Գառնեցիները փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը

13 Ապրիլի 2016

Գառնեցիները փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը: Վաղ առավոտից նրանք բողոքի ցույց են իրականացնում` կառավարությունից պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները եւ դուրս հանել տեխնիկան:

Մի քանի ժամ տեւած ցույցի արդյունքում շինարարական աշխատանքները դադարեցվել են, սակայն տեխնիկան դեռեւս դուրս չի բերվել տարածքից, պատմում էր Գառնիի բնակիչներից Արմեն Հարությունյանը:

«Ճանապարհը փակ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ տեխնիկան էլ դուրս հանեն տարածքից, եւ մեր հարցին վերջնականապես լուծում տան: Ազատ գետից ջրի դուրսբերումը կհանգեցնի գետի ցամաքման, մարդիկ այլեւս չեն կարողանա իրենց այգիները, հողատարածքները ոռոգել, ամբողջ տարածքը անապատի կվերածվի, մարդիկ կթողնեն կարտագաղթեն: Մենք դա թույլ տանք չենք կարող»,- նշեց  Արմեն Հարությունյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ