Նոր Գիրք՝ «Միայն ոչ ասելը բավարար չէ» Հեղինակ Նաոմի Քլայն

08 Սեպտեմբերի 2017

Որտեղ տեղ ենք հասել, որ տեսնում ենք Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնում: Ո՞ր պայմաններում կարող է վիճակը ավելի վատանալ ու մի այլընտրանք ստեղծելու համար ի՞նչ պետք է անել: Նաոմի Քլայնը իր նոր գրքում իր հարցն այսպես է ձևակերպում . «Մի ծրագիր, որը կպատասխանի այս հարցին՝ թէ ի՞նչպես հնարավոր է պահպանելով հանգիստ վիճակը փոխել իրավիճակը և հասնել հիմնովին լավ ապագայի»: Նա իր գրքում իր ընթերցողներից պահանջում է, որ Թրամփին հայհոյելու փոխարեն դիմեն դիմադրության: Մենք պետք է սովորենք աշխատել ու միայն պասիվ դիրք չբռնել:

Քլայնը շեշտում է, որ վերջին տարիներին ձախ ուժերը Ամերիկայում հոգնած են եղել, պետք է մի կողմ դնել բողոքներն ու տրտնջալը և իրար շուրջ հավաքվել, այն էլ ոչ միայն Թրամփի դեմ, այլ մի օրակարգի շուրջ փոփոխություն առաջացնելու նպատակով: Այդ օրակարգում կկենտրոնանք մի շարք հարցերի վրա, որոնց մասին խոսում էին դեմոկրատները, օրինակ ֆեմինիզմի կամ սևամորթների մասին, սակայն Քլայնի միտքը ավելի ընդարձակ է՝ հետևել զարգացման քաղաքականությանը՝ պահպանելով կենսամթնոլորտը, հիմնական փոփոխություններ առաջացնելով ընկերություններում և երկրի հարստության բաժանման գործում:

 Ծայրահեղ աջը իր ոտքը դրել է այն դատարկ տեղը, որ մնացել է միջին նեոլիբերալիզմից ու լիբերալիզմից: Ոչ շատ հեռու անցյալում համաշխարհային մի շարժում գոյություն ուներ, որը մարտահրավեր էր նետում «Ազատ առևտրի», «Համաշխարհայնացման» և «Ընկերային համաշխարհայնացման» դեմ: Նրանք ասում էին, որ խնդիրը ոչ թէ ազատ առևտուրն է այլ համաշխարհային տնտեսությունում մի շարք օրենքների հաստատումը, որը միայն ապահովում էր ուժեղ ընկերությունների փոքր խմբի շահերը: Նրանց հիմանական նպատակը դեմոկրատիայի դատարկումն էր իր էությունից: Դեռ դուք կարող եք ձայն տալ, սակայն կյանքի ամենակարևոր հարցերի մասին որոշումները հանձնված էր այնպիսի օրգաններին, որոնց վրա ժողովուրդը որևէ հսկողություն չուներ: Միջին նեոլիբերալական կուսակցությունները երբեք չկարողացան իրենց համակերպել մասսայական առաջադեմ շարժման հետ և մթնոլորտը ստիպեցին նպաստել  Դոնալդ Թրամփի ու Մարի Լումպենի նմանների համար, աշխարհի տարբեր երկրներում: 

Իհարկե դեռ լավ խմբեր գոյություն ունեն, որոնք ձեռք չեն քաշել իրենց պայքարի կենտրոնացումից ազատ առևտրի դեմ: Այդ խմբերից կարելի է թվեարկել ընդհանուր քաղաքացի՝ (Public Citezen), կամ «ջուր և կերակուրի դիտորդ»՝ (Food and Water Watch) և եվրոպական շատ խմբեր, որոնք սեպտեմբերի 11-ից հետո չկարողացան մասսայական շարժումներում իրենց տեղը գտնել: Այս հարցը առանձին ուսումնասիրելու հարց է:

Գրքում անդրադարձ կա նաև «Թռիչքի Մանիֆեստ»-ին ՝ (Leap Manisfesto), որը պատրաստվել է 60 հոգանոց մեծ քանակությամբ ձախ ուժերի շարժումների ներկայացուցիչների կողմից: Այդ մանիֆեստը բաղկացած է 1400 բառերից, որպես մի փաստաթուղթ: Այդ հավաքում նրանք իրենց առջև խնդիր էին դրել պատասխանելու այն հարցին թէ «Մեր իսկական պահանջը ո՞րն է»:

Այդ մանիֆեստում նշված է, որ հարյուրավոր կազմակերպություններ ու տարբեր աշխատավորների լայն արհմիություններ պաշտպանում են որոշ ժողովրդական պահանջներ: Այս մանիֆեստը լավ ձեռք բերում է Ամերիկայի քաղաքային, նահանգային ու ֆեդերալների քաղաքագետների վրա ճնշում գործադրելու համար:

Աղբյուր: Truthout

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ