սոցիալիստ» անունը և հաճախ իրենց անվանում էին սոցիալ-դեմոկրատներ կամ դեմոկրատ սոցիալիստներ: Անցած դարի ընթացքում երկու խմբերը քննարկում էին սոցիալիզմի երկու այլընտրանքային հասկացությունների արժանիքներն ու թերությունները, որոնք մարմնավորված էին յուրաքանչյուրի օրինակներում (օրինակ՝ խորհրդային ընդդեմ սկանդինավյան սոցիալիզմների): 21-րդ դարի սկզբին սոցիալիզմի հին ուղղությունը նորից ի հայտ եկավ և աճեց: Այն կենտրոնանում է ձեռնարկությունների ներսի փոխակերպման վրա՝ սկսած վերևից վար հիերարխիայից, որտեղ կապիտալիստը կամ պետական տնօրենների խորհուրդը կայացնում է ձեռնարկության բոլոր հիմնական որոշումները բանվորական կոոպերատիվների համար, որտեղ բոլոր աշխատողներն ունեն այդ որոշումները կայացնելու հավասար, ժողովրդավարական իրավունքներ, այդպիսով բոլորը միասին դառնում են իրենց գործատուն:

 Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնությանը պարտադրած իմպերիալիզմի պատերազմը և այս երկրի կանխարգելիչ պատասխանը և այս երկու երկրների հիմնականում անմեղ մարդկանց կյանքի ողբերգական կորուստը և նյութական վնասները ցավալի է ամբողջ մարդկության համար: Այս երևույթը մի սկզբնակետ է աշխարհի համակարգում մեծ փոփոխությունների առաջացման համար, որը դյուր չի գալիս իմպերիալիստական երկներին, որոնք մինչ այժմ եղել են աշխարհի մենատերն, թելադրողն և դասակարգային շահագործման աղբյուրը: Կապիտալիստական ու իմպերիալիստական համակարգը անցյալ քանի հարյուր տարիների ընթացքում մարդկային շատ զոհերի ու տանջանքների պատճառ են դարձել ու իրենց շահերի պատճառով շատ վնասներ են հասցրել բնությանը և մեր էկոլոգիային: Ինտելեկտուալ և մտավոր շատ ուժեր հայտնվել են նրանց գաղափարախոսության կենտրոնում, նրանք հայտնվել են թակարդում, քանի որ չեն կարողանում ճանաչել իրենց շահերը, իրենց դասը և ներկայիս «նեոլիբերալիզմի» էությունը, նրանք դարձել են այդ գաղափարախոսության տնային ծառաներ ու գործակատարներ, իմպերիալիստական ու մենատիրական գաղափարախոսությունը տիրում է նրանց մտքին և մտայնության վրա, այնպես, որ նրանք կապիտալի տերերի շահերը իրենց շահն են համարում և պայքարում այդ շահերի համար և երբեմն նույնիսկ իրենց շահերից ավելի լավ են համարում: Հակառակվելով Կոմունիզմի կամ Սոցիալիզմի դեմ նրանց կյանքի խորքում արմատացած են և. Կոմունիզմի կամ սոցիալիզմի վախը արմատացած են նրանց կյանքի խորքերում՝ տասնամյակների իմպերիալիստական իրական և վիրտուալ մեդիա քարոզչության արդյունքում: Նրանք գիտեն թե ինչքան դժվար է ստեղծված այս շահագործական հասարակարգի իրավիճակից ու մտածելակերպից դուրս գալը շատ դժվար է ու շատերի համար անհնարին: Նման մարդիկ կամ անտարբերությամբ են իրենց ժամանակները անցկացնում կամ էլ սուլթանների, թագավորների ու կապիտալի իշխանների ձեռքը համբյուրել ու բոլոր գնով հնազանդվել նրանց: Սակայն պատմության դինամիկան և դիալեկտիկան աշխատում է այնպես, որ այդ նվաճված մտքերը, չեն կարողանում դիմակայել հասարակության իրողություններին և օբեյկտիվությանը, և եթե աշխարհը նոր դարաշրջան է մուտք գործում, որը ծաղկելու է, որը չի կարող քայքայվել կապիտալների ու նրանց ծառայոց պետական կառույցների ձեռքով, որոնք ձգտում են ամենաանմարկային եղանակներով պահել աշխարհի վրա իրենց մենատիրական իշխանությունը թեկուզ ատոմային պատերազմով և այլ միջոցներով: Վստահ մտավորականների մարդկանց մեծ բանակը, և կապիտալի կողմից նվաստացածների մի ահռելի մասը, որոնք գտնվում են կապիտալի զանգվածային լրատվամիջոցների ազդեցության ներքո և վերջապես կհաղթահարեն այս հոգեկան աղետն: Այժմ մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ Ռուսաստանից բացի, որն ուղղակիորեն կանգնած է ողջ իմպերիալիստական համակարգի դեմ, . Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչում է իմպերիալիստական ծրագրերը և Հարավարևելյան Ասիայում կրակի շարունակական հրահրումը և աճը, զգոնություն է ցուցաբերում: Նրանց տնտեսական զարգացումները և գիտական և տեխնոլոգիական առաջընթացը բոլոր արդյունաբերական և հատկապես ռազմական ոլորտներում փակում են իմպերիալիստական ուղղակի և բացահայտ միջամտություննեի ճանապարը: Միլիոնավոր բանվորների և աշխատավարձ ստացողների ցույցեր եվրոպական հիմնական երկրներում, որոնք անընդհատ ավելանում և կրկնվում են բացահայտում են և ավելի է ակնհայտ դառնում Ռուսաստանի հետ համերաշխությունը երեք մայրցամաքների, հատկապես Աֆրիկայի մայրցամաքի ժողովուրդների և կառավարությունների միջև: Արևմտյան Ասիայում՝ Իսրայելում հարյուր հազարավոր մարդկանց ցույցերը ցույց են տալիս այդ ժողովրդի մտահոգությունը իրենց ռեժիմի ու անհայտ ապագայի մասին: Հնարավորինս այն երկրների խուսափելիությունը և ԱՄն-ից հեռանալը, որոնք մինչև վերջերս ամբողջովին կախված էին Ամերիկայի Միացյալ Նահանգների իմպերիալիզմից և ըստ Ամերիկայի նախկին նախագահ (Թրամփի), որը այդ երկրներին համարվում էր կաթնատու կով, ամերիկյան բանկերի սնանկացումը մեկը մյուսի հետևից, Եվրոպայի կարգավիճակը, որը կարծես թե կապիտալի աշխարհում շատ խորը ճգնաժամի մեկնարկային կետում գտնվում, որոնք կարող են նախորդ ճգնաժամերից շատ ավելի մեծ ու խորը ճգնաժամերի պատճառ դառնալ, խոսում են կապիտալի թուլացման և կապիտալիստական աշխարհակարգի փլուզման, մահվան ու նոր աշխարհակարգի ձևավորման մասին: Սնանկությունը պատճառ է դարձել, որ մյուս կողմից կապիտալը դիմում է բոլոր տեսակի առասպելներին ու մոլորություններին ու համաշխարհային ու տարածաշրջանային մոլորություններին «տեսություններին», ինչպիսիք են ամեն տեսակի «ձախ կուսակցություններ», «կանաչ կուսակցություններ»-ի մի մասը, «պոստմոդեռնիզմ կուսակցություն», «եվրոպական կոմունիզմ», «նոր ձախ» հատվածների, որոնք.զբաղված են իմպերիալիզմի արարքներն արդարացնելով: Սրանք մի բաներ չեն, որը կարողանան փոխարինել մեծ սոցիալիզմի մեծ մտածողների մարդկային տեսություններին: Սոցիալիստական գաղափարի համաձայն՝ երկու համաշխարհային և տասնյակ տարածաշրջանային պատերազմներում միլիոնավոր անմեղ ու անպաշտպան մարդիկ կործանման են ենթարկվել։ Երեք մայրցամաքներում միլիոնավոր ընտանիքների տեղահանում ու քայքայում, միլիոնավոր մաքուր ու աշխատասեր կյանքերի ոչնչացում չկատարված հանցագործությունների պատճառով։ Կամ տարբեր հասարակություններում և երկրներում կապիտալի և նրա ծառաների դաժանության դեմ դիմադրելու ինչ-որ ձևի դիմադրողների կյանքի ոչնչացում: Բնության քայքայումը և ոչնչացումը, որը համարվում է մարդկանց, կենդանիների ու բուսականության կյանքի կենսական մթնոլորտը և հազարավոր այլ հանցագործություններ, որոնք դրսևորվում են քաղաքակիրթ բառերը չեն կարող նկարագրել այն, որպեսզի կապիտալը հասնի առավելագույն շահույթի։ Բայց հիմա հույսի լույս է հայտնվել մարդկային կյանքի հորիզոնում և ի լրումն կենտրոնական և շրջակա համայնքների միլիոնավոր բանիմաց մարդկանց և Հյուսիսում և հարավում միլիոնավոր այլ մարդիկ զարմացած են՝ տեսնելով աշխարհը կառավարող համակարգի մեծ շրջադարձը: Ինչը մինչ այժմ Կապիտալիստական աշխարհը պրոպագանդում էր, որ իրեն «Այլ այլընտրանք չկա» հայտնի կարգախոսը և ինքնին հասկանալի ու կասկած էր համարվում Կապիտալիստական աշխարհի գունավոր ուղեղային կենտրոնները, կազմակերպությունները և ինստիտուտները վավերական կապիտալիզմի համար այլընտրանք լինելը իրական չէին համարվում: Մարդիկ պետք է առանց որևէ պատճառաբանության ենթարկվեն կապիտալի այս կարգերին, կամ իրենց ամբողջ վիշտը դնեն դրա վրա և ձգտեին հենվելով և շեշտադրելով կապիտալի լեզվի կարգախոսների վրա, այսինքն՝ անհատականության սրբություն և մասնավոր սեփականությունն ու անձնական շահերի հիման վրա գործելաոճին և անմարդկային մրցակցության մթնոլորտում միայն քո մասին մտածելու կարգախոսի հիման վրա՝ «լիբերալ դեմոկրատիայի» աշխարհայացքի անմարդկային մրցակցության մեջ։ Որոշ հասարակությունների գործողությունների ներկա կրիտիկական պահին այս հույսը ուժեղացնում է մեծ շրջադարձի արագությունը, չնայած. միանշանակ է, որ այդ երկրների, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և հատկապես Ռուսաստանի Դաշնության կառավարությունները չեն պահպանում այն, ինչ. մենք սոցիալիզմից ակնկալում, ենք, բայց կարող ենք հուսալ, որ այս երկրների միավորումը հիմնված է պատմական տվյալների և տնտեսական հզորության վրա և նրանց գիտական և մշակութային գիտելիքները ասիական, աֆրիկյան, լատինաամերիկյան այլ երկրների օգնությամբ և անպայմանորեն կենտրոնական և աշխատուժի օգնությամբ կարող են սոցիալիստական հասարակարգի առաջին հիմքն դնել, որպեսզի հաջորդ փուլերում և կապիտալի իշխող համակարգից դուրս գալուց հետո կայանա մարդկային այս մեծ երազանքը և հետո փորձել ամրապնդել այդ մարդկային համակարգը: Նոր աշխարհը կձևավորի մեկ այլ մոդելի հիման վրա, որը կենտրոնացած կլինի մարդու և բնության վրա, կլինեն կառավարություններ, որոնք իրենց իշխանությունը չի բխելու կապիտալից ու կապիտալիզմից: Այս մեծ փոփոխությանը միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր մարդիկ են սպասել դարեր շարունակ։ Արդյո՞ք մարդն այս անգամ կհաղթի մեծ ճակատամարտում և, իհարկե, զոհերով: Այս հարցի պատասխանը նույն բանիմաց մարդն է տալու, վերջ տալով մեծ քանակությամբ խաբեության, կեղծավորության, ագահության, խորամանկության, որը իրականացվում է կապիտալի միջոցով: Կամ էլ կապիտալը հանցագործություններ կանի երկիրը ընդմիշտ դարձնելով «շղթայված» հսկայական մագաղաթ և աշխարհը կվերածի անբնակելի ավերակի: Բայց մեր համոզմամբ ինչպես էլ որ երևույթները զարգանան աշխարհը երբեք չի շրջվի այնպես, ինչպես նախկինում էր: ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ, 06/05/2023 Թ.

Հայաստանում անկախությունից հետո իշխանությունները մեկը մյուսի հետեվից, լիբերալիզմի երազանքով, Արևմուտքի կողմից թելադրված նեոլիբերազմի ճահիճում հայտնվեցին, որտեղ երբեք չկիրառեցին այնպիսի օրենքներ, որոնցով աշխատավորները, աշխատավարձ ստացողները և հասարակ ժողովուրդը կարողանային ճշտել երկրի տնտեսական համակարգը ի օգուտ իրենց դասակարգային շահերի: «Սովետական Հայաստանի փլուզումից հետո, իշխանության եկան ոչ բանվորական ու գյուղացիական դասակարգին պատկանող ներկայացուցիչները և օլիգարխներ, որոնք կիռարեցին Արևմտյան և Ամերիկյան նեո լիբերալական (նոր ազատական) տնտեսական քաղաքականություն»: Այս մոդելի ներքո հետ վերցվեցին բոլոր այն առավելությունները և իրավունքները, որ աշխատավոր դասակարգը ձեռք էր բերել Սովետական Հայաստանի ժամանակ: Հարուստների ու կապիտալիստական դասակարգի ներկայացուցիչները, որոնք գրավել էին իշխանությունը, Սովետական Հայաստանից մնացած պետական հարստությունը սեփականաշնորհման ենթարկեցին՝ ստեղծելով դասակարգային հսկա տարբերություն՝ հարուստների և աղքատների կամ մեծ հնարավորություն ունեցողների ու անօգնական մնացած մեծ մասսաների միջև, որոնց մեծ մասը առօրյա ապրլեու խնդրի առջև էր կանգնած: Քանդեցին հսկայական գործարաններ ու ժողովուրդի մեծ մասին աշխատազուրկ դարձրին: Հոկտեմբերի 27-ից հետո մանավանդ, Իշխանությունն անցավ օլիգարխ - հանցագործ խմբավորումների հսկողության տակ: Կիռարվեցին կոռուպացված Արևմտյան նեո լիբերալ (նոր ազատական) տնտեսական մոդելն: Ըստ այդ նեոլիբերալական մոդելի թշնամաբար արմատախիլ արին աշխատավորների շահերին նվիրված հրատարակչությունները, գրականությունը և մշակույթը: Հարվածի ենթարկվեցին աշխատավորների շահերը պաշտպանող գաղափարախոսությունը և կառույցները: Արհմիությունները մեծ մասամբ չեղյալ հայտարարվեցին ու այն մասն էլ, որ մնաց իրական վիճակից դարձրին ձևական ու ֆորմալ, որոնց ղեկավարությունը նշանակվում էր կամ իշխանության կամ գործատուների կողմից, որպեսզի նրանք ենթակա լինեն իրենց որոշումներին: Նեոլիբերալիստական տնտեսության մոդելը նվազեցրեց պետության դերը և պարտականությունը տնտեսությունում ի շահ հարուստների, գործատուների և իշխող ուժի: Նման մի անարդար իրավիճակի պատճառով հարյուր հազարների հասնող ժողովուրդ լքեց երկիրն, որի հետևանքով մեծացավ երկրի անվտանգությանն սպառնացող գործոնները: Ժողովուրդի շարունակական պայքարի շնորհիվ և արդյունքում, տեղի ունեցավ 2018 թվականի Մայիսին, քաղաքական հեղափոխություն: Քաղաքական հեղափոխությունը մի նոր էջ բացեց Հայաստանի հասարակության պատմության առջև, որտեղ մարդիկ հույսեր էին փայփայում, որ կհաստատվի արդարությունը ոչ միայն քաղաքական այլ տնտեսական բնագավառում: Եղան քաղաքական բարեփոխումներ ու պայքար կոռուպցիայի դեմ և որոշակի չափով դրական ազդեց երկրի տնտեսության վրա, սակայն իշխանության լիբերալ լինելու բնույթի հետևանքով չկարողացավ տնտեսական համակարգը փոխել ու աշխատավորները մնացին առանց արհմիությունների ու որևէ ներկայացուցիչ չունեցան նոր իշխանության կազմում կամ ղեկավարման համակարգում: Բարեփոխություններ կատարելը լիբերալական ու նեոլիբերալական իշխանությունների ֆունկցիաներից է, այստեղ չի բացառվում նաև Հայաստանի իշխանությունը: Նրանք երբեք թույլ չեն տալ տնտեսական համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք հարցականի տակ կտանեն կապիտալիստական համակարգը և որոնք կնպաստեն լայն մասսաների տնտեսական արմատական բարելավմանը: Նրանք երբեք չեն ձգտել ու չեն ձգտելու ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք կխրախուսեն իրական արհմիությունների ստեղծմանը: «Հայ Ձախ Ֆորումը գտնում է, որ բոլոր դեպքերում աշխատավորները, աշխատավարձ ստացողները ու գյուղացիները պետք է աշխատեն տարբեր հնարքներով ստեղծել իրենց իրական արհմիությունները, որոնք կպաշտպանեն ու կը հետևեն նրանց հիմնական տնտեսական շահերը: ՀՀ Ազգային Խորհրդարանը երբեք չի կարող սկզբունքային օրենքներ մշակել արհմիությունների ստեղծման կամ աշխատավորների տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ, քանի, որ նրանց դասակարգային պատկանելիությունը աշխատավորները և սովորական ժողովուրդը չէ այլ հարուստենրն, գործատուները և ֆինանսական կապիտալիզմն է»: Այստեղ իհարկե Ազգային Ժողովը բարեփախական քայլեր վերցնում է հասարակության կենսամակարդակը բարելավելու ուղղությամբ, սակայն դրանց կարելի է գնահատել, որպես լիբերալական բարեփոխություններ կամ ռեֆորմներ, որոնք երբեք չեն բավարարելու ձախերին ու մենք պահանջում ենք ավելի արմատական փոփոխություններ: Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում ձախակողմյան ուժերին ավելի ակտիվ վերաբերվել երկրի սահմաների իրավիճակին: ճիշտ գնահատել պահը՝ հաշվի առնելով այլընտրանքայինի բացակայությունը, իրատեսական գնահատել ներկա իշխանությունների դրական և բացասական քաղաքականությունը: Ստեղծել ձախակողմյան ճակատ ընդգրկելով բոլոր սոցիալ դեմոկրատներին, առաջադեմ մտավորականությանը ու հատկապես բանվոր դասակարգին պատկանող մտավորականությանը: Ձախակողմյա Ճակատը կարող է ճիշտ և օբեյկտիվ վերլուծություններ ու ելքեր ներկայացնել իշխանավորներին, քաղաքական ուժերին ու ժողովրդին այս իրավիճակից դուրս գալու կապակցությամբ: Ձախակողմյա ուժերը ունենալով միջազգային մեծ թվով բարեկամներ՝ քաղաքական ուժեր, իշխանավորներ, իշխանություններ, Եվրոմիության պատգամավորներ, տարբեր երկրների խորհրդարանի պատգամավորներ և այլ ձախակողմյա ու դեմոկրատ ուժեր կարող է մեծ գործոն դառնալ միջզգային մասշտաբով պաշտպանել ՀՀ ժողովրդի, այդ թվում նաև Արցախահայության շահերը և օգտավետ լինել ՀՀ ազգային անվտանգության հարցերում: Այս տարի Հայաստանում մի վիճակում է Մայիսի Մեկը տոնվում, որը Ադերբեջանի ագրեսիաների շարունակման հետեվանքով, աշխատավորների և սահմաներում հողագործների համարր առաջնահերթ խնդիրն անվտանգության հարցն է: Չնայած բոլոր այս դժվարություններին աշխատավորները նշելով Մայիսի մեկը կվերհիշեն իրենց դասակարգային շահերը և տարբերությունները հարուստների, կապիտալսիտների հատկապես ֆինանսական կապիտալիստների հետ, որոնց առաջնահերթ խնդիրը իրենց հարստությունն է: Կեցցե Մայիսի Մեկը աշխատավորների միջազգային համերաշխության և պահանջատիրության օրը: Կեցցե Հայաստանի աշխատավորների պայքարը հանուն տնտեսական արդարության և խաղաղության: ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ, 01/05/2023

Բաժին՝ Աշխարհում