2018-ին Իրանի եւ Հայաստանի միջեւ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը պետք է լարման տակ դրվի։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն սկսվել են, ֆինանսավորման հետ կապված հարցեր չկան։ Նոր գծի շահագործումը թույլ կտա էլեկտրաէներգիայի համակարգը հարավային ուղղությամբ ուժեղացնել մինչեւ 1200 ՄՎտ (ներկայումս 350)։
Հիշեցնենք, որ Իրան-Հայաստանի 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. օգոստոսին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Իրանի արտահանման զարգացման բանկի միջեւ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն եվրո։