2017թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Գրողների միության տանը տեղի ունեցավ Իրանահայ, այժմ Կանադայում ապրող հանճարեղ մշակութային և գիտական գործունեություն իրականացնող Էդիկ Բաղդասարյանի 98 պատմամշակութային և 40 տեխնիկական գրքերի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ` Էդուարդ Միլիտոսյանը, որը մասնակիորեն նշեց Էդիկ Բաղդասարյանի հսկայածավալ գործունեության մասին, որ նա իրականացնում է հայագիտության և հայապահպանության բնագավառում, Գրողների միության նախագահը միաժամանակ նշեց Էդիկ Բաղդասարյանի գրած 138 պատմամշակութային և տեխնիկական գրքերի վերաբերյալ, թե դրանք ինչպիսի մեծ նշանակություն են ունեցել Թեհրանում և Կանադայում հայապահպան գործունեությունը ամրապնդելու ուղղությամբ: Շնորհանդեսի նիստը վարող գրականագետ, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը ներկայացրեց ունկնդիրներին, որ Է. Բաղդասարյանի գրքերի շնորհանդեսը այն դրական գործունեության շարունակությունն է, որ այս օրերին ապրում է Հայաստանը` Սփյուռքի մշակութային օրերին, որը ամրապնդում է հայագիտությունը, հայապահպանումը գաղթօջախներում: Ելույթ ունեցավ դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, որը նշեց Է. Բաղդասարյանի հայապահպան գործունեությունը գաղթօջախներում, Եղեռնի վերաբերյալ գրականության և նոր պատմական և արխիվային փաստաթղթերի հետազոտման ուսումնասիրության գործում: Թեհրանում “Արաքս” թերթի խմբագիր` Մովսես Քեշիշյանը բարձր գնահատեց Է. Բաղդասարյանի գործունեությունը: