Արխիվ Դեկտեմբերի 2021 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Չորեքշաբթի, 29 Դեկտեմբերի 2021 00:34
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հայ Ձախ Ֆորումը շնորհավորում է բոլոր հայրենակիցների ամանորը և ցանկանում է բեղմնավոր տարի ողջ հայության և հայրենիքի համար: Իր համերաշխությունն է հայտնում պատերազմի ընթացքում բոլոր զոհված զինվորների ընտանիքներին ու մաղթում համբերություն և առողջություն:
Թող 2022 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի: Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված՝ այլևս ավանդական ու ընտանեկան տոն է:
Մենք ենք կերտելու մեր ապագան, ու յուրաքանչյուր հայ իր դերակատարությունն ունի այս կապակցությամբ: Մենք կկարողանանք ողջամտորեն՝ դաս վերցնելով անցյալից, ճիշտ ուղիով քայլել դեպի ապագա:
Ապագան պատկանում է հայ սովորական ժողովրդին, աշխատավորներին ու աշխատավարձ ստացողներին: Մենք կկարողանանք ձերբազատվել նեոլիբերալական տնտեսական քաղաքականությունից, որը պատճառ է դառնում, որ մարդը տնտեսապես շահագործվի: Պետք է հրաժարվենք արևմուտքի վրա հույս դնելուց: Միջազգային ասպարեզում լինենք հակաիմպերյալիստակն ճամբարում, որտեղ գտնվում են Ռուսաստանը, Չինաստանը և տասնյակ այլ երկրներ: Մեր ազգային շահերը միայն այդ ճամբարում կարող է ապահովված լինել:
Պետք է խրախուսվի ազգային արտադրանքը: Ներմուծումները հատկապես Թուրքիայից, դեռ պետք է արգելված մնան, մինչև մեր ներքին արտադրողները ավելի շատ զարգանան ու կարողանան մրցակցել միջազգային ասպարեզում:
Նացիոնալիստական ու ազգայնամոլական զգացմունքներն ու վարքերը վնասում են մեր երկրի զարգացմանն ու կայացմանը և միջազգայնորեն մեզ մեկուսացման են տանելու: Ուրեմն պետք է հրաժարվենք նման հետադիմական մոտեցումներից: Մենք ունակ ենք բանակցելու բոլորի հետ՝ առաջին հերթին համագործակցելու բարեկամների, շփվելու և բանակցելու՝ չեզոքների և վերջում թշնամական երկրների հետ՝ հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի: Որպեսզի օգուտ քաղենք բանակցելու գործընթացից, պետք է մեր շահերը և հարցերի արդարացի լինելը ճիշտ ներկայացվի ու հասկանալի դարձվի խնդիրները լուծելու տեսակետից: Միջազգային հանրությանը ցույց տրվի, որ մենք կիրթ և գիտակից ազգ ենք և, ի վերջո, ժամանակի ընթացքում վերջ տրվի թշնամությանը և նպաստելու, որ հավասար իրավունքներով կողք կողքի ապրեն ժողովուրդները՝ որպես 21-րդ դարի հարևաններ:
Մեր ազգաբնակչությանը անհրաժեշտ է բնակարան, աշխատանք, հնարավորություն՝ ուսման և առողջությունը պահպանելու համար, թոշակառուները պետք է ունենան բավարար թոշակ մարդավայել կյանք ունենալու նպատակով: Մեր գեղեցիկ բնությունը չպետք է զոհ դառնա մի շարք կապիտալիստ շահագործողների կամ միջազգային իմպերիայի, որոնց նյութական շահերը քայքայում են ու քայքայելու են մեր գեղեցիկ բնությունն ու կլիման: Պետք է պաշտպանենք և օժանդակենք բոլոր այն ծրագրերին ու բնապահպաններին, որոնք պայքարում են այս ուղղությամբ:
Տարբեր կուսակցությունների գոյությունը՝ եթե լինեն գաղափարական կուսակցություններ, կարելի է նորմալ համարել, իսկ անձերի կուսակցությունները աննորմալ երևույթ է և աստիճանաբար դրանք կամ ասպարեզից կհեռանան կամ կդառնան գաղափարական: Պետք է ժողովուրդը պարզորեն տարբերակի թե ովքեր են՝ շահագործողի, հարուստների և անձը պաշտպանողների շահերը առաջ տանողի կողմը և ովքեր են գործնականում՝ սովորական ժողովրդի, աշխատավորների ու աշխատավարձ ստացողների շահերը պաշտպանողների ու հետևողների կողմը: Պետք է գիտակցենք, որ այդ երկուսի արանքում ուրիշ ոչինչ չկա՝ կամ շահագործողի կողմն ես կամ շահագործվողի: Տնտեսության համակարգն էլ հնարավոր է այդպես դասակարգել՝ այդ երկու գաղափարախոսությունների ֆորմատով:
Կրկին անգամ շնորհավորում ենք բոլորիս Նոր Տարին, մաղթում ընտանեկան ջերմություն, երջանկություն, առողջություն, ցանկանում ենք աշխատանքային ու անձնական հաջողություններ:
Հայ Ձախ Ֆորում, 29 Դեկտ. 2021 թ.
Բաժին՝
Հայաստանում