Ի՞նչ վնաս հասցրեց Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությանը

22 Հունվարի 2016

Վերջին օրերին, հատկապես ադրբեջանական մամուլը շատ է անդրադառնում Իրան-Վրաստան-«Գազպրոմ» գազային խաղին: Ադրբեջանի համար սա շատ ցավագին հարց է, ինչը չի հասկացել և չի հասկանում հայ քաղաքական «էլիտան»:

Այս կապակցությամբ հիշենք, թե ինչպես Ռոբերտ ալբանացին Հայաստան-Իրան գազատարը ուղղակի նվիրաբերեց «Գազպրոմին»: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ մասշտաբի վնաս հասցրեց այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությանը: 1500 մմ խողովակը պարսիկները հասցրեցին մինչև մեր սահման, իսկ մեր դավաճանները, դեպի Հայաստան այն շարունակեցի 700մմ խողովակով, որը ոչ ՀՀ ներքին սպառման հարցն է լուծում, ոչ էլ թույլ է տալիս իրականացնել ՏՐԱՆԶԻՏ դեպի Վրաստան և Եվրոպա...

1500մմ շառավղով խողովակն էր դառնալու Հայաստանի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ երաշխիքը, այդ խողովակը Հայաստանին դարձնելու էր Անդրկովկասի դոմինանտ երկիր, ՀՀ տնտեսությունը մեծացնելու էր մի քանի ԱՆԳԱՄ...

Դա քիչ էր․․․Մեր դավաճանները «Գազպրոմին» ուղղակի նվիրեցին ողջ ներքին գազային ցանցը, ավելին՝ 15 միլիոն դոլարով էլ նվիրեցին ՀԷՑ-ը, արհեստականորեն իջեցրին դոլարի փոխարժեքը, Հայաստանը դարձրին դինարական լվացքատուն...

Այս գործարքները ոչ միայն միլիարդավոր դոլարների վնաս հասցրեցին Հայաստանին, այլև զրկեցին տարածշրջանային գործոն լինելու բոլոր հնարավորություններից: Այս գործարքների հետևանքով ՀՀ-ն մնաց լիակատար շրջափակման մեջ և շեշտակի բարձրացրեց Ադրբեջանի դերն ու կշիռը, Վրաստանի կախումը Ադրբեջանից գնալով մեծացավ, Վրաստանը ստիպված դարձավ հակահայկական ալյանսների անդամ, Իրանն էլ ստիպված ավելի «խորացրեց» ռուս-պարսկական կեղծ դաշինք:

Ժամանակը ցույց տվեց, որ վերջին 100 տարում, Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում եղել և լինելու է Թուրքիան, իսկ ռուս-պարսկական դաշինք ասվածը, ուղղակի ֆարս էր...

Իսկ այն օրերին Օսկանյան Վարդանը հորթի ժպիտով հայտարարում էր, թե «Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է շրջափակման մեջ ապրել», ապուշ կտրած, աջ ու ձախ խոսում էր «25 տոկոսանոց տնտեսական աճից», ինչ- որ «կովկասյան վագրից» ...

Ալբանացին «տրոյական ձի» էր, որ Հայաստան բերեցին կարճամիտ ՀՀՇ-ականները՝ Լևոնի և Վազգենի ակտիվ մասնակցությամբ, «տրոյական ձի»՝ քուռակն էլ հետևից կապած...

Ինչևէ, եղածն եղած է, հիմա պետք է դասեր քաղել անցյալից և շտկել սխալները:

Հայաստանի զարգացումը անհնար է առանց ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, մեր տարածաշրջանի ամենաանվտանգ և արդյունավետ տրանզիտային ուղիներն անցնում են Հայաստանով և Վրաստանով...

Եվ պետք է մեկընդմիշտ հիշել, որ Անդրկովկասում «երեք հավասարակշիռ պետություններ» լինել չեն կարող, դա ի սկզբանե ռուս-թուրքական ծրագիր է: Անդրկովկասում պիտի գործի «ՄԵԿ դոմինանտ և երկու թույլ պետություն» մոդելը․ «երեք հավասար» երբեք և ոչ մի ոլորտում չի լինում: Վրացիները դա հասկացել և ակտիվ փորձում են դառնալ տարածաշրջանի դոմինանտ երկիր, ԲԱՅՑ Հայաստանի լիդեր լինելու շանսերն ու հնարավորություններն ավելի մեծ են, մենք այլնըտրանք չունենք․ ԿԱՄ պիտի լինենք տարածաշրջանի ԼԻԴԵՐԸ, կամ չենք լինելու...

Հիանալի կոնյուկտուրա է Հայաստանի համար, այս վիճակից չօգտվելը պատմական խայտառակություն է դառնալու:

25 տարի դիմացել ենք։ Դիմացել ենք աներևակալի բարդ պայմաններում, հետսովետական ժողովուրդներից և ոչ մեկը չի անցել մեր անցած բարդ ճանապարհը, հիմա առաջ գնալու ժամանակն է, դրա համար ՄԵԿ բան է պետք, ՀԱՎԱՏԱԼ սեփական ուժերին և ՀԱՂԹԱՆԱԿԻՆ...

  

Արա Արայանի ֆեյսբուքի էջի գրառումը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ