Մարտի 17-21-ին հողօգտագործողներին տրվել է 9.8 մլն խմ ջուր

22 Մարտի 2016

Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար  հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ:

Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել  հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով.

Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր.

1․31-րդ դիտակետից՝  6.0 խմ/վրկ ելքով,

2․Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով:

Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է  Էջմիածնի տարածաշրջանի շուրջ 300 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

Հրազդան գետից Արզնի- Շամիրամ ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 860.0 հազ.խմ ջուր, 2.5խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Աշտարակի տարածաշրջանի շուրջ 250 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

Ախուրյան գետից 4 օրվա, Ախուրյանի ջրամբարից՝ 2 օրվա ընթացքում  Թալինի մայր ջրանցքով տեղափոխվել է 2070.0 հազ.խմ ջուր,  6.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանի շուրջ 600 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

Արաքս գետից Արմավիրի մայր ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 4300.0 հազ.խմ ջուր, 12.5 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Արմավիրի տարածաշրջանի շուրջ 1200 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

Միաժամանակ ջուր է մատակարարվել ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող լոկալ խորքային և հորիզոնական պոմպերով:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է  շուրջ 9.8 մլն խմ ջուր, որով  հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.5 հազար  հա պտղատու այգիներ:

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ