Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են 37 ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՋՕԸ-երի 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և տրվել են հանձնարարականներ գարնանային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում վեր են հանվել նախորդ տարվա ոռոգման շրջանում ի հայտ եկած թերացումները և բացթողումները, որոնց վերաբերյալ տնօրենները ներկայացրել են համապատասխան պարզաբանումներ:
Կոմիտեի նախագահը կարևորել է ոռոգման ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ ոռոգման ջրամատակարարման հայտերի առավելագույնս բավարարման, մեխանիկական եղանակով ջրարտադրության արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի խնայողության, հավաքագրման մակարդակի բարձրացման և ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշների բավարարման հետ կապված հարցերը:
Հանդիպման ավարտին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ՝ 2016 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե